Ես միայն շփման մասին չեմ ասում: Առիթ եմ ունեցել ուսումնասիրել այս աղանդը: Քո բոլոր գրածները ես վաղուց գիտեի, դեռ մի բան էլ ավելի: Բայց ես այստեղ ոչ մի վնասակար բան չեմ տեսնում: Նրանք իրենց ինչքան ուզում են թող վնասեն, դա մեր խնդիրը չէ: Իսկ ինչ վերաբերում է մարդկանց որսալուն, ապա դա որսվող մարդու խնդիրն է: Ինչու՞ ինձ կամ քեզ չեն կարողացել իրենց մեջ մտցնել:
Հետո, քրիստոնյա ազգ ենք կոչվում: Եհովայի վկաների հաջողությունն էլ հենց այնտեղից է գալիս, որ մերոնք չգիտեն, թե ինչ է քրիստոնեությունը: Եթե մենք ամուր քրիստոնյաներ լինենք, ոչ ոք մեզ չի կարողանա հավատափոխ անել: Ավելին՝ դեպքեր գիտեմ, երբ Եհովայի վկան քրիստոնյայի հետ շփվելով ինքն է դարձել քրիստոնյա:
Մեր երկրի համար բացարձակապես վտանգավոր չէ, որովհետև առանց այդ էլ ոչ ոք օրենք չի ճանաչում:Եվ, վերջապես, մարդիկ, դառնալով «Եհովայի վկաներ» աղանդի անդամ, գործնականում դադարում են հասարակության անդամ լինելուց. փաստորեն, նրանք, բացի իրենց կազմակերպության ղեկավարությունից, օրենսդրությունից և այլն, այլ ղեկավարություն, այլ օրենքներ չեն ճանաչում, հետևաբար որքան շատ լինեն նրանք, այնքան շատ քաղաքացի է կորցնում տվյալ պետությունը։ Մի՞թե սա վտանգավոր չէ պետության համար։


Մեջբերել
Շատ բարեհամբույր և խելացի կին ա, ի դեպ բավականին լավ մասնագետ: Նա երբեք չի փորձել համոզել ինձ Եհովայի վկա դառնալ
Առանձնապես մեծ վտանգ չեմ տեսնում նրանցից
: Ու հենց էդ կուսակցություն քարոզողներն էլ են փող ստանում: Իսկ ինչո՞ւ չպիտի ստանան, գիտեք հե՞շտ ա մտնել անծանոթի տուն ու սկսել: ::դատարկացնդաբանելը:

Էջանիշներ