User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1008 հատից

Թեմա: Եհովայի վկաներ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Հայրենասեր տղ Էդգար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2006
    Հասցե
    Երևան,Կոմիտաս
    Գրառումներ
    128
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Եհովայի վկաներ

    Կարծում եմ բոլորիս համար սա ցավոտ թեմա է:Այս աղանդը Հայաստանում մեծ տարածում ունի և հիմնական մտավախությունն այն է,որ այն ավելի է տարածվում,իսկ դա առաջին հերթին վնաս է ՀՀ անվտանգությանը,քանի-որ ինչպես հայտնի աղանդավորները(Եհովայի վկաները) զենք չեն կրում,հետևաբար Եհովայի վկա տղամարդկանց թվի ավելանալը վտանգավոր է,հատկապես երեխաների թվի ավելանալն է մտահոգիչ:
    Դե ինչ կարծում եմ շատ բան կլինի քննարկելու:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Կարեն Կանտարով (21.10.2011), յոգի (06.08.2009)

  3. #2
    Պատվավոր անդամ Մասսագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    561
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եհովայի վկաներ

    "Պապայի" էրեխեքի ավելանալը ավելի վտանգավոր ա քան Եհովայի վկաների ավելանալը: Եվհովայի վկաների ավելանալը ինձ համար բացարձակ վախենալու չի: Եհովայի վկաները ավելի դնդաղ են ավելանում քան բարգավաճ հայաստան կուսակցության անդամների ավելանալը: Էս երկիրը շատ ավելի մեծ պրոբլեմներ ունի, քան ինչ-որ հավատքի մարդկանց ավելացումը:
    Վերջին խմբագրող՝ Մասսագետ: 16.09.2006, 16:59:

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (22.07.2010), Jarre (13.07.2011), Manya (12.06.2009), Phantom Lord (13.06.2009), Գիտունիկ (13.11.2018), Կարեն Կանտարով (21.10.2011), յոգի (06.08.2009)

  5. #3
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    43
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եհովայի վկաներ

    Մեջբերում Մրրիկ-ի խոսքերից
    Մի էրկու խոսք նրա մասին, որ Եհովայի վկաները քայաքյում են մեր երկիրը: Հարգելի ժողովուրդ, դո՞ւք իրոք կարծում եք, որ էս երկիրը Եհովայի վկաներն են քայքայում: Չէ էս երկիրը քայքայված ա արդեն, բայց աղանդավորները բացարձակ կապ չունեն: Իրանց Քրիստոնյա համարող մարդիկ են քայքայել էս երկիրը:
    էս երկիրը նաև քայքայվում ա, երբ էս երկրում ապրող մի հատ խելոք մարդ ասում ա.
    Մեջբերում Մրրիկ-ի խոսքերից
    եթե օրենք ստեղծողը օրենքին չի հետևում ուրեմն ընդհանրապես պետք չի օրենք ստեղծել, օրենքները մեր երկրում ձևական բնույթներ են կրում: :
    Մեջբերում Մրրիկ-ի խոսքերից
    "Պապայի" էրեխեքի ավելանալը ավելի վտանգավոր ա քան Եհովայի վկաների ավելանալը: Եվհովայի վկաների ավելանալը ինձ համար բացարձակ վախենալու չի: Եհովայի վկաները ավելի դնդաղ են ավելանում քան բարգավաճ հայաստան կուսակցության անդամների ավելանալը: Էս երկիրը շատ ավելի մեծ պրոբլեմներ ունի, քան ինչ-որ հավատքի մարդկանց ավելացումը:
    Եթե մի պրոբլեմ քեզ ավելի շատ ա հուզում , քան մյուսները, դա չի նշանակում , որ մյուս պրոբլեմները գոյություն չունեն կամ պետք ա անտեսվեն:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    xalyavshik (10.01.2009)

  7. #4
    Մշտական անդամ Սահակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    477
    Բլոգի գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եհովայի վկաներ

    Մեջբերում Էդգար-ի խոսքերից
    հիմնական մտավախությունն այն է, որ այն ավելի է տարածվում, իսկ դա առաջին հերթին վնաս է ՀՀ անվտանգությանը
    Լիովին համաձայն եմ Մրրիկի հետ։ Եթե քո հիմնական մտավախությունը լիներ ՀՀ անվտանգությունը ապա դու այս թեմայի վերնագիրը չէիր դնի «Եհովայի վկաներ» այլ կդնեիր «բանակից խուսափող պապայի երեխեք», քանի որ իրանք շատ անգամ ավելի մեծ վտանգ են ՀՀ անվտանգության համար։

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    DavitH (01.12.2012), Jarre (13.07.2011), Կարեն Կանտարով (21.10.2011)

  9. #5
    Հայրենասեր տղ Էդգար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2006
    Հասցե
    Երևան,Կոմիտաս
    Գրառումներ
    128
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եհովայի վկաներ

    Ժողովուրդ,բայց,մոռանում եք,որ էտ աղանդավորներին դրսից են ուղարկում,փող ու միջոցներ տալիս երկիրը քայքայելու համար,իսկ ինչ վերաբերում ա <<պապայի>> բալիկներին,որ շատ նեղն ոնկնեն(Աստված չանի)զենք էլ կվերցնեն,կկռվեն էլ,իսկ էտ աղանդավորները տենց վախտն էլ զենք չեն վերցնի

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hayazn (27.09.2011), Manya (12.06.2009), VisTolog (25.01.2013), Կարեն Կանտարով (21.10.2011), Հարդ (26.09.2009)

  11. #6
    Մշտական անդամ Sergey-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    244
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եհովայի վկաներ

    Մեջբերում Էդգար-ի խոսքերից
    Ժողովուրդ,բայց,մոռանում եք,որ էտ աղանդավորներին դրսից են ուղարկում,փող ու միջոցներ տալիս երկիրը քայքայելու համար,իսկ ինչ վերաբերում ա <<պապայի>> բալիկներին,որ շատ նեղն ոնկնեն(Աստված չանի)զենք էլ կվերցնեն,կկռվեն էլ,իսկ էտ աղանդավորները տենց վախտն էլ զենք չեն վերցնի
    Հա, իհարկե, «Եհովայի վկաներ»-ը Նյու Յորքում(եթե չեմ սխալվում) որ հիմնել են, հատուկ մտածել են,թե ոնց անեն Հայաստանը քայքայեն
    Հանգամանքների բերումով ես լավ գիտեմ, թե բանակում որքան են կազմում զենք վերցնելուց խուսափողները, ու թե դա իր հրատապությամբ որերորդ կարգի պրոբլեմ է։
    Վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կուզենայիր, որ վարվեն քեզ հետ։

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գիտունիկ (13.11.2018)

  13. #7
    Պատվավոր անդամ Վազգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    43
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եհովայի վկաներ

    Մեջբերում Sergey-ի խոսքերից
    Հա, իհարկե, «Եհովայի վկաներ»-ը Նյու Յորքում(եթե չեմ սխալվում) որ հիմնել են, հատուկ մտածել են,թե ոնց անեն Հայաստանը քայքայեն
    Հանգամանքների բերումով ես լավ գիտեմ, թե բանակում որքան են կազմում զենք վերցնելուց խուսափողները, ու թե դա իր հրատապությամբ որերորդ կարգի պրոբլեմ է։
    Սերգեյ, անպայման չի, որ Եհովաների վկաների հիմնդիրները մտածեն դրա մասին. իրանք մինչև Հայաստանի անկախանալն էլ գոյություն ունեին։ Բայց իրանց շատ հանգիստ կարելի է օգտագործել որպես գործիք փոքր երկրներին վնասելու համար։ Ես չեմ պնդում, որ դա իրոք այդպես է, բայց չեմ էլ բացառում դա։
    Նույնիսկ երկու դար առաջ այդպիսի բաները շատ լավ էլ օգտագործում էին։ Օրինակ՝ Օսմանյան Թուրքիան միշտ էլ գրկաբաց ընդունում էր քրիստոնեության տարբեր աղանդներ (բողոքականներ, ջեզվիտներ, եսիմ–ինչեր) քարոզողներին իրենց տարածք, քանի որ լավ հասկանում էին, որ իրանք կվախենան իրենց հավատքը քարոզել մուսուլմաններին, բայց մեծ հաջողությամբ դա կկարողանային անել հայերի, հույների հետ ու դրանով պառակտում կմտցնեին քրիստոնյաների միջև։ Բաժանիր և տիրիր։ Այ Ռաֆֆին իր «Կայծեր» վեպում դա շատ լավ նկարագրել է։ Նույնիսկ մի էպիզոդ եմ հիշում, որ մի բողոքական հայի հարցնում են, թե ինքը հայ է, թե չէ։ Ինքն էլ պատասխանաում է. «Ես հայ չեմ, ես բողոքական եմ»։

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Գիտունիկ (13.11.2018), Կարեն Կանտարով (21.10.2011)

  15. #8
    Մշտական անդամ Sergey-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    244
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եհովայի վկաներ

    Մեջբերում Վազգեն-ի խոսքերից
    Սերգեյ, անպայման չի, որ Եհովաների վկաների հիմնդիրները մտածեն դրա մասին. իրանք մինչև Հայաստանի անկախանալն էլ գոյություն ունեին։ Բայց իրանց շատ հանգիստ կարելի է օգտագործել որպես գործիք փոքր երկրներին վնասելու համար։ Ես չեմ պնդում, որ դա իրոք այդպես է, բայց չեմ էլ բացառում դա։
    Նույնիսկ երկու դար առաջ այդպիսի բաները շատ լավ էլ օգտագործում էին։ Օրինակ՝ Օսմանյան Թուրքիան միշտ էլ գրկաբաց ընդունում էր քրիստոնեության տարբեր աղանդներ (բողոքականներ, ջեզվիտներ, եսիմ–ինչեր) քարոզողներին իրենց տարածք, քանի որ լավ հասկանում էին, որ իրանք կվախենան իրենց հավատքը քարոզել մուսուլմաններին, բայց մեծ հաջողությամբ դա կկարողանային անել հայերի, հույների հետ ու դրանով պառակտում կմտցնեին քրիստոնյաների միջև։ Բաժանիր և տիրիր։ Այ Ռաֆֆին իր «Կայծեր» վեպում դա շատ լավ նկարագրել է։ Նույնիսկ մի էպիզոդ եմ հիշում, որ մի բողոքական հայի հարցնում են, թե ինքը հայ է, թե չէ։ Ինքն էլ պատասխանաում է. «Ես հայ չեմ, ես բողոքական եմ»։
    Ես ընդհանրապես լուրջ չեմ վերաբերում «դավադրությունների տեսությանը», ըստ որի աղանդավորները, մասսոնները, չգիտեմ ովքեր վնասում են փոքր երկրներին, մասնավորապես Հայաստանին։
    Վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կուզենայիր, որ վարվեն քեզ հետ։

  16. #9
    Սկսնակ անդամ Ռեալիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    34
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եհովայի վկաներ

    Մի օրինակ եմ ուզում բերել Եհովայի վկաների մտածելակերպից.
    Նրանցից մեկը, որը ունի երկու տղա որոնք փոքր են ու դեռ չեն հասկանում աղանդներից, բայց նրանց հարազատներին տեսնելով համոզվաց եմ որ մեցանան չեն ընտրի ետ ուղղին: Մի խոսկով հարցնում եմ նրանց Եհովայի վկա մորը եթե էտ քո ասած ահեղ դատաստանի օրը գա ու քո ասելով Եհովան ձեզ բարցացնի երկինք մնացածի գլխին կրակ թափի սպանի, դու մենակ կգնաս թե քո տղաներին կգրկես հետդ կբարցացնես ?? թեկուզ եթե նրանք եհովայի վկա չլինեն բայց լինեն քեզ սիրող ու հարգող որդիներ . արունը տվեց գլխիս երբ նա պատասխանեց եթե եհովայի վկա չլինեն կթողեմ իրանց պատիժը ստանան տանջանքների մեջ ես կգնամ եհովայի մոտ ԴԵ ՀԻՄԱ ԻՆՁ ԹՈՂ ՄԵԿԸ ԳԱ ՀԱՄՈԶԻ որ ես իրանց աղանդը վտանգավոր չհամարեմ , իսկ ՊԱՊԱՅԻ տղանեի հետ իրանք ընդանրապես չեն կարա համեմատվեն, լավ տեսանկյունից...
    Всех денег заработать нельзя!!!
    Но в то же время... пропить МОЖНО!

  17. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anahit96 (24.10.2011), DavitH (06.06.2013), VisTolog (25.01.2013), Կարեն Կանտարով (21.10.2011)

  18. #10
    Dangereuse Lionne_en_Chasse-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.05.2006
    Հասցե
    Quelque part dans le monde
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եհովայի վկաներ

    Ճիշտն ասած չգիտեմ նրանք ինչ օրենքների են իրենց վերապահում ենթարկվել ու դա ինչքանով է վնաս Հայաստանի պետականությանը, բայց որ նրանք իսկական աղետ են հայ ազգի համար, դա հաստատ է ...
    Մեկ էլ մի բան չեմ հասկանում, ինչպես կարող է պետությունը թույլ տալ, որ Հայաստանի քաղաքացիներ չենթարկվեն պետության կանոններին: Այստեղ կապ չունեն, կրոնական, սեռական, ազգային պատկանելությունը: Հայաստանի քաղաքցի ես, սրանք են օրենքները՝ վերջ ! ... պարտավոր ես ենթարկվել ( եթե ֆիզիկապես ի վիճակի ես)
    Այստեղ օրենքն է թերի ... և պետք չէ եվրոպացիներին այդ աստիճան զիճել ( աչք մտնելու համար, որը միևնույնն է չի գնահատվի), երբ սեփական հասարակությանն է վտանգ սպառում: Խոսքս բարոյահոգեբանամտավորական վտանգի մասին է: Պետությունը երբեք չի կարող ուժեղ լինել, երբ հասարակությունն է հիվանդ: Իսկ եվհովայի վկաները սուր վարակիչ հիվանդության նման բան են դարձել մեզ համար, անգամ Հայաստանից դուրս :
    Ահավոր մեծ է հակակրանքս եվհովայի վկաների նկատմամբ Մի ամբողջ դասախոսություն կգրեի նրանց վերաբերյալ, բայց դժվար էդքա՜նի " զահլա " ունենաք ... ( ես էլ արդեն չունեմ ճիշտն ասած)
    Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...

  19. #11
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եհովայի վկաներ

    Մեջբերում Arm_Lionne-ի խոսքերից
    Ճիշտն ասած չգիտեմ նրանք ինչ օրենքների են իրենց վերապահում ենթարկվել ու դա ինչքանով է վնաս Հայաստանի պետականությանը, բայց որ նրանք իսկական աղետ են հայ ազգի համար, դա հաստատ է ...
    Մեր իշխանությունները շատ ավելի մեծ աղետ են, ինչու՞ դրա մասին չեք խոսում:
    Մեկ էլ մի բան չեմ հասկանում, ինչպես կարող է պետությունը թույլ տալ, որ Հայաստանի քաղաքացիներ չենթարկվեն պետության կանոններին: Այստեղ կապ չունեն, կրոնական, սեռական, ազգային պատկանելությունը: Հայաստանի քաղաքցի ես, սրանք են օրենքները՝ վերջ ! ... պարտավոր ես ենթարկվել ( եթե ֆիզիկապես ի վիճակի ես)
    Մի րոպե… Իսկ ո՞վ է ենթարկվում Հայաստանի օրենքներին: Միայն նրանք, ովքեր ուրիշ ճար չունեն, փող ու ծանոթներ չունեն, որ կարողանան օրենքը շրջանցել:
    Այստեղ օրենքն է թերի ... և պետք չէ եվրոպացիներին այդ աստիճան զիճել ( աչք մտնելու համար, որը միևնույնն է չի գնահատվի), երբ սեփական հասարակությանն է վտանգ սպառում: Խոսքս բարոյահոգեբանամտավորական վտանգի մասին է:
    Ծիծաղելի է, երբ Եհովայի վկաներին այդքան վտանգավոր են համարում: Ես ինքս ճանաչում եմ նրանց ու հաստատ կարող եմ ասել, որ նրանք ընդհանրապես վտանգավոր չեն: Մեր «պապայի տղաներն» ու հենց «պապաները» շատ ավելի վտանգավոր են, որովհետև կարող են ցանկացած պահի մարդ սպանել ու մնալ անպատիժ: Հայրենիքի անվտանգության մասին եք խոսում: Հայրենիքը վտանգված է, որովհետև թշնամին ներսից է, բայց ոչ թե աղանդավորների, այլ մեծահարուստների, «պապայի տղաների» և այլոց տեսքով:
    Գիտեք, չնայած նրանք իմ աչքի լույսը չեն և նրանց կրոնի շատ կետերի հետ համաձայն չեմ, բայց կարող եմ ասել, որ եթե ամբողջ աշխարհում բոլորը հրաժարվեին զենք բռնել, ապա պատերազմներ չէին լինի:
    Պետությունը երբեք չի կարող ուժեղ լինել, երբ հասարակությունն է հիվանդ: Իսկ եվհովայի վկաները սուր վարակիչ հիվանդության նման բան են դարձել մեզ համար, անգամ Հայաստանից դուրս :
    Ճիշտ է՝ մենք հիվանդ հասարակություն ունենք: Լուրջ վտանգները թողած, անշառ Եհովայի վկաներին են քննադատում

    Հա՛, մի բան էլ: Չասեք, թե մեր երկիրը քրիստոնյա է: Մեր հասարակության մեծ մասը չգիտի, թե ինչ է քրիստոնեությունը: Իսկ իսկական քրիստոնյաներին աղանդավոր դառալու վտանգ չի սպառնում:
    Այ Ռաֆֆին իր «Կայծեր» վեպում դա շատ լավ նկարագրել է։ Նույնիսկ մի էպիզոդ եմ հիշում, որ մի բողոքական հայի հարցնում են, թե ինքը հայ է, թե չէ։ Ինքն էլ պատասխանաում է. «Ես հայ չեմ, ես բողոքական եմ»։
    Նախ Րաֆֆի, ոչ թե Ռաֆֆի
    Երկրորդ, բողոքականությունն աղանդ չէ: Իսկ վեպում նկարագրվածն իսկական բողոքականի կերպար չէ:

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (22.07.2010), Jarre (13.07.2011), Գիտունիկ (13.11.2018)

  21. #12
    Պատվավոր անդամ Մասսագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    561
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եհովայի վկաներ

    Մեջբերում Ռեալիստ-ի խոսքերից
    Մի օրինակ եմ ուզում բերել Եհովայի վկաների մտածելակերպից.
    Նրանցից մեկը, որը ունի երկու տղա որոնք փոքր են ու դեռ չեն հասկանում աղանդներից, բայց նրանց հարազատներին տեսնելով համոզվաց եմ որ մեցանան չեն ընտրի ետ ուղղին: Մի խոսկով հարցնում եմ նրանց Եհովայի վկա մորը եթե էտ քո ասած ահեղ դատաստանի օրը գա ու քո ասելով Եհովան ձեզ բարցացնի երկինք մնացածի գլխին կրակ թափի սպանի, դու մենակ կգնաս թե քո տղաներին կգրկես հետդ կբարցացնես ?? թեկուզ եթե նրանք եհովայի վկա չլինեն բայց լինեն քեզ սիրող ու հարգող որդիներ . արունը տվեց գլխիս երբ նա պատասխանեց եթե եհովայի վկա չլինեն կթողեմ իրանց պատիժը ստանան տանջանքների մեջ ես կգնամ եհովայի մոտ ԴԵ ՀԻՄԱ ԻՆՁ ԹՈՂ ՄԵԿԸ ԳԱ ՀԱՄՈԶԻ որ ես իրանց աղանդը վտանգավոր չհամարեմ , իսկ ՊԱՊԱՅԻ տղանեի հետ իրանք ընդանրապես չեն կարա համեմատվեն, լավ տեսանկյունից...
    Լավ իսկ դու գիտե՞ս, թե քանի քրիստոնյա ա պաշտապնում Սամվելի "տեսությունը": Ես չեմ արդարացնում էդ աղանդավորի ասածը: Բայց գիտեմ, որ շատերը լսելով քո պատմությունը՝ ևս մեկ անգամ կքրֆեն աղանդավորներին: Բա էդ Սամվելին ինչո՞ւ չեն քրֆում: Որովհետև մեզ դպրոցից սովորեցնում էին, որ Սամվելը հերոս a, իսկ աղանդավորը մարդ չի:

    Մեջբերում Uluana-ի խոսքերից
    Պետք չի էդքան կատեգորիկ լինել։ Այսինքն՝ եթե ինչ-որ բան վատ է, պետք է թողնենք, որ ավելի՞ վատանա...
    Եթե այդ սկզբունքով առաջնորդվենք, ուրեմն ընդհանրապես պիտի օրենքներ չստեղծենք, միևնույն է, ոչ ոք դրանց չի հետևելու։ Եկեք միանգամից կործանվենք, հա՞...
    Այո, այո, եթե օրենք ստեղծողը օրենքին չի հետևում ուրեմն ընդհանրապես պետք չի օրենք ստեղծել, օրենքները մեր երկրում ձևական բնույթներ են կրում:

    Մի էրկու խոսք նրա մասին, որ Եհովայի վկաները քայաքյում են մեր երկիրը: Հարգելի ժողովուրդ, դո՞ւք իրոք կարծում եք, որ էս երկիրը Եհովայի վկաներն են քայքայում: Չէ էս երկիրը քայքայված ա արդեն, բայց աղանդավորները բացարձակ կապ չունեն: Իրանց Քրիստոնյա համարող մարդիկ են քայքայել էս երկիրը:

  22. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (22.07.2010), Jarre (13.07.2011), Գիտունիկ (13.11.2018)

  23. #13
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եհովայի վկաներ

    Մեջբերում Մրրիկ-ի խոսքերից
    Մի էրկու խոսք նրա մասին, որ Եհովայի վկաները քայաքյում են մեր երկիրը: Հարգելի ժողովուրդ, դո՞ւք իրոք կարծում եք, որ էս երկիրը Եհովայի վկաներն են քայքայում: Չէ էս երկիրը քայքայված ա արդեն, բայց աղանդավորները բացարձակ կապ չունեն: Իրանց Քրիստոնյա համարող մարդիկ են քայքայել էս երկիրը:
    Հովիկ, կարծեմ այստեղ ոչ ոք չասեց, թե մեր երկրի հիմնական քայքայիչները Եհովայի վկաներն են։ Այստեղ ուղղակի խոսում ենք այդ աղանդի գործունեության ու դրա պատճառած վնասների մասին։ Այո, ճիշտ ես ասում, լրիվ համաձայն եմ, որ իրենց քրիստոնյա համարող, բայց իրականում դրանից շատ հեռու մարդիկ շատ ավելի մեծ ավանդ ունեն այս երկրի քայքայման գործում, իսկ Եհովայի վկաներ աղանդն ընդամենը քայքայիչ գործոններից մեկն է, բայց ասել, որ նրանք բացարձակապես վնասակար չեն, արդեն սխալ է։

    Եվ հետո այս թեմայի հարցը ոչ թե այն է, թե ով կամ ինչն է ամենաշատը քայքայում մեր երկիրը, այլ կոնկրետ Եհովայի վկաները։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  24. #14
    Պատվավոր անդամ Մասսագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    561
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եհովայի վկաներ

    Այո էս թեման Եհովայի վկաների մասին ա: Բայց եթե խոսք ա գնում, թե ինչպես են Եհովայի վկաները քայայքում մեր երկիրը, ես ինձ պարտավորված եմ զգում ասել, թե ով ա իրականում քայքայում մեր երկիրը, որպեսզի Եհովայի վկաներին չխառնեն էդ պրոցեսի հետ:
    Իսկ ես կասեմ, որ նրանք բացարձակապես վնասակար չեն, նրանք մարդկանց կրոնափոխ են անում, իսկ էդ ինձ էդքան էլ չի հուզում:

    Իմիջայլոց: Էսքան Եհովայի վկաներից օրինակներ բերեցիք: Մի օրինակ էլ ես կասեմ: Իմ անգլերենի դասատուն Եհովայի վկա էր, ես դա իմացա դպրոցս փոխելուց հետո: Ու ինքը շատ նորմալ, խելքը գլխին մարդ էր, եթե ուրիշ դասատու կարա մտնի դասարան Վ.Ս ականություն քարոզի, ինքը իրա կրոնը չէր քարոզում: Նենց որ լավ կլինի չմասնավորեցնենք, հա ես էլ եմ տեսել յազվա անխելք Եհովայի վկաների, բայց նորմալներին էլ եմ տեսել: Իսկ Քրիստոնյաներից էլ չեմ խոսում:

  25. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (13.07.2011), Գիտունիկ (13.11.2018)

  26. #15
    Մշտական անդամ Սահակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    477
    Բլոգի գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եհովայի վկաներ

    Մեջբերում Ռեալիստ-ի խոսքերից
    եթե եհովայի վկա չլինեն կթողեմ իրանց պատիժը ստանան տանջանքների մեջ ես կգնամ եհովայի մոտ ԴԵ ՀԻՄԱ ԻՆՁ ԹՈՂ ՄԵԿԸ ԳԱ ՀԱՄՈԶԻ որ ես իրանց աղանդը վտանգավոր չհամարեմ , իսկ ՊԱՊԱՅԻ տղանեի հետ իրանք ընդանրապես չեն կարա համեմատվեն, լավ տեսանկյունից...
    Ռեալիստ ջան Քրիստոնեություննե՞լ ես համարում վտանգավոր։ Որովհետև այնտեղ նույն պատմությունն է։ Հիշիր Սոդոմ և Գոմորայի պատմությունը երբ ընտանիքի մի մասը կործանվում է իսկ մյուս մասը փրկվում։
    Երբ Եհովան Աբրահամին ասեց որ նա սպանի իր միածին որդի Իսահակին Աբրահամը այդ քայլին գնաց։ Հիսուս Քրիստոսը իր ընտանիքի անդամների նկատմամբ ասել է, որ իր մայրը, հայրը, և եղբայրները չեն իր ընտանիքի անդամները այլ նրանք որոնք հետևուն են իր ուսմունքին։
    Քո գրածից հետևում է, որ Լոթնել, Աբրահամնել, Հիսուսնել, Սամվելնել շատ վտանգավոր մարդիկ են եղել։ Ես քո գրառման իմաստը բոլորովին չեմ հասկանում։ Լավ կլիներ մի քիչ պարզաբանեիր։

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •