User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 17 հատից

Թեմա: Քաղքենիություն

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղքենիություն

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Amina, եթե ուշադիր հետևես, բոլոր քաղքենիներն էլ գյուղերից եկածներ են. նրանց մեջ բնիկ քաղաքացիներ չկան:
    Անձամբ ծանոթ եմ մի քաղքենու, որի նախնիները նախքինում մեծահարուստ արևմտահայեր են եղել , և շատ ուրիշների էլ եմ ճանաչում


    Իսկ ընդհանրապես ինձ հետաքրքիր է այդ բառի ծագումը,/կազմությունը/ , ինչպես է այն առաջացել , շատ լավ կլիներ եթե մեկը բացատրեր
    Love has an enemy, but it is already defeated!

  2. #2
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղքենիություն

    Ես այսօր պատահական ներկա եղա մի դիպվածի:Խանութում վաճառողուհին ջանադրաբար համոզում էր իր ծանոթին գնել անձեռոցիկի տուփը՝որ մեջ կա ընդամենը 10 անձեռոցիկ, պատճառաբանելով, որ հետո չի լինելու, քանի-որ վրան դաջված է Ձմեռ պապի նկարը:Խեղճ գնորդն էլ իրավիճակից դուրս գալու համար ասաց, որ ոչ ոքու դեռ չի ուզում զարմացնելԱկամայից միտքս եկավ քաղքենի բառը ո) ես հարցրեցի,– Իսկ ես եթե չառնեմ Նոր Տարին մեր տուն չի գալո՞ Եվ ինչքան եղավ զարմանքս ,երբ նա պատասխանեց,- Սիրելիս դա ճաշակի և մակարդակի հարց է: Ա՞յ քեզ բան .այս երբվանից է ճաշակը և մակարդակը ուոշվում գնված ապրանքի գնով

  3. #3
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Քաղքենիություն

    Սահմանեմ, թե որն է քաղքենին: Քաղքենին այն աղջիկն է, ով ապրում է քաղաքում, իսկ նրա քույրն ամուսնացած է:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. #4
    Պատվավոր անդամ Vive L'Armenie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    France/Armenia
    Գրառումներ
    908
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուրախություն Re. Քաղքենիություն

    << Ինչպես իջել ես, որպես էլ դուրս արի >> ծիծաղելի ա չէ՞, այս նախադասությունը մի օր ես լսեցի մի կնոջից ելույթներիցս մեկի ժամանակ...
    Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...

  5. #5
    Մշտական անդամ Kheranyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.04.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    44
    Գրառումներ
    303
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղքենիություն

    Ես քաղքենուն նույնացնում եմ Գեղացու հետ, խնդրում եմ չխառնել Գյուղացու հետ, դրանք լրիվ տարբեր բաներ են, իսկ ընդհանուր առմամբ համամիտ եմ Բյուրակնի նկարագրածի հետ:
    Օգնիր ինձ Մարիամ…:
    Պ. Սևակ

  6. #6
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղքենիություն

    Եթե կա մի միջավայր, որտեղ ես ինձ իրոք «սպիտակ ագռավ» եմ զգում` դա քաղքենիների միջավայրն է: Կարդացի վերը գրված բոլոր գրառումները, քաղքենու նկարագիրը շատ լավ տվել է Economist-ը, ու կապ չունի այդ քաղքենին գյուղաբնակ է, թե քաղաքաբնակ: Ես շփվել եմ երևանաբնակ, բայց իրենց մասին այնպիսի մեծ կարծիք ունեցող մարդկանց հետ, որոնք հենց տեղացի էլ եղել են: ՈՒ ընդհակառակը` գյուղից Երևան եկած մարդկանց հետ, ովքեր իրենց ապրելակերպով, ինտելեկտով ու զարգացածությամբ շատ ավելին են եղել քան այդ երևանաբնակները: Ասացվածքն ասում է «Գյուղ չկա, ուր շուն չլինի»: Այնպես որ ապրելատեղն էստեղ կապ չունի: Քաղքենին ամեն տեղ էլ քաղքենի է:

  7. #7
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկ հերթական անգամ մի երեւույթի բախվեցի, որն ինձ անչափ վշտացնում է:

    Գնացել էինք նորաբաց "Arame" կարաոկե ակումբ, որը պատկանում է երգիչ Արամեին: Էն որ ակումբի անվանումը անգլերեն տառերով է դրան կարծես արդեն ուշադրություն էլ չենք դարձնում, էնքան արդեն սովորական է դարձել, ցավոք սրտի: Ակումբը ուներ վարող: Վարողը ժամանակ առ ժամանակ բարձրանում էր բեմ, կրկին անգամ շնորհավորում օրվա հոբելյարին ու կատարումից առաջ ներկայացնում ակումբի պատվավոր հյուրին եւ այս ամենը ռուսերեն լեզվով: Հայաստանի Հանրապետությունում, հայկական ակումբում, հայ հանդիսատեսի համար, հայ վարողը միջոցառումը անցկացնում է օտար լեզվով:

    Սենց բաներից ամբողջ ներաշխարհս տակն ու վրայա լինում: Հունից հանում է մարդկանց հանդուրժողականությունը: Մարդը բարձրանում է բեմ, ի լուր աշխարհի հայտարարում է` ես չեմ հարգում իմ հայ լինելը, օտարը ինձնից ավելի բարձր է, իսկ մարդիկ լուռ ու հնազանդ ծափահարում են: Քույրս լավ ճանաչում է ակումբի մենեջերին, Արամեին նույնպես ճանաչում է, քույրս թույլ չտվեց, որ հարցնեմ, բայց հաջորդ անգամ անպատճառ կմոտենամ մենեջերին ու կհայտնեմ իմ դժգոհությունը էն առիթով, որ վարողը ռուսերենով է վարում:

    Հայերի մեջ արմատացած օտարապաշտությունը նույնպես քաղեքնիության վառ դրսեւորում է, մեզանում օտարապաշտությունը մի տեսակ պաթոլոգիկ բնույթ է կրում:
    Էլ չեմ ասում, որ երեկ ողջ երեկո, հայ առնական տղամարդիկ երգում էի ռուսալեզու բլատնոյ երգեր: Մտնելով Հայաստանի ցանկացած կարաոկե ակումբ ստեղծվում է տպավորություն որ գտնվում ես ոչ թե Հայաստանում այլ Ռուսաստանում, հավաքվել են նախկին գաղութական ընկերները ու վերհիշում են գաղութի տարիները:
    Վերջին խմբագրող՝ Չամիչ: 10.11.2012, 17:50:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  8. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (11.11.2012), erexa (10.11.2012), Freeman (10.11.2012), Lem (10.11.2012), Աթեիստ (10.11.2012), Արէա (10.11.2012), Նաիրուհի (11.11.2012), Շինարար (10.11.2012), Ուլուանա (10.11.2012), Վահե-91 (10.11.2012), Վոլտերա (06.01.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •