ՄԵՆԱԿՈՒԹՅՒՆ
Չեմ տեսնում երազներ,
Չեմ տեսնում ոչ մի նկար,
Անգամ լռությունը, որն երբեմն անզեն է,
Չի գրոհում այլևս,
Դարպասները:
Անգամ տեսնել չեմ կարողանում
Լույսեր,
Ստվերներ,
Ձյան վրա մարդկանց ոտնահեթքերը.
Չեմ կարողանում լսել ձայները`
Երևանյան երեկոյի
Նեոնով լույսավորված փողոցների
Ձայները:
Անցան օրեր,
Անցան նրանք ովքեր
Անցնելու համար էին եկել.
Գնացին անխոս,
Սրտի վրա դրոշմելով սպիեր` անցան:
Երևի,
Հեռացման գնացքն էր ժամանել…
Հեռացման տոմսերն էր բաժանում իմ կյանքը,
Բաժանում էր ու ծիծաղում,
Ծաղրում էր`
…անգամ չգիտեմ, ինձ էր ծաղրում թե…
Ծխախոտի ծուխ,
Մտքերը վեհ,
Մենակություննէր բազկաթոռին
Իր հին փառքով, բազմել:
Վարակել էր`
Մենակությունը երբեմն
Լինում է վարակիչ,
Հարուցիչ,
Մենակություննէ հռչակված
Պոետների մեծագույն
Դահիճ:
Ես շարունակում եմ սիրել,
Թեկուզ և
Այս ձմեռային և ցուրտ գիշերը.
……………………
Ես հիմա մենակություննեմ!
Եվ եսել կգտնեմ մի մենավորի,
Ում բազկաթոռին բազմած
Կարողեմ թաքուն,
Նրան սիրել…
Ինչպես ինձ սիրեց
Իմ մենակությունը:
Էջանիշներ