User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 46 հատից

Թեմա: Հայե՛ր, զարթնե՛ք, հայրենիքը վտանգված է

  1. #1
    Սկսնակ անդամ Ճամփորդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.08.2006
    Գրառումներ
    22
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հայե՛ր, զարթնե՛ք, հայրենիքը վտանգված է

    «Չգիտեմ, մեր ժողովուրդը գիտակցու՞մ է, թե երբեք իր գլխովին կորչելու վտանգն այնքան մեծ չի եղել, ինչպես այսօր»։
    Կարծում եմ Նժդեհի այս խոսքը շատ արդիական է, ինչն էլ ինձ ստիպեց բացել այս թեման։ Կփորձեմ հիմնավորել մտահոգությունս։
    Նժդեհը 1937թ. գրել է. «…այդ սերունդը, չնչին բացառությամբ, ցայսօր էլ չունի կյանքի հստակ փիլիսոփայություն, փիլիսոփայական կուռ աշխարհայեցողություն, ու այդ իսկ պատճառով մեր հոգևոր կյանքը շարունակում է մնալ քաոսային»(«Հատընտիր», Ե., 2001, էջ 400)։ Նժդեհի այս միտքը իր ժամանակի երիտասարդության մասին չափազանց արդիական է ոչ միայն երիտասարդության, այլև ողջ հասարակության (նույնպես՝ չնչին բացառությամբ)։ Բանն այն է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո, Հայաստանի անկախության 15 տարիների ընթացքում մեր հասարակությունը չի որդեգրել ու չի հարազատել որևէ փիլիսոփայություն, «այդ իսկ պատճառով մեր հոգևոր կյանքը շարունակում է մնալ քաոսային»։ Իսկ քաոսին ամենուրեք ուղեկցում է քայքայումը։ Ամենասարսափելին գիտակցության քայքայումն է և բարոյական հիմքերի անկումը։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 29.09.2006, 22:57:
    Ով համաձայն չէ, թող ապացուցի հակառակը

  2. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Գրառումներ
    797
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն Re. Հայե՛ր, զարթնե՛ք, հայրենիքը վտանգված է

    Եվ ինչ ես առաջարկում ?
    Եվ կամ ինչ ես արել դրությունը շտկելու համար, ճիշտ հասկացի շատերը կարող են ելնել ու աղաղակել, որ մեր վաղ, վաղը չէ միուս օրը կամ հաջորդ օրերը վտանգված են....

  3. #3
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,371
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հայե՛ր, զարթնե՛ք, հայրենիքը վտանգված է

    Հայե՛ր, զարթնե՛ք, հայրենիքը վտանգված է
    «Թշվառ ու անտեր հայրենիքից» ավել ի՞նչ էիք ուզում

  4. #4
    Սկսնակ անդամ Ճամփորդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.08.2006
    Գրառումներ
    22
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայե՛ր, զարթնե՛ք, հայրենիքը վտանգված է

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    «Թշվառ ու անտեր հայրենիքից» ավել ի՞նչ էիք ուզում
    ՈՒզում եմ, որ մեր այդ «Թշվառ ու անտեր հայրենիքին» տիրություն անենք և այն դարձնենք Բարձր Կուլտուրայի երկիր, այսինքն՝ բարձրացնենք կյանքի որակը և բարոյականությունը։ ՈՒզում եմ, որ Հայաստանը դարձնենք այնպիսի երկիր, որտեղից ոչ միայն մեր հայրենակիցները չարտագաղթեն, այլև արտագաղթածները վերադառնան ու մասնակցեն Մեծ Կուլտուրայի երկրի շինարարությանը, որի մասին դեռ կխոսենք։
    Ով համաձայն չէ, թող ապացուցի հակառակը

  5. #5
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայե՛ր, զարթնե՛ք, հայրենիքը վտանգված է

    Ես չեմ հավատում, որ այդպիսի իրադարձություն (հետադարձ) կարող է տեղի ունենալ: Իսկ ինչ վերաբերում է արտագաղթը պակասեցնելուն, այդ արդեն շատ դժվար լուծում է: Դժվարանում եմ այդ խնդրի լուծումը տալ:

  6. #6
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,371
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հայե՛ր, զարթնե՛ք, հայրենիքը վտանգված է

    Մեջբերում Ճամփորդ-ի խոսքերից
    ՈՒզում եմ, որ մեր այդ «Թշվառ ու անտեր հայրենիքին» տիրություն անենք և այն դարձնենք Բարձր Կուլտուրայի երկիր, այսինքն՝ բարձրացնենք կյանքի որակը և բարոյականությունը։ ՈՒզում եմ, որ Հայաստանը դարձնենք այնպիսի երկիր, որտեղից ոչ միայն մեր հայրենակիցները չարտագաղթեն, այլև արտագաղթածները վերադառնան ու մասնակցեն Մեծ Կուլտուրայի երկրի շինարարությանը, որի մասին դեռ կխոսենք։
    Ես էլ եմ ուզում: Ու ոչ միայն դա եմ ուզում, շատ բան եմ ուզում: Ուզելը վատ ու վնասակար չէ, սակայն իմ դիտարկումներով շատ-շատերը, ավաղ ու ցավոք, չեն ուզում: Նրանց ձեռք է տալիս այսպիսի Հայաստանը, այսպիսի կարգ ու կանոնը… Որևէ բան փոխել ցանկացողներս դեռ փոքրամասնություն ենք կազմում:

  7. #7
    Սկսնակ անդամ ladyARM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    53
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայե՛ր, զարթնե՛ք, հայրենիքը վտանգված է

    Մեջբերում Ճամփորդ-ի խոսքերից
    ՈՒզում եմ, որ մեր այդ «Թշվառ ու անտեր հայրենիքին» տիրություն անենք և այն դարձնենք Բարձր Կուլտուրայի երկիր, այսինքն՝ բարձրացնենք կյանքի որակը և բարոյականությունը։ ՈՒզում եմ, որ Հայաստանը դարձնենք այնպիսի երկիր, որտեղից ոչ միայն մեր հայրենակիցները չարտագաղթեն, այլև արտագաղթածները վերադառնան ու մասնակցեն Մեծ Կուլտուրայի երկրի շինարարությանը, որի մասին դեռ կխոսենք։
    Ես էլ եմ շատ բան ուզում, բայց ցավոք մեր սերնդի մեջ կիրթ, ազգասեր, հանրապետության մասին մտահոդ անձինք շատ քիչ են...

    Նախ պետք է մեզանով զբաղվենք, ինքնակրթությամբ, պատմության ուսումնասիրությամբ և մտքերի հստակությամբ, նոր ապա սկսենք երազել...
    Բայց եթե վերը նշված երիտասարդների բանակ հավաքենք , հաստատ մի քայլ կձեռնարկենք մեր հանրապետությունը ծաղկեցնելու համար:



  8. #8
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    14.11.2006
    Գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայե՛ր, զարթնե՛ք, հայրենիքը վտանգված է

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    «Թշվառ ու անտեր հայրենիքից» ավել ի՞նչ էիք ուզում
    Երբեք չեմ կարող հավատալ, որ նման մտածելակերպ ունեցող մարդու ցանկություններում կարող է տեղ գտնել "Բարձր Կուլտուրա" ունեցող Հայաստանը:
    Վերջին խմբագրող՝ Մելիք: 17.02.2007, 12:44: Պատճառ: անձնական վիրավորանք
    CARTHAGENEM ESSE DELENDAM

  9. #9
    Մշտական անդամ Angelina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2006
    Հասցե
    Ֆրանսիայում
    Տարիք
    37
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայե՛ր, զարթնե՛ք, հայրենիքը վտանգված է

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից
    Ես չեմ հավատում, որ այդպիսի իրադարձություն (հետադարձ) կարող է տեղի ունենալ: Իսկ ինչ վերաբերում է արտագաղթը պակասեցնելուն, այդ արդեն շատ դժվար լուծում է: Դժվարանում եմ այդ խնդրի լուծումը տալ:
    Միանում եմ քեզ…
    Մի լացի նրա համար, որ դա վերջացել է, այլ ժպտա` որ դա եղել է:

  10. #10
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,371
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հայե՛ր, զարթնե՛ք, հայրենիքը վտանգված է

    Մեջբերում Խաչակիր-ի խոսքերից
    Երբեք չեմ կարող հավատալ, որ նման մտածելակերպ ունեցող մարդու ցանկություններում կարող է տեղ գտնել "Բարձր Կուլտուրա" ունեցող Հայաստանը:
    Իսկ եթե մի փոքր խորը մտածել ու հիշել, որ այդ մեջբերումը «Բարձր կուլտուրա «ունեցող»» Հայաստան կոչվող երկրի հիմնից է, ապա կարծես ամեն ինչ իր տեղն է գտնում:

  11. #11
    Պատվավոր անդամ Գոռ Ջան - Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    614
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայե՛ր, զարթնե՛ք, հայրենիքը վտանգված է

    Իսկ եթե էսօր մեկը կանգնի ու ուզենա իրա շուրջը մարդ հավաքի, որ դեմ դուրս գա ցանկացած անօրինության ու անարդարության, ձեզնից քանիսը առանց վարանելու կեթան իրա հետևից՞՞՞
    Խոսքս ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆԱ…
    ԽԻԵՔ ՄՏԱԾՈՒՄ ,ՈՐ ՈՉ ՄԻ ԲԱՆ ՉԵՆՔ ԿԱՐԱ ՓՈԽԵՆՔ՞
    Կարողա ամենքդ ձեզնից ուժ չեք ներկայացնում, ինչ որ ձևի՞
    Սիրումա էլի հայ ազգը նստել լացել, նվնվալ, պահանջել, քննադատել, վատաբանել, չարախոսել, մասնատել, թերագնահատել, հուսահատվել, տուժախի դեր խաղալ...
    Ամոթաաաաա.....Էն մարդիկ ,ում որ համարում եք մեր «դժբախտության» պատճառը, սաղիս պես մարդ են, մահկանացու, ու քչերն են մեզնից խելոք…
    Ուղղակի հայերի մեջ թուլամորթներն են շատացել, եթե մի հոգի մի հատ ծայրահեղ հուսահատ միտքա հայտնում, մի 20 հոգի հետևից հուսահատվում են, անկապ անիմաստ...
    Սաղ իրանց անհատականություն են համարում, ու քարոզում են հասարակություն, ասում են որ ամեն ինչի պատրաստ են, բայց իրականում վախկոտներ են, ու հենց գալիսա մի հատ լուրջ շրջադարձային պահ, սաղ հետ են կանգնում
    Մեծամասնությունը իրանից ու իրա կյանքից վեր բան չի տեսնում, ու ցանկացած բարդ իրավիճակում հայավարի «իրա գլուխնա քորում», ու մտածումա ,որ էն ինչ ինքը չարեց ուրիշը կանի, ինչի ինքը իրան նեղություն տա, եթե կարա հանգիստ մի կոմ քաշվի
    Մի հանգի մենակ բողոքներա լսվում, ոչ մեկ չի ուզում ուղեղին նեղություն տա լուծում առաջարկի…
    Արտագաղթից են խոսում, կանխելուց են խոսում, բայց հենց հարմար լինի առաջի գնացողը հենց ամենաշատ քննադատողներն են, թե տենց չի՞
    Չգիտես ինչի սաղին թվումա , որ իրանք լիքը բան են արել, ու հերիքա արդեն, եթե ստե իրանց արախը չգնահատվեց, ուրեմ գնալու ժամանակնա…
    Միհատ սենց պարզ օրինակ,ռեալ ու իրական. Եթե տեսաք շրջապատում մի հատ ղաիդին մարդ շատ խելոքա ու ահագին բան կարա անի շատ շատերի համար, բայց ասենք ֆինանսը չի հերիքում, կարա չե ասենք մի 20 հոգի ղաիդին մարդ, միքիչ ավելի քիչ խելոք, հավաքվեն ֆինանսով օգնեն, խելոքին առաջ տանեն ու իրանք էլ լավ լինեն խելոքն էլ....Էսի զուտ օրինակա, լիքը սենց բաներ կարա արվի ու չի արվում , ինչի՞, որովհետև էն 20 հոգին մտածումա, ինչիսա պետք, ես իմ գլուխը պահեմ, ջանդամ թե ինքը չի կորի...Ես իմ դարդը թողեմ, ուրիշի դարդը լացեմ....Պատկերացում չկա, ուղակի հեռուն նայող չկա, սաղ մեկը մեկին պռինցիպ ընգած առաջ են ուզում գնան…
    Ոնցոր Էն առակը լինի, որ արագիլին խեցգետնին ու չեմ հիշում ում, կապում են սելից, ու բոլորը սկսում են իրանց կողմը քաշեն, ու սելը չի շարժվում տեղից.....
    Հերիքա էլի իսկականից....
    Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան

  12. #12
    Արգելափակված Հեթանոս Հրեշտակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Տարիք
    31
    Գրառումներ
    144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայե՛ր, զարթնե՛ք, հայրենիքը վտանգված է

    Տաաակ , տեսնես որ առիթ լինի էդպես խոսացողներից քանիսը ոտի կհելնեն :

  13. #13
    Պատվավոր անդամ Vive L'Armenie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    France/Armenia
    Գրառումներ
    908
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Re. Հայե՛ր, զարթնե՛ք, հայրենիքը վտանգված է

    Մեջբերում Հեթանոս Հրեշտակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Տաաակ , տեսնես որ առիթ լինի էդպես խոսացողներից քանիսը ոտի կհելնեն :
    Հե՛նց զգանք, որ իրո՛ք կարող ենք ու կհասնենք, իհա՛րկե պատրա՛ստ ենք
    Ինձ թվում է լավ առիթ կլինի նախագահական ընտրությունների ժամանակահատվածը, եթե իհա՛րկե միասնական ձևով երկա՛ր պայքարենք
    Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...

  14. #14
    Մշտական անդամ Djavaxhq-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2007
    Հասցե
    Ջավախք` Գանձա
    Գրառումներ
    384
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայե՛ր, զարթնե՛ք, հայրենիքը վտանգված է

    Հայրենիքի համար չանել անհնարինը նշանակում է չանել ոչինչ
    իմ համար կա մի արժեք` Հայրենիք ու նրա մեջ են մտնում մնացած սուրբ արժեքները
    իսկ հայրենիքըս ունի մի պահանջ` հողերս:

  15. #15
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,371
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հայե՛ր, զարթնե՛ք, հայրենիքը վտանգված է

    Մեջբերում Djavaxhq-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայրենիքի համար չանել անհնարինը նշանակում է չանել ոչինչ
    իմ համար կա մի արժեք` Հայրենիք ու նրա մեջ են մտնում մնացած սուրբ արժեքները
    իսկ հայրենիքըս ունի մի պահանջ` հողերս:
    Հայրենիքը հողերի պահանջ բացարձակապես չունի: Սփյուռքը միգուցե, սակայն Հայաստանի էս 29 000-ը գոնե բնակեցվի, լավ կլինի: Հայաստանի այսօրվա միակ պահանջը, դա ժողովրդավար, իրավական երկիր ստեղծելն է: Երկիր, որտեղ առաջնային կլինի մարդն ու մարդու իրավունքերը, որտեղ չի լինի քրեածին ու օլիգարխիկ համակարգ:

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ի՞նչ է Հայրենիքը քեզ համար, կա՞ այդպիսի բան
    Հեղինակ՝ Պանդուխտ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 72
    Վերջինը: 11.11.2010, 23:36
  2. Համշեններ: Հայե՞ր, թե՞...
    Հեղինակ՝ urartu, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 154
    Վերջինը: 03.11.2009, 11:07
  3. Հայաստանի թռչնաշխարհը վտանգված է. ստորագրահավաք
    Հեղինակ՝ Grieg, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 19
    Վերջինը: 07.11.2008, 12:23
  4. Բուսաբանական այգին վտանգված է
    Հեղինակ՝ Grieg, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 17.07.2008, 08:53
  5. Աշխարհը Վտանգված Է
    Հեղինակ՝ Vishapakah, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 26.11.2007, 17:43

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •