Կրակները,
Փոթորիկները,
Վազանցում են զգացմունքները.
Հույզեր. հույզեր, հույզեր…
Հոգու աղետը գրում է
Հատորներով վեպեր:
Դիմագծեր են ձեռք բերում անգամ առարկաները,
Ձեռքերով կռծում էս բետոնացած պատերը:
Դեղահաբերը լցրած սեղանի դեմքին,
Մոխրաման,
Սև սուրճ,
Ծխացող մատներ…
Փողոցները հրաժարվում են ստորագրել քայլերտ,
Մակարդված արյունը
Ցավացնում է քունքերտ:
Ինչ-որ բանեն գոռում
Նկարածտ տառերը,
Ողնաշարն էլ արդեն
Չի պահում իր բեռը:
Մոլորակը կրկին
Կատարեց իր պտույտը,
Տարիներն ինչպես միշտ, մատուցում են ցուրտը.
Սուտ է!
Սուտ է!
Սուտ է!
Վատ է այն , երբ դառն է դիմացտ դրված սուրճը:
Նյարդերդ լարված են
Ու սկսում են բողոքի ցույցը,
Խարխուլ է վաղուց
Ամրոցիտ մատույցը:
Գլորվող արցունքը
Կատարում է րի պարտքը…
Դիմավորեք պարոնայք`
Եթերում
Հոգևարքն է!
Էջանիշներ