ԴՎ, էս բաժինը նայելուց հետո բավական հստակ երևում է, որ այլ հարցերի քննարկման մեջ, մեկնածները մոտավորապես մի կարժիք ունեն, մնացածները դրան հիմնականում հակադիր կարծիք.
Մեկնածների մոտ գնահատականը սև սպիտակ է, քանի որ արդեն այլ իրականության մեջ են և Հայաստանը համեմատում են կոնկրետ իրենց նոր միջավայիրի հետ ու հարցերի մեծամասնության դեպքում Հայաստանը ավելի սև, քան վարդագույն է երևում / գտածս ամենամեղմ -շոյիչ գնահատականն է./ , մնացածների մոտ գույները փոխվում են մոխրագույնից մինչև վարդագույն.
Դե եթե մեկնածը սև է տեսնում Հայաստան- արտերկիր համեմատության դաշտում, ապա մնացածը նույնը դեղին է տեսնում ելնելով միայն ժամանակային համեմատություններից /92 թվի մղջավանջ-2009 թվի երևանայան թոհ ու բոհ: /
Ընկերներիցս մեկը որը ԱՄՆ-ում հասցրել է բարձր պաշտոնյա դառնալ, ամեն անգամ Հայաստան լինելուց միայն մեկ բանի վրա է զարմացած գնում- ասում է, ես բավական լավ աշխարհ տեսած մարդ եմ, ասում եմ էստեղ էսինչ բանը սխալ է, լավ կլինի էսպես անեք, ոչ մեկն էլ չի տուժի, ուղղակի էդպես բոլորին է լավ լինելու. Պատասխանը միարժեք է- դու սխալ ես, դու չես հասկանում.
Դե ինչ, երևի իրար հասկանալն էլ արդեն անհնարին բան է.
Էջանիշներ