"тенденция развития спокойного безумия...
Կամ
Ինքնասպանություն"
Մենակ... չորս պատ...
Բետոն...արյուն սպիտակ,
Մոմի ճրագ...
Կտրուկ արտաշնչեց...
Գոլորշի:
Հանգստություն,
Լուռ զարգացող անտարբերություն.
Տագնապ...
Դրանից և վախ...կասկած,
Նորից հանգստություն:
Հուշեր շարքով անցնող...
Պորտկում...կտրուկ վերկաց...
Նորից չորս պատ...
Նյարդեր...
Խոնավ լուցկի և ծխախոտ:
Հոգու աղետ,
Ճչոց լեզվով խեղդած...
Կանգնած օդ...
Խոնավության հոտ:
Մի ակնթարթ...լույսը դողաց,
Սարսուռ վախից,
Խառնած գիտակցություն...
Դաժան ցնորք...
Միաձուլված երազ և իրականություն...
Սառած հայացք հեռվում...
Գլխից լսվող սրտի զարկեր,
Չդադարող տագնապ...
Հասունացող վտանգ ներսից եկող:
Մտքի փայլատակում,
Կտրած երակ...
-"Հեռու կորչեք..."
Մտքի հերքում,
Բայց ապարդյուն...
Նորից... նույն միտքը,
Պայքար....
Ինքնաոչնչացում:
Կշեռք-նժար,
Բնազդ-կորած իմաստ...
Եվս պայքար ու հաղթանակ:
Սենյակ... չորս պատ,
Կես շունչ...ճրագ...
Հանգեց:
Էջանիշներ