User Tag List

Էջ 1 12-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 173 հատից

Թեմա: Նոյեմբերի 16-ին Երեւանի Ազատության հրապարակում

  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Նոյեմբերի 16-ին Երեւանի Ազատության հրապարակում

    Նոյեմբերի 16-ին Երեւանի Ազատության հրապարակում
    տեղի ունենալիք հանրահավաքի կազմակերպիչներ` ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ՙՀանրապետություն՚ կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Արամ Զավենի Սարգսյանը նախօրեին կոչ են հղել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, որ ներկայացնում ենք ստորեւ. ՙՍիրելի հայրենակիցներ. ս/թ նոյեմբերի 16-ին` ժամը 17-ին, ձեզ հրավիրում ենք Ազատության հրապարակ՝ մասնակցելու մեր կազմակերպած հանրահավաքին։ Ինչպես նախորդ հանրահավաքի նախօրյակին, իշխանության ներկայացուցիչները՝ ոստիկանները, թաղապետարանների աշխատակիցները, հարկային տեսուչները, կփորձեն սպառնալիքներով, անօրինական ստուգումներով, վարչարարական ճնշումներով ձեզ ետ կանգնեցնել առաջիկա հանրահավաքին մասնակցելու մտքից։ Այդ մարդիկ պետք է գիտակցեն, որ անհատական պատասխանատվություն են կրում իրենց յուրաքանչյուր գործողության համար, եթե անգամ կատարում են իրենց վերադասների ապօրինի հրահանգները, եւ խոսքը ոչ թե քաղաքական, այլ քրեական պատասխանատվության մասին է։ Խնդրում ենք` ձեր դեմ կիրառվող բոլոր բռնարարքների, ահաբեկումների, վարչական, տնտեսական եւ հարկային ճնշումների մասին կազմել կոնկրետ եւ մանրամասն տեղեկանքներ եւ ուղարկել ՙԱրմատ՚ կենտրոն (Երեւան, Բուզանդի 26) կամ ՙՏեր-Պետրոսյանի առաջադրման քաղաքացիական նախաձեռնության գրասենյակ՚ (Երեւան, Եկմալյան 16)։ Թող ժողովրդի կամքի վրա բռնացող ոչ մի ոստիկան, հարկային տեսուչ, համայնքապետարանի աշխատակից կամ թաղային հեղինակություն չկարծի, որ չորս ամիս հետո խուսափելու է քրեական պատասխանատվությունից։ Իշխանությունների կողմից հանրահավաքը խոչընդոտելուն ուղղված ջղաձիգ քայլերը ցույց են տալիս, որ քոչարյանասերժական ռեժիմը վախեցած է ոչ այլ ինչից, եթե ոչ խոսքից։ Խոսքից վախենում են միայն այն ժամանակ, երբ այն ճշմարիտ է։ Իսկ ճշմարիտ խոսքը նշանակում է, որ մեր գործն էլ է ճշմարիտ։ Ուրեմն՝ բոլորս դեպի Ազատության հրապարակ։

    Հանրահավաքի կազմակերպիչներ`
    ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
    ԱՐԱՄ Զ. ՍԱՐԳՍՅԱՆ՚

    www.hzh.am

  2. #2
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոյեմբերի 16-ին Երեւանի Ազատության հրապարակում

    Լէգնա ջան , չնայած հոգնել եմ կրկնելուց, բայց ուզում եմ իմանաս իմ կարծիքը, ես դեմ եմ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության գալուն, ինչպես նաև դեմ եմ այսօրվա իշխանություններին, ու կարծում եմ այսօրվա Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ հետաքրքրության բարձրացումը ուղակի արհեստականորեն շեղում է ժողովրդի ուշադրությունը որևէ 3-րդ ուժի մասին մտածելուց…
    Ես առաջարկում եմ մտածել օրինակ՝ Վազգեն Մանուկյան կամ Րաֆֆի Հովհաննիսյան թեկնածուների մասին, որոնք իմ կարծիքով շատ ավելի արժանի թեկնածուներ են:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  3. #3
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոյեմբերի 16-ին Երեւանի Ազատության հրապարակում

    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը

    Տիգ ջան, հոգնես-չհոգնես , Տեր-Պետրոսյանը էլի հավաքելու է չհաշված բազմությամբ հայերի :Արհեստական շեղում բոլորովին չկա,դու արդեն 3-րդ քո ուժի մասին մեջբերել ես,հուսով եմ ինչ-որ մեկը կողքից չի բզել ,այսինքն բանականությամբ ես ընտրությունդ կատարել

  4. #4
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոյեմբերի 16-ին Երեւանի Ազատության հրապարակում

    Մեջբերում Լէգնա-ի խոսքերից Նայել գրառումը

    Չէ, ինձ չեն բզել, դեռ ավելին ես եմ ասհղատւմ սհատերին բզեմ, վօռօվ հետև բանականությունս էդա թելադրում
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  5. #5
    Պատվավոր անդամ Ֆելո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.07.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,251
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոյեմբերի 16-ին Երեւանի Ազատության հրապարակում

    Մեջբերում Լէգնա-ի խոսքերից Նայել գրառումը
    Նոյեմբերի 16-ին Երեւանի Ազատության հրապարակում
    տեղի ունենալիք հանրահավաքի կազմակերպիչներ` ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ՙՀանրապետություն՚ կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Արամ Զավենի Սարգսյանը նախօրեին կոչ են հղել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, որ ներկայացնում ենք ստորեւ. ՙՍիրելի հայրենակիցներ. ս/թ նոյեմբերի 16-ին` ժամը 17-ին, ձեզ հրավիրում ենք Ազատության հրապարակ՝ մասնակցելու մեր կազմակերպած հանրահավաքին։ Ինչպես նախորդ հանրահավաքի նախօրյակին, իշխանության ներկայացուցիչները՝ ոստիկանները, թաղապետարանների աշխատակիցները, հարկային տեսուչները, կփորձեն սպառնալիքներով, անօրինական ստուգումներով, վարչարարական ճնշումներով ձեզ ետ կանգնեցնել առաջիկա հանրահավաքին մասնակցելու մտքից։ Այդ մարդիկ պետք է գիտակցեն, որ անհատական պատասխանատվություն են կրում իրենց յուրաքանչյուր գործողության համար, եթե անգամ կատարում են իրենց վերադասների ապօրինի հրահանգները, եւ խոսքը ոչ թե քաղաքական, այլ քրեական պատասխանատվության մասին է։ Խնդրում ենք` ձեր դեմ կիրառվող բոլոր բռնարարքների, ահաբեկումների, վարչական, տնտեսական եւ հարկային ճնշումների մասին կազմել կոնկրետ եւ մանրամասն տեղեկանքներ եւ ուղարկել ՙԱրմատ՚ կենտրոն (Երեւան, Բուզանդի 26) կամ ՙՏեր-Պետրոսյանի առաջադրման քաղաքացիական նախաձեռնության գրասենյակ՚ (Երեւան, Եկմալյան 16)։ Թող ժողովրդի կամքի վրա բռնացող ոչ մի ոստիկան, հարկային տեսուչ, համայնքապետարանի աշխատակից կամ թաղային հեղինակություն չկարծի, որ չորս ամիս հետո խուսափելու է քրեական պատասխանատվությունից։ Իշխանությունների կողմից հանրահավաքը խոչընդոտելուն ուղղված ջղաձիգ քայլերը ցույց են տալիս, որ քոչարյանասերժական ռեժիմը վախեցած է ոչ այլ ինչից, եթե ոչ խոսքից։ Խոսքից վախենում են միայն այն ժամանակ, երբ այն ճշմարիտ է։ Իսկ ճշմարիտ խոսքը նշանակում է, որ մեր գործն էլ է ճշմարիտ։ Ուրեմն՝ բոլորս դեպի Ազատության հրապարակ։

    Հանրահավաքի կազմակերպիչներ`
    ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
    ԱՐԱՄ Զ. ՍԱՐԳՍՅԱՆ՚

    www.hzh.am
    իսկ ինչի ճշմարիտա խոսում մենակ ուրիշների մասին, թող մի քիչ էլ պատմի իրա վերաբերյալ ճշմարտությունները. էդ որ պատմի հաստատ կգամ կլսեմ

  6. #6
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոյեմբերի 16-ին Երեւանի Ազատության հրապարակում

    ճառը լսելուց առաջ չեր խանգարի կարդալ՝ http://en.wikipedia.org/wiki/Demagogy
    ...

  7. #7
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոյեմբերի 16-ին Երեւանի Ազատության հրապարակում

    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, ինձ չեն բզել, դեռ ավելին ես եմ ասհղատւմ սհատերին բզեմ, վօռօվ հետև բանականությունս էդա թելադրում

    Տիգ ջան,շատերը նույնպես բանականություն ունեն,թող իրենք որոշեն ու ընտրեն,լա՞վ
    հ.գ. այս ո՞ր լեզվով է

  8. #8
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոյեմբերի 16-ին Երեւանի Ազատության հրապարակում

    Մեջբերում Լէգնա-ի խոսքերից Նայել գրառումը
    Տիգ ջան,շատերը նույնպես բանականություն ունեն,թող իրենք որոշեն ու ընտրեն,լա՞վ
    հ.գ. այս ո՞ր լեզվով է
    Լեզվի համար կներես, իրոք շատ վատ է ստացվել ուղղակի Էդ պահին շտապում էի…
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  9. #9
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոյեմբերի 16-ին Երեւանի Ազատության հրապարակում

    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը

    Ես առաջարկում եմ մտածել օրինակ՝ Վազգեն Մանուկյան կամ Րաֆֆի Հովհաննիսյան թեկնածուների մասին, որոնք իմ կարծիքով շատ ավելի արժանի թեկնածուներ են:
    Նախ ասեմ, որ Րաֆֆի Հոհաննիսյանը իրավունք չունի մասնակցել ՀՀ 2008թ նախագահական ընտրություններին, որովհետև ըստ ընտրական օրենքների նա պետք է առնվազն 10 տարի ՀՀ տարածքից բացակայած չլիներ (բացառություն են կազմում կարճաժամկետ այցերը դեպի արտասահման): Այս օրենքը նաև խաղտել էր 1998թ ընտրված Ռ. Քոչարյանը
    Ինչ վերաբերում է Վ. Մանուկյանին, ապա նա խոսք է տվել, որ կդնի իր թեկնածությունը ընտրություններին, դեռ պաշտոնապես հայտարարություն չկա:
    Վ. Մանուկյանը լավ քաղ. գործիչ է, բան չունեմ ասելու, սակայն ինձ դուր չի գալիս նրա այս պահին լուռ կեցվածքը: Այսպես թե այնպես ինձ համար միևնույնն է, թե որ մեկը կընտրվի ԼՏՊ-ն, թե Մանուկայնը: Կարևորն այն է, որ 2-ն էլ մեկ նպատակ ունեն՝ վերջ տալ այս «ավազակապետությանը»:
    Քանի որ ես հնարավորություն չունեմ նորմալ ժողովրդավարական լուր ստանամ, ապա նախընտրում եմ գնալ ու հենց ինքս լսել առաջադրվող թեկնածուներին: Այս պահին դեռ միայն Լևոնն է խոսում և ես շատ ավելի բարձր հույսեր ունեմ ԼՏՊ-ից: Գուցե Մանուկյանի ելույթները կարծիքս փոխեն, բայց եթե այդպիսի բան կա, ապա նա պետք է արագ կողմնորոշվի:
    Մանուկյանն ու Տեր-Պետրոսյանը իրար թշնամի չեն: Ընդդիմադիրների գլխավոր թշնամին իշխանություններն են, եթե այդ թիրախին չկարողանա մեկը վայր դնել, կմիանա 2-րդ ընդդիմադիրը՝ Վ. Մանուկյանը: Իսկ եթե դա էլ չօգնի, մնում է ժողովուրդի միասնականությունը:

    Միասնական ժողովուրդը երբեք չի պարտվում:

  10. #10
    Մշտական անդամ Fobus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    423
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոյեմբերի 16-ին Երեւանի Ազատության հրապարակում

    Չեմ կարծում, որ Մանուկյանը ԼՏՊ-ին միանա: Կարծում եմ Մանուկյանը հիշում է ԼՏՊ-ի արածները

  11. #11
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.10.2007
    Հասցե
    Հայաստանից դուրս, բայց Հայաստանի հետ
    Գրառումներ
    110
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոյեմբերի 16-ին Երեւանի Ազատության հրապարակում

    Մեջբերում Grieg-ի խոսքերից Նայել գրառումը
    ճառը լսելուց առաջ չեր խանգարի կարդալ՝ http://en.wikipedia.org/wiki/Demagogy
    Grieg ջան, ախր որ մեկին լսես...մեր քաղաքական էլիտան բացարձակապես դեմագոգիայի սկզբունքներով է առաջնորդվում-խարիզմատիկ առաջնորդներ,քաղաքական գործընթացների անձնավորում....

    Հ.Գ. Ստորագրությունդ լավն է, բայց մի e-ն "unvergänglich" ավել է
    Ես բախտավոր եմ այս աշխարհում,
    որ հավատում եմ իմ հավատին....

  12. #12
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոյեմբերի 16-ին Երեւանի Ազատության հրապարակում

    Մեջբերում schuschanik-ի խոսքերից Նայել գրառումը
    Grieg ջան, ախր որ մեկին լսես...մեր քաղաքական էլիտան բացարձակապես դեմագոգիայի սկզբունքներով է առաջնորդվում-խարիզմատիկ առաջնորդներ,քաղաքական գործընթացների անձնավորում....

    Հ.Գ. Ստորագրությունդ լավն է, բայց մի e-ն "unvergänglich" ավել է
    լսել պետք է ներքին ձայնին իսկ եթե լուրջ դա է մեր իրականությունը ուղղակի պետք է դեմագոգները չարժանան ուշադրության որպիսզի մյուս քաղաքական գործիչներ չկանգնեն նույն ճանապարհին.. плохой пример заразителен

    Հ.Գ. չեի նկատել մերսի
    Վերջին խմբագրող՝ Grieg: 14.11.2007, 14:56:
    ...

  13. #13
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոյեմբերի 16-ին Երեւանի Ազատության հրապարակում

    Մեջբերում Fobus-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ կարծում, որ Մանուկյանը ԼՏՊ-ին միանա: Կարծում եմ Մանուկյանը հիշում է ԼՏՊ-ի արածները
    Համենայնդեպս Մանուկյանը Սերժին չի միանա ու չի միանա:
    Իսկ եթե հերթը հասնի երկրորդ փուլին, որը ես համոզված եմ կլինի, ապա մեկը մյուսի մեջկին անպայման կկանգնեն:

  14. #14
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոյեմբերի 16-ին Երեւանի Ազատության հրապարակում

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը

    Միասնական ժողովուրդը երբեք չի պարտվում:
    Հարգելի քաղաքացի ջան, կարող ես վերջին 500 տարվա կտրվածքով մեր ժողովրդի իրական ու բացարձակ միասնականության մի քանի օրինակներ բերել…
    Դեռ շատ վաղուց մի մեծ մարդ է ասել, ցանկացած ժողովուրդ արժանի է իր թագավորին, ես սա չեմ ասում, որ դադարենք բողոքելուց և պայքարելուց, ուղղակի ասում եմ, որ առաջին հերթին մենք մեզ մեր առաջ հաշիվ տանք, ինչ ենք արել մենք ինքներս մեր իսկ տեղում ու հետո համարձակ անցնենք իշխանության ու ընդիմության քննադատմանը…
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  15. #15
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոյեմբերի 16-ին Երեւանի Ազատության հրապարակում

    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի քաղաքացի ջան, կարող ես վերջին 500 տարվա կտրվածքով մեր ժողովրդի իրական ու բացարձակ միասնականության մի քանի օրինակներ բերել…
    Դեռ շատ վաղուց մի մեծ մարդ է ասել, ցանկացած ժողովուրդ արժանի է իր թագավորին, ես սա չեմ ասում, որ դադարենք բողոքելուց և պայքարելուց, ուղղակի ասում եմ, որ առաջին հերթին մենք մեզ մեր առաջ հաշիվ տանք, ինչ ենք արել մենք ինքներս մեր իսկ տեղում ու հետո համարձակ անցնենք իշխանության ու ընդիմության քննադատմանը…
    500 տարի
    Ինչո՞ւ այդքան հեռու: Եկ շատ հեռու չգնանք, 1988 թվականը քեզ օրինակ՝ Ղարաբաղյան շարժում:

Էջ 1 12-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Երեւանի ավագանու ընտրություններ 5 մայիսի 2013թ.
    Հեղինակ՝ voter, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 682
    Վերջինը: 12.05.2013, 20:21
  2. Հանրահավաք «Ազատության հրապարակում»
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 04.12.2008, 19:00
  3. Հարց ք. Երեւանի ուսանողներին եւ շինարարներին, 02/09/08
    Հեղինակ՝ Հակոբ Գեւորգյան, բաժին` Երևան
    Գրառումներ: 10
    Վերջինը: 11.09.2008, 22:33
  4. Հրեական դրոշը Ազատության հրապարակում: Եղե՞լ է, թե՞ ոչ:
    Հեղինակ՝ Lion, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 75
    Վերջինը: 05.08.2008, 22:08
  5. Հոկտեմբերի 26-ին Ազատության հրապարակում
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 99
    Վերջինը: 13.11.2007, 13:01

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •