User Tag List

Էջ 10 12-ից ԱռաջինԱռաջին ... 6789101112 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 136 համարից մինչև 150 համարի արդյունքները՝ ընդհանուր 173 հատից

Թեմա: Նոյեմբերի 16-ին Երեւանի Ազատության հրապարակում

  1. #136
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    47
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոյեմբերի 16-ին Երեւանի Ազատության հրապարակում

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Վազգեն Մանուկյանը վերջապես խոսեց. http://a1plus.am/amu/?page=issue&iid=54734

    Ի վերջո ձևավորվեց իմ վերջնական տեսակետը պարոն Մանուկյանի մասին. մարդ, ով չունի ղեկավարելու ձիրք, ով չունի իր նպատակներին հասնելու վճռականություն և ուժ, ով չափազանց մեղավոր է Հայաստանի ներկա վիճակի ստեղծմամբ, որը մասնավորապես պայմանվորված էր նրա 96 թվականին ազգային ժողով մուտք գործելով, երկրում բարբարոսությունների հիմք դնելով, մարդ, ով երբեք չի կարող իր սեփական ամբիցիաներից դուրս ելնել: Սա ընդամենը իմ տեսակետն է ու ցավում եմ, որ մեծ հայրենասերը այսքան փոքրոգի հանդիսացավ:
    Հարգելի Chuk ես կարդացի հոդվածը ու ասեմ, որ այն տպավորությունը չստացա ինչոր դու ես ստացել: Արդեն հոգնել եմ որեևե բան ասելուց, միայն մի բան ավելացնեմ, ինձ համար թե Լևոն Տեր-Պետրոսյանի և թե Սերժ Սարգսյանի խոսքը արժեզրկված է, ու եթe նրանք նույնիսկ որևէ լավ կամ ճիշտ բան էլ ասեն ես դրան չեմ հավատում:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  2. #137
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.10.2007
    Գրառումներ
    115
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոյեմբերի 16-ին Երեւանի Ազատության հրապարակում

    Ինչ ամբիցիաներից եք խոսում? Ուրեմն, որ Վազգեն Մանուկյանը չի սատարում այս ռեժիմը ստեղծողներին, որ չի առաջնորդվում զուտ անձնական նկատառումներով, որ չունի նեղ մտածողություն, որ միակ ելքը տեսնի մի թիմը մյուսով փոխարինելու մասին, այլ մտածում է այս երկրի ապագայի մասին դուք դա անվանում եք ամբիցիաներ? Այդ ինչ մտածողություն է <ով Լևոնի հետ չի, նա դավաճան է>: Լևոնն է մեծագույն հեղինակը այն երկրի ինչ որ հիմա մենք ունենք, ինչ տարբերություն Սերժը լինի թե Լևոնը? Ինչու Վազգեն Մանուկյանը պիտի ուզի մի չարիքը մյուսով փոխարինել?
    Ինչ վերաբերում է երեկվա ասուլիսին Ա1 պլուսը շատ վատ էր տվել, ավելի իրական պատկեր ստանալու համար մտեք lragir.am կամ panorama.am:

  3. #138
    Մշտական անդամ Smergh-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2007
    Գրառումներ
    343
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոյեմբերի 16-ին Երեւանի Ազատության հրապարակում

    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Chuk ես կարդացի հոդվածը ու ասեմ, որ այն տպավորությունը չստացա ինչոր դու ես ստացել: Արդեն հոգնել եմ որեևե բան ասելուց, միայն մի բան ավելացնեմ, ինձ համար թե Լևոն Տեր-Պետրոսյանի և թե Սերժ Սարգսյանի խոսքը արժեզրկված է, ու եթe նրանք նույնիսկ որևէ լավ կամ ճիշտ բան էլ ասեն ես դրան չեմ հավատում:
    Tig ջան, սրանք սովորոկան նյարդային ջղաձգումներ են Տեր-Պետրոսյանի կողմնակիցների կողմից: Ի՞նչ կարող ես անել, մարդկանց այդ խումբը ի վիճակի չէ իր կուռքի մասին ճշմարիտ բաներ լսելու ու առավել ևս ճիշտ հետևություններ անելու:
    Ախր ինչպե՞ս չեք նկատում, որ պարոն առաջին Նախագահն ամենևին չի փոխվել, նույն պարտվողական դիրքորոշումը Արցախի խնդրում, նույն անհեռանակարային անծրագիր տնտեսվարման մեխանիզմը, միայն ավելացել է անձնական թշնամանքը իր քաղաքական ժառանգների նկատմամբ և ռևանշիստական ձգտումները: Այս ամենը հղի է խիստ վտանգավոր հետևանքներով և մեզ որևէ դրական ապագա չի խոստանում, եթե նա հանկարծ ընտրվի նախագահ:
    Հայաստանը ո'չ Ս. Սարգսյանի, ո'չ Լ. Տեր-Պետրոսյանի հետ ապագա չունի: Ահա սա է այսօրվա պարզ բանաձևը ու պետք չէ այդքան նյարդայնանալ, երբ այդ մասին ասում է Վազգեն Մանուկյանը:
    Տեսե'ք, ոչ ոք որևէ վերլուծության չի ենթարկում Մանուկյանի ասածները, միայն շուրջ 15 տարի կրկնվող անհիմն հերյուրանքներ նրա հասցեին և ոչ մի հակառակն ապացուցող փաստարկ: Թողե'ք, խնդրում եմ այդ պարապ զբաղմունքն ու լուրջ գործով զբաղվեք: Մտածե'ք, ախր դուք տրամաբանական վերլուծություններ անելու հրաշալի ունակություններ ունեք, ինչո՞ւ չեք օգտվում Ձեր այդ արժանիքներից` ոչ թե ի նպաստ որևէ անձի թեկուզ դա Ձեր կուռքը լինի, այլ ի նպաստ մեր ազգի ու պետության:
    Մասիս-Սիփան ու նաև Վան
    Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...

    Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր

  4. #139
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոյեմբերի 16-ին Երեւանի Ազատության հրապարակում

    ժողովուրդ, կարող ա և կարդացել եք, եթե ոչ, նայեք ինչ լավն ա , lragir.am-ից ա նորից։
    Չէ, հայերեն տառերը ցույց չտվեց copy paste արեցի, մտեք կարդացեք՝ Խոսք ի խորոց սրտի առ Լևոն.

    http://www.lragir.am/src/index.php?id=7&l_id=46421
    When life gives you lemons, make lemonade

  5. #140
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոյեմբերի 16-ին Երեւանի Ազատության հրապարակում

    Մեջբերում Varduhi-ի խոսքերից Նայել գրառումը
    ժողովուրդ, կարող ա և կարդացել եք, եթե ոչ, նայեք ինչ լավն ա , lragir.am-ից ա նորից։
    Չէ, հայերեն տառերը ցույց չտվեց copy paste արեցի, մտեք կարդացեք՝ Խոսք ի խորոց սրտի առ Լևոն.

    http://www.lragir.am/src/index.php?id=7&l_id=46421

    հերթական զամբախ ոտանավոր , նման ռեակցիաներ լինում են նաև ցիրկում

  6. #141
    Մշտական անդամ Smergh-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2007
    Գրառումներ
    343
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոյեմբերի 16-ին Երեւանի Ազատության հրապարակում

    Մեջբերում Varduhi-ի խոսքերից Նայել գրառումը
    ժողովուրդ, կարող ա և կարդացել եք, եթե ոչ, նայեք ինչ լավն ա , lragir.am-ից ա նորից։
    Չէ, հայերեն տառերը ցույց չտվեց copy paste արեցի, մտեք կարդացեք՝ Խոսք ի խորոց սրտի առ Լևոն.

    http://www.lragir.am/src/index.php?id=7&l_id=46421
    ԽՈՍՔ Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻ ԱՌ ԼԵՎՈՆ
    Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումները առաջացրել են ժողովրդական բանահյուսության աննախադեպ վերելք: Դրա մի փայլուն նմուշ, աշուղ Ջիվանու Քանքարավոր ընկեր երգի մոտիվներով գրված, ցանկանում ենք ներկայացնել մեր ընթերցողին:

    Քանքարավոր ընկեր, մեզ մի նախատիր,

    Ղարաբաղը Մուսա լեռիդ վնաս չէ,

    Մենք ասկերանցի ենք, դուն քեսաբեցի,

    Մեր թալնածը քո մազութիդ նման չէ, նման չէ:

    Դուն գրքեր ես գրում, մենք բենզինի չեկեր,

    Էլ ինչի ես նեղանում, այ պրոֆ‎եսոր ընկեր,

    Դուն խաչակիր ես գովում, մենք էլ վոյիններ,

    Մեր Բարսեղը Խաչատուրիդ վնաս չէ, վնաս չէ:

    Քեզ սրտանց հարգում, պատվում են Ռոբերտն ու Սերժ ամին,

    Էլ ինչի ես քարը քցում դուն նրանց ճամփին,

    Նրանք երբեք չեն հասնի քու աստիճանին,

    Երեկոյանն ու հեռական քու դիպլոմիդ վնաս չեն, վնաս չեն:

    ԱՇՈՒՂ ԳԵԴԵՈՆ ԴԱՎԱԼԵՑԻ
    Մասիս-Սիփան ու նաև Վան
    Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...

    Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր

  7. #142
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոյեմբերի 16-ին Երեւանի Ազատության հրապարակում

    Կարելի էր նույն թեմայով, բայց մի քիչ ավելի գրագետ ու դիպուկ գրել: Ընդհանրապես, ժողովուրդ, լևոնականներ, մանուկյանականներ, սերժականներ և մնացյալ բոլոր -ականներ, ամենինչական էլ կարելի է լինել, բայց լինել տաղանդավոր, պաշտպանել ու հարձակվել, նույնիսկ զրպարտել, բայց տաղանդավոր, այլապես մեղմ ասած` տհաճ է, սա համազգային ողբերգություն է, լինել այսքան քաղաքականացված ու այսքան չզգալ իրական, լուրջ քաղաքականության այբուբենը: Սա վերջին ամսիներին արած եզակի գրառումներիցս է այս բաժնում, բայց կարծում եմ, այն ամենակարևոր գրառումներից է, որ կարելի է այս բաժնում անել:
    Վերջին խմբագրող՝ Philosopher: 21.11.2007, 12:27:

  8. #143
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Նոյեմբերի 16-ին Երեւանի Ազատության հրապարակում

    Որպես գրառմանս հնչած արձագանքների պատասխան, կասեմ հետևյալը:

    Այսօր ոչ ոք չի կասկածում, որ Վազգեն Մանուկյանը մեծ հայրենասեր է:
    Այսօր ոչ ոք չի կասկածում, որ Վազգեն Մանուկյանն ունի վերլուծական միտք:
    Այսօր ոչ ոք չի պատրաստվում հերքել այն վիթխարի գործը, որ Վազգեն Մանուկյանն արել է մեր երկրի համար:

    Բայց հարցը սրա մասին չէ: Արդյո՞ք Վազգեն Մանուկյանն ավելի մտահոգ է երկրի ճակատագրով, քան մի շարքային հայրենասեր (կամ ոչ շարքային, այլ ավելի մեծ, ավելի նվիրյալ): Չեմ կարծում: Կարծում եմ, որ ամեն մեկս էլ խիստ մտահոգ ենք մեր երկրի ճակատագրով: Վազգեն Մանուկյանն իսկապես ունի վերլուծելու մեծ ունակություն: Գիտեմ, որ մաթեմատիկոս է: Ուրեմն կկարողանա ինքնուրույն դնել ու
    հաշվել 1996 թվականին ստացած իրական թե ոչ իրական ձայները և դրանից հետո 1998-ին ստացած ձայները, ապա 2003-ին ստացած ձայները: Ես Վազգեն Մանուկյանին անձամբ չեմ ճանաչում, ճիշտ այնպես, ինչպես և չեմ ճանաչում Լևոն Տեր-Պետրոսյանին, շարժման տարիներին շատ փոքր եմ եղել իսկ հետագայում չէի կարող լուրջ և ինքնուրույն դատել ընտրությունների մասին: Միայն հիմա, այս տարիքում կարող եմ ինքնուրույն վերլուծել և հեռվից նայել թե ինչ է եղել բոլոր այս տարիներին: Ես եկել եմ այն եզրակացության, որ Վազգեն Մանուկյանն անշուշտ ունի իրեն նվիրված, իրեն հավատացող, գաղափարները կիսող, լուրջ ընտրազանգված: Բայց այդ ընտրազանգվածը, դժբախտաբար, ճիշտ այնքան է, ինչքան Վազգեն Մանուկյանը ձայներ է շահել 1998-ի և 2003-ի ընտրություններին: 1996 թվականի ընտրություններին նրան ձայն տված մարդկանց մեծ մասը ընդամենը ուզում էր քվեարկել Լևոնի դեմ, «գործիք» դարձնելով Մանուկյանին: Կարծում եմ, որ Վազգեն Մանուկյանը, վիրավորվելու փոխարեն, պետք է կարողանա այսքանը հաշվի առնել և ճշգրիտ հաշվարկել իր ունեցած ընտրազանգվածը: Ավելին, ենթադրում եմ, որ Վազգեն Մանուկյանի հայրենասիրությունը և պետությանն անմնացորդ նվիրվելու ցանկությունը շատ հաջող, իրենց օգուտի համար կարողացել են օգտագործել այլ ուժեր (դա կլինի ՀՅԴ-ն, թե իր կուսակցությունը ժողովրդին հռչակած Քոչարյանը կամ մեկ ուրիշը): Եթե խոսում են ամբիցիաների մասին, նկատի ունեն այն հանգամանքը, որ Մանուկյանը սա չի կարողանում հաշվել, մեղադրում է Տեր-Պետրոսյանին ռևանշիզմի մեջ, մոռանալով, որ երբ Տեր-Պետրոսյանը տանը նստած իր «Խաչակիրները և հայերը» գիտական աշխատանքն էր գրում և բացահայտ մտադրություններ ցույց էլ չէր տալիս մեծ քաղաքականություն վերադառնալու, այդ նույն ռևանշիզմի մեջ արդեն տասը տարի է նրան մեղադրում էին նույն Վազգեն Մանուկյանը, Արշակ Սադոյանը, Շավարշ Քոչարյանն ու մյուսները: Մենք հոգնել ենք դա լսելուց: Կարծում ենք, որ Տեր-Պետրոսյանի ժամանակ եղել են սխալներ և մեծ սխալներ: Եղել են կադրային վատ նշանակումներ, բայց Վազգեն Մանուկյանը եղել է վարչապետ, հավաքել է իր կաբինետը, նշանակել է նախարարներ: Դրանց մեջ եղել են և շատ լավ նախարարներ և շատ վատերը և նույնիսկ այնպիսիք, որ փողերն առած փախել են Հայաստանից: Դրանում մեզնից ոչ ոք չի մեղադրում Վազգեն Մանուկյանին, որովհետև հավատում ենք, որ ամենալավ ձգտումներով էր իր ընկերոջը նշանակել նախարար, վստահել էր նրան և իր մեղքը չէր, որ իր կողքին հայտնվեցին նաև բազմաթիվ պատեհապաշտներ: Նույն Վազգեն Մանուկյանը թող տեսներ, թե իր մտերիմ զինակից ընկերները՝ Դավիթ Վարդանյանը, Շավարշ Քոչարյանը, Արշակ Սադոյանը, Սեյրան Ավագյանը և մյուսները որտեղ են: Մեկը պաշտոն ստացավ, մյուսը դարձավ ընդդիմադիր հենց նաև Մանուկյանին, երրորդ անհայտ է, թե ու՞մ խաղն է խաղում: Ի՞նչ երաշխիք ունենք, որ Վազգեն Մանուկյանը նախագահ դառնալու դեպքում այդպիսի կադրային սխալներ չի անի: Կարծում եմ, որ Մանուկյանն ինքը գոնե այդ հարցում իրավունք չունի մեղադրելու Լևոն Տեր-Պետրոսյանին, ինչն անում է միշտ նաև այս անգամ էլ խոսելով թիմի մասին:

    Եթե վերադառնանք Ղարաբաղի խնդրին, ապա ո՞վ ասեց, որ մեզնից որևէ մեկը հստակ պատկերացնում է թե ինչպե՞ս պետք է լուծվի այդ բազմաչարչար հարցը: Մի բան պարզ է. ոչ ոք, ոչ Վազգեն Մանուկյանը, ոչ Սերժ Սարգսյանը, ոչ Ռոբերտ Քոչարյանը ոչ էլ Լևոն Տեր-Պետրոսյանը կամ նույնիսկ Արամ Կարապետյանը չեն պատրաստվում Ղարաբաղը ծախել, հանձնել կամ որևէ նման բան: Խնդիրն այստեղ
    քաղաքականության մեջ է, թե ով ինչպես կկարողանա միջազգային հանրության կարծիքը այս պահին փոխել հոգուտ Ղարաբաղի: Ամենակարևորը, որ պիտի արվեր Ղարաբաղի համար, չի արվել. Ղարաբաղը չպետք է հայաթափվեր, հակառակը՝ մեր բոլոր հնարավորությունները պետք է օգտագործվեին այնտեղ գյուղեր շենացնելու, մարդկանց ապահովելու համար: Դրա փոխարեն ստեղծվեցին բոլոր հնարավորությունները որ Ղարաբաղցիները ինքնակամ լքեն իրենց երկիրն և գնան Ռուսաստան կամ գան Հայաստան: Սա մեր ամենամեծ պարտությունն է, գոնե իմ կարծիքով և դրանում մեղավոր են, ճիշտն ասած, այսօրվա իշխանությունները, այլ ոչ թե նախկին, որովհետև ինձ էլ քաջ հայտնի է, որ մենք այստեղ ապրում էինք շատ սուղ պայմաններում, որպեսզի վերականգնվեր պատերազմից ավերված Ղարաբաղը և դա ճիշտ քաղաքականություն էր: Երբ խոսում են, և հիմնականում խոսում են Վազգենականները, մթի և ցրտի մասին, ես կարծում եմ, որ Հայաստանի յուրաքանչյուր ազնիվ և մտածող քաղաքացի վիրավորվում է, որովհետև մենք թիկունք էինք և այնքան արիություն ունեինք, որ դիմացանք այդ ամենին, որպեսզի պատերազմում հաղթեինք: Երգեր պետք էր գրվեր ոչ միայն նրանց հասցեին, ովքեր պատերազմի դաշտում էին, այլև նրանց մասին, ովքեր թիկունքում էին, դիմանում էին զրկանքներին՝ հանուն Արցախի ազատագրման: Նսեմացնել այդ ամեն ինչը, նշանակում է կամ ոչինչ չհասկանալ, կամ թշնամու ջաղացին ջուր լցնել և ցույց տալ մեր թուլությունը: Մենք թույլ ազգ չենք: Ճիշտ է, ես չեմ համարում, որ համաշխարհային ազգ ենք, ինչպես ասում է Վազգեն Մանուկյանը, բայց նաև այնքան թույլ չենք և անկամ, որ ենթարկվենք նորանոր սադրանքներին:

    Ես այնքան մեծամիտ չեմ, որ կարծեմ, թե կարող եմ կամ իրավունք ունեմ խորհուրդներ տալ Վազգեն Մանուկյանին, քանի-որ իսկապես համարում եմ, որ նա ինձնից անհամեմատ խելացի և հայրենասեր է, պարզապես ես շատ կուզեի, որ Վազգեն Մանուկյանը կարողանար իր մեջ ուժ գտնել և կանգնել Լևոնի կողքին, իրեն իսկապես նվիրված ընտրազանգվածով և տար հնարավորություն, որ Լևոնը կարողանար գոնե ինչ-որ չափով կարգավորել եղածը ու հեռանար արժանավայել և այդ դեպքում, հավատացած եմ, որ 3 տարի անց Լևոնի ողջ ընտրազանգվածը կկանգներ Մանուկյանի կողքին, որովհետև ինչ էլ որ ասի պարոն Մանուկյանը, նրանց միավորող շատ ավելին է, քան բաժանողը և դա հասկացավ նաև ու կոչ արեց միավորվելու նրանց ավագ ընկերը՝ լուսահոգի Ռաֆայել Ղազարյանը:

    Ես շատ ցավում եմ, որ նետված բազմաթիվ արտաքին ու ներքին մարտահրավերների պարագայում նորից իրար դեմ դուրս են գալիս հին մարտական ընկերները, որովհետև կողմերից մեկը չի ուզում մյուսին ներել և սովորական քաղաքացիներն էլ, ում համար հայրենիքը տարածք չէ, ուղղակի ապրելու վայր չէ, այլ հայրենիք՝ այդ բառի իսկական իմաստով, ընկել են երկու քարի արանքը, որի շնորհիվ, ցավոք, իշխանության կգա երրորդ ուժը:

    Կարծում եմ, որ մեր խնդիրը այսօր շատ հստակ է. անկախ նրանից, թե մենք ում ենք համակրում, պիտի կարողանանք տարանջատել մեր քաղաքական հայացքները ընկերական շփումներից և հասկանանք, որ բոլորիս հայրենիքը մեկն է, նաև այն երկուսի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի և Վազգեն Մանուկյանի պայքարի շնորհիվ ձեռք բերած ազատ, անկախ Հայաստանը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. #144
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    47
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոյեմբերի 16-ին Երեւանի Ազատության հրապարակում

    Chuk ջան, շատ լավ ես գրել, ես համաձայն եմ համարյա քո բոլոր գրածների հետ, բայց միևնույն է, ես Լևեն Տեր-Պետրոսյանին այն աստիճան չեմ վստահում, որ քո այս խոսքերն Էլ Էլի քիչ են ինձ նրա կողմն անցնելու համար:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  10. #145
    Մշտական անդամ Smergh-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2007
    Գրառումներ
    343
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոյեմբերի 16-ին Երեւանի Ազատության հրապարակում

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Որպես գրառմանս հնչած արձագանքների պատասխան, կասեմ հետևյալը:

    Այսօր ոչ ոք չի կասկածում, որ Վազգեն Մանուկյանը մեծ հայրենասեր է:
    Այսօր ոչ ոք չի կասկածում, որ Վազգեն Մանուկյանն ունի վերլուծական միտք:
    Այսօր ոչ ոք չի պատրաստվում հերքել այն վիթխարի գործը, որ Վազգեն Մանուկյանն արել է մեր երկրի համար:...

    ...Ես այնքան մեծամիտ չեմ, որ կարծեմ, թե կարող եմ կամ իրավունք ունեմ խորհուրդներ տալ Վազգեն Մանուկյանին, քանի-որ իսկապես համարում եմ, որ նա ինձնից անհամեմատ խելացի և հայրենասեր է, պարզապես ես շատ կուզեի, որ Վազգեն Մանուկյանը կարողանար իր մեջ ուժ գտնել և կանգնել Լևոնի կողքին, իրեն իսկապես նվիրված ընտրազանգվածով և տար հնարավորություն, որ Լևոնը կարողանար գոնե ինչ-որ չափով կարգավորել եղածը ու հեռանար արժանավայել և այդ դեպքում, հավատացած եմ, որ 3 տարի անց Լևոնի ողջ ընտրազանգվածը կկանգներ Մանուկյանի կողքին, որովհետև ինչ էլ որ ասի պարոն Մանուկյանը, նրանց միավորող շատ ավելին է, քան բաժանողը...
    Ապա մտածեք այն բանի մասին, թե ինչքան ավելի լավ կլիներ, որԼևոն Տեր-Պետրոսյանը կանգներ Վազգեն Մանուկյանի կողքին: Այն ժամանակ Ձեր այն սին պնդումները, թե իշխանությունները շփոթմունքի մեջ են Տեր-Պետրոսյանի վերադարձով`իրականություն կդառնային: Ավելի խելացի ու տրամաբանական քայլ մեր այսօրվա ընդիմությունը ի վիճակի չէ կատարելու: Ինչո՞ւ չեք մտածում այն մասին, որ առաջին Նախագահը ամեն կողմից խոցելի է, իսկ իր այդ քայլով նա մատ կհայտարարեր բոլոր նրանց, ովքեր օգտվելու են հենց այդ հանգամանքից ու իրեն ընտրություններում ջաղջախիչ հարված են հասցնելու, որը չէին կարողանալու անել Վազգեն Մանուկյանի նկատմամբ:
    Միայն այդ դեպքում կարելի է պնդել, որ ընդիմությունն իր հաղթանակն ապահովել է, մյուս բոլոր պարագաներում Սերժ Սարգսյանը դառնալու է Նախագահ , այն էլ շատ լիգիտիմ Նախագահ, անգամ այն դեպքում, եթե նույնիսկ Վազգեն Մանուկյանը այսօր կանգնի Տեր-Պետրոսյանի կողքին:
    Մասիս-Սիփան ու նաև Վան
    Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...

    Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր

  11. #146
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոյեմբերի 16-ին Երեւանի Ազատության հրապարակում

    Chuk
    Հիանալի ես գրել:
    Կարելի է բազմացնել, և փոխանցել բոլոր քաղ. գործիչներին, որպես պատգամ ՝ "Ակումբ"-ից:

  12. #147
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    47
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոյեմբերի 16-ին Երեւանի Ազատության հրապարակում

    Մեջբերում Smergh-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապա մտածեք այն բանի մասին, թե ինչքան ավելի լավ կլիներ, որԼևոն Տեր-Պետրոսյանը կանգներ Վազգեն Մանուկյանի կողքին: Այն ժամանակ Ձեր այն սին պնդումները, թե իշխանությունները շփոթմունքի մեջ են Տեր-Պետրոսյանի վերադարձով`իրականություն կդառնային: Ավելի խելացի ու տրամաբանական քայլ մեր այսօրվա ընդիմությունը ի վիճակի չէ կատարելու: Ինչո՞ւ չեք մտածում այն մասին, որ առաջին Նախագահը ամեն կողմից խոցելի է, իսկ իր այդ քայլով նա մատ կհայտարարեր բոլոր նրանց, ովքեր օգտվելու են հենց այդ հանգամանքից ու իրեն ընտրություններում ջաղջախիչ հարված են հասցնելու, որը չէին կարողանալու անել Վազգեն Մանուկյանի նկատմամբ:
    Միայն այդ դեպքում կարելի է պնդել, որ ընդիմությունն իր հաղթանակն ապահովել է, մյուս բոլոր պարագաներում Սերժ Սարգսյանը դառնալու է Նախագահ , այն էլ շատ լիգիտիմ Նախագահ, անգամ այն դեպքում, եթե նույնիսկ Վազգեն Մանուկյանը այսօր կանգնի Տեր-Պետրոսյանի կողքին:
    Իմ կարծիքով ավելի լավ է սա բազմացնել ու բաժանել բոլորին:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  13. #148
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոյեմբերի 16-ին Երեւանի Ազատության հրապարակում

    Մեկ մեկ ինձ թվում է , որ Լևոնականների պայքարը Վազգեն Մանուկյանի դեմ ավելի ֆունդամենտալ բնույթ է կրում քան Սերժի դեմ: Ընդ որում նկատել եք որ Սերժի մասին առանձնապես բան չեն ասում: Ավելի շատ Քոչարյանին են կպնում, որը լրիվ անկապ է , որովհետև նա արդեն գնացող է: Իսկ կոնկրետ Սերժը ինչ սխալներ է արել չեն ասում: Չէ որ Սերժը բավականին բարձր պաշտոններ է ունեցել Լևոնի օրոք: Ընդհանուր դեմագոգիկ բնույթի հայտարարություններ «ավազակապետության» մասին հաշիվ չեն:

  14. #149
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Նոյեմբերի 16-ին Երեւանի Ազատության հրապարակում

    Մեջբերում Smergh-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապա մտածեք այն բանի մասին, թե ինչքան ավելի լավ կլիներ, որԼևոն Տեր-Պետրոսյանը կանգներ Վազգեն Մանուկյանի կողքին: Այն ժամանակ Ձեր այն սին պնդումները, թե իշխանությունները շփոթմունքի մեջ են Տեր-Պետրոսյանի վերադարձով`իրականություն կդառնային: Ավելի խելացի ու տրամաբանական քայլ մեր այսօրվա ընդիմությունը ի վիճակի չէ կատարելու: Ինչո՞ւ չեք մտածում այն մասին, որ առաջին Նախագահը ամեն կողմից խոցելի է, իսկ իր այդ քայլով նա մատ կհայտարարեր բոլոր նրանց, ովքեր օգտվելու են հենց այդ հանգամանքից ու իրեն ընտրություններում ջաղջախիչ հարված են հասցնելու, որը չէին կարողանալու անել Վազգեն Մանուկյանի նկատմամբ:
    Միայն այդ դեպքում կարելի է պնդել, որ ընդիմությունն իր հաղթանակն ապահովել է, մյուս բոլոր պարագաներում Սերժ Սարգսյանը դառնալու է Նախագահ , այն էլ շատ լիգիտիմ Նախագահ, անգամ այն դեպքում, եթե նույնիսկ Վազգեն Մանուկյանը այսօր կանգնի Տեր-Պետրոսյանի կողքին:
    Լևոն Տեր-Պետրոսյանը նորից ակտիվ քաղաքական կյանք մտնելու հենց սկզբից հայտարարեց, որ պատրաստ է աջակցել որևէ մեկին, ով կհավակնի դառնալ միասնական ընդդիմության թեկնածու: Կարծում եմ, որ ոչ միայն ես, այլև Տեր-Պետրոսյանը, ով ինձնից անհամեմատ ավելի շատ փորձ ու հաշվարկելու ունակություն ունի, տեսավ, որ այդպիսի թեկնածու չկա և նույնիսկ իր աջակցության դեպքում չի կարողանալու նրանցից որևէ մեկը (լինի դա Վազգեն Մանուկյանը կամ Արմեն Ռուստամյանը, կամ որևէ ուրիշ մեկը) հավաքել մեծ ընտրազանգված, որովհետև և Վազգենը և մյուսները վերջին տարիներին անընդհատ եղել են քաղաքական ասպարեզում, ժողովուրդը լսել է նրանց տարիներ շարունակ, նոր սպասելիքներ չունի, իսկ խոր հիասթափություն ունի: Կարծում եմ, որ դրանով է արդարացվում Տեր-Պետրոսյանի ինքնաառաջադրումը: Վերջին հանրահավաքներից ելնելով կարող ենք ասել, որ նրա հաշվարկները ճիշտ դուրս եկան: Բացի այդ, ամենայն հավանականությամբ, Տեր-Պետրոսյանը իսկապես ունի մեղքի զգացողություն հայրենիքի ու ժողովրդի առաջ և դա է նրան բերել մեծ քաղաքականություն: Դա ապացուցում է նրա վերջին ելույթը: Կարծում եմ, որ նա իսկապես ցանկանում է իր գործով քավել իր մեղքերը ու ստեղծել պայմաններ, որ մի քանի տարի անց մենք իսկապես կարողանանք կատարել մեր ընտրությունը: Բացի այս համոզված եմ, որ նույնիսկ այս պարագայում, եթե ձևավորվի ավելի ուժեղ ընդդիմադիր բևեռ, քան Տեր-Պետրոսյանինն է, նա ունի այնքան բարոյականություն, որ կաջակցի այդ ուժին, թեև չեմ կարծում, որ նման բևեռի առաջացումը հնարավոր է:
    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեկ մեկ ինձ թվում է , որ Լևոնականների պայքարը Վազգեն Մանուկյանի դեմ ավելի ֆունդամենտալ բնույթ է կրում քան Սերժի դեմ: Ընդ որում նկատել եք որ Սերժի մասին առանձնապես բան չեն ասում: Ավելի շատ Քոչարյանին են կպնում, որը լրիվ անկապ է , որովհետև նա արդեն գնացող է: Իսկ կոնկրետ Սերժը ինչ սխալներ է արել չեն ասում: Չէ որ Սերժը բավականին բարձր պաշտոններ է ունեցել Լևոնի օրոք: Ընդհանուր դեմագոգիկ բնույթի հայտարարություններ «ավազակապետության» մասին հաշիվ չեն:
    Խոսում են այն մարդկանց մասին, ովքեր հետաքրքիր են, ունեն որոշակի քաղաքական հայացքներ, աշխարհընկալում, գաղափարախոսություն: Ու այս համատեքստում պատահական չէ, որ հակառակ քո պնդումներին, ոչ թե Լևոնականներն են պայքարում Մանուկյանականների դեմ, այլ ընդամենը «արդարանում» Վազգենականների ու մյուսների առաջ: Եթե նկատել եք, Լևոնականները ընդամենը ուզում են բացատրել, թե ինչու են ուզում ընտրել Տեր-Պետրոսյանին, մինչդեռ մյուսները հարձակվում են: Դրա համար կարելի է հեռու չգնալ, այլ միացնել հեռուստացույցը: Իսկ ինչ վերաբերվում է Սերժին, ապա այստեղ խոսելու բան անգամ չկա:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. #150
    Հայաստան! Egern.net-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2006
    Հասցե
    Երևանյան լճի հարևանությամբ
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,091
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոյեմբերի 16-ին Երեւանի Ազատության հրապարակում

    իմ տպավորությամբ Տեր-Պետրոսյանի` Սերժի ամենառեալ այլընտրանք լինելը առաջին հերթին պայմանավորված չի նրա գաղափարական կամ մարդկային հատկանիշներով (չնայած, շատերի համար սա էլ է պատճառ), և ոչ էլ` մյուս հավանական թեկնածուների վատ կամ ավելի վատ լինելով: Ցավոք սրտի, այսօր Հայաստանում նախագահ դառնալու համար միայն ժողովրդի ձայները ստանալը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է

    Տեսեք, ոչ ոք չի հերքի, որ Սերժ Սարգսյանը իր ինտելեկտուալ կամ բարոյական տվյալներով այսօրվա թեկնածուների մեջ առաջին տասնյակում չի գտնվում: Բայց, բոլորի համար ակնհայտ է, որ այս ընտրությունների հիմնական ֆավորիտը ինքն է` բոլոր խոսակցությունները պտտվում են նրա շուրջ (ավելի շուտ` նրա դեմ ): Սրա պատճառը միանշանակ նրա հնարավորություններն են (չթվարկեմ), ոչ թե արժանիքները: Ընդդիմությունից այդպիսի հնարավորություններ ոչ ոք չունի, բայց մյուսների համեմատ շատ մեծ են ԼՏՊի հնարավորությունները (կռված տղերք...., Սուքիասյան...): Սա շատ լավ գիտակցում են հատկապես իշխանական ճամբարցիները, հատկապես նրանք, ում ենթարկվում են հարկային ու դատական մարմինները և TV-ն: Սա է պատճառը, որ ԼՏՊ-ն "շարքային ընդդիմադիր" չէ ու հենց նրա դեմ է աշխատում իշխանական քարոզչամեքենան:

Էջ 10 12-ից ԱռաջինԱռաջին ... 6789101112 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Երեւանի ավագանու ընտրություններ 5 մայիսի 2013թ.
    Հեղինակ՝ voter, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 682
    Վերջինը: 12.05.2013, 20:21
  2. Հանրահավաք «Ազատության հրապարակում»
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 04.12.2008, 19:00
  3. Հարց ք. Երեւանի ուսանողներին եւ շինարարներին, 02/09/08
    Հեղինակ՝ Հակոբ Գեւորգյան, բաժին` Երևան
    Գրառումներ: 10
    Վերջինը: 11.09.2008, 22:33
  4. Հրեական դրոշը Ազատության հրապարակում: Եղե՞լ է, թե՞ ոչ:
    Հեղինակ՝ Lion, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 75
    Վերջինը: 05.08.2008, 22:08
  5. Հոկտեմբերի 26-ին Ազատության հրապարակում
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 99
    Վերջինը: 13.11.2007, 13:01

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •