User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 6 համարի արդյունքները՝ ընդհանուր 6 հատից

Թեմա: Ես՝ ներսից:

  1. #1
    Բարև ձեզ Aida-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.09.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    142
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ես՝ ներսից:

    Աչքերս փակում եմ ու մտաբերում,
    Անցած օրերս ուրախ ու տրտում,
    Որոնք երբեև էլ չեմ կրկնվի,
    Որոնք պահվել են իմ կյանքի գրքում:

    Իմ զգացմունքները, հուզմունքը ու սերը,
    Իմ բոլոր ապրած երջանիկ պահերը,
    Իմ բոլոր տեսած վայրերն ու ճամփաները,
    Իմ ընկերները, թշնամիները:

    Գիտեմ, որ կյանքս դեռ առջևում է,
    Գիտեմ ՝ ապրել եմ չնչին մի հատված,
    Բայց կարոտում եմ այն, ինչ անցել է,
    Այն, ինչ տեսել եմ իմ կյանքում անցած:

    Տեսել եմ օրեր ուրախ ու տխուր,
    Ապրել եմ ես սեր անկեղծ ու մաքուր,
    Ուրախացել եմ մի փոքրիկ բանից,
    Արցունք եմ թափել հիմարությունից:

    Բայց ինչու եմ ես կարոտում անցածը,
    Ինչ քացցրություն կա հին օրերիս մեջ,
    Ինչու եմ կարդում նույն գիրքս կարդացած,
    Հո միակը չեն այս աշխարհիս մեջ:

    Պատասխանն ցավոք ինձ համար պարզ է,
    Չէ որ դու էիր իմ սրտում նստած,
    Գրքիս էջերում, տողերի մեջ էլ
    Քո դեմքն էր անվերջ իմ աչքի դիմաց

    Եվ կարոտելով օրերս անուշ՝
    Կարդում եմ կրկին ես նույն տողերը,
    Որպեսզի հիշեմ անցած պահերը,
    Որպեսզի ապրեմ նույն զգացումները:

    Եվ այսօր ուզում եմ կյանքս ետ պտտել,
    Ապրել նույն սերը, անվերջ երազել,
    Քանզի առանց քեզ սիրտս դատարկ է,
    Իսկ դատարկ սրտով չեմ կարող ապրել...

    ոնցն ա?

  2. #2
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ես՝ ներսից:

    բավականին լավ ...
    վերջին տունը դուրս եկավ ...

  3. #3
    Մշտական անդամ Sergey-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    244
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ես՝ ներսից:

    Վատ չի, ես կասեի լավ է
    Վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կուզենայիր, որ վարվեն քեզ հետ։

  4. #4
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ես՝ ներսից:

    Ինձ էլ դուր եկավ ընդհանուր առմամբ , բայց որոշ տողեր, իմ կարծիքով, մի քիչ մշակման կարիք ունեն։ Հուսով եմ՝ չես նեղանում։ Եթե հետաքրքրի, կարող եմ ասել, թե որ մասերն են ինձ մի քիչ անհարթ թվում։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  5. #5
    Բարև ձեզ Aida-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.09.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    142
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ես՝ ներսից:

    Uluana ջան ինչից պետքա նեղանամ: վերջիվերջո ոչ մեկ էլ պոետ չի ծնվում: Ես էլ սիրողական ստեղծագործող եմ ու կուզեմ իմանալ իմ թերոությունները ընթերցողի տեսանկյունից:
    Կա՛նգ առ, վայրկյա՛ն, չքնաղ ես դու:

  6. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ես՝ ներսից:

    Ծանոթ բան կար մեջը, բայց թույլ էր

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ներսից...
    Հեղինակ՝ CactuSoul, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 55
    Վերջինը: 06.02.2021, 23:05
  2. Իմ բնօրրանի լավ ու վատ կողմերը. հայացք ներսից
    Հեղինակ՝ mkofranc, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 75
    Վերջինը: 12.02.2012, 15:53
  3. Պոեզիա. "Ազդանշաններ ներսից կամ - Ալո', Հելենը հիմա տանը չէ"
    Հեղինակ՝ Hellenism, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 29.05.2009, 01:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •