ԱՆՑՈՐԴՆԵՐԸ…

Նայում եմ փողոցին ու…
Լռում են նրանք;
Վազում է կատուն ու
Ճանապարս անցնում…

Քայլում են նարանք ու
Բոլորով ոտքի տակ նայում,
Սողոսկում են վերև`
Ուղեղումս վերաբնակվում…

Քայլում են – ապրում,
Ապրում են ներսում…
Ներսում են սկսում,
Հողի տակ ավարտում…

Անցորդների դարում`
Երազանքը անցնող,
Վերջին ճիչն է դաջում
Բետոնին չորացող…

Վանդակները քայլող
Շտապում են անդունդ:
Ամեն վանդակում
Կես հոգի է ապրում...

Բախտի որսորդները
Գրոշներ են մուրում
Եվ նրանց երազանքները
Արդեն մեր մոտ են ծնվում…

……………………………………

Նայում եմ փողոցին ու…
Լռում են նրանք;

Մտնում ենք ամբոխի մեջ
Ու կորում ԱՆԻՄԱՍՏ: