Շատ հատկանիշներ մենք ժառանգում ենք մեր ծնողներից, որոնք ձևաորում են մեր խառնվածքը, բայց ուրիշ հատկանիշներ էլ ձեռք ենք բերում կամ կորցնում կյանքի ընթացքում. դրանք ձևաորում են մեր բնաորությունը: Վերջին հատկանիշները փոփոխվում են` կախված դաստիարակությունից, ինքնադաստիարակությունից, միջավայրից և այլն: Մենք չարաչար կսխալվենք ու մեզ կթերագնահատենք, եթե ասենք, թե ոչ մի փոփոխություն անել հնարաոր չէ: Հակառակը, մեզ կգերագնահատենք, եթե ասենք, որ կարող ենք ամեն ինչ փոխել:
Ինչ վերաբերում է ինձ, կարող եմ մի օրինակ բերել: Մարդկանց ծաղրելու շատ վատ սոորություն ունեմ: Այո', ես գիտեմ, որ դա թերություն է, այն էլ շատ լուրջ: Դրա հետևանքները երբեմն շատ տխուր են լինում: Բայց մի՞թե ուզում եմ ազատվել դրանից: Մի ժամանակ շատ էի ուզում ու հասել էի դրան: Բայց այդ ժամանակ ես ավելի շատ նման էի մի կեղծաորի, լարովի խաղալիքի: Հիմա ես գիտեմ, որ դա թերություն է: Գիտեմ, որ դրանով ոչ միայն իմ շրջապատի, հաճախ սիրելի մարդկանց եմ վնասում, այլև ինքս ինձ: Բայց ես չեմ ուզում ազատվել դրանից, որովհետև երբ այդպիսին եմ, ես ես եմ (թող ների ինձ Աստված), ես գիժ եմ

Էջանիշներ