User Tag List

Նայել հարցման արդյունքները: Քաղաքի ապագան պիտի լինի...

Քվեարկողներ
29. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Հնի վերակառուցումն ու թարմացումը

    24 82.76%
  • Հնի վերացումն ու նորի կառուցումը

    5 17.24%
  • Ինձ համար մեկ է

    0 0%
Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 36 հատից

Թեմա: Հի՞ն, թե՞ նոր քաղաք... Երևան...

  1. #1
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Լռել Հի՞ն, թե՞ նոր քաղաք... Երևան...

    Այսօր Երևանում և Թբիլիսիում երկու կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել։ Իհարկե, ամեն մի քաղաքում այդ քաղաքի, նրա բնակիչների և հյուրերի համար կարևոր իրադարձություններ։ Հարկ եմ համարում նշել նաև, որ թե՛ Թբիլիսիի, թե՛ Երևանի մեծ մասը կոռուցել են ազգությամբ հայ ճարտարապետները։

    Երևանում Ռոբերտ Քոչարյանը զբոսնել է ոչնչացված Հին Երևանի և կառուցված Նոր Երևանի Հյուսիսային Պողոտայով։ Այս զբոսանքը անցել է մեծ հանրահավաքի ուղեկցուցյամբ։ Մի կին նույնիսկ կարողացել է մոտենալ Քոչարյանին մի հասարակ հարցով. «Ինչո՞ւ...»։ Քոչարյանը գլխով դիմել է թիկնապահներին, որոնք հեռացրել են կնոջը։

    Թբիլիսիում սկսվել է նոր ծրագիր քաղաքի Սոլոլակի թաղամասի հին շինությունների վերականգնման, այդ շինությունների ջրամատակարարման և հեռացման, էլ. և այլ հեռահաղորդակցման միջոցների նորացման և վերակազմակերպան համար։ Թբիլիսին արդեն ունի մի քանի թաղ, որոնք նմանատիպ ծրագրերով անցել են։

    Հին

    Վերանորոգում

    Նոր


    Այլ նկարներ http://oldtbilisi.gov.ge/index.php?p...057&language=2

    Եթե արագ ինտերնետ ու անվճար տրաֆիկ ունեք, զբոսնեք վաղվա Թբիլիսիի փողոցներով http://www.meidangroup.ge/


    Հարց, ո՞ր տարբերակն է ձեզ համար ճիշտ ու նախընտրելի։

  2. #2
    Պապա Սերխիո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    3,112
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հի՞ն, թե՞ նոր քաղաք... Երևան...

    ամեն դեպքում Թբիլիսին շատ լավ ճարտարապետական հուշարձաններ ունի ` ի տարբերություն Երևանիս Պատճառը պատմությունն է

    Իսկ ես կարծում եմ վերանորոգումը այդքան էլ լավ գաղափար չէ 80-100 տարվա շենքեր համար `բաղդադի առաստաղներով ,ավելի լավ է ավանդական ոճը պահպանելով ժամանակակից նյութերով ու լուծումներով շենքեր,ինչ կարծում եմ առկա է Հս.թաղամասում:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 18.11.2007, 02:12:

  3. #3
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հի՞ն, թե՞ նոր քաղաք... Երևան...

    հնի վերակառուցում և նորի կառուցում
    ...

  4. #4
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հի՞ն, թե՞ նոր քաղաք... Երևան...

    Մեջբերում ՊèTrօ$-ի խոսքերից Նայել գրառումը
    ամեն դեպքում Թբիլիսին շատ լավ ճարտարապետական հուշարձաններ ունի ` ի տարբերություն Երևանիս Պատճառը պատմությունն է

    Իսկ ես կարծում եմ վերանորոգումը այդքան էլ լավ գաղափար չէ 80-100 տարվա շենքեր համար `բաղդադի առաստաղներով ,ավելի լավ է ավանդական ոճը պահպանելով ժամանակակից նյութերով ու լուծումներով շենքեր,ինչ կարծում եմ առկա է Հս.թաղամասում:
    Երևանը նույնպես շատ լավ ճարտարապետություն ուներ (ունի): Այլ հարց է, որ տարիները թողնում են իրենց հետքը շենքերի վրա և պարզ է, որ ճարտարապետական արժեքն էլ խամրում է:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 18.11.2007, 02:13:

  5. #5
    Պապա Սերխիո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    3,112
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հի՞ն, թե՞ նոր քաղաք... Երևան...

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Երևանը նույնպես շատ լավ ճարտարապետություն ուներ (ունի): Այլ հարց է, որ տարիները թողնում են իրենց հետքը շենքերի վրա և պարզ է, որ ճարտարապետական արժեքն էլ խամրում է:
    չեմ կարծում,որ ժամանակը տեսքի վրա այդքան բացասաբար կազդի, ավելի շատ որակին կվնասի, իսկ դա մարդկաց կյանքի հետ է կապված...
    Որքանով ես տեղեկացա այսօր. Դուք`հարգարժան Արթգեո,բնակվում եք Վրաստանում,բնականաբար եղել եք շատ անգամ նաև Երևանում ,ու թողնում եմ ձեզ համեմատությունը երկու մ.ք-ների...
    իսկ մեր ճարտարապետական հուշարձան շենքերը չեն վերանում ,այլ համարակալվում են քարերը և կվերաշարվեն մեկ այլ տեղ,որը կդառնա յուրահատուկ թանգարան
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 18.11.2007, 02:13: Պատճառ: Գրառման ավելացում

  6. #6
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հի՞ն, թե՞ նոր քաղաք... Երևան...

    Մեջբերում ՊèTrօ$-ի խոսքերից Նայել գրառումը
    չեմ կարծում,որ ժամանակը տեսքի վրա այդքան բացասաբար կազդի, ավելի շատ որակին կվնասի, իսկ դա մարդկաց կյանքի հետ է կապված...
    Ժամանակը այնքան չի ազդել ճարտարապետության վրա, որքան մի խումբ այսօրվա քաղաքական գործիչների և օլիգարխների ցանկությունները, որոնք բնաջնջել ու բնաջնջում են այդ համաշխարհային մակարդակի ճարտարապետությունը, որը և հզոր միջոց կարող է(ր) դառնալ զբոսարշջության համար: Արտասահմանից չեն գա, Հյուսիսային պողոտայի անհամ (ճաշակի խնդիր ա) ու անհոգի շինությունները տեսնելու:
    իսկ մեր ճարտարապետական հուշարձան շենքերը չեն վերանում ,այլ համարակալվում են քարերը և կվերաշարվեն մեկ այլ տեղ,որը կդառնա յուրահատուկ թանգարան
    Խոսքեր... խոսքեր...
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 18.11.2007, 02:15:

  7. #7
    Պապա Սերխիո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    3,112
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հի՞ն, թե՞ նոր քաղաք... Երևան...

    քո ատելությունը իշխանություն նկատմամբ անսահման ա

    հիմա եթե մի տեղ ,Աստված չանի մի ավտովթար լինի,կասես.<<երգիրը երգիր չի ,թո ճանապարհները սարքեն>>

    իսկ զբոսաշրջության համար թամանյանական 80 տարվա շենքեր պետք չեն ,այլ 4-10 դարերի եկեղեցիներ ,որոնք ունենք,ու հաստատ օլիգարխները չեն քանդել :
    դե թո գան մեր տուրիստները ?

  8. #8
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հի՞ն, թե՞ նոր քաղաք... Երևան...

    Իսկապես Երևանը հռոմից հին, բայց 100 տարվա պատմություն ունեցող քաղաք է, քանզի երբ հայերը կառուցում էին Թիֆլիսն ու Բաքուն, Երևանը կառուցող չկար: Ինչևէ կարծում եմ, որ բարբարոսություն է եղած, եթե ոչ ճարտարապետական, ապա գոնե թե պատմական արժեք ներկայացնող շենքերը վերացնել ասպարեզից: Ասում են, որ դրանք համարակալվել են և վերակառուցվելու են Երևանի ինչ-որ մի մասում (չեմ հիշում որ) դրա նախագիծը կա և հուսով եմ, որ կիարականացվի լինելու է հին քաղաքի նման մի բան, որը առկա է շատ եվրոպական քաղաքներում: Ընդհանուր առմամբ Հյուսիսային պողոտայի գաղափարը կարծում եմ լավն է: Իհարկե ինչպես միշտ անհամություններ եղել են նաև այս գործընթացում կապված բնակիչների փոխհատուցումների և այնի հետ: Մի գուցե կարելի էր և ավելի քիչ ընկնել շահույթի հետևից և շահել ճարտարապետական տեսքի տեսանկյունից (օրինակ կարելի էր շենքերը այդքան բարձր չանել փողոցի լայնության համեմատ): Բայց այդ ամենը հաշվի առնելով, եթե հիշեմ, թե ինչեր մինչ հիմա այդ տարածքում և ինչ է հիմա, ինձ այս վիճակը ավելի է դուր գալիս:

    Ի դեպ Ատթ, Սոլոլակիի շենքերի վերանորոգման հետ կապված ինչ-որ բողոքի ալիք կար, քանի որ կառավարությունը ստիպում էր բնակիչներին սեփական միջոցներով բարելավել շենքերի արտաքին տեսքը և շատերը ի վիճակի չէին: Ի՞նչ եղավ այդ պատմությունը. որոշումը ուժի մե՞ջ է դեռ: Դա մեզ համար նույնպես մտահոգիչ է, քանի որ Սոլոլակին հայկական թաղամաս է եղել, և այժմ էլ այնտեղ դեռ բավական հայեր կան:
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 18.11.2007, 00:49:

  9. #9
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հի՞ն, թե՞ նոր քաղաք... Երևան...

    Ժողովուրդ մի հատ սենց բան եմ լսել ուզում եմ Այս թեմայում գրել
    Ասուոմ են Երևանի հիմքը բավականին ծանրաբեռնվածա ու տակն էլ ջուրա ու օրեցօր ավելացող բարձրահարկերը այն ավելի ու ավելի են ծանրաբեռնում ու վտանգ կա որ մի օր չի դիմանա հատկապես կենտրոնական մասը ...Ճիշտ բանա՞ թե տենց բան չկա
    Loading your personal settings....

  10. #10
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հի՞ն, թե՞ նոր քաղաք... Երևան...

    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ Ատթ, Սոլոլակիի շենքերի վերանորոգման հետ կապված ինչ-որ բողոքի ալիք կար, քանի որ կառավարությունը ստիպում էր բնակիչներին սեփական միջոցներով բարելավել շենքերի արտաքին տեսքը և շատերը ի վիճակի չէին: Ի՞նչ եղավ այդ պատմությունը. որոշումը ուժի մե՞ջ է դեռ: Դա մեզ համար նույնպես մտահոգիչ է, քանի որ Սոլոլակին հայկական թաղամաս է եղել, և այժմ էլ այնտեղ դեռ բավական հայեր կան:
    Պապիկիս քույրն է այդ թաղամասում ապրում, այդպիսի ալիքի մասին տեղյակ չեմ։ Դեզինֆորմատ 1 (Հ1)-ը հո՞ չի խառնում ալիքները

    Մեջբերում ՊèTrօ$-ի խոսքերից Նայել գրառումը
    քո ատելությունը իշխանություն նկատմամբ անսահման ա
    Իմ սերը հին Երևանի և հին Թբիլիսիի նկատմամբ շատ ավելի մեծ է, իմ սերը դեպի արդարությունն ու ազատությունը շատ ավելի մեծ է, քան ատելությունը ինչ-որ մարդկանց խմբի նկատմամբ, որոնք դեմ են այդ երևույթներին

  11. #11
    Պապա Սերխիո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    3,112
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հի՞ն, թե՞ նոր քաղաք... Երևան...

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ սերը հին Երևանի և հին Թբիլիսիի նկատմամբ շատ ավելի մեծ է, իմ սերը դեպի արդարությունն ու ազատությունը շատ ավելի մեծ է, քան ատելությունը ինչ-որ մարդկանց խմբի նկատմամբ, որոնք դեմ են այդ երևույթներին
    Ախպերս , հին թիֆլիսը մի համեմատի հին Երևանի հետ , հին Երևանը ,դա փոշոտ ու նեղ փողոցներն են ու ծղոտե ու կավե տանիքներով հողե հյուղակներ , միայն ճարտարապետական հսկա արժեք ունեն թամանյանական շենքերը կամ այդ սերնդին պատկանողները,որոնք քիչ են ու դրանց զգալին էլ պահպանված ու վերանորոգված է, օրինակ` այն շենքը որտեղ դու սովորել ես և ես եմ հիմա սովորում `գլուխգործոց է

  12. #12
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հի՞ն, թե՞ նոր քաղաք... Երևան...

    Անսովոր է: Նման նոր հագած կոշիկին: Գնահատել կարելի է միայն որոշ ժամանակ անց:
    Կարեղ եմ ասել քիչ-թե շատ հին կառույցների մասին:
    Օրինակ "Կոնգրես" հյուրանոցը դուրս չի գալիս: Անճաշակ է: Նման հանրակացարանի:
    .....
    Սակայն մի տեսակ կիսատ-պռատություն կա էս ամենի մեջ: Ավարտուն, միասնական ճարտարապետական տեսք տալու համար երևի անհրաժեշտ է քանդել Թումանյան փողոցը ծայրից-ծայր : Ու ոչ միայն Թումանյանը:
    Սակայն սրա իմա՞ստը որն էր: Չէ՞ որ կարելի էր այս "նոր" քաղաքը կառուցել մի ամայի տեղում, օրինակ Աշտարակի ճանապարհի վրա, ինչ որ արվեց Վահագնի թաղամասի դեպքում:
    Կենտրոնապաշտության քաղքենիական-գեղցիականության հերթական վառ դրսևորում: Հավաքել-հավաքել, մի կծիկ անել: Մի խոշոր անասնաֆերմա, լցված բազմատեսակ ընտանի ու վայրի կենդանիներով: Ու կոլխոզի նախագահի հոգեբանությանը հարիր "ուրախ" լուր հայտնել, որ կենտրոնի բնակիչները այժմ բավականին հարուստ մարդիկ են, չնայած կարող է անգամ աշխատանք չունեն, քանի որ իրենց տները թանկ արժեն : Եվ հետո էլ ասել, որ տների գներով որոշվում է երկրի կենսամակարդակը /կամ նման մի բան/:
    Միգուցե Հայաստանում 1 մետրը սկսենք գնահատել 1000000 դոլար, և այդ դեպքում կլինենք աշխարհի ամենալավ երկի՞րը:
    ... Ավաղակապետության գողացված ու մեծ լվացքատանը մաքրաջրած փողերի կոլխոզնիկի "գիտական" հիմնավորում...

  13. #13
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հի՞ն, թե՞ նոր քաղաք... Երևան...

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Պապիկիս քույրն է այդ թաղամասում ապրում, այդպիսի ալիքի մասին տեղյակ չեմ։ Դեզինֆորմատ 1 (Հ1)-ը հո՞ չի խառնում ալիքները
    Չե Արտ ջան Հ1-ը չի՝ լուրերը ուղիղ Թբիլիսիից են եկել, պապաի ընկերն է այդ թաղամասում ապրում (ի դեպ ես էլ եմ ապրել ), ուրիշ մարդկանցից էլ եմ լսել, որոնք Սոլոլակի բնակիչ չեն, բայց տեղյակ են: Հավատս չի գալիս, որ դու տեղյակ չլինես : Կարող ա բողոքի ալիք ձևակերպումս էր սխալ, բայց որ այդպիսի որոշում է եղել և որ մարդիկ դրանից բողոքում էին դա հաստատ է:

  14. #14
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հի՞ն, թե՞ նոր քաղաք... Երևան...

    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Չե Արտ ջան Հ1-ը չի՝ լուրերը ուղիղ Թբիլիսիից են եկել, պապաի ընկերն է այդ թաղամասում ապրում (ի դեպ ես էլ եմ ապրել ), ուրիշ մարդկանցից էլ եմ լսել, որոնք Սոլոլակի բնակիչ չեն, բայց տեղյակ են: Հավատս չի գալիս, որ դու տեղյակ չլինես : Կարող ա բողոքի ալիք ձևակերպումս էր սխալ, բայց որ այդպիսի որոշում է եղել և որ մարդիկ դրանից բողոքում էին դա հաստատ է:
    Հաաա, հիշեցի, անցած թե նախանցած ամառ էր էդ խոսակցությունները, ամիսը 100 թե 200 դրամ
    Մեջբերում ՊèTrօ$-ի խոսքերից Նայել գրառումը
    Ախպերս , հին թիֆլիսը մի համեմատի հին Երևանի հետ , հին Երևանը ,դա փոշոտ ու նեղ փողոցներն են ու ծղոտե ու կավե տանիքներով հողե հյուղակներ , միայն ճարտարապետական հսկա արժեք ունեն թամանյանական շենքերը կամ այդ սերնդին պատկանողները,որոնք քիչ են ու դրանց զգալին էլ պահպանված ու վերանորոգված է, օրինակ` այն շենքը որտեղ դու սովորել ես և ես եմ հիմա սովորում `գլուխգործոց է
    Ամեն քաղաք իր սիրունությունը ունի;
    Սև շենքը դրսից ես էլ եմ սիրում

  15. #15
    Պապա Սերխիո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    3,112
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հի՞ն, թե՞ նոր քաղաք... Երևան...

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Սև շենքը դրսից ես էլ եմ սիրում
    պատմության ֆակը լավ էլ նորոգած է,ափսոսում ես ծխես լսարանում

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ազատ քաղաք Քրիսթիանիա
    Հեղինակ՝ ivy, բաժին` Երկիր մոլորակ
    Գրառումներ: 59
    Վերջինը: 02.05.2022, 10:16
  2. Գրառումներ: 0
    Վերջինը: 14.06.2017, 12:33
  3. Քոուլուն Պարսպապատ Քաղաք/ Kowloon Walled City
    Հեղինակ՝ Sagittarius, բաժին` Երկիր մոլորակ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 21.09.2013, 05:56
  4. Պոեզիա. Ուզում եմ մի հեռու, արևոտ քաղաք
    Հեղինակ՝ Մուշեղ Ասատրյան, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 23
    Վերջինը: 11.07.2009, 16:29
  5. Քաղաք-խոզանոց
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Երևան
    Գրառումներ: 37
    Վերջինը: 20.05.2009, 22:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •