Նախ ասեմ, որ ես չեմ ջնջել, չնայած, որ առավոտյան ուզում էի ջնջել, բայց չհասցրի, քանի որ շտապ պիտի գնայի, իսկ կոմպս վիրուսոտվել էր։
Քո ստորգրությունը Սերժին, Քոչարյանին կամ Վազգեն Մանուկյանին էլ որ վերաբերեր կջնջվեր։
Պարզապես մի պարզ ու հասարակ օրենք կա Ակումբում, որը պարտադիր է բոլորի համար։ Արտահայտիր քո կարծիքը ինչքան ուզես (Ակումբում գրեթե բոլոր կուսակցություններին հարող անդամներ կան), պարզապես վիրավորական ու կոպիտ գրառումներ ու ստորագրություններ մենք թույլ չենք տա: Եթե նույն տիպի գրառում կամ ստորագրություն լիներ որևէ այլ մարդու հասցեին, ապա այն նույնպես կջնջվեր: Եվ վերջում մեկ խորհուրդ, «պոսլատ» անել ցանկացած մարդու, կարելի է քաղաքակիրթ ձևով, հակառակ դեպքում ելքը բոլորին հայտնի է որտեղ է:
Բարի ժամանց![]()
Էջանիշներ