Չեմ հասկանում. հիմա պիտի մենակ էս նույն միտքը անընդհատ շարունակե՞նք...Բայց ախր տենց հետաքրքիր չի...
Համ էլ որ տենց լիներ, թեմայի հեղինակը վերնագիրը կդներ «Մարդիկ աշխարհ են գալիս, որ...», բայց դրել է «Շարունակիր միտքը», այսինքն՝ կարելի է ենթադրել, որ թեմայի նպատակն այն է, որ մեկը մի միտք գրի, հաջորդը շարունակի, հետո էդ հաջորդն էլ իր հերթին մի նոր միտք գրի, որ իր հաջորդը շարունակի... և այդպես շարունակ։ Թե չէ ինչքա՞ն կարելի է գրել, թե մարդիկ ինչի համար են աշխարհ գալիս...
![]()
Ես ուրիշ միտք եմ գրում, շարունակեք.
(Իսկ հիմա խոր փիլիսոփայական մտքերից «սահուն» անցում ենք կատարում դեպի խիստ կենցաղային բնույթի մտքերը...)
Աղջիկն ուշաթափվեց, որովհետև...
Էջանիշներ