Բյուր, իսկ ինչ նկատի ունես՝ ասելով, որ սա քո տեղը չէ։ Եթե համարում ես, որ քո տեղը չէ, ուրեմն, այնուամենայնիվ, ինչ–որ առումով այստեղ կյանքը քեզ համար վատ է։ Գուցե փակագծերը բացե՞ս, թե ինչ ես հասկանում «իմ տեղը չէ» արտահայտության տակ։
Իմ տեղը չէ, որովհետև այստեղ ապրելն ինձ համար հարմարավետ չէ: Չէ՛, ես չեմ խոսում կեղծված ընտրությունների, համընդհանուր թալանի և այլնի մասին: Ինձ հարմարավետ չէ ավելի նեղ իմաստով: Մարդիկ Հայաստանում ուրիշ տեսակ են: Մի՛ վիրավորվեք, բայց նույնիսկ այստեղի մտերիմ ընկերներս ինձ համար էն չեն: Ես չգիտեմ, թե ինչու է այդպես: Կասեք, թե պատճառն իմ մեջ է, իսկ ես չեմ էլ ժխտի: Այո՛, պատճառն իմ մեջ է: Ես սխալվել եմ, որ հայ եմ ծնվել: Ես իմ երկրինը չեմ:

Մայրս միշտ կրկնում է՝ աշխարհը միշտ չեզոք է, քո ընկալումն է ամեն անգամ տարբեր։ Անգամ Լենինգրադի շրջափակման ժամանակ են մարդիկ սիրահարվել ու ապրել։ Այնպես որ քեզանից է կախված ու քո ընկալումից՝ եթե տրամադրությունդ ճամպրուկային է, ապա Հայաստանում որքան էլ դրական տեղաշարժ լինի, միևնույն է մեկնելու ես։ Ուղղակի հարց է՝ թե մեկնելով, կգտնես այն, ինչ փնտրում ես։ Երբեմն այն միշտ քո աչքի առաջ է եղել, ու էնքան վաղուց, որ չես էլ նկատել; Հետո հեռանում ես, նոր ես տեսնում։
Գիտես, այն, ինչ փնտրում եմ, ես վաղուց արդեն գտել եմ: Տասը տարի շարունակ այս երկրում ապրելուց հետո հասկացել եմ, որ վերջապես եկել է ժամանակը, որ գնամ գտածս վերցնելու, ոչ թե ժամանակ առ ժամանակ այցելեմ: