User Tag List

Նայել հարցման արդյունքները: Սերն անկառավարելի է?

Քվեարկողներ
79. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • ոչ

    24 30.38%
  • այո

    24 30.38%
  • կան անթույլատրելի սահմաններ , այն բացարձակ անկախ չէ մեր մտքից

    25 31.65%
  • դժվարանում եմ պատասխանել

    6 7.59%
Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 60 հատից

Թեմա: Արդյոք սերն անկառավարելի զգացմունք է

  1. #16
    «ԴԱՐ» Ակումբ linus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.04.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    555
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արդյոք սերն անկառավարելի զգացմունք է

    !(Դժվար հարց է... Եթե մարդիկ զգացմունքային հարցերում առաջնորդվում են ուղեղի թելադրանքով կամ այլ գործոնների , այլ ոչ սրտի ,ինձ թվում է իրենք կարող են կառավարել սերը ... Իմ համար սերը անկառավարելի է , նույնիսկ ընդհակառակը սերն է կառավարում քեզ :Սերը թևեր է տալիս , այլ ոչ թե ղեկավարման վահանակ որպեսզի այն կառավարել : Ցավոք շատ դեպքերում սերը ,նույնիսկ իսկական սերը ենթարկվելով տարբեր փորձությունների ազդեցությունների , դառնում է կառավարելի արդեն իսկ կյանքի (պայմանների ) կողմից ) Հույսով եմ հասկանալի եր
    *e}|{uka* ինչ արած

  2. #17
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արդյոք սերն անկառավարելի զգացմունք է

    Ինձ թվում է, որ եթե առաջին անգամ ես սիրահարվում այն դառնում է անկառավարելի: Եթե արդեն դու այդ անկառավարելիության փորձն ունես, արդեն կարողանում ես քեզ զսպես: Ճիշտ է, դժվար է այն կառավարելը, սակայն ինձ դուր է գալիս երբ այն անկառավարելի է, քանի որ երբ չես կարողանում գիշերները քնես, ամեն վայրկյան մտածում ես Նրա մասին, սիրուց տանջված ես դա նշանակում է, որ իսկապես սիրահարված ես: Գոնե մի բանում կարողանում ես համոզված լինել

  3. #18
    Հատուկ կարգավիճակ Tigana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2007
    Հասցե
    Չերեմուշկա
    Տարիք
    37
    Գրառումներ
    172
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արդյոք սերն անկառավարելի զգացմունք է

    Երբ հրապուրանքը կամ կիրքը վերածվում է սիրո,մարդ իրականում չի էլ ուզում կառավարի,այլ ուզում ա ազատ թողնի ու դրանից հաճույք ստանա,ցույց տա իրա սերը:
    Բայց միևնույն է այն միանգամայն անկառավարելի է:
    Прежде чем о чем-то мечтать - подумай, а вдруг сбудется.

  4. #19
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արդյոք սերն անկառավարելի զգացմունք է

    Համաձայն եմ Cassiopeia-ի հետ, հենց այն վայրկյանին, երբ կարողանաս կառավարել, վստահ կարող ես լինել, որ դա սեր չէ
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, պետք չի հասկանալ թե ինչու ես սիրում, ուղղակի պետք է որևէ բան անելուց առաջ կարողանաս քեզ «ստիպես» ու մի քիչ մտածես թե ինչ ես անում
    Դե չես էլ կարող հասկանալ, թե ինչու ես սիրում, որովհետև սիրելու պատճառներ բառերով գրելի գոյություն չունեն, ուղղակի սիրում ես և վերջ, երբեք չես կարող քեզ ստիպել՝ զգալ կամ ոչ, իսկ սերը զգում ես, այն գործողություն չէ, որ մտքիդ թելադրանքով կամ խելամտորեն իրավիճակը կշռադատելով՝ ետ կանգնես նրանից
    Շատերն ավելի շատ կարծում են, որ սերը կառավարելի է՝ ելնելով որոշակի սահմանափակումներից շարունակություն չունենալու դատապարտված սիրուց: Կան այսպես կոչված, արգելված սերեր, բայց դա բնավ չի նշանակում, որ կարող ես սերը կառավարել, պարզապես շարունակում ես սիրել, թեկուզ անիրական երազներով, անպատասխան, կամ էլ փոխադարձ, երբ բացի զուտ միմյանց նկատմամբ ամենավեհ զգացմունքն ունենալուց, այլ շարունակություն բացառվում էՈւ անգամ այս ամենը գիտակցելով` չես կարողանա սերը կառավարել:

    Հ.Գ. Ժող, խոսքը սիրո մասին է, այլ ոչ սիրահարվածության, հրապուրանքի
    Վերջին խմբագրող՝ Selene: 22.11.2007, 21:07:
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  5. #20
    Պապա Սերխիո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    3,112
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արդյոք սերն անկառավարելի զգացմունք է

    Կարծում եմ անկառավարելի է,եթե անսահման է, իսկ կառավարվածը մի տեսակ սահմանափակ ու կաղապարված է:
    Վստահ կարող եմ ասել ,որ կյանքում մեծ կամք ունեմ ,ու արել եմ այնպիսի բաներ ,որ պահանջել են կամք ու համբերություն ,դրա տարական օրինակը ,որ բանակից եկա, 1 տարի էլ ազատ կյանք վարեցի, բայց հետո 6 ամիս պարապեցի զրոյից ու 55 բալով անվճար ընդունվեցի ԵՊՀ ,24 ժամից 15-17 ժամը պարապում ու գիրք էի կռծում...
    Բայց սիրո հարցում կամքս թույլ է ,միտքս չնչին

  6. #21
    Մշտական անդամ Dr. M-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.06.2007
    Հասցե
    France
    Տարիք
    42
    Գրառումներ
    382
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Re. Արդյոք սերն անկառավարելի զգացմունք է

    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից Նայել գրառումը
    Երբ հասկանաս թե ինչո՞ւ ես սիրում ու կարողանաս այդ զգացմունքը կառավարել, ապա դա այլևս սեր չի լինի
    ոչ միշտ!
    իսկ միթե չի կարելի համաձայնվել գիտակցական մակարդակի սիրո հետ?
    կարծում եմ սիրել գիտակցաբար, դա ամենաուժեղ զգացմունքն է, իսկ կառավարել կարելի է ամեն ինչ, հատկապես երբ սիրում ես... գիտակցում ես: Պե'տք է կառավարել, պետք է զգոն լինել միշտ, բայց կառավարել ոչ թե զգացմունքների հոսքը, այլ նրանց ընկալումը, հաղորդումը, որ մի գեղեցիկ օր անակնկալի չգաս , թե ինչու այսպես, այլ ոչ թե այնպես ինքնակորուստ սիրահարվել, այնքան էլ խելամիտ չէ կամ էլ դա որոշակի տարիքային խմբի է բնորոշ... էհհհ
    ի դեպ, սեր , եթե հասկանում ենք զուտ սիրահարություն, ապա կարելի է համարել, որ այն կարող է պայմաններից ելնելով վերահսկողությունից դուրս գալ, դառնալ անկառավարելի
    իսկ ՍԻՐԵԼ, դա լրիվ այլ պատմություն է ...
    Վերջին խմբագրող՝ Dr. M: 23.11.2007, 00:50:
    Թռիչքի մեջ են փորձվում թևերը.....

  7. #22
    Մշտական անդամ Dr. M-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.06.2007
    Հասցե
    France
    Տարիք
    42
    Գրառումներ
    382
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արդյոք սերն անկառավարելի զգացմունք է

    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից Նայել գրառումը
    Երբ հասկանաս թե ինչո՞ւ ես սիրում ու կարողանաս այդ զգացմունքը կառավարել, ապա դա այլևս սեր չի լինի
    ոչ միշտ!
    իսկ միթե չի կարելի համաձայնվել գիտակցական մակարդակի սիրո հետ?
    տարբեր կարծիքներ կարող եմ մեջբերել
    1. այո կարելի է և պետք է
    փոքրիկ պարզաբանում
    կարծում եմ սիրել գիտակցաբար, դա ամենաուժեղ զգացմունքն է, իսկ կառավարել կարելի է ամեն ինչ,բոլոր տեսակի էմոցիաները, սերը, երբ սիրում ես... գիտակցում ես: Պե'տք է կառավարել, բայց կառավարել ոչ թե զգացմունքների հոսքը, այլ նրանց ընկալումը, հաղորդումը,
    2. ոչ, ցանկալի չէ
    կառավարել զգացմունքները, սերը` ինքնասպանության պես մի բան կարող է լինել, սակայն այն կարող է դիտվել որպես ինքնապաշտպանական մեխանիզմ, ոչ լիարժեքության արտահայտում

    ինքնակորուստ սիրահարվել, այնքան էլ խելամիտ չէ կամ էլ դա որոշակի տարիքային խմբի է բնորոշ... էհհհ վերջինս ավելի հավանական է

    ի դեպ, սեր , եթե հասկանում ենք զուտ սիրահարություն, ապա կարելի է համարել, որ այն կարող է պայմաններից ելնելով վերահսկողությունից դուրս գալ, դառնալ անկառավարելի դա կարող է արտահայտվել կրքի ձևով օրինակ

    իսկ ՍԻՐԵԼ, դա լրիվ այլ պատմություն է ...
    մի նախադասություն հիշեցի` թաքցնել սերը, դժվար է, առավել դժվար է, երբ այն անցնում է... այստեղ կարելի է անալոգ ձևով ընկալել ասվածը:

    ի վերջո. որպիսի շատ չծավալվեմ... մի բան ասեմ ու վերջ կարելի է սիրել, բայց երբեք չմոռանալ սեփական ԵՍ-ի ու ինքնասիրության ու ինքնատիրապետման մասին
    Թռիչքի մեջ են փորձվում թևերը.....

  8. #23
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արդյոք սերն անկառավարելի զգացմունք է

    Սերը քո սիրտն է ու ենթագիտակցությունը` անկառավարելի է, թեև տառապանքների գնով գուցե հաջողվի զսպել ու պահել ներսումդ,
    սիրահարությունը` ըդնամենը ներշնչանք, հետևաբար` գիտակցություն, որը, իհարկե, կարելի է կառավարել ու ավելի թույլ "տառապանքների" գնով ուղղակի ջնջել.
    Վերջին խմբագրող՝ Sunny Stream: 23.11.2007, 03:05:
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  9. #24
    Մշտական անդամ Kheranyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.04.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    44
    Գրառումներ
    303
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արդյոք սերն անկառավարելի զգացմունք է

    Գրեթե բոլորդ նշեցիք, որ սերն անկառավարելի է, այո ես համաձայն եմ, որ նրա ծագումը անկառավարելի է, սակայն համամիտ չեմ այն բանի հետ, որ նրա զարգացումը նույնպես անկառավարելի է: Ինչպես արդեն ասել եմ, կան որոշակի հանգամանքներ, որոնց պայմաններում մենք կամ ուզում ենք կամ չենք ուզում կառավարել սերը: Բերեմ մի այսպիսի օրինակ, եթե դուք սիրում եք մեկին, ով, ասենք, ամուսնացած է, կամ փոխադարձաբար սիրում է մեկ ուրիշին, ապա այս պարագայում, միթե՞ դուք չենք ցանկանա կառավարել ձեր զգացման հետագա զարգացումը, միթե՞ չեք զսպի այն ձեր մեջ և չեք ցանկանա մոռանալ այդ անձնավորությանը, (հենց այդ պրոցեսն էլ ինքնին սիրո զարգացման կառավարումն է) քանզի իմ կարծիքով, այդպես անպատասխան սիրով ապրելն ավելի վատ է, ավելի շատ ցավ կարող է պատճառել, քան այն, որ դու քեզ ստիպես հրաժարվել այդ սիրուց: Այո, հիմա կասեք թե դժվար է, այո դժվար է, բայց ոչ անհնար, այսինքն կառավարելի, և իմ սուբյեկտիվ կարծիքով լոկ զգացմունքով ապրելը այնքան էլ ճիշտ չե, քանի որ մարդը տարբերվում է մնացած բոլոր էակներից հենց այդ ԳԻՏԱԿՑՒԹՅՈՒՆ կոչեցյալով, և ինչպես ցանակացած բան բնության մեջ պատահական չէ, այնպես էլ գիտակցությունը պատահական չէ, այն, ըստ իս, տրված է մարդուն որպեսզի մարդը կարողանա ավելի դյուրին և իմաստալից անցկացնի իր գիտակից կյանքը: Այո չեմ բացառում, որ կգտնվեն մարդիք, ովքեր չեն ցանկանա զսպել, այլ ոչ թե չեն կարողանա զսպել այդ սերը, սակայն ինչպես ասում են՝ Ուրիշի դժբախտության վրա սեփական երջանկությունը չես կառուցի: Ես ևս մեկ անգամ ասում եմ, ՍԵՐԸ կառավարելի է, պարզապես պետք է գիտակցել, արդյո՞ք մենք ուզում ենք այն կառավարել, թե ոչ:
    Օգնիր ինձ Մարիամ…:
    Պ. Սևակ

  10. #25
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արդյոք սերն անկառավարելի զգացմունք է

    Քանի դեռ չես հանդիպել ՆՐԱՆ, կարող ես ենթագիտակցությանդ ճկունությամբ կառավարել քո պահվածքն ու վարվելակերպը հակառակ սեռի ներկայացուցչի հանդեպ: Քանի դեռ չես զգացել սիրո թրթիռը, այլ լոկ դուր գալ-չգալու երևույթ է, ապա հաստատ կարող ես ինքդ ձևավորել ապագա հարաբերությունների գեղեցկությունն ու տգեղությունը: Սակայն երբ սիրտդ այլևս քեզ չի պատկանում, ինչպե՞ս ես պատրաստվում կառավարել այն, չէ որ այն այլևս քոնը չէ:
    Ու երբ սերը դառնա կառավարելի, ապա այն ձեռք կբերի շուկայական արժեք՝ նախատեսված լոկ "մարդկային հարաբերությունների" առևտրի համար…
    Վերջին խմբագրող՝ Cassiopeia: 23.11.2007, 21:21:

  11. #26
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արդյոք սերն անկառավարելի զգացմունք է

    Հմմմ, նախ և առաջ ասեմ, որ առաջին և վերջին տարբերակները նույնն են, քանզի եթե ընդունում ես որոշակի սահմանների գոյությունը, որոնք չպետք է անցնես, նշանակում է կառավարում ես սերը:
    Սերն անշուշտ հզոր ուժ է, բայց ոչ ավելի հզոր, քան բանականությունը: Դա չի նշանակում, որ կարելի է որոշել սիրել ինչ-որ մեկին, և դա իրականացնել նախանշված ժամանակացույցով Չնայաց միգուցե և հնարավոր է, բայց չեմ կարծում:
    Մարդուն բնությունն օժտել է գիտակցությամբ և ենթագիտակցությամբ: Մեր խնդիրը կայանում է այս երկուսի առավելագույն օգտագործման մեջ: Կան դեպքեր, երբ ենթագիտակցությունն ասում է. «արա հլը նայի ինչ լավն ա», իսկ գիտակցությունը՝ «այ դեբիլ ձեր դասարանի գոռիկի ընկերուհին ա»: Եվ հակառակը՝ գիտակցությունը ասում ա «տղա ջան նայի գյոզալանան աղջիկ ա, խելքով, շներհքով, սիրուն, քեզել էդքան սիրում ա», իսկ ենթագիտակցությունը՝ «չէ մեկա մի բան էն չի»: Հիմա ասածս ի՞նչ ա՝ կառավարել իհարկե կարելի է, բայց պետք չէ ընկնել ծայրահեղությունների մեջ, պետք է լսել նաև սրտի ձայնը: Բայց մենակ սրտի ձայնով եթե առաջնորդվես կարող է, ասենք, ամբողջ կյանքում սիրես մի մարդու, որի համար դու բացարձակապես հետաքրքրություն չես ներկայացնում:

  12. #27
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արդյոք սերն անկառավարելի զգացմունք է

    Էլ ինչ սեր եթե այն պետք է կառավարել: Կարծում եմ զգացմունքների հարցում կառավարելը կբերի զգացմունքի տապալմանը

  13. #28
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արդյոք սերն անկառավարելի զգացմունք է

    Ժող, ախր ձեր նկարագած «կառավարման» ձևերը, իմ կարծիքով, իրականում սիրո կառավարման հետ կապ չունեն։ Ըստ իս, այդպես մարդը կարող է իր պահվածքը կառավարել, բայց ոչ սիրո նման հզոր զգացմունքը։ Մարդը կարող է իրեն ստիպել չշփվել իր սիրած էակի հետ, մերժել նրան, հրաժարվել նրանից, նույնիսկ կոպտել ու արհամարհել նրան, կարճ ասած՝ կարող է զսպել, այսինքն՝ չարտահայտել իր զգացմունքները, բայց չի կարող իրեն ստիպել չունենալ այդ զգացմունքը, չի կարող իրեն ստիպել չսիրել, ինչպես որ չի կարող իրեն ստիպել սիրել որևէ մեկին։ Ձայնալարի ասած՝ բանականության միջոցով հենց պահվածքն է կառավարվում, ոչ թե սիրտը։ Պահվածքի կառավարումը մի խառնեք զգացմունքի կառավարման հետ։ Ոչ ոք չի ժխտում, որ մարդն իր վարքը կարող է կառավարել, ավելին. այլ կերպ չէր էլ կարող լինել... Բոլոր մարդիկ էլ այս կամ այն չափով կառավարում են իրենց վարքը։

    Այստեղ մի նրբություն էլ կա. կարելի է սիրելով հանդերձ՝ կառավարել սեփական վերաբերմունքը սիրո նկատմամբ, այսինքն՝ ոչ թե ստիպել այլևս չսիրել, այլ պարզապես այլ աչքով նայել, ասենք, անպատասխան սիրոն՝ փորձելով հասկանալ, որ կարևորը սիրելիին, անկախ ամեն ինչից, երջանիկ տեսնելն է ու այլևս չտառապել կամ ավելի քիչ տառապել։ Այ այս մեկը, թեև դժվար, բայց, իմ կարծիքով, հնարավոր է։

    Ինչևէ, եթե երբևէ որևէ մեկը դադարում է սիրել ինչ–որ մեկին, ապա դա հաստատ ստիպելու շնորհիվ չի տեղի ունենում։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 24.11.2007, 20:26:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  14. #29
    Մշտական անդամ Dr. M-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.06.2007
    Հասցե
    France
    Տարիք
    42
    Գրառումներ
    382
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արդյոք սերն անկառավարելի զգացմունք է

    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց մենակ սրտի ձայնով եթե առաջնորդվես կարող է, ասենք, ամբողջ կյանքում սիրես մի մարդու, որի համար դու բացարձակապես հետաքրքրություն չես ներկայացնում:
    համաձայն եմ ... եթե դեմ չեք ավելացնեմ
    կարող ես սիրել մի մարդու, որի համար դու "չկաս" և բաց թողնես մի մեծ հնարավորություն սիրված և ինչու չէ սիրած լինելու
    պետք է միշտ հիշել, որ կան անտեսանելի բաներ, որոնք կարող են մշուշի միջից հայտնվել, նրան պետք է միայն նկատել ու ճիշտ գնահատել
    Թռիչքի մեջ են փորձվում թևերը.....

  15. #30
    Անդամության թեկնածու Pulet-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.11.2007
    Գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արդյոք սերն անկառավարելի զգացմունք է

    Երբեք չեմ կարծել, որ սերը կարող է լինել անկառավարելի: Ճիշտ է այն մի քիչ խենթ է դարձնում մարդուն, բայց ոչ երբեք անկառավարելի այդ խենթության մեջ……
    мир всем

Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գո՞հ եք արդյոք ձեր աշխատավարձից
    Հեղինակ՝ _DEATH_, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 22
    Վերջինը: 25.06.2014, 09:39
  2. Արդյոք ովքե՞ր են
    Հեղինակ՝ Armeno, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 152
    Վերջինը: 28.12.2013, 17:57
  3. Ճի՞շտ ճանապարհին ես արդյոք...
    Հեղինակ՝ Ceceron, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 46
    Վերջինը: 20.11.2009, 16:03
  4. «Արդյոք ովքե՞ր են»
    Հեղինակ՝ Adam, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 22.11.2007, 02:41
  5. Կհասցնե՞մ արդյոք…
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 18.04.2007, 19:26

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •