User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1008 հատից

Թեմա: Եհովայի վկաներ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եհովայի վկաներ

    Աստվածաշնչին դիմելիս՝ «Եհովայի վկաները» Սուրբ Գրքի իմաստն աղավաղող սեփական մեկնաբանություններ են առաջարկում։ Չնայած՝ «վկաները» հայտարարում են, որ Աստվածաշունչն, անշուշտ, ճշմարտության աղբյուր է, իրական հեղինակությունը նրանց համար կազմակերպությունում ընդունված Աստվածաշնչի մեկնությունն է։ Իրենց ստեղծագործություններում և բանավոր ուսուցումներում կազմակերպության ներկայացուցիչներն իրենց ներկայացնում են որպես Աստվածաշնչի միակ ճիշտ և անթերի մեկնաբաններ։
    Հիմնելով իրենց ուսմունքը Քրիստոսի Աստվածության և Սուրբ Երրորդության ժխտման վրա, «վկաները», Սուրբ Գիրքն իրենց սխալական դրույթներին հարմարեցնելու նպատակով, մշակել են Աստվածաշնչի «իրենց» թարգմանություն, որը հայտնի է «Նոր աշխարհի թարգմանություն» անունով։
    «Նոր աշխարհի թարգմանությունը» իբրև Աստվածաշնչի աղավաղված տարբերակ, լույս է տեսել 1861 թվականին և հարմարեցվել է կազմակերպության ուսմունքին։ «Թարգմանության» հիմնական նպատակը ընթերցողից Քրիստոսի Աստվածությունը և Աստծո Եռամիությունը թաքցնելն էր, Աստվածաշնչից բոլոր այն տեղերի հեռացումը, որոնք վկայում են այն մասին, որ Հիսուսը և Եհովան՝ մեկ Աստված է, և որ Հիսուսն Աստված է։ Այս «թարգմանությունը» տարածվում է ողջ աշխարհով մեկ. այն տպագրվել է 14 լեզուներով և թարգմանվում է ևս 16 լեզվի։
    Անբարեխղճություն և բանական անազնվություն դրսևորելով՝ «վկաները», Աստվածաշունչն իրենց դրույթներին հարմարեցնելու նպատակով, «Նոր աշխարհի թարգմանության մեջ» բառեր են օգտագործում, որոնք չկան հունարեն բնագրում և քերականական ձևեր, որոնք չեն համապատասխանում հունարենի քերականությանը։ Որպեսզի շրջանցեն Երրորդության հարցը, նրանք աստվածաշնչյան բնագրի մի քանի տեղեր բաց են թողել, իսկ Սուրբ Հոգու վերաբերյալ հղումներն ամենուրեք փոխարինել են «այն», «այդ» և նմանատիպ բառերով։ «Վկաները» չեն նշում թարգմանության հեղինակներին և սկզբնաղբյուրները, նրանք երկար ժամանակ չէին հրապարակում թարգմանողների անունները։ Միայն այն բանից հետո, երբ գիտնականները նրանց թարգմանությունը անբարեխիղճ և անպիտան ճանաչեցին, հասարակությունն իմացավ «թարգմանիչների» անունները։ Պարզվեց, որ հինգ թարգմանիչներից չորսն ընդհանրապես չեն ուսումնասիրել ո՛չ հին հունարենը, ո՛չ հին եբրայերենը, իսկ հինգերորդը՝ Ֆրանցը, իր անազնվությունը ցուցադրեց, երբ Էդինբուրգում (Շոտլանդիա), դատարանի առաջ այդ լեզուները գիտենալու մասին երդում տալուց հետո, հին եբրայերենից պարզագույն քննություն չկարողացավ հանձնել։
    Սեփականաշնորհելով Աստվածաշնչի մեկնաբանության բացառիկ իրավունքը՝ «վկաները» պնդում են, որ Աստված լույս է ուղարկում միայն Իր կազմակերպության, այսինքն՝ «Եհովայի վկաների» միջոցով («Դիտարան», 1/5/57)։ Նրանք բանականությունը դասում են աստվածաշնչյան ուսմունքից վեր և հրաժարվում ամենից, ինչհասանելի չէ մարդկային բանականությանը։ Սուրբ Գրքում անըմբռնելիության ժխտումը բերել է նրանց կողմից քրիստոնեական հավատի հիմնադրույթների պարբերական ժխտմանը։

    «Եհովայի վկաներ» կազմակերպությունն առանձնանում է կենտրոնացվածությամբ և հստակ կազմակերպությամբ։ Կազմակերպության շարքային անդամներից պահանջվում է անվերապահ հնազանդություն օղակների ղեկավարներին։ Հիմնական կազմակերպչական միավորը հավաքույթը կամ խումբն է, որին ղեկավարում է ծերակույտը, վերջինիս կազմից նշանակվում է հավաքույթի վերահսկողը։ Ժամերգություններն անց են կացվում հասարակ զրույցների տեսքով՝ Աստվածաշնչի ընթերցանությամբ, աղոթքներով և երգեցողությունով։ Ժամերգության յառանձնահատուկ պահ է հանդիսանում «Դիտարանի» ընթերցանությունը։ Հաղորդությունը կատարվում է տարին մեկ անգամ, ընդ որում, անմիջականորեն ճաշակել «զատկական Գառանը» (հաց և գինի) կարող են միայն 144000 ընտրյալներից ոմանք, մնացածը մասնակցում են այդ արարողությանը մտովի («հոգեպես»)։ Մկրտությունը կատարվում է հասուն տարիքում՝ իբրև ամբողջապես Եհովային ծառայության հանձվելու նշան։ «Եհովայի վկաների» հետնորդների վարքում հատկանշական է արյան ներարկումից հրաժարվելը՝ նույնիսկ մահացու վտանգի և սուր անհրաժեշտության դեպքում, ծննդյան օրերը չտոնելը, խաչ չկրելը, զինվորական ծառայությունից հրաժարվելը։

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    xalyavshik (11.01.2009), Գիտունիկ (13.11.2018)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •