ՄԵԿ ՎԱՐԿԵԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆԸ...

Հատկացնում եմ ևս մեկ վարկյան
Եվ ձգտում եմ գերազանցման,
Նոր խոսքիս բերման ու ներածման համար:
Հայտարարաում եմ սեփական
Ձեռնպահությունը:
Սահմանում եմ վերադասություն,
Խոսքի առաքելություն,
Ամբոխին ղեկավարողը
Միայն անհամբերությունն է:
Այն ժամանակ երբ զրոյից – մեկը անսահմանություն է`
Հայացքների բեկումը
Կդառնա ներդաշնակության ոչնչացումը.

Սահմանազատման սպառնալիքի շեմին կանգնած աշխարհը,
Պատռած նկարից ընկնող
Գիտակցությունը հոշոտաղ
գազանն է.
Որսորդի համար թիրախը, ինչ-որ մեկի կյանքն է…
Կարևորության գագաթնակետը միապետությունն է,
Նրա գահն է`
Խոսքեր դրոշմելու գործարանը արդեն բացված է:
Հղափոխության ազդանշանը
և վառած վառոդի հոտը
Ամուսիններ են`
ապրող նույն տանը:
Վստահության գրավականը
Հինգ արյունների տարափն է,
Առաջնորդների զվարճանքն է,
Սատանաների սատանապարն է`
Բարդ է.
Այն ինչ կդառնա անտաղնադությամբ թալանի ավարը,
Մեր համար դա ընդհամենը
Թատերախաղ է...
Վաղը
Եվս մեկ վարկյան հեղափոխությանը...