Երեկ ռեպորտաժ էր դիտում՝ ՀՀ–ում կրոնական կազմակերպությունների վերաբերյալ։
Համաձայն պաշտոնական տեղեկատվության՝ ՀՀ–ում կա 65 գրանցված կրոնական կազմակերպություն, որոնցից ամենամարդաշատը՝ մոտ 9500 անդամ, «Եհովայի վկաներ» կազմակերպությունն է։
Կրոնական կազմակերպությունների թվի կտրուկ աճը գրանցվել է 1988թ. ավերիչ երկրաշարշից հետո, երբ, մարդասիրական օգնության՝ Հայասատան հոսքի հետ միասին, եկել են և արմատավորվել նաև բազմաթիվ կրոնական կազմակերպություններ։
Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական եւ օգնության կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ամարյանի խոսքերով, այսօր ՀՀ–ում կան բազմաթիվ չգրանցված կրոնական կազմակերպություններ, որոնք գործում են բարեգործական, կրթական և այլ կազմակերպությունների անվան ներքո և գրավում մարդկանց իրենց շարքերը։
Էջանիշներ