Uluana-ի խոսքերից
Արմինե, իմ նախորդ գրառումներից մեկում ես Ձեզ, ինչպես նաև Ձեր տեսակետը քիչ թե շատ պաշտպանողներին խնդրեցի ներկայացնել թերություն բառի ձեր սեփական ընկալումը։ Բայց դուք դա չարեցիք։ Լավ, այդ դեպքում ես ասեմ, թե ինչ եմ հասկանում այդ բառն օգտագործելով։ Ճիշտն ասած՝ դժվարությամբ եմ պատկերացնում, որ այդ բառը կարելի է ուրիշ իմաստով էլ ընկալել, բայց եթե դուք ուրիշ իմաստ գիտեք, խնդրեմ, կավելացնեք։ Այս թեմայում արած իմ սկզբնական գրառումներից մեկում ես ասել էի, որ կան թերություններ, որոնք մեզ են խանգարում, կան թերություններ էլ, որոնք ուրիշներին՝ մեր շրջապատի մարդկանց են խանգարում։ Այստեղից պարզ երևում է, որ թերություն ասելով՝ ես նկատի ունեմ մարդու այն հատկանիշները կամ սովորությունները, որոնք որևէ կերպ խանգարում կամ վնասում են և՛/կամ տվյալ թերությունն ունեցող մարդուն, և՛/կամ նրան շրջապատող մարդկանց։ Եթե մարդը չի ուզում ազատվել իր այն թերությունից, որը խանգարում ու վնասում է իրեն, ուրեմն այդ մարդը իր իսկ թշնամին է (եթե կարող եք տրամաբանության սահմաններում հերքել իմ այս պնդումը, խնդրե՛մ), իսկ եթե չի ցանկանում ազատվել այն թերությունից, որը խանգարում, վնասում է ուրիշներին, ուրեմն այդ մարդը եսասեր է, միայն իր մասին է մտածում, թքած ունի ուրիշների վրա (նորից եթե համաձայն չեք, հակափաստարկ բերեք)։ Երկու դեպքում էլ եզրակացությունները տվյալ մարդուն, մեղմ ասած, դրականորեն չեն բնորոշում։ Կա նաև մի երրորդ տարբերակ, որի մասին էլի իմ նախորդ գրառումներից մեկում արդեն խոսել եմ. մարդը պարզապես զուրկ է առողջ դատելու ունակությունից կամ գոնե կաղում է դրանից։
Եթե Ձեզ հայտնի է մեկ այլ՝ չորրորդ կամ գուցե նաև հինգերորդ տարբերակ, որի պատճառով մարդը կարող է չցանկանալ ազատվել իր թերություններից, ապա պատրաստ եմ մեծ հետաքրքրությամբ կարդալ դրա մասին։
Էջանիշներ