User Tag List

Նայել հարցման արդյունքները: Արժի՞, թե՞ ոչ վերադառնալ Հայաստան մշտական ապրելու

Քվեարկողներ
73. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո, իհարկե։ Այստեղ կյանքը լավացել է, դու էլ կկարողանաս փող աշխատել ու ուրիշներին էլ կաշխատացնես

    35 47.95%
  • Ոչ, ոչ մի դեպքում։ Այստեղ կյանքը վատացել է

    21 28.77%
  • Ով գռփել է, գռփել է, նորերին ճխլտում են

    17 23.29%
Էջ 7 7-ից ԱռաջինԱռաջին ... 34567
Ցույց են տրվում 91 համարից մինչև 99 համարի արդյունքները՝ ընդհանուր 99 հատից

Թեմա: Արժե՞ վերադառնալ Հայաստան, թե՞ ոչ

  1. #91
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Hda-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ այստեղ չկա՞ն ,տարբերությամբ որ նորմալ չեն վարձատրվում են իրենց արած աշխատանքի դիմաց:

    Կամ էլ եթե հայ ես,անպայման նախարար պիտի լինիս մինիմում,տունդ էլ Օպերայից 127մետրի վրա մաքսիմում:Իսկ այդ նշածդ "կեղտոտ" աշխատանքը ո՞վ է անելու:Կեղտոտ աշխատանքը-մարդկանց խաբել,գողանալ,սպանել ....սրանք են,իսկ տուն մաքրել կամ փողոց մաքրել,աման լվանալ կամ լվացք անել դրանք միայն հարգանքի արժանի աշխատանք են,քան շատ պատգամավորների քամի փչելու կեղտոտ աշխատանքի ի հակառակ...
    Տուն մաքրելը, աման լվանալը ու ուրիշի ոտքերի տակ մաքրելը «կեղտոտ» աշխատանք է, ոֆիսում նստել ու թուղթ ու գրիչով աշխատելը ևս կեղտոտ աշխատանք է

    Օպերայում ամենավիպ տեղում տուն ունենալով չի որոշվում հայի հայ լինելը:

    Հարգում եմ՝ խանութի հավաքարարին, բավորին, շենքի աղբատարին:

    Ես քեզ հակառակը չէի փորձում համոզել որ գրել էս՝ շատ պատգամավորների քամի փչելու կեղտոտ աշխատանքի ի հակառակ...

  2. #92
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Apeh Jan-ի խոսքերից Նայել գրառումը
    Դ...
    Ի՞նչի պետքա մենք մեր գոյության մասին չիմանանք:

    ...
    Որովհետև չենք իմանալու որ հայ ենք: Ձուլվելու ենք վերջանանք…
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  3. #93
    Պատվավոր անդամ Hda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2009
    Հասցե
    40°11′N 44°31′E
    Տարիք
    66
    Գրառումներ
    2,333
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդ ասածդ հարգանքի արժանի աշխատանքը հիմա անում են կիրթ մարդիկ, ովքեր կարգին նախարար կլինեին, բայց փոխարենը ինչ-որ «վատ մարդ» նախարարի տուն են մաքրում, ու էդ նախարարի «վատ մարդուհի» կինը բղավում է նրանց վրա ու ծաղրում: Ու 30 000 դրամով տուն մաքրելով մարդիկ չեն ապրում, այլ դանդաղ մահանում են:
    էտ ա ցավը,գնացողներն էլ նշածդ կիրթ մարդիկ են:Բռակներն են մնացել հիմնական բնակչություն որպես...
    Եթե գիտես` ինչ չգիտես, կա մի բան, որ գիտես:
    Իմացի՛ր, թե ինչ չգիտես: Իմացի՛ր` ինչ չգիտես:

  4. #94
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Hda-ի խոսքերից Նայել գրառումը
    էտ ա ցավը,գնացողներն էլ նշածդ կիրթ մարդիկ են:Բռակներն են մնացել հիմնական բնակչություն որպես...
    Չէի ասի, թե կիրթերն են գնացել- գնացել են քիչ թե շատ շուստրիները: Նրանք, որոնք չեն վախեցել նոր կյանք որոնելուց: Կիրթերի մեծ մասը մնացել է ու իր դարն է մաշեցնում: Հայաստանում առհամարհված կիրթ մարդկանց մի մեծ շերտ կա, որը կուչ է եկած անմարդկային կյանքի այլանդակություններից:
    Բռակների կատեգորիան լրիվ չեմ պատկերացնում, բնութագիրը չգիտեմ: Բայց ոնց հասկանում եմ, այն պետք է համապատասխանի ռուսական быдло-ին: Սովետից հետո էդ հատվածը ամեն տեղ էլ մեծ է: Ողջ ռուսաստանն է դրանցով լցված:
    Հայաստան հետ չեն գալիս հիմնականում մի պատճառով- օդ չկա: Օդն են կտրել տղերքը: TV-ն, մառշռուտկեքը, մլիցեքը, իրար նկատմամբ անվերջ թշնամությունն ու վայրենությունը վերացրել են օդը: Դրսից եկածը արդեն 3-րդ օրը սկսում է շմչահեղձ լինել: Եթե հայաստանցիներին թվում է, թե ապրանքների ներկրումն ու գներն են մոնոպոլիզացված, ապա հավատացեք դրսի մարդուն նախ և առաջ "օդի" պակասն է խեղդում:
    Վերջին խմբագրող՝ Բիձա: 06.08.2010, 07:22:

  5. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (06.08.2010), Askalaf (06.08.2010), Hda (06.08.2010), Ապե Ջան (10.08.2010), Արևածագ (06.08.2010), Դեկադա (06.08.2010)

  6. #95
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետևում էի այս թեմայում, բայց չէի գրում, սպասում էի: Երեկ մերոնք՝ ծնողներս ու եղբայրս, որ Մոսկվայում էին ապրել վերջին տասներկու տարիները, վերջնականապես տեղափոխվեցին Հայաստան: Այս «վերջնականապեսը» պայմանավորված է միայն մայրիկիս ցանկությամբ: Տեսնենք՝ ինչքա՞ն երկար կտևի: Մերոնք գյուղացիներ են, բնակության վայրից բխող բոլոր խնդիրներով ու առավելություններով: Իհարկե, Մոսկվայում ապրելիս նրանք բիզնեսով չեն զբաղվել, բայց եկամտի միջին մակարդակ միշտ ունեցել են: Նաև այնքան , որ ոչ միայն օգնեն Հայաստանում բնակվող քույրերիս, այլև հեռու մոտիկ բարեկամներին ևս: Ինձ թվում է, որ իրենց մոտ ահագին բթացել էր բազմաթիվ դժվարությունների մասին պատկերացումը, այդ պատճառով էլ մայրս ստիպում էր, որ վերադառնան: Բայց ես տեսնում եմ ամենասարսափելին, որ այժմվա Հայաստանի անբաժանելի նկարագիրն է՝ գործազրկությունը: Աչքիս առաջ ինչքա՜ն տաղանդավոր մարդիկ, նաև ակումբում, կամ ընդհանրապես գործ չունեն, կամ էլ յոլա են գնում առիթից- առիթ պատահող սակավ պատվերներով: Սա ինձ իսկապես ցավ է պատճառում: Թող որ ակումբում ինտելեկտուալներ են, բայց սա այն բանի ցուցանիշն է, որ արհեստավորներն ու սոցիալական մնացած խավերի մարդիկ էլ նույն անլուծելի խնդիրն ունեն:
    Չգիտեմ մերոնք հիմա ո՞նց են հարմարվելու ամենօրյա տաք ցնցուղի , գազի, կենցաղային բազմաթիվ հարմարությունների բացակայությանը, որին այնքան սովորել էին: Այդ բոլորը գյուղի տանն էլ լինելու է, կանեն իրենց խնայողությունների հաշվին: Բայց լավ գիտենք, որ բոլոր խնայողություններն էլ մի օր պրծնում են: Թե դրանից հետո ի՞նչ է լինելու, չգիտեմ:
    Կապրե'նք, կտեսնե'նք:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (10.08.2010)

  8. #96
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ կա ստեղ, որ չկա ուրիշ տեղ ու ի՞նչ կա ուրիշ տեղ որ չկա ստեղ:
    ես ներողություն՝ նոր տեսա մոտ մի տարի առաջ ինձ ուղղված էս հարցը..

    ի՞նչ կա ըտեղ, որ չկա ըստեղ - մի բառով նկարագրած՝ ըտեղ իմ աշխարհնա..
    ի՞նչ կա ըստեղ, որ չկա ըտեղ - դարձյալ մեկ բառով կնկարագրեմ՝ հնարավորություններ..


    Ձեր ապագայի մասին մնացեք, ոչ ոք էս հողը հետը չի տարել էն աշխարհ, բայց էս հողը շատերին ա տարել:
    նախ ասեմ, որ թեմայի հարցման պատասխանս է՝ այո արժե..

    ու հենց ապագայիս մասին մտածելով էլ դա եմ ասում..
    էսօր ես որդի եմ մեծացնում.. ու իմ ապագան հիմա իրա մեջ եմ տեսնում..
    ու, Աստված տա, դեռ 4-ն էլ պիտի ունենամ..
    թող իրանք մեծանան ու խոսքերս հասկանալով ինձ դատեն՝ թե հանկարծ իմանամ, որ Հայ չպիտի լինեն հոգով՝ անչափ կափսոսամ, որ լուս աշխարհ եմ բերել ու պահել..

    ինչ վերաբերում է հետ գալուն՝ մշտական բնակություն վերահաստատելու նպատակով - սպասում եմ էդ օրվան.. սպասում եմ ամեն օր ու ամեն անհոգ պահ օգտագործում հետագա նպատակներս ու ծրագրերս ծանրուկշիռ անելու համար..

    թե կան մարդիկ՝ սպասում են պահի հասունանալուն, որ Հայաստանից դուրս գան՝ իմ մոտ լրիվ հակառակ պրոցեսնա..

    ու շատ լավ պատկերացնելով Հայաստանյան դժվարությունները ու հարյուր հազարավոր մարդկանց հուսալքության աստիճանը՝ մեկ է՝ ես ինքս ինձ պատասխանատու եմ համարում իմ հետագա սերնդի դիմաց ու սեփական ունեցվածքն ու բարօրությունը չէ՝ հազար հատ բարեկեցիկ երկիր էլ լինի՝ թքած կունենամ վրան՝ միայն թե ազգիս միակ ժառանգը չկտրվի մայր հողից..

    տուն, աշխատանք, ապրելու իրավունք - ամեն ինչ էլ ունեմ, ինչ պետք է ամբողջ կյանքդ անհոգ ապրելու համար.. ինչ էլ դեռ չունեմ՝ կամաց-կամաց ստեղծում եմ.. բայց այս ամենը ժամանակավոր բնույթ է կրում..
    այս երկիրը, աշխարհամասը, ես, ինձ համար, տեսնում եմ որպես «տռամպլին».. ու պատրաստվելով թռիչքի պահին՝ աշխատում եմ օգտագործել ցանկացած հնարավորություն, ինչը օգուտ եմ համարում ազգիս ու հայրենիքիս..

    երբ հետ կգամ՝ դեռ չգիտեմ.. երբ զգամ, որ պահը հասունացավ..
    Փառք Աստծո՝ թե տարիքս է ներում, թե ուժերս դժվար ժամանակից շուտ դավաճանեն..


    Հ.Գ. կբերեմ ամենասիրածս օրինակը՝ երբ մարդը հասկանում է, որ իր սեփական տունը հրդեհվում է, իմ պատկերացնելով, նա մնում է այդ տան մեջ ու փորձում կրակը հանգցնել.. հանգցնելուց հետո էլ վերանորոգել ու սկսել կահավորել նորից.. և ոչ՝ տունը հրդեհին թողնելով, այն հանձնում ճակատագրի քմահաճույքին ու գնում նորը.. կամ մշտական վարձում մեկ այլը.. իսկ եթե դուրս էլ է գալիս՝ միայն դրսից ջուր բերելու նպատակով, որպեսզի պայքարի դրանով հրդեհի դեմ..
    նվիրական իղձս կլիներ, եթե ես երկրորդների թվին պատկանեյի..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  9. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (13.01.2012), Nadine (13.01.2012), Ribelle (20.08.2010), Tig (20.08.2010)

  10. #97
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2011
    Գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այնքան դիպուկ եք բնութագրել շատ գաղթականների հոգևիճակը: Մարդը որպես բանական արարած կարիք ունի բացի ֆիզիկական սնունդից նաև հոգեկան սնունդ, որը ավելի պատշաճ կերպով կարող է մատուցվել միայն հայրենիքում: Եթե մարդկանց համար սերունդների հայ մնալը նշանակություն չունի, ապա ես հավատացնում եմ Հայաստանից դուրս կյանքն ավելի բարեկեցիկ է ու հարմարավետ: Իսկ սերունդների հայ մնալը Հայաստանից դուրս իրատեսական չեմ համարում: Շատերը ովքեր ուզում են հետ վերադառնալ կամ այն մարդիկ են ովքեր չեն համակերպվում դրսի կյանքին ու նիստուկացին, կամ էլ նրանք ովքեր հոգևոր սնունդի պակաս են զգում: Իմ օրինակով կարող եմ ասել որ մարդ երբ հոգում է իր կենսական կարիքները սկսում է մտածել ավելի վեհ գաղափարների մասին: Ես արդեն բավականին երկար տարիներ ապրում եմ Հայաստանից դուրս, ու կարողացել եմ որպես լուրջ պրոֆեսիոնալ կայանալ, ու բարեկեցիկ կյանք ստեղծել ընտանիքիս համար: Իսկ կենսական բարեկեցություն ստեղծելուց հետո մարդ սկսում է մտածել կենցաղային հարթությունից դուրս: Մասլովի պահանջների հիերարխիայի սանդղակին (Maslow's Hierarchy of needs) ովքեր ծանոթ են ապա հավատացած եմ կհասկանան ինչ ի նկատի ունեմ: Գալիս է մի պահ, որ այն ինչ ունես Հայաստանից դուրս սկսում ես չգնահատել (նույնը կարող եմ ասել Հայաստանում բնակվողների համար, և շատերը չեն գնահատում Հայաստանում բնակվելու բերկրանքը): Մարդկային միգրացիան շատ հնուց եկած երևույթ է, որը հաճախ հարիր է բախտախնդիր մարդկանց, ովքեր չեն զլանում ռիսկի դիմեն: Մի մոռացեք որ ծանոթ միջավայրը փոխելը բավականին մեծ ռիսկերի հետ է կապված:

  11. #98
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիմա ի՞նչ, որոշել եք վերադառնա՞լ, թե՞ ոչ։

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (13.01.2012)

  13. #99
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2011
    Գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գիտեք անկեղծ ասած ընկրկումների մեջ եմ ու վերջնական որոշում դեռ չեմ կայացրել, բայց շատ մոտ եմ դրան: ՈՒղակի բանը նրանում է, երբ կորցնելու շատ բան ունես ռիսկի դիմելը ավելի դժվար է դառնում, ու փորձում ես դիմել քայլերի որոնք կմեղմեն որոշման ռիսկայնությունը:

Էջ 7 7-ից ԱռաջինԱռաջին ... 34567

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արժե՞ ամուսնանալ օտարազգիի հետ:
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 5
    Վերջինը: 28.07.2008, 22:50
  2. Մուտքը Հայրենիք՝ շաատ թանկ արժե..
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 24
    Վերջինը: 11.07.2008, 17:10
  3. Արժե՞ խոնարհ լինել
    Հեղինակ՝ Vive L'Armenie, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 26.11.2007, 21:52
  4. Արժե՞ հանուն սիրո մեռնել
    Հեղինակ՝ Root, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 58
    Վերջինը: 12.06.2007, 09:39
  5. Ի ՞նչ արժե մեկ ձայնը
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 13.05.2007, 22:52

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •