Չեմ հասկանում. հիմա պիտի մենակ էս նույն միտքը անընդհատ շարունակե՞նք... Բայց ախր տենց հետաքրքիր չի... Համ էլ որ տենց լիներ, թեմայի հեղինակը վերնագիրը կդներ «Մարդիկ աշխարհ են գալիս, որ...», բայց դրել է «Շարունակիր միտքը», այսինքն՝ կարելի է ենթադրել, որ թեմայի նպատակն այն է, որ մեկը մի միտք գրի, հաջորդը շարունակի, հետո էդ հաջորդն էլ իր հերթին մի նոր միտք գրի, որ իր հաջորդը շարունակի... և այդպես շարունակ։ Թե չէ ինչքա՞ն կարելի է գրել, թե մարդիկ ինչի համար են աշխարհ գալիս...
Ես ուրիշ միտք եմ գրում, շարունակեք.
(Իսկ հիմա խոր փիլիսոփայական մտքերից «սահուն» անցում ենք կատարում դեպի խիստ կենցաղային բնույթի մտքերը... )
Աղջիկն ուշաթափվեց, որովհետև...
Էջանիշներ