User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 17 հատից

Թեմա: Քաղքենիություն

  1. #1
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զզվելի Քաղքենիություն

    Ըստ ձեզ ո՞րն է քաղքենիության սահմանումը, և ինչպիսին է նրա բնութագիրը,
    ո՞ր մարդկանց կարելի է համարել որպես այդպիսիք, և ինչու՞ են այդպիսի մարդիկ շատ Հայաստանում...
    Միշտ դժվարություն եմ ունեցել և խոսափել երկու տիպի մարդկանց հետ շփվելիս, -մեկ որ մարդը բռի է լինում ,մեկ էլ որ քաղքենի ... չգիտեմ դրանցից որն է ավելի վատ...
    ըստ իս դրանք երկու ծայրահեղություններ են միևնույն հարթության վրա, սակայն զարմանալին այն է, որ նրանց միջև զուգահեռներ էլ կան....
    Որոշ մարդիկ զգացել եմ այլ կերպ են բնութագրում քաղքենիությունը համարյա թե նույնացնում են մեծամտության հետ...
    Կուզենաի լսել ձեր կարծիքները
    Love has an enemy, but it is already defeated!

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    shatboyov (10.11.2012)

  3. #2
    Լիարժեք անդամ Էդուարդ_man-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.11.2007
    Հասցե
    անհասցե
    Գրառումներ
    137
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղքենիություն

    Քաղքենին սահմանափակ մտածելակերպ ունեցող մարդն է, որը կարևորություն է տալիս շատ ավելի երկրորդական բաների և հպարտանում կամ պարծենում է դրանցով...
    Պետք է հասցնել մինչև մայրամուտ...

  4. #3
    Մշտական անդամ Economist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Գրառումներ
    250
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղքենիություն

    Քաղքենին իմ պատկերացմամբ նյութապաշտ անձնավորություն է, որի ուշքն ու միտքը զբաղված է այնպիսի տափակ բաներով, որ մեկ-մեկ նույնիսկ զարմանում ես Հայաստանում ցավոք այդ դասի մարդիկ շատ-շատ են: Նրանք իրենց համար ստեղծել են ինչ-որ <չափանիշների համակարգ>/օրինակ մեքենայի առկայությունը, ամեն շաբաթ գոնե որևէ <պռիստիժնի> խանութից հագուստի ձեռք բերելը, ինչ-որ իրենց համար ընդունելի խոսելակերպը, պահվածք և այլն/, որոնցից կառչած ապրում են` անգամ չկասկածելով, որ աշխարհում բացի նյութականից կան բազմաթիվ լավ ու հետաքրքիր բաներ: Նրանք մտածում են, որ աշխարհը սկսվում է իրենցից, որ իրենք են թելադրում տենդենցները և այլն, իսկ կողքի մարդկանց, որոնք չեն համապատասխանում իրենց չափանիշներին, կարելի է արհամարել ու նույնիսկ ծաղրել: Նրանց մոտ բացակայում են մարդկային այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են ընկերությունը, մարդասիրությունը, հարգանքը դիմացինի նկատմամբ և այլն:

  5. #4
    Մշտական անդամ P.S.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2007
    Հասցե
    U.S.A.
    Գրառումներ
    321
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղքենիություն

    Քաղքենիները հիմնական գավառամիտներն են, որոնց համար չկա ընտրություն, կա հրամայական՝ սա սենց պետք է լինի։ Ու հենց էդ կարոբկա մտածողությունն արտահայտվում է ամեն ինչում՝ մեքենան՝ Մերսեսդես, մայկա–տրուսիկը՝ Արմանի, ժամը՝ չգիտեմ, դուք ֆիրմայի անուն ասեք ))))

    Քաղքենիությունն առաջին հերթին մտածողության արդյունք է։ Երբ մարդը տկարամիտ է, տափակ, էդ ժամանակ ինչ–որ իրերով իրենց շրջապատելը դառնում է նրա համար ուղղակի կենսական անհրաժեշտություն, որ իրերը նրա փոխարեն խոսեն, նրան հարգանք բերեն, բովանդակություն փոխանցեն։

  6. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղքենիություն

    Քաղքենին հեռավոր գյուղից քաղաքում հայտնվածն է, որն ամեն կերպ փորձում է ինտեգրվել քաղաքի ապրելակերպին… Նրանց աղջիկները պարտադիր պետք է դաշնամուր նվագել իմանան: Նրանք տանը ռուսերեն են խոսում (հիմա կամաց-կամաց անցնում են անգլերենի): Տոննաներով էժանագին զարդեր են կրում: Երկու քայլ անելու համար օգտվում են իրենց Մերսեդեսից: Կահույքի վրա էլ ցելոֆան է քաշած, որ փոշի չնստի

    Ավելացվել է 30 վայրկյան անց
    Ունեն հսկայական գրապահարան, որի գրքերից ոչ մեկը չեն կարդացել:

    Ավելացվել է 1 րոպե անց
    Նրանց երեխաները պետք է պարտադիր բարձրագույն կրթություն ստանան՝ անկախ մտավոր ունակություններից:
    Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 17.11.2007, 17:58: Պատճառ: Գրառման ավելացում

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    sharick (12.11.2012)

  8. #6
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղքենիություն

    Քաղքենիության իմ պատկերացումն ամենաշատը համընկնում էր P.S.–ի ու Բյուրակնի պատկերացմանը, բայց էլի մի տեսակ ամբողջական ու սպառիչ չէր ինձ համար։ ԻՆչևէ, փորձեմ այդ երկուսի վրա հիմնվելով՝ ես էլ իմ սահմանումը տալ... Ճիշտ է, գյուղում ծնված–մեծացած, որից հետո քաղաքում հայտնված մարդկանց մեջ շատ են քաղքենիները, բայց քաղքենի լինելու համար, կարծում եմ, գյուղի հետ ուղղակի կապը բոլորովին պարտադիր չէ. մարդը կարող է քաղաքում ծնված–մեծացած լինել, բայց իր մտածելակերպով ու ապրելակերպով իսկական քաղքենի լինել։ Այ P.S.–ի օգտագործած «գավառամիտ» բառը շատ դիպուկ էր, բայց դրանից հետո ասածներն ինձ քաղքենիության մի տեսակ մասնավոր դեպքեր էին հիշեցնում...

    Իմ սահմանումը հետևյալն է.
    Քաղքենիները սահմանափակ մտածելակերպի տեր, գավառամիտ, իրականում ցածր հոգևոր ու ինտելեկտուալ պահանջներ ու ձգտումներ ունեցող, նյութապաշտ մարդիկ են, որոնք փորձում են ամեն կերպ ինտելիգենտ, կրթված ու զարգացած երևալ։ Այդպիսի կերպար ստեղծելու համար նրանք աշխատում են հնարավորինս շատ լինել կիրթ ու զարգացած մարդկանց միջավայրում ոչ թե որովհետև իրենց համար դա հաճելի է, այլ որպեսզի մարդիկ տեսնեն, թե ինչպիսի մարդկանց հետ են իրենք շփվում, և ըստ այդմ՝ կարծիք կազմեն նաև իրենց ինտելիգենտության մակարդակի մասին...
    Այս մարդկանց վառ արտահայտված հատկանիշներից մեկը ցուցադրականությունն է։
    Նրանք կարող են նույնիսկ հաճախակի մասնակցել մշակութային միջոցառումների, որպեսզի հետո իրենց ծանոթներին պատմեն դրա մասին ու այդպիսով արվեստով հետաքրքրվող մարդու տպավորություն թողնեն։ Նրանք կարող են դասական երաժշտություն լսել միայն նրա համար, որ հետո խիստ տպավորված տոնով բոլորին պատմեն դրա մասին՝ չմոռանալով նշել, թե ինչ մեծ գեղագիտական հաճույք էին ստանում լսելիս։ Բայց իրենց էությամբ նրանք էլի մնում են դատարկ, ցածրաճաշակ ու նյութապաշտ։

    Բյուրակնը ճիշտ նկատեց քաղքենիների գրապահարանների պարունակության մասին։ Ես միայն ավելացնեմ, որ նրանց տանը գրքերը հաճախ դասավորված են լինում ոչ թե ըստ թեմաների, ինչպես սովորաբար լինում է կարդացող մարդկանց տներում, այլ ըստ գույների ու չափերի... Որպես կանոն, մանկական «Ի՞նչ է, ո՞վ է» և Սովետական հայկական հանրագիտարանների բոլոր հատորները պարտադիր կեպով սիրուն շարված են լինում դարակներում, տարիներ շարունակ, ինչպես ասում են, յուղը վրան, որովհետև դրանք իրենց հաստատուն տեղից շարժվում են երևի միայն փոշի վերցնելու, բայց ոչ երբեք կարդացվելու համար...

    Հենց նոր մի ծանոթներիցս մեկի պատմած մի դեպք հիշեցի, որը, կարծում եմ, կարող է քաղքենիության վառ օրինակ ծառայել։ Մեզ ծանոթ մի կին պատմում է, թե ինչպես մի անգամ իր հարևանը իրեն տվել է իրենց նոր վերանորոգած բնակարանի պաստառից (обой) մի կտոր՝ խնդրելով, որ նույն այդ պաստառի գույնի գրքեր գտնի ու առնի իրենց տան համար, այսինքն՝ գրքի բովանդակությունը նրան բոլորովին չէր հետաքրքրում, միայն պետք էր, որ գրքի կազմը իրենց պաստառի գույնին համապատասխան լինի, որ սիրուն շարեն դարակներում։ Պատկերացնու՞մ եք...
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 18.11.2007, 09:00:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    shatboyov (10.11.2012), Նաիրուհի (11.11.2012)

  10. #7
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղքենիություն

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ սահմանումը հետևյալն է.
    Քաղքենիները սահմանափակ մտածելակերպի տեր, գավառամիտ, իրականում ցածր հոգևոր ու ինտելեկտուալ պահանջներ ու ձգտումներ ունեցող, նյութապաշտ մարդիկ են, որոնք փորձում են ամեն կերպ ինտելիգենտ, կրթված ու զարգացած երևալ։
    Համաձայնվելով Ուլուանա-ի հետ, կատարե, մի փոքր ավելացում իր գրառմանը :
    Քաղքենիները, դրանք մարդիկ են, որոնք իրապես մտավոր,հոգևոր ու նաև նյութապես զարգանալու փոխարեն գերադասում են կրել միայն այդ զարգացման ատրիբուտիկան, առաջին հայացքից երևացող դետալները, որպեսզի դրանով ապահովեն իրենց հասարակական դիրքը, և խցկվեն այն հասարակական "ստատուսի"- մեջ, որը իրականում իրենցը չի: Սա նշան է նրանց անկիրթ լինելուն, որի պատճառով չեն արժեքովորում հենց իրենց, ռեալ հասարակական դիրքը, և խաբնվելով ուրիշի հասարակական դիրքի "փայլուն" կոճակներով ձգտում են անպատճառ ձեռք գցել այն, առանց "ժամանակ" ծախսելու իրակաում քայլ առ քայլ զարգանալու վրա: Սա հասարակությանը խաելու մի փորձ է, որի ժամանակ հենց ինքն է հաճախ երկար ժամանակով ընկնում իր փորած փոսը , և սկսում զբաղվել նաև ինքնախաբեությամբ:

    Ժամանակակից հայկական միջավայրում մեծ թափ առնող քաղքենու ամենավառ հատկանիշը ինձ համար նրա ձգտումն է ապրելու "կենտրոն" կոչվող, հասկացող մարդու առողջ բանականությանը լրիվ դեմ բնակավայրում: Երբ դիմացինս սկսում է բաղձալի հայացքով խոսալ կենտրոնում ապրելու մասին, միանշանակ հասկանում եմ, որ գործ ունեմ հայ նորաթուխ քաղքենու հետ :

    Հ.Գ. Այս տիպից ինչքան հեռու, այնքան լավ: Խայծը դրված է ու լավ էլ ձուկը խփում է ... "Օպերա", "Հյուսիսային" փողոտա և "Ճառագայթ" :

  11. #8
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղքենիություն

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ սահմանումը հետևյալն է.
    Քաղքենիները սահմանափակ մտածելակերպի տեր, գավառամիտ, իրականում ցածր հոգևոր ու ինտելեկտուալ պահանջներ ու ձգտումներ ունեցող, նյութապաշտ մարդիկ են, որոնք փորձում են ամեն կերպ ինտելիգենտ, կրթված ու զարգացած երևալ։ Այդպիսի կերպար ստեղծելու համար նրանք աշխատում են հնարավորինս շատ լինել կիրթ ու զարգացած մարդկանց միջավայրում ոչ թե որովհետև իրենց համար դա հաճելի է, այլ որպեսզի մարդիկ տեսնեն, թե ինչպիսի մարդկանց հետ են իրենք շփվում, և ըստ այդմ՝ կարծիք կազմեն նաև իրենց ինտելիգենտության մակարդակի մասին...
    Լրիվ համամիտ եմ այս սահմանաման հետ, որ Ուլուանան է տվել
    Միայն ավելացնեմ մի արտահայտություն, որ լսել եմ նման մարդուց . ուրեմն մայրը դիմում է աղջկան. « Բալիկ ջան, մի հատ վազան ծելեվիզռայի վրայից վերցրու և բեր այստեղ»...
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  12. #9
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղքենիություն

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Քաղքենին հեռավոր գյուղից քաղաքում հայտնվածն է, որն ամեն կերպ փորձում է ինտեգրվել քաղաքի ապրելակերպին… Նրանց աղջիկները պարտադիր պետք է դաշնամուր նվագել իմանան:
    Բյուրակնի գրառման այսքան մասի հետ համաձայն չեմ, որովհետև սա չէ քաղքենի լինելու պայմանը, սա մասնավոր դեպք է ,ավելի քիչ հանդիպող, այլ կասեի հակառակը քաղքենիները սովորաբար նրանք են, ովքեր կարծում են, որ իրենք շատ պրիստիժնի մարդիկ են նրա համար, որ իրենք քաղաքում են ապրում ու ծաղրում և առհամարանքով են վերաբերվում Երեվանից դուրս ապրողներին ,հատկապես գյուղում բնակվողներին -սա նույպես սահմանափակ մտածելակերպի արդյունք է ,երբ մարդ կարծում է, որ ինքը առավել է մյուսից միայն նրա համար որ ինքը քաղաքում է ծնվել...

    Քաղքենին սահմանափակ մտածելակերպ ունեցող մարդն է, որը կարևորություն է տալիս շատ ավելի երկրորդական բաների և հպարտանում կամ պարծենում է դրանցով...
    Շատ լավ սահմանում է կարծում եմ
    Նաև լրիվ համամիտ եմ dvgray-ի հետ
    Քաղքենիները, դրանք մարդիկ են, որոնք իրապես մտավոր,հոգևոր ու նաև նյութապես զարգանալու փոխարեն գերադասում են կրել միայն այդ զարգացման ատրիբուտիկան, առաջին հայացքից երևացող դետալները, որպեսզի դրանով ապահովեն իրենց հասարակական դիրքը,

    Ժամանակակից հայկական միջավայրում մեծ թափ առնող քաղքենու ամենավառ հատկանիշը ինձ համար նրա ձգտումն է ապրելու "կենտրոն" կոչվող, հասկացող մարդու առողջ բանականությանը լրիվ դեմ բնակավայրում: Երբ դիմացինս սկսում է բաղձալի հայացքով խոսալ կենտրոնում ապրելու մասին, միանշանակ հասկանում եմ, որ գործ ունեմ հայ նորաթուխ քաղքենու հետ :
    Love has an enemy, but it is already defeated!

  13. #10
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղքենիություն

    որովհետև սա չէ քաղքենի լինելու պայմանը, սա մասնավոր դեպք է ,ավելի քիչ հանդիպող, այլ կասեի հակառակը քաղքենիները սովորաբար նրանք են, ովքեր կարծում են, որ իրենք շատ պրիստիժնի մարդիկ են նրա համար, որ իրենք քաղաքում են ապրում ու ծաղրում և առհամարանքով են վերաբերվում Երեվանից դուրս ապրողներին ,հատկապես գյուղում բնակվողներին -սա նույպես սահմանափակ մտածելակերպի արդյունք է ,երբ մարդ կարծում է, որ ինքը առավել է մյուսից միայն նրա համար որ ինքը քաղաքում է ծնվել...
    Amina, եթե ուշադիր հետևես, բոլոր քաղքենիներն էլ գյուղերից եկածներ են. նրանց մեջ բնիկ քաղաքացիներ չկան:

  14. #11
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղքենիություն

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Amina, եթե ուշադիր հետևես, բոլոր քաղքենիներն էլ գյուղերից եկածներ են. նրանց մեջ բնիկ քաղաքացիներ չկան:
    Անձամբ ծանոթ եմ մի քաղքենու, որի նախնիները նախքինում մեծահարուստ արևմտահայեր են եղել , և շատ ուրիշների էլ եմ ճանաչում


    Իսկ ընդհանրապես ինձ հետաքրքիր է այդ բառի ծագումը,/կազմությունը/ , ինչպես է այն առաջացել , շատ լավ կլիներ եթե մեկը բացատրեր
    Love has an enemy, but it is already defeated!

  15. #12
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղքենիություն

    Ես այսօր պատահական ներկա եղա մի դիպվածի:Խանութում վաճառողուհին ջանադրաբար համոզում էր իր ծանոթին գնել անձեռոցիկի տուփը՝որ մեջ կա ընդամենը 10 անձեռոցիկ, պատճառաբանելով, որ հետո չի լինելու, քանի-որ վրան դաջված է Ձմեռ պապի նկարը:Խեղճ գնորդն էլ իրավիճակից դուրս գալու համար ասաց, որ ոչ ոքու դեռ չի ուզում զարմացնելԱկամայից միտքս եկավ քաղքենի բառը ո) ես հարցրեցի,– Իսկ ես եթե չառնեմ Նոր Տարին մեր տուն չի գալո՞ Եվ ինչքան եղավ զարմանքս ,երբ նա պատասխանեց,- Սիրելիս դա ճաշակի և մակարդակի հարց է: Ա՞յ քեզ բան .այս երբվանից է ճաշակը և մակարդակը ուոշվում գնված ապրանքի գնով

  16. #13
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Քաղքենիություն

    Սահմանեմ, թե որն է քաղքենին: Քաղքենին այն աղջիկն է, ով ապրում է քաղաքում, իսկ նրա քույրն ամուսնացած է:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  17. #14
    Պատվավոր անդամ Vive L'Armenie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    France/Armenia
    Գրառումներ
    908
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուրախություն Re. Քաղքենիություն

    << Ինչպես իջել ես, որպես էլ դուրս արի >> ծիծաղելի ա չէ՞, այս նախադասությունը մի օր ես լսեցի մի կնոջից ելույթներիցս մեկի ժամանակ...
    Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...

  18. #15
    Մշտական անդամ Kheranyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.04.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    303
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղքենիություն

    Ես քաղքենուն նույնացնում եմ Գեղացու հետ, խնդրում եմ չխառնել Գյուղացու հետ, դրանք լրիվ տարբեր բաներ են, իսկ ընդհանուր առմամբ համամիտ եմ Բյուրակնի նկարագրածի հետ:
    Օգնիր ինձ Մարիամ…:
    Պ. Սևակ

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •