Lord (26.04.2010)
Ոչնիչ էլ չէի ուզենա ներքուստ փոխել, չնայած գիտեմ, որ թերություններ ահավոր շատ ունեմ, որոնց մի մասը գիտակցում եմ, մյուսը չեմ էլ գիտակցում, բայց նույնիսկ գիտակցածս թերությունները չէի ցանկանա փոխել, դրանք իմ թերություններն են, ես սիրում եմ ինձ իմ կոմպլեքսներով հանդերձԹերությունները մարդկային են չէ՞, ուրեմն լավ է, որ դրանք կան, դրանցով ավելի մարդկային ենք դառնում:
Իսկ արտաքինից, իհարկե կցանկանայի ավելի բարձրահասակ լինել, ավելի մկանուտ, ավելի կապուտաչյա, ավելի գանգրահեր և այլն, կամ գոնե կրծոսկրի ծռվածություն չունենալ, բայց առանձնապես չեմ նեղվում էդ ամենից, մանավանդ բաներ կան, որ ուղղելի է, օրինակ՝ ավելի մկանուտ դառնալ, իսկ ես ամբողջ կյանքումս մատս մատիս չեմ տվել դրան հասնելու, ոչինչ, սենց էլ յոլա կգնամ![]()
EgoBrain (26.04.2010), My World My Space (27.04.2010), Tig (12.05.2010), Էլիզե (12.05.2010)
Չգիտեմ շատ բաներ կան, որ կուզենայի փոխել թե արտաքինում և թե ասենք բնավորության մեջ, բայց , անկեղծ, ես ինձ իսկապես ընդունում եմ ոնց որ կամ: Երևի սովորել ու համակերպվել եմ
վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...
Հիմա մի հատ բան եմ ուզում փոխել, աշխատում եմ
Էն որ գնում-գնում-գնում ես ու ճանապարհիդ ամեն տեսակ բաներ են լինում, վերջում հայտնվում ես մի հատ բարձունքի վրա ու ներքեւում անդունդ ա: Այ էդ անդունդը, որը ես անկապության զգացողություն եմ համարում ուզում եմ փոխել, ուզում չհիասթափվել մարդկանցից, չաճի անկապությունը, չդառնա երկրաչափական պրոգրեսիա: Ասում են՝ տարիների ընթացքում այդ անդունդն ես ընկնում:
Ամեն ինչ
blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:
Ոնց եմ քեզ հասկանում... Բայց ցավալին էն ա, որ էդ անդունդի մոտ կանգնելուց, հասկանում ես, որ հետ չես կարող գնալ, քանի որ անցածդ ճանապարհը լրիվ անիմաստ ա, ոչ էլ անդունդը կարող ես հեռացնել ճանապարհիցդ: Էլ ավելի ցավալի ա էն, որ անդունդի և "ոչ անդունդի" միջև տարբերություն չկա:
Իսկ ինչ վերաբերվում է նրան, թե ինչը կուզենայի փոխել իմ մեջ, երևի թե այն, որ նույնիսկ գիտակցելով, որ այս կամ այն բանն իմ մեջ պետք է փոխել, մի տեսակ հակազդեցություն է մոտս առաջանում, այդ փոփոխությունը ինձ կեզծ ու անիմաստ է թվում ու այդպես էլ ոչինչ չեմ ձեռնարկում: Հետո կուզենայի ավելի շփվող ու մարդամոտ դառնայի, դադարեյի ինքս իմ մեջ ապրելուց,ինքնամփոփ չլինեյի, բայց գիտեմ որ չի ստացվի:
ամեն նոր մարդու մեջ փորձում եմ միայն լավը տեսնել ,թերություններին մատների արանքով եմ նայում`խեղդելով ինտուիցիայիս կանչը, ու ամեն անգամ դրա պատճառով պատժվում եմ ու դրանից ընկնում դեպրեսիայի մեջ:կարճ ասաց մարդուն արագ և դինամիկ գնահատական չեմ տալիս` վախենում եմ թե կսխալվեմ ու լավ մարդու կվիրավորեմ ու արդյունքում ես եմ տուժում:որոշել եմ շատ լուրջ վերաբերվել բնավորությանս այդ գծին և հնարավորինս փոխել այն`ԳՈՄԱՂԲՈՒՄ ԱԴԱՄԱՆԴ ՓՆՏՐԵԼԸ ԱՆԻՄԱՍՏ Է
Մինա (07.01.2013)
Մարդկանց նվիրվում եմ, մարդկանցից շուտ եմ հիասթափվում...
Կյանք ա, ամեն ինց պատահում ա... (c) Սուսանիկ
Կուզենայի գիշերը լինել նենց ոնց որ ցերեկն եմ, ու հակառակը![]()
կուզենայի բոյս գոնե մի 15 սմ-ով կարճ լիներ: սենց շատ ա խանգարում
կուզեի՝ ականջներս ավելի կարճ լինեն
Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ