Հմմմ, նախ և առաջ ասեմ, որ առաջին և վերջին տարբերակները նույնն են, քանզի եթե ընդունում ես որոշակի սահմանների գոյությունը, որոնք չպետք է անցնես, նշանակում է կառավարում ես սերը:
Սերն անշուշտ հզոր ուժ է, բայց ոչ ավելի հզոր, քան բանականությունը: Դա չի նշանակում, որ կարելի է որոշել սիրել ինչ-որ մեկին, և դա իրականացնել նախանշված ժամանակացույցովՉնայաց միգուցե և հնարավոր է, բայց չեմ կարծում:
Մարդուն բնությունն օժտել է գիտակցությամբ և ենթագիտակցությամբ: Մեր խնդիրը կայանում է այս երկուսի առավելագույն օգտագործման մեջ: Կան դեպքեր, երբ ենթագիտակցությունն ասում է. «արա հլը նայի ինչ լավն ա», իսկ գիտակցությունը՝ «այ դեբիլ ձեր դասարանի գոռիկի ընկերուհին ա»: Եվ հակառակը՝ գիտակցությունը ասում ա «տղա ջան նայի գյոզալանան աղջիկ ա, խելքով, շներհքով, սիրուն, քեզել էդքան սիրում ա», իսկ ենթագիտակցությունը՝ «չէ մեկա մի բան էն չի»: Հիմա ասածս ի՞նչ ա՝ կառավարել իհարկե կարելի է, բայց պետք չէ ընկնել ծայրահեղությունների մեջ, պետք է լսել նաև սրտի ձայնը: Բայց մենակ սրտի ձայնով եթե առաջնորդվես կարող է, ասենք, ամբողջ կյանքում սիրես մի մարդու, որի համար դու բացարձակապես հետաքրքրություն չես ներկայացնում:
Էջանիշներ