Ես կարծում եմ, որ դա կախված է նրանից, թե որ երկրից պետք է վերադառնաս:
Եթե Վրաստանի մասին է խոսքը, դու այնտեղ աշխատանք ունե՞ս, որ չես ուզում թողնել:
Աշխատանքը, կարծում եմ, Հայաստանում մեծ խնդիր չէ: Ես դեռ բարձրագույնը չավարտած երկու աշխատանք ունեմ: Ու բոլոր փնտրողներն էլ գտնում են: Մեկ այլ խնդիր կա, որի պատճառով ես կմեկնեմ Հայաստանից ու այլևս չեմ վերադառնա, անկախ նրանից, թե ինչքան է այստեղ «կյանքը լավացել»:
Մեջբերում եմ ընկերուհուս խոսքերը.
- Գիտե՞ս՝ սա մեր երկիրը չէ, սա մեր տեղը չէ: Մենք ասես հասարակությունից դուրս լինենք: Բայց չէ՞ որ հայ լինելուց առաջ մարդ ենք, ուզում ենք մեր ուզած կյանքով ապրենք…