Հէ~~յ,
Լույստ բա'րին լինի~
Պարոն Երևա'ն Ալեքսանդրի
Թամանյան…
Աշուն է բացվել
Հարազատ իմ ,
Տե'ս տուն են դառնում
Մուսաներտ քոչվոր, մուրացկան…
…………………………………………
Քաղաքի անդունդից
Մինչև երկինք բետոնե,
Աշնան տերևից
Մինչև մտքեր անէ
Սկսում ենք մրսել-
Տաք հագնվեք!
…………………………………………
Սազում է նոր շորտ`
Տուֆից քարիտ պես, դեղնակարմիր…
Իսկ օտարածին
Հյուսիսային պողոտայիտ գույնը
Կարծես քաղծկեղ լինի
Սև թոքերիտ.
Շատ ես ծխում
Իմ թասընկեր քաղաք…
Lավ, չտխրենք,
Կարծում եմ
Դեռ կգնանք փոռքով,
Դեռ կելնենք բաց ծով
Բաց սրտով,
Մե'ր երգերով…
Չէ որ վերքերը մեր
Արագ են լավանում.
Լույստ բարին
Պոստսովետյան`
Ընկեր Երևան!
Էջանիշներ