Արէա-ի խոսքերից
Մեֆ ջան, ես գիտեմ որ շատ ա ծամծմվել էդ արտահայտությունն, ու արդեն փնթփնթոցի տպավորություն ա թողնում, բայց իրոք կա էդ խնդիրը։ Ու կա բոլոր ոլորտներում։ Որ ասում ես էդ արտահայտությունն իրա մեջ լուծում չի պարունակու, էդ էդքան էլ տենց չի։ Ես կասեի հենց սա ա լուծում պարունակում։ Էսօր ճարտարապետները չեն կարա լուծեն իրենց ոլորտի խնդիրները, ուսուցիչներն՝ իրենցը, վարորդներն՝ իրենցը, առևտրականներն իրենցը ու տենց շարունակ։ Խնդիրը գլոբալ ա, ու գլոբալ լուծում ա պահանջում։ Էս խնդիրը կարա լուծի (ու լուծում ա) Սիսթեմի համերգը, Քիմի այցը, Քանյեի լողանալը, փաբերում լռված լուսավոր ջահելության համախմբումը (էն որ բոլորը զարմացել են, թե էս լավ, սիրուն, խելացի ժողովուրդը բա ո՞ւր էր մինչև հիմա)։ Ճիշտ ա էս ամեն ինչը ճարտարապետության հետ անմիջական կապ չունեն, բայց սրանք կարան առողջ միջավայր ձևավորեն, որտեղ արդեն բոլոր մյուս ոլորտները հնարավորություն կունենան առողջանալու, ազատվելու սովետա-օլիգարխա-քյառթա-գողականա-բիդլոյատիպ մտածողությունից, ու նորմալ հասարակություն կձևավորեն, նորմալ ոլորտներով։
Իսկ հենց էսօր, էս իշխանության, էս մտածողության, էս արժեքների դեպքում ոչ մի խնդիր էլ չի լուծվելու։
Ես տենց հասկացա Ղուլյանի ասածը։ Ես համաձայն եմ։
Էջանիշներ