User Tag List

Նայել հարցման արդյունքները: Արժի՞, թե՞ ոչ վերադառնալ Հայաստան մշտական ապրելու

Քվեարկողներ
73. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո, իհարկե։ Այստեղ կյանքը լավացել է, դու էլ կկարողանաս փող աշխատել ու ուրիշներին էլ կաշխատացնես

    35 47.95%
  • Ոչ, ոչ մի դեպքում։ Այստեղ կյանքը վատացել է

    21 28.77%
  • Ով գռփել է, գռփել է, նորերին ճխլտում են

    17 23.29%
Էջ 4 7-ից ԱռաջինԱռաջին 1234567 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 99 հատից

Թեմա: Արժե՞ վերադառնալ Հայաստան, թե՞ ոչ

  1. #46
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արժե՞ վերադառնալ Հայաստան, թե՞ ոչ

    չեմ էլ կարծում, որ այնքան է վատացել, որ միակ ելքը չվերադառնալն է:
    Քո կարծիքով, ինչքան պիտի վատանա վիճակը Հայաստանում, որ միակ ելքը չվերադառնալը լինի:

    Ամերիկան էնքան էլ կարգին երկիր չի, բայց մարդիկ լավ էլ աշխատում են, իրենց ընտանիքները պահում են: Ի դեպ ասեմ, որ այնտեղ միջին աշխատավարձը 3000$ է:

    Ինչ կասես, արժի չէ գնալ Հայաստանից:

    Կներեք անկեղծության համար:
    Պաշտոնյաները մենակ իրենց գրպաններն են լցնում /իհարկե ոչ բոլորը/, իսկ ժողովրդի մասին երևի ես պիտի մտածեմ:

  2. #47
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արժե՞ վերադառնալ Հայաստան, թե՞ ոչ

    Բյուր, իսկ ինչ նկատի ունես՝ ասելով, որ սա քո տեղը չէ։ Եթե համարում ես, որ քո տեղը չէ, ուրեմն, այնուամենայնիվ, ինչ–որ առումով այստեղ կյանքը քեզ համար վատ է։ Գուցե փակագծերը բացե՞ս, թե ինչ ես հասկանում «իմ տեղը չէ» արտահայտության տակ։
    Իմ տեղը չէ, որովհետև այստեղ ապրելն ինձ համար հարմարավետ չէ: Չէ՛, ես չեմ խոսում կեղծված ընտրությունների, համընդհանուր թալանի և այլնի մասին: Ինձ հարմարավետ չէ ավելի նեղ իմաստով: Մարդիկ Հայաստանում ուրիշ տեսակ են: Մի՛ վիրավորվեք, բայց նույնիսկ այստեղի մտերիմ ընկերներս ինձ համար էն չեն: Ես չգիտեմ, թե ինչու է այդպես: Կասեք, թե պատճառն իմ մեջ է, իսկ ես չեմ էլ ժխտի: Այո՛, պատճառն իմ մեջ է: Ես սխալվել եմ, որ հայ եմ ծնվել: Ես իմ երկրինը չեմ:

    Մայրս միշտ կրկնում է՝ աշխարհը միշտ չեզոք է, քո ընկալումն է ամեն անգամ տարբեր։ Անգամ Լենինգրադի շրջափակման ժամանակ են մարդիկ սիրահարվել ու ապրել։ Այնպես որ քեզանից է կախված ու քո ընկալումից՝ եթե տրամադրությունդ ճամպրուկային է, ապա Հայաստանում որքան էլ դրական տեղաշարժ լինի, միևնույն է մեկնելու ես։ Ուղղակի հարց է՝ թե մեկնելով, կգտնես այն, ինչ փնտրում ես։ Երբեմն այն միշտ քո աչքի առաջ է եղել, ու էնքան վաղուց, որ չես էլ նկատել; Հետո հեռանում ես, նոր ես տեսնում։
    Գիտես, այն, ինչ փնտրում եմ, ես վաղուց արդեն գտել եմ: Տասը տարի շարունակ այս երկրում ապրելուց հետո հասկացել եմ, որ վերջապես եկել է ժամանակը, որ գնամ գտածս վերցնելու, ոչ թե ժամանակ առ ժամանակ այցելեմ:

  3. #48
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արժե՞ վերադառնալ Հայաստան, թե՞ ոչ

    Բլուրն ու ծառերը

    Մի օր ծառերը մեծամտացան
    Ու իրենց տակի բլրին դարձան.
    - Բլուրն ո՞վ է, որ:
    Մի հողակտոր:
    Մի տեսեք թե նա ինչպես է փքվել,
    Գոռոզությունից ինչպես է ուռել...
    Ի՞նչ է, հող ու ջուր չկա± ուրիշ տեղ,
    Ի՞նչ է, արևն է՞լ չի լինի այնտեղ...

    Բլուրն իմաստուն չպատասխանեց,
    Խորը շունչ քաշեց ու խուլ հառաչեց...

    Ծառերը իրենց խոսքից տաքացան,
    Բլրի վրայից թողին հեռացան...
    Շատ թափառեցին ծառերը անտուն...
    …Այրող կարոտից վերադարձան տուն:
    Ինչ տեսնենª սելաֆն եկել, վարարել,
    Ու իրենց բլրի հետքն էլ չի թողել...
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Monk (18.01.2009), Գաղթական (20.08.2010)

  5. #49
    ո՛չ այնքան պարապ մարդ Ջուզեպե Բալզամո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.11.2007
    Հասցե
    Ստեղարենք
    Գրառումներ
    621
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արժե՞ վերադառնալ Հայաստան, թե՞ ոչ

    [QUOTE=Tig;447133]Բլուրն ու ծառերը

    Tig լավ էր՝ ինչպես միշտ

    Իսկ ինչվերաբերվում ա թեմային…
    Նախորդ հազարամյակի վերջերից Հայաստանում չեմ եղել…(մի 1000 տարի… )
    Բացակայությանս ժամանակ կենցաղս աննկարագրելի փոխվել ա(դեպի լավը): Նոր բաներ եմ տեսել,նոր բաներ սովորել…զարգացել,բարձրացել,իմաստացել… ու հասկացել
    …որ էս ես չեմ,ես մնացել եմ նախորդ հազարամյակի Հայաստանում… սարերում…ձորերում… տխուր թափառելով սպասում եմ… ինձ
    Ես չգիտեմ թե ուրիշներն ինչ են անելու,բայց ես՝ գալիս եմ… գալիս եմ ինձ մոտ
    (փու՜հ… մի քիչ հուզվեցի…)
    Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (17.02.2009), Գաղթական (23.01.2009)

  7. #50
    Սկսնակ անդամ ^SRTIK^LA^-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.11.2007
    Գրառումներ
    46
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արժե՞ վերադառնալ Հայաստան, թե՞ ոչ

    Մեջբերում P.S.-ի խոսքերից Նայել գրառումը
    Մայրս միշտ կրկնում է՝ աշխարհը միշտ չեզոք է, քո ընկալումն է ամեն անգամ տարբեր։ Անգամ Լենինգրադի շրջափակման ժամանակ են մարդիկ սիրահարվել ու ապրել։ Այնպես որ քեզանից է կախված ու քո ընկալումից՝ եթե տրամադրությունդ ճամպրուկային է, ապա Հայաստանում որքան էլ դրական տեղաշարժ լինի, միևնույն է մեկնելու ես։ Ուղղակի հարց է՝ թե մեկնելով, կգտնես այն, ինչ փնտրում ես։ Երբեմն այն միշտ քո աչքի առաջ է եղել, ու էնքան վաղուց, որ չես էլ նկատել; Հետո հեռանում ես, նոր ես տեսնում։
    Ավելացնելու ոչինչ չկա այս խոսքերից հետո:

    Առաջ Աստված իհարկե , շուտով վերադառնում եմ Հայաստան:Սակայն դեռ չգիտեմ որպես զբոսաշրջիկ եմ գալու,թե՞ գալու եմ հետ վերադարձի նպատակով:Ամեն դեպքում որ նպատակով էլ գամ միեվնույնն է տառապում եմ Հայաստանում ապրելու ցանկությամբ : Այնպես որ եթե մարդն օտարությունն իրենն չի համարում /ինչքան էլ որ այդ օտարությունն իրեն ֆինանսապես կամ բարոյապես ապահովի / միեվնույնն է մի օր այդ օտարությունից փախչելու է:
    ՀԱՐԳԱՆՔԸ ՍԱՀՄԱՆՆԵՐ ՈՒՆԻ ,ԻՍԿ ՍԵՐԸ՝...........

  8. #51
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,017
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Արժե՞ վերադառնալ Հայաստան, թե՞ ոչ

    Քիչ առաջ Youtube-ով Back to Armenia շարքն էի նայում: Բայց այդպես էլ չգտա ուզածս, որովհետև էնտեղ խոսքը փախստականների մասին էր, որոնց ոչ գնալն եմ հասկանում, ոչ մնալը, ու պարզ է, որ ինձ համար բնական է նրանց հետ գալը: Էդպիսի ստորացումների, ստերի ու զրկանքների գնով անցած ճանապարհը դեպի օտարություն պիտի որ իր տրամաբանական ավարտը գտնի տունդարձով:

    Ինձ հիմա ավելի շատ հետաքրքիր է հետ վերադառնալու մոտիվները նրանց համար, ովքեր անօրինական գաղթականներ չեն: Ասենք՝ ես, որ սովորել եմ Գերմանիայում, հիմա էլ աշխատում եմ ու մնալու իրավունք ունեմ, նույնիսկ երկիրը վճարում է ինտեգրման ծրագրերի մասնակցելու համար: Ու ամեն ինչ տրամաբանորեն գնում է դեպի քաղաքացիությունը: Ինձ հետաքրքիր է էն մարդկանց կարծիքը, ովքեր նմանատիպ իրավիճակում են, ովքեր միանգամայն օրինական են ապրում օտար երկրում, արժե՞ այնուամենայնիվ հետ գալ Հայաստան, թե՞ ոչ: Սա այն հարցն է, որ գնալով ավելի շատ է գրավում ուղեղս, թվում է, թե ամեն ինչ կարգին է էստեղ՝ ուրիշ երկրում, բայց միևնույն է այդ միքտը ինձ հանգիստ չի տալիս:
    Ինքս ժամանակ առ ժամանակ գալիս եմ Հայաստան, բայց չեմ հասկանում՝ ինչ եմ զգում, կուզենա՞յի այնուամենայնիվ վերադառնալ, թե ոչ... Մի կողմից ամեն ինչ այնքան հարազատ է, հանգիստ կարող ես շունչ քաշել ու արտահայտել էմոցիաներդ լրիվ հայկական ձևով, խոսել քո լեզվով, ապրել քեզ ծանոթ մթնոլորտում, ունենալ տան զգոցողություն, որը այնքան դժվար է գտնել օտար երկրում, բայց մյուս կողմից այն ամենը, ինչ մի օր ինձ ստիպել էր հեռանալ՝ հասարակության անընդունելի նորմերը, համատարած ռաբիզությունը, դրան գումարած՝ անօրիանական իշխանությունը, մարդու իրավունքների ոտնահարումը ու իհարկե աշխատանքի թերի հնարավորությունները, դեռ էնտեղ են...

    Շատ կուզենայի լսել իմ կարգավիճակում կամ նման իրավիճակում ապրող մարդկանց կարծիքը: Արժե՞ այնուամենայնիվ մտածել հետ գալու մասին, թե՞ ոչ:

  9. #52
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Արժե՞ վերադառնալ Հայաստան, թե՞ ոչ

    Հարցը բավականին ընդգրկուն է: Ես էսպես ասած դեռ թարմ իմիգրանտ եմ /մոտ մեկ տարի/ ու հնարավորություն ունեմ որոշ չափող օբեկտիվ լինել, քանի որ դեռ շատ մեծ զգացմունքային աշխարհ էս հարցի կապակցությամբ դեռ չեմ ընկել , ինչը անխուսափելի է որոշ ժամանակ անց:
    Այսպիսիով առաջին մասով ասեմ, որ ըստ այն դաստիրակությւան, որը որ ստանում է միջինացված հայը, ապա ամենատրամաբանականը իր տանը, փողոցից, քաղաքից, երկրից չկտրվելը, չհեռանալն է, կամ հեռանալու դեպքում ետ վերադարձը, քանի որ մենք շատ ենք կապնված մերի հետ /տուն, տեղ ընտանիք, փողոց և այլն/: Օրինակ իմ համար ամենաթանկ բանը իմ մանկությունն է ու պատանեկությունն, իր բոլոր ընդգրկումներով հանդերձ /տուն, փողոց, խաղընկերներ, հետո ընկերներ/: դա իմ ուղեղի ոսկե պահեստարանն է, որը երբեմն /հիմաավելի հաճած/ դնում դիտում եմ,նստած իմ գողտրիկ անկյուններում:
    Ու ինչ լավ կլիներ, եթե էտ ամենը հուժկու հարվածոց չբախվեր նույն տարածքում ապրող, նույն օդն ու ջուրը շնչող հակադիր ուժերի հետ: Սակայն այդ դեպքույն ամեն ինչ այլ կլիներ ու ես կլինեի իրականում օդր մեջով քայլող անձնավորություն: Սակայն բախումը ակընհայտ էր, ու այն այլևս սպառնում էր ոչ միայն ինձ, որի վրաես միշտ էլ թքած եմ ունեցել, այլ ինձ շատ մոտիկ մարդկանց, որոնց ալևս պաշտանելը դառնում էր ավելի ու ավելի դժվար, իսկ երբեմն էլ անհնարին: Սահմանը անցավ էս ամենի Հայաստանյան վերջին զարգացումները, կապված Արթուր Բաղդասարյանի հետ, որի հետ ես որոշակի հույսեր էի կապում, իր հիմնադրած համալսարանը մասնավորապես համարելով կղզյակ, որտեղ կարելի է ատանց կեղոտվելու "գոյատևել": Իսկ նրա Ազգային ժողովի նախագահի պաշտոնից հելնելուց հետո, և վախկոտ պահվածքից հետո, երբ որ քոչենք որոշեցին Եվրոպականը քաղդուքարափ անել, լրացրեցի անկետաս, ու ուղարկեցի Կանադական դեսպանադուն:
    Այժմ անցել է ընդամենը մեկ տարի, որ Կանադայում եմ, որը տվել է բոլոր ֆինանսական ու օրինական հնարավորությունները ազատ, ապահով, պաշտպանված կյանքի համար:
    Վերադառնալ Հայաստա՞ն: Շատ եմ ուզում,բայց քանի որ բավականին հասուն տարիքում եմ, ռիսկի դիմել չեմ կարող, ու երկրորդ անգամ անցնել Հայաստանի քաղաքացի լինելու նվաստացուցիչ ուղին: Սարսափելի է դառնում , երբ ճորտը իրականում ունենում է ազատ ապրելու կամք ու ռեալ հասկանում է իր ճորտական վիճակը ամբողջությամբ:
    Եվ մի բան էլ:
    Մեր երկրի ոչ ներքին կարգն է մի բանի պետք, ոչ արտաքին վարկն է ընդունելի աստիճանի վրա:
    Վերջին խմբագրող՝ dvgray: 18.01.2009, 19:07:

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (18.01.2009), Ambrosine (19.01.2009), Askalaf (06.08.2010), Norton (18.01.2009), Բիձա (21.08.2009)

  11. #53
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    50
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Արժե՞ վերադառնալ Հայաստան, թե՞ ոչ

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Քիչ առաջ Youtube-ով Back to Armenia շարքն էի նայում: Բայց այդպես էլ չգտա ուզածս, որովհետև էնտեղ խոսքը փախստականների մասին էր, որոնց ոչ գնալն եմ հասկանում, ոչ մնալը, ու պարզ է, որ ինձ համար բնական է նրանց հետ գալը: Էդպիսի ստորացումների, ստերի ու զրկանքների գնով անցած ճանապարհը դեպի օտարություն պիտի որ իր տրամաբանական ավարտը գտնի տունդարձով:
    ivy ջան ճիշտ չէ հարցին դիտել միայն սեփական տեսանկյունից՝ կարծելով թե միայն քեզ պես օրինական քաղաքացիներն իրավունք ունեն հայրենիքից հեռանալու և որ քո դրան մղելու պետճառներն են հիմնովի և չփորձել հասկանալ բոլոր այն մարդկանց, որոնք փախստականի կարգավիճակ ունեն և գուցե հեռացել են իրենց կյանքն փրկեու համար նաև (ասածս զուտ խոսքեր չեն ձևական) և հետո էլ կարծել, թե նրանք ստորացված են։ Այնպես որ գրելուց առաջ արժե հարցին բազմակողմանի նաել ու զգույշ լինել չվիրավորել այլ մարդկանց։ Ասածս ընկերական խորհուրդ համարի ու վատ չզգաս՝ խոսքերիս մեջ թույն չկա...

    Ինքս էլ հաճախ տալիս եմ ինձ այդ հարցը, մանավանդ վերջերս, բայց դեռ չգիտեմ ո՞րն է ճիշտ...
    ո՞րն է բարի, ո՞ր սահամանում՝ է՞ս, թե՞ էն... կասեր Թումանյանը
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Գաղթական (23.01.2009), Քամի (05.02.2009)

  13. #54
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,017
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Արժե՞ վերադառնալ Հայաստան, թե՞ ոչ

    Մեջբերում ihusik-ի խոսքերից Նայել գրառումը
    ivy ջան ճիշտ չէ հարցին դիտել միայն սեփական տեսանկյունից՝ կարծելով թե միայն քեզ պես օրինական քաղաքացիներն իրավունք ունեն հայրենիքից հեռանալու և որ քո դրան մղելու պետճառներն են հիմնովի և չփորձել հասկանալ բոլոր այն մարդկանց, որոնք փախստականի կարգավիճակ ունեն և գուցե հեռացել են իրենց կյանքն փրկեու համար նաև (ասածս զուտ խոսքեր չեն ձևական) և հետո էլ կարծել, թե նրանք ստորացված են։ Այնպես որ գրելուց առաջ արժե հարցին բազմակողմանի նաել ու զգույշ լինել չվիրավորել այլ մարդկանց։ Ասածս ընկերական խորհուրդ համարի ու վատ չզգաս՝ խոսքերիս մեջ թույն չկա...

    Ինքս էլ հաճախ տալիս եմ ինձ այդ հարցը, մանավանդ վերջերս, բայց դեռ չգիտեմ ո՞րն է ճիշտ...
    ո՞րն է բարի, ո՞ր սահամանում՝ է՞ս, թե՞ էն... կասեր Թումանյանը
    Ոչ մեկին վիրավորելու միտում չեմ ունեցել, բայց դե որ էդ մարդիկ ստորացումների ու ստերի միջով են անցնում, դառը օրեր տեսնելով՝ դա էդպես է: Ու կոնկրետ ինձ համար անհասկանալի է դա... Եթե պիտի վատ լինի, էն է, թող գոնե սեփական երկրում վատ լինի...
    Ինչևէ:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Norton (19.01.2009)

  15. #55
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    37
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Արժե՞ վերադառնալ Հայաստան, թե՞ ոչ

    Մի բան գիտեմ մենակ. լավ ա, վատ ա, մեր երկիրն ա: Ես քչով էլ կբավարարվեմ /թեև ամեն ինչ էլ լավ է, ըստ իս/, երկիրս չեմ լքի, էստեղ լրիվ ԻՄՆ ա և այլն...
    Վերադառնա՞լ, թե՞ չէ. սա էլ յուրաքանչյուրի գործն է. վերջերս մի հետազոտության արդյունքներով պարզվել էր, որ Հայաստանից մեկնած աշխատանքային միգրանտների 30 տոկոսը գործազուրկ կմնար, եթե մնար Հայաստանում, իսկ մնացածի համար աշխատանք կգտնվեր: Խոսքը վերաբերվում է վերջրն 8 տարիների մեկնածներին, եթե չեմ սխալվում:
    Սակայն, կարծում եմ ցանկացած նորմալ հայ պետք է ամեն ինչ անի, որ իր սերունդը մեծանա Հայաստանում, զերծ պահի նրանց ասիմիլացումից, որովհետև հակառակ դեպքում, այդ գործընթացի դեմն առնել չի լինի. ժամանակը կջնջի ամեն ինչ: Ուրեմն, եթե վերադարձ ոչ այսօր, ապա բոլոր նախապատրաստությունները պետք է տեսնել, որպեսզի երեխաները հայրենիքում մեծանան, մանավանդ որ սփյուռքի հայերը այդ հնարավորությունները քիչ ավելի շատ ունեն:
    Վերջին խմբագրող՝ Fedayi: 18.01.2009, 21:57:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

  16. #56
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Արժե՞ վերադառնալ Հայաստան, թե՞ ոչ

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ մեկին վիրավորելու միտում չեմ ունեցել, բայց դե որ էդ մարդիկ ստորացումների ու ստերի միջով են անցնում, դառը օրեր տեսնելով՝ դա էդպես է: Ու կոնկրետ ինձ համար անհասկանալի է դա... Եթե պիտի վատ լինի, էն է, թող գոնե սեփական երկրում վատ լինի...
    Ինչևէ:
    Հետաքրքիր է, որ կան շատ Հայեր, որոնք դուրս են եկել Հայաստանից «լավ է էնտեղ, որտեղ մենք չկանք» սկզբունքով..
    հավանաբար հենց այդ մարդկանց օրինակով էլ դու բոլոր, այսպես կոչված, «անօրինական միգրանտներին» դասում ես նույն հարթությանը..

    պետք է ասեմ, որ կոպիտ սխալ է այդպես մտածելը..

    ինքս էլ անցել եմ այդ ճանապարհը..
    դուրս եմ եկել Հայաստանից լրիվ օրինական սկզբունքներով..
    բնակվել օտար երկրում օրինական հիմունքներով.. քանի դեռ..
    քանի դեռ մի տխուր օր չիմացա, թե ետդարձիս կամուրջներն այրվեցին..
    այրեցին Հայաստանի ներսից..

    իսկ դիմացը արդեն գաղթի փշոտ ուղին էր..
    գաղթել երկրից երկիր՝ հավերժ սպասելով ետդարձի պահին..


    կարող եմ բերել հազարավոր օրինակներ..
    օրինակներ իրական կյանքից..
    մարդկանց կյանքից, ովքեր հիմա էլ ապրում են.. ապրում են ու սպասում..
    ովքեր երկրից դուրս են եկել ոչ սեփական հաճույքի համար, այլ՝ պարտադրված..
    և մազապուրծ լինելով, սեփական անձը փրկելու նպատակը հետապնդելով, վերջին պահին Հայաստանից դուրս գալուց թքել են Հայաստանի հողի վրա.. թքել են ներսում վառվող հուրը մեղմացնելու երազանքով.. բայց հիմա երազում են այն պահը, երբ կկարողանան նորից ոտք դնել Հայաստան, որ ծնկի գան ու համբուրեն նույն այն հողը, որը երբևէ ստիպված եղան լքել..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  17. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Fedayi (23.01.2009), Ribelle (24.01.2009), Ուլուանա (01.02.2009)

  18. #57
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Արժե՞ վերադառնալ Հայաստան, թե՞ ոչ

    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    երազում են այն պահը, երբ կկարողանան նորից ոտք դնել Հայաստան, որ ծնկի գան ու համբուրեն նույն այն հողը, որը երբևէ ստիպված եղան լքել..
    Ղազանն ասում ա տակս ոսկուց ա, շերեփը պատասխանում ա. բա ես որտեղի՞ց եմ գալիս, որ չտեսա:
    Ի՞նչ կա ստեղ, որ չկա ուրիշ տեղ ու ի՞նչ կա ուրիշ տեղ որ չկա ստեղ:
    Ուրիշ տեղ քո տան մեջ քեզ չեն բռնաբարում, համենայն դեպս բռնաբարում են ոչ քո տան մեջ: Լավ ա բռնաբարվելուց քո տան մեջ չլինես, որովհետև բարոյական ինքնագնահատականդ քիչ կընկնի: Իսկ որ մի օր կբռնաբարեն, դա ոչ թե հարցի խնդիր ա, այլ ժամանակի: Այսինքն հարց չի, կլինի՞ արդյոք դա, այլ հարց ա. ե՞րբ հերթը քեզ կհասնի:
    Գնալու իմաստ տեսնում եմ, գալու՝ դեռ ոչ: Ձեր ապագայի մասին մնացեք, ոչ ոք էս հողը հետը չի տարել էն աշխարհ, բայց էս հողը շատերին ա տարել:
    էսպես չի մնա

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Aurora (23.08.2009), dvgray (22.08.2009), Հայկօ (21.08.2009)

  20. #58
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Արժե՞ վերադառնալ Հայաստան, թե՞ ոչ

    Ես Հայաստան կերադառնամ երկու պայմանի դեպքում եթե պետությունը հարգի իմ իրավունքը, ինչպես հարգում են իմ իրավունքը այստեղ:Եթե այս երկիրը կզրկի ինձ այստղ ապրելու իրավունքից:
    Շատ դժվար է օտար հողում ապրելը ,սակայն այստեղ դու հասարակության մասն ես ստրուկ չես եթե ստրուկ էլ ես ապա օրենքի այլ ոչ թե փողոցի կամ կլանի:
    Դուք չմտածեք ,որ այստեղ տնտեսական առումով եկվորի համար շատ լավ է քո գոյությունը շատ անհետաքրքիր է հասարակական առումով:Պետուփյունը վճարում է քո սոցիալական ծախսերը և դու այդպես ապրում ես իզոլացված:
    Իմ ճանաչած մեր հայրենակիցների գերակշռող մասը զբաղված է գողությամբ ,օրական միջին հաշվով գողանում են մինչև հազար եվրո գումարի ապրանքներ և կես գնով վաճառում են:Սա փող վաստակելու ամենահ հաստատված ձևն է:
    Միջին հաշվով Գերմանիայում ապրող հայը աշխատելու և ապրելու իրավունք ստանում է հինգից տաս տարվա ընթացքում: Դրանից հետո անհնար է մարդոււն վերադառնալ քանի որ իր ստեղծած ռեսուրսները բավարար չեն Հայաստանում նորից կյանք կառուցելու համար:
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  21. #59
    խենթ երիտասարդ erewanski-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2009
    Գրառումներ
    270
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Արժե՞ վերադառնալ Հայաստան, թե՞ ոչ

    մի տարբերակ պակասա
    եկեք որ վիճակն լավանա
    Ինձնից վերև միայն երկինք

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վազգեն (19.09.2009)

  23. #60
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Արժե՞ վերադառնալ Հայաստան, թե՞ ոչ

    Մեջբերում Fedayi-ի խոսքերից Նայել գրառումը
    վերջերս մի հետազոտության արդյունքներով պարզվել էր, որ Հայաստանից մեկնած աշխատանքային միգրանտների 30 տոկոսը գործազուրկ կմնար, եթե մնար Հայաստանում, իսկ մնացածի համար աշխատանք կգտնվեր: Խոսքը վերաբերվում է վերջրն 8 տարիների մեկնածներին, եթե չեմ սխալվում:
    :
    Եթե աշխատանք ասելով հասկանում ես օրեկան հազար դրամը, դու ճիշտ ես.
    Իրականում մեկնում են ոչ թե այդ հազար դրամը ուրիշ տեղ աշխատելու, այլ այդ հազար դրամ տվողի ու նրա նմանների սֆաթը չտեսնելու համար.

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Aurora (23.08.2009)

Էջ 4 7-ից ԱռաջինԱռաջին 1234567 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արժե՞ ամուսնանալ օտարազգիի հետ:
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 5
    Վերջինը: 28.07.2008, 22:50
  2. Մուտքը Հայրենիք՝ շաատ թանկ արժե..
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 24
    Վերջինը: 11.07.2008, 17:10
  3. Արժե՞ խոնարհ լինել
    Հեղինակ՝ Vive L'Armenie, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 26.11.2007, 21:52
  4. Արժե՞ հանուն սիրո մեռնել
    Հեղինակ՝ Root, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 58
    Վերջինը: 12.06.2007, 09:39
  5. Ի ՞նչ արժե մեկ ձայնը
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 13.05.2007, 22:52

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •