User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 60 հատից

Թեմա: Բացահայտենք մեր ստեղծածը...

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    знал тех кто не встали... Mefistofel-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.10.2007
    Հասցե
    Изумрудный Трон
    Գրառումներ
    177
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բացահայտենք մեր ստեղծածը...

    ՄԵՆԱԿՈՒԹՅՒՆ

    Չեմ տեսնում երազներ,
    Չեմ տեսնում ոչ մի նկար,
    Անգամ լռությունը, որն երբեմն անզեն է,
    Չի գրոհում այլևս,
    Դարպասները:
    Անգամ տեսնել չեմ կարողանում
    Լույսեր,
    Ստվերներ,
    Ձյան վրա մարդկանց ոտնահեթքերը.
    Չեմ կարողանում լսել ձայները`
    Երևանյան երեկոյի
    Նեոնով լույսավորված փողոցների
    Ձայները:
    Անցան օրեր,
    Անցան նրանք ովքեր
    Անցնելու համար էին եկել.
    Գնացին անխոս,
    Սրտի վրա դրոշմելով սպիեր` անցան:
    Երևի,
    Հեռացման գնացքն էր ժամանել…
    Հեռացման տոմսերն էր բաժանում իմ կյանքը,
    Բաժանում էր ու ծիծաղում,
    Ծաղրում էր`
    …անգամ չգիտեմ, ինձ էր ծաղրում թե…
    Ծխախոտի ծուխ,
    Մտքերը վեհ,
    Մենակություննէր բազկաթոռին
    Իր հին փառքով, բազմել:
    Վարակել էր`
    Մենակությունը երբեմն
    Լինում է վարակիչ,
    Հարուցիչ,
    Մենակություննէ հռչակված
    Պոետների մեծագույն
    Դահիճ:
    Ես շարունակում եմ սիրել,
    Թեկուզ և
    Այս ձմեռային և ցուրտ գիշերը.
    ……………………
    Ես հիմա մենակություննեմ!
    Եվ եսել կգտնեմ մի մենավորի,
    Ում բազկաթոռին բազմած
    Կարողեմ թաքուն,
    Նրան սիրել…
    Ինչպես ինձ սիրեց
    Իմ մենակությունը:
    Ու կատես դու իրանց պարը,
    Ով ճղեց վերջին նկարը,
    Ով վառեց վերջին կամուրջը,
    Ով հանեց վերջին նագանը!

  2. #2
    знал тех кто не встали... Mefistofel-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.10.2007
    Հասցե
    Изумрудный Трон
    Գրառումներ
    177
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բացահայտենք մեր ստեղծածը...

    Դու կարծում էս, ես չգիտեմ սիրել ?
    Իսկ ով ասեց, որ սիրելուն գիտակցություն է պետք?
    Եվ ինձ թվում է դու պարզապես հոգնել էս,
    Միշտ գինովցած և կռվարար մարդու կողքին լինել:
    Ինձանից կայունություն էս պահանջել դու միշտ,
    Այ քեզ հիմարությո~ւն,
    Նույն հաջողությամբ կարող էիր , կրակից խոնավության սպասել…
    Քեզ վախեցնում էր իմ խելագար բնույթը :
    Եվ երեկոն ամեն, երբ հրաժեշտ էի քեզ տալիս,
    Քաջ գիտակցում էիր `
    Հնարավոր է չլնեմ էլ ես, մինչ կբացվեր հաջորդ քո առավոտը:
    Ու ժպիտով դեմքիտ հանգիստ դու հեռանում էիր,
    Այն ինչ լացի պոռտքումը գրեթե ճղում էր քո հոգին:
    Գիտես , քո քաջությամբ մինչ օրս հիանում եմ ,
    Անգամ երգեր երգում քեզ նվիրված,
    Բայց չէ որ, վանդակում` անգամ քեզ հետ, ես խեղդվում եմ
    Ու դադարում լինել ` թեկուզ և խենթացած … անհատ:
    Եվ դու ասում էս , ես չգիտեմ սիրել?
    Իսկ ով ասեց , որ սիրելուն հավերժություն է պետք…
    Լոկ մի վարկյան…Որից հետո…
    Հավերժություն, թեկուզ և առանց քեզ…
    Վերջին խմբագրող՝ Mefistofel: 27.11.2007, 21:24:
    Ու կատես դու իրանց պարը,
    Ով ճղեց վերջին նկարը,
    Ով վառեց վերջին կամուրջը,
    Ով հանեց վերջին նագանը!

  3. #3
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բացահայտենք մեր ստեղծածը...

    Կարծում եմ արձակում դու քեզ ավելի լավ կգտնես

  4. #4
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բացահայտենք մեր ստեղծածը...

    Համամիտ եմ Դայանայի հետ: Բայց կարծում եմ, որ նույնիսկ չափածոյում ինչ որ անտիկ ոչ ունես: Դուր եկավ վերջին ստեղծագործությունը.
    Բավական մտածելու տեղ տվեցին հետևյալ տողերը.
    Իսկ ով ասեց , որ սիրելուն հավերժություն է պետք…
    Լոկ մի վարկյան…Որից հետո…
    Հավերժություն, թեկուզ և առանց քեզ…
    Տեսնես ինքդ այդպե՞ս ես մտածում

  5. #5
    знал тех кто не встали... Mefistofel-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.10.2007
    Հասցե
    Изумрудный Трон
    Գրառումներ
    177
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բացահայտենք մեր ստեղծածը...

    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից Նայել գրառումը
    Համամիտ եմ Դայանայի հետ: Բայց կարծում եմ, որ նույնիսկ չափածոյում ինչ որ անտիկ ոչ ունես: Դուր եկավ վերջին ստեղծագործությունը.
    Բավական մտածելու տեղ տվեցին հետևյալ տողերը.

    Տեսնես ինքդ այդպե՞ս ես մտածում
    Ես այդպես չեմ մտածում, դա իմ իրականությունն է , հերթական պարզ ճշմարտություններից մեկը , որոնք կյանքի ընթացքում հասկանում և ընդունում ենք

    Ավելացվել է 45 վայրկյան անց
    Թողեք լռեմ , քանի դեռ իրավունք ունեմ ,
    Գլուխ կախած մտնեմ խոր մղձավանջ
    Ու կտրվեմ կյանքից, խորհեմ , սպասեմ;
    Ակնկալիք թողած ետ դարնալու …
    Աշխարհ կտրեմ մութ սենյակում փակված
    Ու լուսավոր կյանքին համակրող դառնամ:

    Թողեք լռեմ , որ անցագիր ստանամ վերադարձի,
    Իմ իսկ խենթության կողմից, վստահ, դակած:
    Անհայտության շեմին դռներ բանամ,
    Աստղեր քաղեմ ու գաղտնիքներ բերեմ ,
    Ու սովորեմ մարդկանց սիրել…
    Մտնեմ լույսի արքայություն , ճշմարտությունը գողանամ:

    Թողեք լռեմ, քանզի խոսել դեռ չեմ ուզում,
    Եվ ճիշտն ասած, վարպետ չեմ գովերգի,
    Իսկ խոսելիս միայն ես հայհոյում եմ`
    Մարդկանց դեմքին նետում զայրույթս անիմաստ:
    Ներեք, կյանքից ես հրաժարվում եմ ,
    Սակայն ես չեմ տենչում դրանով “Վարպետ” դառնալ:


    Թողեք լռեմ , այդպես ես մահանում եմ …
    Ու խուսափում ձեր պես վախկոտ գազան մնալ:
    Վերջին խմբագրող՝ Ծով: 02.12.2007, 16:12: Պատճառ: Գրառման ավելացում
    Ու կատես դու իրանց պարը,
    Ով ճղեց վերջին նկարը,
    Ով վառեց վերջին կամուրջը,
    Ով հանեց վերջին նագանը!

  6. #6
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բացահայտենք մեր ստեղծածը...

    Թողեցի..բայց
    իսկ եթե լռությունը վախկոտության նշաններին մոտենա՞

  7. #7
    знал тех кто не встали... Mefistofel-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.10.2007
    Հասցե
    Изумрудный Трон
    Գրառումներ
    177
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բացահայտենք մեր ստեղծածը...

    Չեմ կարծում...
    Դա գրեթե անհնարին է , իմ դեպքում:
    Լռում եմ , դրանով դարանակալում եմ...

    Ավելացվել է 7 րոպե անց
    Իսկ ես իմ երգերը կտակում եմ,
    Նրան ում Հոգում գարուն չկա,
    Ում համար կյանքը ցերեկ է,
    Ում համար աստղերը ապրուստ չէ:

    Իսկ ես ինձ ամփոփում եմ
    Հանուն աշնան վերջին թերթի`
    Ես գարուն վաղուց էլ չեմ սիրում
    …ծաղկունք էլ չեմ ապրում:

    Հանգեր գրել էլ չեմ կարում,
    Գրում եմ` բայց չեմ դարսում
    Անցյալ թաղում?! Գալիք աշուն?!
    …Բայց ես գարուն չեմ սիրում:
    ………………………………
    Հոգուս սպիտակությունը
    Դա ձմռան ծերացած թարթիջն է:
    Վերջին փաթիլն է
    Ընկնում գահից…

    Առասպել պատմեմ մտքիս մասին,
    Պատասխաններս շարադրեմ`
    Ափսոս…շատ ափսոս,
    Որ չկան հարցեր`
    .................. և ոչ մի պատասխանիս…
    Վերջին խմբագրող՝ Mefistofel: 06.12.2007, 19:28: Պատճառ: Գրառման ավելացում
    Ու կատես դու իրանց պարը,
    Ով ճղեց վերջին նկարը,
    Ով վառեց վերջին կամուրջը,
    Ով հանեց վերջին նագանը!

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •