User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ծրագրավորումը` դա

Քվեարկողներ
17. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Գիտություն և ինժեներություն է

    16 94.12%
  • Արհեստ է

    5 29.41%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 6 համարի արդյունքները՝ ընդհանուր 6 հատից

Թեմա: Գիտություն թե Արհեստ:

  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գիտություն թե Արհեստ:

    Հարակից թեմայում մաթեմաթիկայի և ծրագրավորման առնչությամբ քննարկումը իմ մոտ առաջ բերեց մի հարց:
    Ի՞նչ է իրենից ներկայացնում այս մասնագիտությունը այս պահին:
    Գիտությու՞ն և կիրառական մասով ինժեներությու՞ն
    թե՞ զուտ Արհեստ

    Կխնդրեի հիմնավորել նաև պատասխանները:

  2. #2
    Հատուկ Guest-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2006
    Հասցե
    Այգեստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,511
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գիտություն թե Արհեստ:

    Ծրագրավորումը դա արվեստ է…
    Տեսնոլով սիրուն գրված կոդերը (լոգիկայի առումով) դու կարող ես անսահման հաճույք ստանալ, մեկ մեկ ավելի շատ քան երաժշտությունից կամ վարպետների նկարներից… տեսնել այս սիրունությունը ոչ բոլորին է տրված, բայց այն իրոք գոյություն ունի:

  3. #3
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գիտություն թե Արհեստ:

    Ծրագրավորումը դա արվեստ է…
    Էս հաստատ նավս էր :
    Հենց սկզբից մոտս բագ առաջացավ :
    Հիմա էս տարբերակը ո՞նց մտցնեմ հարցման մեջ :
    Սերվիս պակերի թողարկումը "Ակումբ"-ում ո՞նց է կատարվում:

  4. #4
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գիտություն թե Արհեստ:

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ է իրենից ներկայացնում այս մասնագիտությունը այս պահին:
    «Այս պահին»ը հատու՞կ ես շեշտել։

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Գիտությու՞ն և կիրառական մասով ինժեներությու՞ն
    թե՞ զուտ Արհեստ
    Ընդհանրապես, գիտություն, իսկ կիրառական մասով էլ ինժեներություն է, բայց երբ առաջադրվող խնդիրները չափից դուրս պարզունակ են, ապա արհեստի է վերածվում։ Նույն ձևով, ոնց որ ասենք երբ մասնագետ ինժեները փողով Պոլիտեխի ուսանողների համար կիր. մեխ.–ի կամ ճարտարագիտական գրաֆիկայի կուրսայիններ է գրում։
    Իսկ ընդհանրապես, բացի գիտություն ու ինժեներութունից, ծրագրավորումը հաճախ նաև արվեստ է, քանի որ նրանում շատ է ստեղծագործական կողմը, քանի որ խնդիրի գեղեցիկ լուծում հասկացությունն էլ կա։

    Ավելացվել է 5 րոպե անց
    Մինչ ձևակերպում էի միտքս, Guest–ը արվեստի մասով արդեն ասեց։

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա էս տարբերակը ո՞նց մտցնեմ հարցման մեջ :
    Սերվիս պակերի թողարկումը "Ակումբ"-ում ո՞նց է կատարվում:
    Դիմում ես բաժնի մոդերատորներին կամ ավագ մոդերատորներ/ադմիններին, իրանք կարողանում են հարցման մեջ նոր տարբերակ ավելացնել
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 21.11.2007, 18:25: Պատճառ: Գրառման ավելացում
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  5. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գիտություն թե Արհեստ:

    Իմ կարծիքը այն է, որ դեռևս արհեստ է, իր բնույթով, սակայն անվերջ պայքար է գնում այս մասնագիտությանը ճեղքելու հնարավորություն ընձեռնու համար:
    Արվեստ դեռ եկեք թողնենք մի կողմ : Ամեն մի գործում կարելի է գտնել եզրեր արվեստի ՝ գեղեցիկի, մտքի թռիչքի հետ: Հիշում եմ, կար մի գիրք, կոչվում էր՝ Խորովից "Իսկուստվո սխեմոտեխնիկի": Երևի շատերին ծանոթ կլինի: Այնտեղ ներածականում շատ հիմնավորված բացատրվում էր, որ սխեմոտեխնիկան ՝ դա արվեստ է :
    Արվեստ կա նաև արհեստում, լավ արհեստավորի աշխատանքում: Օրինակ Ֆաբեռժեին շատերը համարում են արհեստավոր: Հանճարեղ՝ բայց արհեստավոր:

    Սակայն նայենք այս ամենին գիտության- ինժեներության և արհեստի համատեքստւմ: Կա՞ն արդյոք գիտական-տեսական ընդունելի ապացուցված միասնական համակարգեր, որոնցով գրվում են ծրագրերը: Ըստ իս՝ չկան: Կան միջկորպորատիվ ստանդարտներ, սակայն դրանք դեռ գիտություն համարել չի կարելի:

    Իսկ ինչպիսի՞ն է ծրագրավորողների /կամ ծրագրավորման ֆիրմաների/ մոտեցումները կլինետին: Ըստ իս արհեստավորական:

    Եվս մի նկատառում: Գիտությունը՝ դա բաց համակարգ է: Արհեստը, շատ տեղերում՝ փակ:
    Արհեստավորների հիմնական մոտեցումնե է "իմ հմտությունը ՝ իմ հարստությունն է":
    Իսկ գիտնական-ինժեներինը ՝ "Իմ գիտելիքները ՝ ուրիշների հարստությունը է":
    Հիմա դուք ասեք ՝ ո՞րն է ավելի գերակշռում ծրագրավորման ֆիրմաների դեպքում: Եթե գիտություն է, ապա ինչու՞ են կոդերը փակ:
    Այս ամենը իհարկե օբեկտիվորեն ուշ թե շուտ վերածվելու են գիտության: Սակայն դա երբ կլինի, մեծ հարց է:
    Ու էս ամենին որպես հետևանք ՝ ո՞վքեր ենք մենք ծրագրավորողներս՝ արհեստավորնե՞ր թե ինժեներներ:
    Կենցաղը կարծես թե ապացուցում է, ար արհեստավորներ ենք: Որովհետև, դուք օրինակ ո՞նց եք պատկերացնում, որ գիտնական-ինժեները առանց մաթեմաթիկայի "յոլա" գնա: Դա աբսուրդ է, որովհետև գւտական-ինժեներական խնդիրները լուծելու միակ մարդուն հայտնի ապարատը՝ դա մաթեմաթիկան է: Իսկ հարակից թեմայում, և նաև ռելում պարզվում է, որ կարող ես լինել լավ ծրագրավորող, առանց մաթեմաթիկ իմանալու:
    Հակասություն է ստացվում :

  6. #6
    Հայաստան! Egern.net-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2006
    Հասցե
    Երևանյան լճի հարևանությամբ
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,091
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գիտություն թե Արհեստ:

    Ծրագրավորումը իմ կարծիքով արհեստ է, գիտություն, ինչպես նաև արվեստ (քվեարկել եմ երկու տարբերակներն էլ, եթե 3-րդն էլ լիներ, դա էլ կքվեարկեի): Նայած, թե ով ինչպես է վերաբերվում: Համաձայն եմ dvgray-ի այն դիտարկման հետ, որ closed-source-ը խոչնդոտում է ծրագրավորմանը` նորմալ գիտություն ( )դառնալու համար: Ես անձամբ կարծում եմ, որ համակարգչային աշխարհի ապագան open-source-ն է: Շատերի համար անտանելի դժվար է անցնել բաց կոդերին, բայց դա է ապագան ու զարգանալու հնարավորությունը:

    Մարդիկ կան, որ ունեն ինչ-որ գիտելիքներ, և ծրագրավորումը ուղղակի փող աշխատելու միջոց է, ուրիշների համար` նորույթներ ստեղծելու, գիտական աշխատանք կատարելու ձև է...

    շատ կարևոր թեմա է (համենայն դեպս ինձ համար), կարելի է լիիքը մտածել ու գրել, բայց հիմա գնամ ֆիզիկա կարդամ, սորրի

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայաստանում կա՞ մրցունակ գիտություն
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Բնական ու կիրառական գիտություններ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.06.2018, 16:07
  2. Պե՟տք է արդյոք ՀՀ-ին գիտություն
    Հեղինակ՝ Tirim-tim, բաժին` Բնական ու կիրառական գիտություններ
    Գրառումներ: 30
    Վերջինը: 20.03.2017, 16:55
  3. Գրառումներ: 230
    Վերջինը: 28.04.2016, 15:51
  4. Գրառումներ: 23
    Վերջինը: 20.08.2011, 19:00

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •