Այսօր Երևանում և Թբիլիսիում երկու կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել։ Իհարկե, ամեն մի քաղաքում այդ քաղաքի, նրա բնակիչների և հյուրերի համար կարևոր իրադարձություններ։ Հարկ եմ համարում նշել նաև, որ թե՛ Թբիլիսիի, թե՛ Երևանի մեծ մասը կոռուցել են ազգությամբ հայ ճարտարապետները։

Երևանում Ռոբերտ Քոչարյանը զբոսնել է ոչնչացված Հին Երևանի և կառուցված Նոր Երևանի Հյուսիսային Պողոտայով։ Այս զբոսանքը անցել է մեծ հանրահավաքի ուղեկցուցյամբ։ Մի կին նույնիսկ կարողացել է մոտենալ Քոչարյանին մի հասարակ հարցով. «Ինչո՞ւ...»։ Քոչարյանը գլխով դիմել է թիկնապահներին, որոնք հեռացրել են կնոջը։

Թբիլիսիում սկսվել է նոր ծրագիր քաղաքի Սոլոլակի թաղամասի հին շինությունների վերականգնման, այդ շինությունների ջրամատակարարման և հեռացման, էլ. և այլ հեռահաղորդակցման միջոցների նորացման և վերակազմակերպան համար։ Թբիլիսին արդեն ունի մի քանի թաղ, որոնք նմանատիպ ծրագրերով անցել են։

Հին

Վերանորոգում

Նոր


Այլ նկարներ http://oldtbilisi.gov.ge/index.php?p...057&language=2

Եթե արագ ինտերնետ ու անվճար տրաֆիկ ունեք, զբոսնեք վաղվա Թբիլիսիի փողոցներով http://www.meidangroup.ge/


Հարց, ո՞ր տարբերակն է ձեզ համար ճիշտ ու նախընտրելի։