Առաջին բարոյական հաղթանակը հայ ժողովուրդը ունեցավ 451 թվականի մայիսի 26-ին Ավարայրի ճակատամարտում... Դրանից հետո ունեցել ենք բազմաթիվ բարոյական հաղթանակներ, բայց եկենք ուսումնասիրենք վերջին բարոյական հաղթանակները։ ԱՄՆ-ի կոնգրեսի ու Ֆրանսիայի ներքին պալատի կողմից Ցեղասպանության փաստի ընդունումը իշխանությունը հռչակեց որպես հերթական բարոյական հաղթանակ։ Մինչդեռ ԱՄՆ-ում դա պարզապես պայքար էր Բուշի ադմինիստրացիայի դեմ, իսկ Ֆրանսիայում Թուրքիային էին որոշ բաներ ձգտում ցուցադրել։ Բայց էս ամենը հեչ։ Հետաքրքիրն այն է, որ բազմաթիվ այսպես կոչված բարոյական հաղթանակների հետ միասին, Հայաստանը բազմաթիվ ոչ նյութական պարտություններ է կրում, որոնցից մեկն տեղի ունեցավ այսօր։

Այսօր Թբիլիսիում սկսվեց Բաքու-Թվիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունը, որը նախատեսվում է ավարտել 2010 թվականին։



Հարց։ Ո՞ւր է հասնելու Հայաստանը բարոյական հաղթանակներով ու ոչ բարոյական պարտություններով։