Զգացի որ այս թեմայի առանձին քննարկման կարիք կա
Եթե սերն անկառավրելի է միթե՞ բացարձակ, կամ եթե կառավարելի է մինչև ո՞ր սահմանները...
Միթե բացարձակ ոչինչ պետք է հաշվի չառնել, միթե՞ չկա մի բան որ կարելի է հաշվի առնել այդ ճանապարհին…
Զգացի որ այս թեմայի առանձին քննարկման կարիք կա
Եթե սերն անկառավրելի է միթե՞ բացարձակ, կամ եթե կառավարելի է մինչև ո՞ր սահմանները...
Միթե բացարձակ ոչինչ պետք է հաշվի չառնել, միթե՞ չկա մի բան որ կարելի է հաշվի առնել այդ ճանապարհին…
Վերջին խմբագրող՝ Էդուարդ_man: 21.11.2007, 17:26:
Պետք է հասցնել մինչև մայրամուտ...
Ամեն ինչ այս կյանքում կառավարելի է , ուղղակի կան բաներ , որոնց կառավարումը մեզ անհասանելի է . Սերըես էդ զգացմունքը դեռ իրականում չեմ էլ զգացել , չնայած շատ անգամ սիրահարվել եմ
բայց կարծում եմ , կկարողանամ կառավարել , սակայն կցանկանամ ես դա թե ոչ , այդ չգիտեմ ։ Իսկ հաշվի առնել ինչ-որ բան սիրելիս , կարծում եմ պետք է , այն էլ շատ ։ Դա ես այսօր հասկացա ուրիշի օրինակով
![]()
Դժվար հարց է... Եթե մարդիկ զգացմունքային հարցերում առաջնորդվում են ուղեղի թելադրանքով կամ այլ գործոնների , այլ ոչ սրտի ,ինձ թվում է իրենք կարող են կառավարել սերը ... Իմ համար սերը անկառավարելի է , նույնիսկ ընդհակառակը սերն է կառավարում քեզ :Սերը թևեր է տալիս, այլ ոչ թե ղեկավարման վահանակ որպեսզի այն կառավարել : Ցավոք շատ դեպքերում սերը ,նույնիսկ իսկական սերը ենթարկվելով տարբեր փորձությունների ազդեցությունների
, դառնում է կառավարելի արդեն իսկ կյանքի (պայմանների ) կողմից
![]()
Чеширский КотЭ
իմ դեպքում անկառավարելի էր եթե լիներ կառավարաելի երևի սեր չեր լինի...
...
!(Դժվար հարց է... Եթե մարդիկ զգացմունքային հարցերում առաջնորդվում են ուղեղի թելադրանքով կամ այլ գործոնների , այլ ոչ սրտի ,ինձ թվում է իրենք կարող են կառավարել սերը ... Իմ համար սերը անկառավարելի է , նույնիսկ ընդհակառակը սերն է կառավարում քեզ :Սերը թևեր է տալիս, այլ ոչ թե ղեկավարման վահանակ որպեսզի այն կառավարել : Ցավոք շատ դեպքերում սերը ,նույնիսկ իսկական սերը ենթարկվելով տարբեր փորձությունների ազդեցությունների
, դառնում է կառավարելի արդեն իսկ կյանքի (պայմանների ) կողմից
) Հույսով եմ հասկանալի եր
*e}|{uka* ինչ արած
Ինձ թվում է, որ եթե առաջին անգամ ես սիրահարվում այն դառնում է անկառավարելի: Եթե արդեն դու այդ անկառավարելիության փորձն ունես, արդեն կարողանում ես քեզ զսպես: Ճիշտ է, դժվար է այն կառավարելը, սակայն ինձ դուր է գալիս երբ այն անկառավարելի է, քանի որ երբ չես կարողանում գիշերները քնես, ամեն վայրկյան մտածում ես Նրա մասին, սիրուց տանջված ես դա նշանակում է, որ իսկապես սիրահարված ես: Գոնե մի բանում կարողանում ես համոզված լինել![]()
Երբ հրապուրանքը կամ կիրքը վերածվում է սիրո,մարդ իրականում չի էլ ուզում կառավարի,այլ ուզում ա ազատ թողնի ու դրանից հաճույք ստանա,ցույց տա իրա սերը:
Բայց միևնույն է այն միանգամայն անկառավարելի է:
Прежде чем о чем-то мечтать - подумай, а вдруг сбудется.
Ես ընտրել եմ վերջին տարբերակը, որովհետև կարծում եմ որ կա մարդիկ ում մոտ կառավարելի է, և կան մարդիկ ում մոտ անկառավարելի է: համ էլ 3-րդ տարբերակը չհասկացա ինչ ի նկատի ուներ: համենայն դեպս իմ մոտ սեր զգալը անկառավարելի է, իսկ այդ զգացմւնքի հետևանքով որևէ անկապ բան անելը կառավարելի է: այսինքն ինչ որ բան անելուց առաջնորդվում եմ գիտակցությամբ:
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Երբ հասկանաս թե ինչո՞ւ ես սիրում ու կարողանաս այդ զգացմունքը կառավարել, ապա դա այլևս սեր չի լինի
Վերոնիկա ջան հարցը նրանում է, որ մենք ուզում ենք հասկանալ , արդյոք լրիվ անկառավելի է սերը , թե կան իրականում սահմաններ ։ Եթե լրիվ անկառավարելի լինի կյանքը անդունդ կգնա ։ Իրականում այն չափազանց կառավարելի էԿառավարում ենք ոչ թե զգացմունքը այլ մեզ, մարդկանց ովքեր այդ զգացմունի ազդեցության ոլորտում /տակ / են
![]()
Համաձայն եմ Cassiopeia-ի հետ, հենց այն վայրկյանին, երբ կարողանաս կառավարել, վստահ կարող ես լինել, որ դա սեր չէ
Դե չես էլ կարող հասկանալ, թե ինչու ես սիրում, որովհետև սիրելու պատճառներ բառերով գրելի գոյություն չունեն, ուղղակի սիրում ես և վերջ, երբեք չես կարող քեզ ստիպել՝ զգալ կամ ոչ, իսկ սերը զգում ես, այն գործողություն չէ, որ մտքիդ թելադրանքով կամ խելամտորեն իրավիճակը կշռադատելով՝ ետ կանգնես նրանից
Շատերն ավելի շատ կարծում են, որ սերը կառավարելի է՝ ելնելով որոշակի սահմանափակումներից շարունակություն չունենալու դատապարտված սիրուց: Կան այսպես կոչված, արգելված սերեր, բայց դա բնավ չի նշանակում, որ կարող ես սերը կառավարել, պարզապես շարունակում ես սիրել, թեկուզ անիրական երազներով, անպատասխան, կամ էլ փոխադարձ, երբ բացի զուտ միմյանց նկատմամբ ամենավեհ զգացմունքն ունենալուց, այլ շարունակություն բացառվում էՈւ անգամ այս ամենը գիտակցելով` չես կարողանա սերը կառավարել:
Հ.Գ. Ժող, խոսքը սիրո մասին է, այլ ոչ սիրահարվածության, հրապուրանքի![]()
Վերջին խմբագրող՝ Selene: 22.11.2007, 21:07:
True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
Socrates
Կարծում եմ անկառավարելի է,եթե անսահման է, իսկ կառավարվածը մի տեսակ սահմանափակ ու կաղապարված է:
Վստահ կարող եմ ասել ,որ կյանքում մեծ կամք ունեմ ,ու արել եմ այնպիսի բաներ ,որ պահանջել են կամք ու համբերություն ,դրա տարական օրինակը ,որ բանակից եկա, 1 տարի էլ ազատ կյանք վարեցի, բայց հետո 6 ամիս պարապեցի զրոյից ու 55 բալով անվճար ընդունվեցի ԵՊՀ ,24 ժամից 15-17 ժամը պարապում ու գիրք էի կռծում...
Բայց սիրո հարցում կամքս թույլ է ,միտքս չնչին![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ