User Tag List

Նայել հարցման արդյունքները: Արժի՞, թե՞ ոչ վերադառնալ Հայաստան մշտական ապրելու

Քվեարկողներ
73. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո, իհարկե։ Այստեղ կյանքը լավացել է, դու էլ կկարողանաս փող աշխատել ու ուրիշներին էլ կաշխատացնես

    35 47.95%
  • Ոչ, ոչ մի դեպքում։ Այստեղ կյանքը վատացել է

    21 28.77%
  • Ով գռփել է, գռփել է, նորերին ճխլտում են

    17 23.29%
Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 99 հատից

Թեմա: Արժե՞ վերադառնալ Հայաստան, թե՞ ոչ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արժի՞, թե՞ ոչ վերադառնալ Հայաստան

    Հայաստանում լավ մասնագետների պահանջ կա ով ունի բավականաչափ գիտելիքներ ապա կգտնի լավ վարձատրվող աշխատանք հատկապես ՏՏ և Ֆինանսների բնագավառներում, գուցե արտասահմանում համեմատ ավելի մեծ լինի աշխատավարձը բայց արդյոք դա արդարացնում է օտար երկրում ապրելը՞

    հ.գ։ եթե մարդ իր հայրենիքը աղբանոց է համարում դա իր ներսում կուտակված աղբի հետևանքն է
    ...

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    յոգի (23.08.2009)

  3. #2
    Սկսնակ անդամ rostrix-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Գրառումներ
    48
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արժի՞, թե՞ ոչ վերադառնալ Հայաստան

    Մեջբերում Grieg-ի խոսքերից Նայել գրառումը
    հ.գ։ եթե մարդ իր հայրենիքը աղբանոց է համարում դա իր ներսում կուտակված աղբի հետևանքն է

    Հայրենիք ասածի սահմանումը եթե իմանաս վերը նշվածը չես գրի...

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (05.08.2010)

  5. #3
    Մշտական անդամ Fobus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    423
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արժի՞, թե՞ ոչ վերադառնալ Հայաստան

    Իսկ չի կարելի ավելացնել մի հատ ուրիշ պատասխան "թե գալիս ես բիզնես դնես, ծանոթ ճարի, փող հավաքի, թե գալիս ես անկապ ապրես(եթե լիքը փող ունես) , արի ու ապրի,ծախսվի"

    Ավելացվել է 3 րոպե անց
    իմ համար կյանքը գնալով լավանում ա: գործատեղեր կան եթե մասնագետ ես: լիքը ազատ հող կա, որ կարաս առնես: բայց թե գալիս ես, որ միանգամից մեծ բիզնես դնես, ուրեմն սկզբում լիքը մարդկանց պետքա կշտացնես, նոր անցնես գործի:
    Վերջին խմբագրող՝ Fobus: 14.11.2007, 14:26: Պատճառ: Գրառման ավելացում

  6. #4
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արժի՞, թե՞ ոչ վերադառնալ Հայաստան

    Ես ինձ դեռ առանձնապես «արտասահմանյան հայ» չեմ համարում, դրա համար իրավունք եմ վերապահում պատասխանել հարցիդ:

    «Այստեղ կյանքը լավացել է, դու էլ կկարողանաս փող աշխատել ու ուրիշներին էլ կաշխատացնես»–ը քիչ է, որ մարդ ուզենա մշապես ապրել մի երկրում: Ամեն ինչ փող աշխատելուն չի հանգում... կան ուրիշ, ավելի կարևոր բաներ, որոնք քեզ ստիպում են մնալ կամ գնալ:

    Բերում եմ սեփական օրինակը: Ես Հայաստանում ապրում էի նյութապես շատ ապահովված կյանքով, որովհետև այդ քո ասած «փող աշխատելու» խնդիրը միանգամայն լուծված էր: Սակայն այնուամենայնիվ ես խելագարվում էի Հայաստանում, բառիս բուն իմաստով... լքեցի երկիրը և վերադառնալու ոչ մի ցանկություն չունեմ, որովհետև հասարակությունն ինքնին անտանելի է ինձ համար:

    Հասկանում ես, միայն փող աշխատելու խնդիրը չէ, որ շատ մարդկանց ստիպում է հեռանալ կամ վերադառնալ... Հարցը շատ նեղ ես դրել: Հեռանում ու չեն վերադառնում նաև շատ այլ պատճառներով. չկա ապահովության զգացում, անընդհատ քեզ խաբված ես զգում, ցանկացած իրավական հարց որոշվում է միայն գումարով, օրենքն արժեք չունի, ինքնահաստատման չես կարողանում գալ, պոտենցիալդ իրացնելու հնարավորություն չկա, հասարակության արժեքները չեն համընկնում սեփական արժեքներիդ հետ, մոտդ անընդհատ այն զգացումն է, որ դու ապրում ես ոչ քո կյանքով...

    Ապա սրա մասին խոսեք, թե չէ փող աշխատելը խելոք մարդու համար մեծ խնդիր չի, ուր էլ լինի...
    Վերջին խմբագրող՝ ivy: 14.11.2007, 15:00:

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Askalaf (06.08.2010), zanazan (20.08.2010)

  8. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արժի՞, թե՞ ոչ վերադառնալ Հայաստան

    ivy - ին քիչ առաջ վարկանիշ տալու պատճառով չեմ կարողանում նորը տալ վերևի գրառման համար: Հայտնեմ այսպես իմ լիակատար համաձայնությունը:

    Փողը դա միջոց է, ոչ նպատակ, միջավայրում քեզ լավ զգալու համար: Երբ միջավայրը հիվանդ է "փող աշխատելու" անհնարինության հետ նաև բազում այլ հիվանդություններով ևս, ապա անգամ "փող աշխատելը" շատ քիչ սփոփանք է դառնում իրենից մի արժեք ներկայացնող մարդու համար:

    Artgeo ջան
    Նախագահական ընտրություններից հետո ավելի պարզ կլինի, "հիվանդ"-ին պետք է ախտորոշել որպես այլևս անբուժելի՞, թե՞ հույսեր կան դեռ օպերացիոն միջամտության ու ինտենսիվ թերապիաի համատեղ օգտագործմամբ բուժման: Բուժման դեպքում սակայն շատ ցավոտ է լինելու : Եթե կարող ես դիմանալ էտ ցավերին, ապա ընտրություններից հետո էստի համեցեք :

  9. #6
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արժի՞, թե՞ ոչ վերադառնալ Հայաստան

    Նմանատիպ թեմա արդեն գոյություն ունի ասյտեղ, խնդրում ենք այսուհետ նոր թեմա բացելուց առաջ օգտվեք որոնման համակարգից

  10. #7
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արժի՞, թե՞ ոչ վերադառնալ Հայաստան

    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Նմանատիպ թեմա արդեն գոյություն ունի ասյտեղ, խնդրում ենք այսուհետ նոր թեմա բացելուց առաջ օգտվեք որոնման համակարգից
    Մոդերատորական: Թեմաների բովանդակությունը տարբեր են: Մեկում «Գնա՞լ, թե՞ մնալ»-ն է քննարկվում, իսկ այստեղ արդեն վերադառնալու հարցն է: Այդ պատճառով «Արժի՞, թե՞ ոչ վերադառնալ Հայաստան» վերաբերյալ քննարկումները կշարունակվեն այս թեմայում:

  11. #8
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արժի՞, թե՞ ոչ վերադառնալ Հայաստան

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Մոդերատորական: Թեմաների բովանդակությունը տարբեր են: Մեկում «Գնա՞լ, թե՞ մնալ»-ն է քննարկվում, իսկ այստեղ արդեն վերադառնալու հարցն է: Այդ պատճառով «Արժի՞, թե՞ ոչ վերադառնալ Հայաստան» վերաբերյալ քննարկումները կշարունակվեն այս թեմայում:
    Աբեր խի՞ ես լրջին տալի , Քաղաքացի ջան կատակ էի անում
    Չնայած երկու թեմանորում էլ հարցի էությունը կայանում է հետևյալում՝ ապրել Հայաստանու՞մ, թե՞ նրա սահմաններից դուրս

    Իրականում ընդհանուր դեղատոմս բոլորի համար գոյություն չունի, ամեն մարդու համար առաջնայնությունները տարբեր են: Մեկի համար կարևորը կուշտ լինելն է, մյուսի համար օրենքի գերակայությունը, երրորդի համար ամեն օր Արարատին նայելը, չորրորդի համար իր հարազատների կողքին լինելը, … կարիերան, մասնագիտական հմտությունների կատարելագործումը, ըստ արժանվույն վարձատրվելը և այլն: Կան մարդիկ, որոնք պարբերաբար փոխելով բնակության վայրը փորձում են փախչել անձնական խնդիրներից, բայց որպես կանոն դա այլ կերպ են հիմնավորում, և վերջապես կան մարդիկ ում պարզապես ճանապարհն է դուր գալիս

  12. #9
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արժի՞, թե՞ ոչ վերադառնալ Հայաստան

    Ես կարծում եմ, որ դա կախված է նրանից, թե որ երկրից պետք է վերադառնաս:
    Եթե Վրաստանի մասին է խոսքը, դու այնտեղ աշխատանք ունե՞ս, որ չես ուզում թողնել:
    Աշխատանքը, կարծում եմ, Հայաստանում մեծ խնդիր չէ: Ես դեռ բարձրագույնը չավարտած երկու աշխատանք ունեմ: Ու բոլոր փնտրողներն էլ գտնում են: Մեկ այլ խնդիր կա, որի պատճառով ես կմեկնեմ Հայաստանից ու այլևս չեմ վերադառնա, անկախ նրանից, թե ինչքան է այստեղ «կյանքը լավացել»:
    Մեջբերում եմ ընկերուհուս խոսքերը.
    - Գիտե՞ս՝ սա մեր երկիրը չէ, սա մեր տեղը չէ: Մենք ասես հասարակությունից դուրս լինենք: Բայց չէ՞ որ հայ լինելուց առաջ մարդ ենք, ուզում ենք մեր ուզած կյանքով ապրենք…

  13. #10
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արժե՞ վերադառնալ Հայաստան, թե՞ ոչ

    Արթ ջան ես շատ կուզեմ, որ վերադառնաս ու ես ինքս կվերադառնայի ցանկացած երկրից իմ Հայաստան, բայց միևնույնն է դու ինքդ պիտի որոշես, քանզի դու քեզ ոչ այստեղ ես լավ զգացել, ոչ էլ Վրաստանում, ուրեմն խնդիրը ոչ թե Հայստանի կամ Վրաստանի մեջ է, այլ քո, իսկ քեզանից մեկա չես փախնի

    Երվանդն ամեն ինչ ասել է հայրենիքի մասին, այն ամենը ինչ ես ինքս կասեի, ավելոցնելու ոչինչ չունեմ
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  14. #11
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արժե՞ վերադառնալ Հայաստան, թե՞ ոչ

    Առաջին տարբերակի այոն կարդացի, ընտրեցի էդ տարբերակը..հետո փոշմանեցի...
    Արի՛ Արտ ջան...Բայց Հայաստան... ու որքան հնարավոր է շուտ

  15. #12
    Պատվավոր անդամ Vive L'Armenie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    France/Armenia
    Գրառումներ
    908
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զարմացած Re. Արժե՞ վերադառնալ Հայաստան, թե՞ ոչ

    Մեջբերում Alize_etoilik-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջին տարբերակի այոն կարդացի, ընտրեցի էդ տարբերակը..հետո փոշմանեցի...
    Արի՛ Արտ ջան...Բայց Հայաստան... ու որքան հնարավոր է շուտ
    Բա ե՜ս
    ես մնամ էստե՞ղ
    Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...

  16. #13
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Արժե՞ վերադառնալ Հայաստան, թե՞ ոչ

    Ժող խոսքը իմ մասին չի, խոսքը ընդհանրապեսի մասին է

    Հ.Գ. Մի վիրավորեք էլի իրար

  17. #14
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արժե՞ վերադառնալ Հայաստան, թե՞ ոչ

    Իսկ ի՞նձ ինչ խորհուրդ կտաք։ Ասեմ, որ ուզեք–չուզեք, մեկ է, գալու եմ։

    Հարցման տարբերակները չափից դուրս արտգեոյական էին. իմ ուզած տարբերակը չգտա, որ քվեարկեմ... Պիտի գոնե մի հատ էլ ուրիշ՝ ավելի իրատեսական ու միաժամանակ լավատեսական շարունակությամբ «Այո» լիներ, Արթ, իսկ դու մենակ քո ուզած պատճառաբանություններն ես գրել...

    Այնուամենայնիվ, արժե՞ վերադառնալ, թե՞ ոչ։ Ըստ իս, այս հարցը միանշանակ պատասխան ունենալ չի կարող։ Նախ ամեն մարդ ինքը պիտի որոշի՝ վերադառնալ, թե ոչ, ինքը պիտի զգա, թե իր վերադարձը կամ արտերկրում մնալը որքանով է օգտակար իր և մյուսների համար։ Եթե գիտակցում ես, որ վերադառնալով՝ պիտի համալրես սոված գործազուրկների շարքերը, եթե զգում ես, որ պիտի միայն բողոքես ու ի վիճակի չլինես պայքարել երկրումդ առկա բացասական երևույթների դեմ, եթե չես կարողանալու երկրումդ գոնե մի դրական բան անել, եթե համոզված ես, որ ընտանիքդ պահելու ոչ մի հնարավորություն չես կարողանալու ստեղծել կամ, ինչպես ivy-ն ասաց, եթե ֆինանսական խնդիրներ չես ունենալու, բայց երկրիդ բարքերն ու կարգերը քեզ համար անտանելիության աստիճանի տհաճ են, ուրեմն ավելի լավ է՝ չգաս։ Իսկ եթե համարում ես, որ վերադարձդ ավելի օգտակար կլինի երկրիդ և/կամ քեզ (առանց ուրիշներին վնասելու, իհարկե), ուրեմն ավելի լավ է՝ գաս։ Ամեն դեպքում, սա այն հարցերից է, որին ուրիշները չեն կարող պատասխանել, որովհետև միայն դու գիտես վերադառնալուդ կամ չվերադառնալուդ պատճառներն ու նպատակները։ Բայց պարտադրված վերադառնալ հաստատ չարժե։ Հայաստանում պարտադրված ապրողներն ավելի քան բավարար են, չարժե համալրել նրանց՝ առանց այդ էլ հոծ բանակը...

    Մարդիկ կան, որոնք արտերկրում ապրելով՝ ավելի շատ են օգուտ տալիս թե՛ իրենց ընտանիքին, թե՛ հայրենիքին։ Սակայն այդպիսիք, կարծում եմ, քիչ են։

    Ես ինքս արտասահմանում եմ գտնվում հանգամանքների բերումով, բայց, համենայնդեպս, ներկա պահին հաստատ մտադիր եմ առաջին իսկ հնարավորության դեպքում վերադառնալ։ Երևի պարզ է, որ հնարավորություն բառն այստեղ շատ անորոշ է, և դրա տակ տարբեր բաներ կարելի է հասկանալ։ Թող ամեն մարդ ինքն իմանա, թե ինչ է հասկանում... Բայց մի բան հաստատ կարող եմ ասել. չեմ ուզում, որ իմ հայրենիքն առանց իմ մասնակցության բարելավվի ու վերակառուցվի, որից հետո ես՝ որպես նրա զավակ, ինձ անառակ որդու կարգավիճակում զգալով, ինձ այլևս բարոյական իրավունք չվերապահեմ վերադառնալու և ուրիշների կողմից բարեկարգված իմ հայրենիքում հաստատվելու...

    Արտասահմանում հաստատված շատ հայերից եմ լսել նման խոսքեր. «Եթե վիճակը լավանա, բոլորս էլ կվերադառնանք մեր հայրենիքը, ի՞նչ է եղել որ, ի՞նչ է, մենք չե՞նք ուզում վերադառնալ»։ Կներեք, բայց երբ վիճակը լավանա, ոչ միայն դուք, այլև շատ ու շատ այլազգիներ կցանկանան գալ ու Հայաստանում ապրել։ Բայց հարցն այն է, թե ով կլավացնի, որ դուք էլ գաք կամ չգաք։ Դուք ձեզ համար առոք–փառոք նստեք արտասահմաններում, իսկ մյուսները տանջվելով ու զրկանքների ենթարկվելով ձեզ համար ավելի լավ Հայաստան կառուցեն, որ դուք գաք, վայելե՞ք։ Մի՞թե արդար կլինի։

    Սրանք ընդամենը «բարձրաձայն» մտորումներ են... Իրականում որևէ մեկին մեղադրել չեմ փորձում, իրավունք էլ չունեմ, հատկապես որ ինքս էլ ներկա պահին հեռացածների թվին եմ պատկանում...

    Ինչևէ, եթե մարդը չի կարողանում գոյատևել իր հայրենիքում, ապա ոչ ոք բարոյական իրավունք չունի մեղադրելու նրան գոյատևելու ցանկության ու դրա իրականացման համար։ Բայցևայնպես, լավ կլինի, եթե ցանկացած հեռացած կամ հեռանալու մտադրություն ունեցող հայ իրեն տա հետևյալ հարցը. ի՞նչ կլինի, եթե բոլորը հեռանան ու չվերադառնան...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  18. #15
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արժե՞ վերադառնալ Հայաստան, թե՞ ոչ

    Իմ կարծիքով ոչ:
    Մարդիկ Հայաստանից են փախնում /սոց. վիճակից ելնելով/ , որ իրենց վիճակը բարելավեն, ընտանիքին ապահովեն, էլ խի են գալի Հայաստան:

    Ամեն տարի ասում են թե քանի հազար աշխատատեղա բացվել, բայց համարյա նույն վիճակնա ժողովրդի մոտ: Եթե գործի էլ ընդունվեն, ուրեմն մի հին հայկական, ավանդական սովորույթով, պիտի ծանոթը խառնված լինի:

    ՈՒֆ, Հայաստան կարելիա գալ ուղղակի որպես զբոսաշրջիկ, մի քիչ մնաս ու գնաս քո գործերով:
    Վերջին խմբագրող՝ VisTolog: 17.11.2007, 15:34:

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արժե՞ ամուսնանալ օտարազգիի հետ:
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 5
    Վերջինը: 28.07.2008, 22:50
  2. Մուտքը Հայրենիք՝ շաատ թանկ արժե..
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 24
    Վերջինը: 11.07.2008, 17:10
  3. Արժե՞ խոնարհ լինել
    Հեղինակ՝ Vive L'Armenie, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 26.11.2007, 21:52
  4. Արժե՞ հանուն սիրո մեռնել
    Հեղինակ՝ Root, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 58
    Վերջինը: 12.06.2007, 09:39
  5. Ի ՞նչ արժե մեկ ձայնը
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 13.05.2007, 22:52

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •