2007-11-16
ՍՊԱՌՆԱԼԻՔՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵՑ
Օրերս անհայտ անձանց կողմից դաժան ծեծի է ենթարկվել Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական միության նախագահ Նարեկ Գալստյանը: Հարձակվողները Նարեկին սպառնացել են, որ եթե թերթերին մի բան ասի՝ հաջորդ անգամ կսպանեն: «Ես էլ նրանց ասում էի, որ ասելու եմ ինչ որ կա, ինչ որ եղել է: Ես ասելու եմ, խոսք եմ տալիս էն մարդկանց, ովքեր դա արել են: Այսուհետեւ ինձ երբեք, ոչ մի հարցում չեն կարողանալու վախեցնել: Սա հստակ քաղաքական դրդապատճառներ ունեցող խնդիր էր, որովհետեւ ես անձնական ոչ մի թշնամի չունեմ»,- երեկ հիվանդանոցում հայտարարել է Ն. Գալստյանը: Նարեկի ընկերները համոզված են, որ նրան ծեծի ենթարկելը ՀՀ ոստիկանության բարձրաստիճան սպաներից մեկ-երկուսի հրահանգն է եղել: Հիշեցնենք, որ Ն. Գալստյանին երեք օր առաջ ձերբակալել էին թռուցիկներ փակցնելու համար եւ սպառնացել, որ եթե նման բան էլի անի՝ հաշվեհարդար կտեսնեն:
Հարցը Նարեկի քաղաքական կողմնորոշումը չէ, այլ մեր երիտասարդության իրավունքների դեմ հանցավոր շարժումն ու կապկպված ներկան, որ չի թողնում ազատել ապագան անխիղճների ճաղերից...Ինչ խորհրդանշական անուն է
Ակամայից հիշեցի Նարեկացու «Մատյան ողբերգությունը»
Էջանիշներ