Վերջին խմբագրող՝ Grieg: 14.11.2007, 14:56:
...
Ինչ ամբիցիաներից եք խոսում? Ուրեմն, որ Վազգեն Մանուկյանը չի սատարում այս ռեժիմը ստեղծողներին, որ չի առաջնորդվում զուտ անձնական նկատառումներով, որ չունի նեղ մտածողություն, որ միակ ելքը տեսնի մի թիմը մյուսով փոխարինելու մասին, այլ մտածում է այս երկրի ապագայի մասին դուք դա անվանում եք ամբիցիաներ? Այդ ինչ մտածողություն է <ով Լևոնի հետ չի, նա դավաճան է>: Լևոնն է մեծագույն հեղինակը այն երկրի ինչ որ հիմա մենք ունենք, ինչ տարբերություն Սերժը լինի թե Լևոնը? Ինչու Վազգեն Մանուկյանը պիտի ուզի մի չարիքը մյուսով փոխարինել?
Ինչ վերաբերում է երեկվա ասուլիսին Ա1 պլուսը շատ վատ էր տվել, ավելի իրական պատկեր ստանալու համար մտեք lragir.am կամ panorama.am:
ժողովուրդ, կարող ա և կարդացել եք, եթե ոչ, նայեք ինչ լավն ա, lragir.am-ից ա նորից։
Չէ, հայերեն տառերը ցույց չտվեց copy paste արեցի, մտեք կարդացեք՝ Խոսք ի խորոց սրտի առ Լևոն.
http://www.lragir.am/src/index.php?id=7&l_id=46421
When life gives you lemons, make lemonade
ԽՈՍՔ Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻ ԱՌ ԼԵՎՈՆ
Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումները առաջացրել են ժողովրդական բանահյուսության աննախադեպ վերելք: Դրա մի փայլուն նմուշ, աշուղ Ջիվանու Քանքարավոր ընկեր երգի մոտիվներով գրված, ցանկանում ենք ներկայացնել մեր ընթերցողին:
Քանքարավոր ընկեր, մեզ մի նախատիր,
Ղարաբաղը Մուսա լեռիդ վնաս չէ,
Մենք ասկերանցի ենք, դուն քեսաբեցի,
Մեր թալնածը քո մազութիդ նման չէ, նման չէ:
Դուն գրքեր ես գրում, մենք բենզինի չեկեր,
Էլ ինչի ես նեղանում, այ պրոֆեսոր ընկեր,
Դուն խաչակիր ես գովում, մենք էլ վոյիններ,
Մեր Բարսեղը Խաչատուրիդ վնաս չէ, վնաս չէ:
Քեզ սրտանց հարգում, պատվում են Ռոբերտն ու Սերժ ամին,
Էլ ինչի ես քարը քցում դուն նրանց ճամփին,
Նրանք երբեք չեն հասնի քու աստիճանին,
Երեկոյանն ու հեռական քու դիպլոմիդ վնաս չեն, վնաս չեն:
ԱՇՈՒՂ ԳԵԴԵՈՆ ԴԱՎԱԼԵՑԻ
Մասիս-Սիփան ու նաև Վան
Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...
Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր
Կարելի էր նույն թեմայով, բայց մի քիչ ավելի գրագետ ու դիպուկ գրել: Ընդհանրապես, ժողովուրդ, լևոնականներ, մանուկյանականներ, սերժականներ և մնացյալ բոլոր -ականներ, ամենինչական էլ կարելի է լինել, բայց լինել տաղանդավոր, պաշտպանել ու հարձակվել, նույնիսկ զրպարտել, բայց տաղանդավոր, այլապես մեղմ ասած` տհաճ է, սա համազգային ողբերգություն է, լինել այսքան քաղաքականացված ու այսքան չզգալ իրական, լուրջ քաղաքականության այբուբենը: Սա վերջին ամսիներին արած եզակի գրառումներիցս է այս բաժնում, բայց կարծում եմ, այն ամենակարևոր գրառումներից է, որ կարելի է այս բաժնում անել:
Վերջին խմբագրող՝ Philosopher: 21.11.2007, 12:27:

Որպես գրառմանս հնչած արձագանքների պատասխան, կասեմ հետևյալը:
Այսօր ոչ ոք չի կասկածում, որ Վազգեն Մանուկյանը մեծ հայրենասեր է:
Այսօր ոչ ոք չի կասկածում, որ Վազգեն Մանուկյանն ունի վերլուծական միտք:
Այսօր ոչ ոք չի պատրաստվում հերքել այն վիթխարի գործը, որ Վազգեն Մանուկյանն արել է մեր երկրի համար:
Բայց հարցը սրա մասին չէ: Արդյո՞ք Վազգեն Մանուկյանն ավելի մտահոգ է երկրի ճակատագրով, քան մի շարքային հայրենասեր (կամ ոչ շարքային, այլ ավելի մեծ, ավելի նվիրյալ): Չեմ կարծում: Կարծում եմ, որ ամեն մեկս էլ խիստ մտահոգ ենք մեր երկրի ճակատագրով: Վազգեն Մանուկյանն իսկապես ունի վերլուծելու մեծ ունակություն: Գիտեմ, որ մաթեմատիկոս է: Ուրեմն կկարողանա ինքնուրույն դնել ու
հաշվել 1996 թվականին ստացած իրական թե ոչ իրական ձայները և դրանից հետո 1998-ին ստացած ձայները, ապա 2003-ին ստացած ձայները: Ես Վազգեն Մանուկյանին անձամբ չեմ ճանաչում, ճիշտ այնպես, ինչպես և չեմ ճանաչում Լևոն Տեր-Պետրոսյանին, շարժման տարիներին շատ փոքր եմ եղել իսկ հետագայում չէի կարող լուրջ և ինքնուրույն դատել ընտրությունների մասին: Միայն հիմա, այս տարիքում կարող եմ ինքնուրույն վերլուծել և հեռվից նայել թե ինչ է եղել բոլոր այս տարիներին: Ես եկել եմ այն եզրակացության, որ Վազգեն Մանուկյանն անշուշտ ունի իրեն նվիրված, իրեն հավատացող, գաղափարները կիսող, լուրջ ընտրազանգված: Բայց այդ ընտրազանգվածը, դժբախտաբար, ճիշտ այնքան է, ինչքան Վազգեն Մանուկյանը ձայներ է շահել 1998-ի և 2003-ի ընտրություններին: 1996 թվականի ընտրություններին նրան ձայն տված մարդկանց մեծ մասը ընդամենը ուզում էր քվեարկել Լևոնի դեմ, «գործիք» դարձնելով Մանուկյանին: Կարծում եմ, որ Վազգեն Մանուկյանը, վիրավորվելու փոխարեն, պետք է կարողանա այսքանը հաշվի առնել և ճշգրիտ հաշվարկել իր ունեցած ընտրազանգվածը: Ավելին, ենթադրում եմ, որ Վազգեն Մանուկյանի հայրենասիրությունը և պետությանն անմնացորդ նվիրվելու ցանկությունը շատ հաջող, իրենց օգուտի համար կարողացել են օգտագործել այլ ուժեր (դա կլինի ՀՅԴ-ն, թե իր կուսակցությունը ժողովրդին հռչակած Քոչարյանը կամ մեկ ուրիշը): Եթե խոսում են ամբիցիաների մասին, նկատի ունեն այն հանգամանքը, որ Մանուկյանը սա չի կարողանում հաշվել, մեղադրում է Տեր-Պետրոսյանին ռևանշիզմի մեջ, մոռանալով, որ երբ Տեր-Պետրոսյանը տանը նստած իր «Խաչակիրները և հայերը» գիտական աշխատանքն էր գրում և բացահայտ մտադրություններ ցույց էլ չէր տալիս մեծ քաղաքականություն վերադառնալու, այդ նույն ռևանշիզմի մեջ արդեն տասը տարի է նրան մեղադրում էին նույն Վազգեն Մանուկյանը, Արշակ Սադոյանը, Շավարշ Քոչարյանն ու մյուսները: Մենք հոգնել ենք դա լսելուց: Կարծում ենք, որ Տեր-Պետրոսյանի ժամանակ եղել են սխալներ և մեծ սխալներ: Եղել են կադրային վատ նշանակումներ, բայց Վազգեն Մանուկյանը եղել է վարչապետ, հավաքել է իր կաբինետը, նշանակել է նախարարներ: Դրանց մեջ եղել են և շատ լավ նախարարներ և շատ վատերը և նույնիսկ այնպիսիք, որ փողերն առած փախել են Հայաստանից: Դրանում մեզնից ոչ ոք չի մեղադրում Վազգեն Մանուկյանին, որովհետև հավատում ենք, որ ամենալավ ձգտումներով էր իր ընկերոջը նշանակել նախարար, վստահել էր նրան և իր մեղքը չէր, որ իր կողքին հայտնվեցին նաև բազմաթիվ պատեհապաշտներ: Նույն Վազգեն Մանուկյանը թող տեսներ, թե իր մտերիմ զինակից ընկերները՝ Դավիթ Վարդանյանը, Շավարշ Քոչարյանը, Արշակ Սադոյանը, Սեյրան Ավագյանը և մյուսները որտեղ են: Մեկը պաշտոն ստացավ, մյուսը դարձավ ընդդիմադիր հենց նաև Մանուկյանին, երրորդ անհայտ է, թե ու՞մ խաղն է խաղում: Ի՞նչ երաշխիք ունենք, որ Վազգեն Մանուկյանը նախագահ դառնալու դեպքում այդպիսի կադրային սխալներ չի անի: Կարծում եմ, որ Մանուկյանն ինքը գոնե այդ հարցում իրավունք չունի մեղադրելու Լևոն Տեր-Պետրոսյանին, ինչն անում է միշտ նաև այս անգամ էլ խոսելով թիմի մասին:
Եթե վերադառնանք Ղարաբաղի խնդրին, ապա ո՞վ ասեց, որ մեզնից որևէ մեկը հստակ պատկերացնում է թե ինչպե՞ս պետք է լուծվի այդ բազմաչարչար հարցը: Մի բան պարզ է. ոչ ոք, ոչ Վազգեն Մանուկյանը, ոչ Սերժ Սարգսյանը, ոչ Ռոբերտ Քոչարյանը ոչ էլ Լևոն Տեր-Պետրոսյանը կամ նույնիսկ Արամ Կարապետյանը չեն պատրաստվում Ղարաբաղը ծախել, հանձնել կամ որևէ նման բան: Խնդիրն այստեղ
քաղաքականության մեջ է, թե ով ինչպես կկարողանա միջազգային հանրության կարծիքը այս պահին փոխել հոգուտ Ղարաբաղի: Ամենակարևորը, որ պիտի արվեր Ղարաբաղի համար, չի արվել. Ղարաբաղը չպետք է հայաթափվեր, հակառակը՝ մեր բոլոր հնարավորությունները պետք է օգտագործվեին այնտեղ գյուղեր շենացնելու, մարդկանց ապահովելու համար: Դրա փոխարեն ստեղծվեցին բոլոր հնարավորությունները որ Ղարաբաղցիները ինքնակամ լքեն իրենց երկիրն և գնան Ռուսաստան կամ գան Հայաստան: Սա մեր ամենամեծ պարտությունն է, գոնե իմ կարծիքով և դրանում մեղավոր են, ճիշտն ասած, այսօրվա իշխանությունները, այլ ոչ թե նախկին, որովհետև ինձ էլ քաջ հայտնի է, որ մենք այստեղ ապրում էինք շատ սուղ պայմաններում, որպեսզի վերականգնվեր պատերազմից ավերված Ղարաբաղը և դա ճիշտ քաղաքականություն էր: Երբ խոսում են, և հիմնականում խոսում են Վազգենականները, մթի և ցրտի մասին, ես կարծում եմ, որ Հայաստանի յուրաքանչյուր ազնիվ և մտածող քաղաքացի վիրավորվում է, որովհետև մենք թիկունք էինք և այնքան արիություն ունեինք, որ դիմացանք այդ ամենին, որպեսզի պատերազմում հաղթեինք: Երգեր պետք էր գրվեր ոչ միայն նրանց հասցեին, ովքեր պատերազմի դաշտում էին, այլև նրանց մասին, ովքեր թիկունքում էին, դիմանում էին զրկանքներին՝ հանուն Արցախի ազատագրման: Նսեմացնել այդ ամեն ինչը, նշանակում է կամ ոչինչ չհասկանալ, կամ թշնամու ջաղացին ջուր լցնել և ցույց տալ մեր թուլությունը: Մենք թույլ ազգ չենք: Ճիշտ է, ես չեմ համարում, որ համաշխարհային ազգ ենք, ինչպես ասում է Վազգեն Մանուկյանը, բայց նաև այնքան թույլ չենք և անկամ, որ ենթարկվենք նորանոր սադրանքներին:
Ես այնքան մեծամիտ չեմ, որ կարծեմ, թե կարող եմ կամ իրավունք ունեմ խորհուրդներ տալ Վազգեն Մանուկյանին, քանի-որ իսկապես համարում եմ, որ նա ինձնից անհամեմատ խելացի և հայրենասեր է, պարզապես ես շատ կուզեի, որ Վազգեն Մանուկյանը կարողանար իր մեջ ուժ գտնել և կանգնել Լևոնի կողքին, իրեն իսկապես նվիրված ընտրազանգվածով և տար հնարավորություն, որ Լևոնը կարողանար գոնե ինչ-որ չափով կարգավորել եղածը ու հեռանար արժանավայել և այդ դեպքում, հավատացած եմ, որ 3 տարի անց Լևոնի ողջ ընտրազանգվածը կկանգներ Մանուկյանի կողքին, որովհետև ինչ էլ որ ասի պարոն Մանուկյանը, նրանց միավորող շատ ավելին է, քան բաժանողը և դա հասկացավ նաև ու կոչ արեց միավորվելու նրանց ավագ ընկերը՝ լուսահոգի Ռաֆայել Ղազարյանը:
Ես շատ ցավում եմ, որ նետված բազմաթիվ արտաքին ու ներքին մարտահրավերների պարագայում նորից իրար դեմ դուրս են գալիս հին մարտական ընկերները, որովհետև կողմերից մեկը չի ուզում մյուսին ներել և սովորական քաղաքացիներն էլ, ում համար հայրենիքը տարածք չէ, ուղղակի ապրելու վայր չէ, այլ հայրենիք՝ այդ բառի իսկական իմաստով, ընկել են երկու քարի արանքը, որի շնորհիվ, ցավոք, իշխանության կգա երրորդ ուժը:
Կարծում եմ, որ մեր խնդիրը այսօր շատ հստակ է. անկախ նրանից, թե մենք ում ենք համակրում, պիտի կարողանանք տարանջատել մեր քաղաքական հայացքները ընկերական շփումներից և հասկանանք, որ բոլորիս հայրենիքը մեկն է, նաև այն երկուսի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի և Վազգեն Մանուկյանի պայքարի շնորհիվ ձեռք բերած ազատ, անկախ Հայաստանը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ