Varzor (27.08.2011)
Մոդերատորական. դադարեցեք օֆֆթոփ-խրախճանքը:
Վերջին խմբագրող՝ Moonwalker: 26.08.2011, 11:45:
Արէա (26.08.2011)
Հնդկական վեդաներում ու ավեստայում գրված ա, որ բացի Եհովայից, լավ ել ուրիշ աստվածներ կան
Նայած թե աստված ասելով ինչ ենք հասկանում: Դու հավատում ես Եհովայի վկաների աստվածաշնչին, մեկ ուրիշը ՀԱԵ աստվածաշնչին, մեկն էլ ընդհանրապես բուդդիստ ա կամ ինդուս: Է ինչ? Էկեք իրար հետ կռվեք, ով կրեց նա էլ ճիշտ ա
Մենակ կռվի ժամանակ թույլատրվում է օգտագործել սուրբ գրքերում գրված "հնարքները":
Գիտես ինչը չեմ հասկանում, որ զուտ աստվածային էությա բացահայտման և ընկալման հարցերը փորձում եք ենթարկեցնել մարդկային տրամաբանությանը: Օրինակ ինդուսը չի զարմանում, որ իրենց Վիշնուն մի քանի անգամ երկիր է եկել (մարմնավորվել է) մարդկանց փրկելու կամ կյանքը լավացնելու համար, նույնիսկ չի զարմանում, որ աստվածային ներկայության երկու կերպարները կարող են իրար հանդիպել ու իրար փորձել (Ռամա և Պարաշուռամա), չի զարմանում, որ ասվածնը կարող է երկրի վրա ծնվել իր իսկ կնոջից: Ինչի չի զարմանում? Որովհետև աստվածներ են, մարդը չի ստեղծվել աստվածներին հասկանալու համար, այլ ստեղծվել է աստվածներին եկրպագելու ու հնազանդվելու համար:
Իսկ դուք զարմանում և անհնարին եք համարում, որ Աստծո որդին կարող է Աստված լինել:
Էլ ինչ եմ խոսում? Դուք փորձում եք ամբող Ասվածաշունչը մեկնաբանել մարդկային տկար տրամաբանության տեսանկյունից, իսկ եթե համարում եք, որ Աստվածաշունչը Աստծո խոսքն է, ապա Աստծո խոսը մարդկային տրամաբանությամբ վերլուծելը առնվազն անխելքություն է:
Վերջին խմբագրող՝ Varzor: 27.08.2011, 23:17:
եթե քննարկում ենք քրիստոնեության շուրջ , ապա քննարկումը պետք է ընթանա միայն Աստվածաշնչի շրջանակներում և նրանից դուրս չգա...այդ պատճառով Հինդուսների օրինակը տեղին չէ...և խնդիրը մարդկային ընմբռնողականությունը չէ..այլ այն որ Աստվածաշնչում չի գրված թե Աստված մարդացել է...եթե գրված լիներ. նոր կարելի էր խոսել մարդկային ըմբռնողականությունից, սակայն իմ ասածը այն է, որ այդ գաղափարը Աստվածաշնչում չկա...հին կտակարանում աբողջությամբ գրված է, որ եհովայից բացի ուրիշ Աստված չկա...նոր կտակարանում չի գրված թե Եհովան մարմնացել է...եթե միակ Աստվածը ` եհվան չի մարմնացել ուրեմն Աստված չի մարմնացել..
Varzor (01.09.2011)
Հին կտակարանում գրված է, որ Աստված մեկ է,եվ Եհովայից բացի ուրիշ Աստված չկա: Սակայն Աստծոն ճանաչելու համար հավերժություն է հարկավոր, եվ այդ վկաները իրենց ճանաչածը առաջարկելով մարդկանց, դառնում են Եհովայի սուտ վկաներ: Նրանք իրավունք չունեն ասել այն, ինչ որ ճշմարտության հետ չի համընկնում: Մարդիկ իրենք իրենց չեն կարողանում լիարժեք ճանաչել, ուր մնաց Աստծուն: Մարդկանց խորհուրդ կտայի զգույշ լինել, եվ չլսել այդ վկաներին, իսկ Եհովայի վկաներ կազմակերպության անդամները շատ մեծ պատասխանատվություն են վերցնում իրենց վրա, սուտ վկայություններ տարածելով:
Հինդուսները ինչի մարդիք չեն, թե նոյն Աստված չի ստեղծել ?
Լավ, եթե քո կարծիով խոսքը ոչ թե ըմբռնողականության մեջ է, այլ զուտ Աստվածաշնչի գրվածքի, ապա խնդրում եմ բացատրես, թե նույն գրվածքը ինչպես է այդքան բազմաքանակ և բազմանշանակ ընալվում: Կարելի է ենթադրել, որ բոլորը սխալվում են և "մոլորված" են բացի Եհովայի վկաներից:
Ըստ քեզ ստացվում է, որ Աստվածաշունչը պետք է հասկանալ տեղ-տեղ ուղիղ և միանշանակ, իսկ տեղ-տեղ տրաաբանորեն ու վերուծական? Այդ դեպքում ամենաճիշտը օրթոդոքսալ հրեաներն են` բառացի և անվիճելի ընդունում են Հին կտակարանը:
Դու անընդհատ խոսում ես այն մասին, որ Աստվածաշնչու գրված չէ, որ Եհովան մարմնացել է: բայց աստվածաշնչում գրված էլ չի, որ չի մարմնացել: Եվ հետո քո պնդումը չի հակասում քրիստոնեական գաղափարախոսությանը, քանի որ Հայր աստվածը (Եհովան) հանդիսանում է Աստվածային էության այն անձը, որը Արարիչն է: Իսկ Հիսուսի աստված լինելու վերաբերյալ հենց Աստվածաշնչից բազմաթիվ հղումներ են կատարել հենց ֆորումի անդամները: Ինչե, սխալ հղումներ են կատարել, թե գրվածը սխալ է կամ սխալ են հասկանում?
Varzor (01.09.2011)
Լավ, ենթադրենք, թե դու լիովին ճիշտ ես այն հարցում, որ Աստվածաշնչում Սուրբ երրորդության մասին բան չկա գրված (չնայած հենց նույն թեմայում բազմաթիվ են հղումները հենց Աստվածաշնչից Երրոդության մասին, բայց ինչևէ` ենթադրենք...)
Իսկ ինչու ես անտեսում այն մարդկանց կարծիքները, որոնք էլ գտնում են, որ Աստվածաշունչը հեչ էլ Աստծո կողմից թելագրված գիրք չէ, այլ ուղղակի տարբեր պատմությունների հավաքագրում, քաղվածք, մի քիչ հորինվածք, մի քիչ երևակայություն, խեղաթյուրված ինֆորմացիա և ուղղակի լավ մտածված ու շարադրված մտքեր: Ախր բացի Նյուտոնը ու Տոլստոյը ոչ պակաս հեղինակութոյւն վայելող ու գիտելիքներ ունեցող այրեր են եղել (ինչու չէ նաև կանայք), որոնք հանգել են այդ եզրակացությանը:
Բավականին լավ կերպով այդ մասին են վկայում նաև աստվածաշնչից ավելի հին այլ նյութեր, որոնցում նկարագրված են նույնատիպ պատմություններ և իրադարձություններ:
Հենց թեկուզ մենակ Նոյի պատմությունը` միանշանակ չես գտնի Աստվածաշնչի և ոչ մի ավելի հին օրինակ, քան Միջագետքի կավե սալիկներն են, կամ էլ Տիբեթյան տախտակները: Էլ չեմ ասում Եգիպտական գրառումները: Հիմա ինչ հիմքեր ունես դրանց չհավատալու? ինչ հիմքով են Եհովայի վկաները պնդում, որ Աստվածաշունչն է միակ ճշմարտությունը?
Եթե կուրորեն ընդունում ենք Աստվածաշունչը որպես միակ ճշմարտություն, առանց որևէ հիմնավոր պատճառի, ապա խոսելն ուղղակի անիմաստ է: Իսկ Եհովայի վկաները, իբր թե կուրորեն չեն ընդունում, քննադատում են կանոնիկ եկեղեցու գրվածքները, թարգմանությունները, բայց բացի դրանից նորից անհիմն կերպով ընդունում են Աստվածաշնչի իրենց տարբերակի անհերքելիությունը: Սա ուղղակիորեն հիշեցնում է արևմտյան քաղաքականության երկակի ստանդարտները և տառացիորեն խոսում է այս հարցի մարդկայնի հիմքերի մասին:
Մոդերատորական. վերջին օրերի թեմայից դուրս գրառումները տեղափոխվել են «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ թեմա: Մի անգամ էլ կրկնեմ, որ մինչև թեմայում գրառում անելը պետք է գոնե ուշադրություն դարձնել վերնագրին ու առաջին գրառմանը:
Ինչու՞ են Եհովայի վկաները խուսափում զինվորական ծառայությունից
Եհովայի վկաները, չընդունելով «Հայրենիք» հասկացությունը և մերժելով բոլոր պետական կառույցները, դեմ են նաև բանակին և զինվորական ծառայությանը: Անշուշտ, եհովականները ճիշտ են այն հարցում, որ պատմական բոլոր դարաշրջանում երկրագընդի վրա Սատանան զինվոր ականների միջոցով մեծագույն չարագործություններ է կատարել:...http://ter-hambardzum.do.am/news/inc...2011-09-25-379
Բայց հենց էդ նույն զինվորականները բազմիցս իրենց կյանքի գնով պահպանել են իրենց ժողովրդին ու նրա հավատքը: Նույն զինվորականները Աստվածաշնչում եբրայացիների համար ավետյաց երկիր էին գրավում` Աստծո կամքով:
Հիմա ինչ ոչ թավիթ թագավորը, ոչ էլ ասնեք Սողոմոնը զինվորականներ չունեին? Նույն քրիստոնե նահատաներից ոմանք զինվորականներ չէին?
Ձենները տաք տեղից ա գալիս, քանի որ մեր զինվորները պահպանում են նույնիսկ իրենց` Եհովայի վկաներին: Ու փոխանակ շնորհակալ լինեն, որ այնքան ապահով են, որ կարողանում են իրենց պառակտիչ գործողությունները անել, դեռ մի բան ել ցեխ են լցնում?
Ինձ համար եհովայի վկաների պահվածքը լիովին համարժեք է արևմտյան երկրների վարած երկակի քաղաքականությանը:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Շատ ավելի նպատակահարմար է ունենալ մեկ հատ ավել թուրք թշնամի , քան մեկ հատ ավել Հայ եհովաի վկա , որովհետև սրանք երկիրը քանդում են ներսից , իսկ թուրքը այդ հնարավորությունը չունի :
Աղքատը ցանկանում է ապրել գոնե մեկ օր ավելի երկար , իսկ հարուստը ցանկանում է ապրել գոնե մեկ օր ավելի լավ :
Meme (27.09.2011)
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Շատ ճիշտ ես նկատում Վարզոր, բայց արդյոք գիտե՞ս թե ինչ ձևով պետք է Եհովայի վակային դարձի բերես, արդյոք դու ունե՞ս այն ինչը կբավարարի այդ վկաներին հետ կանգնել սխալ ուղղուց և ընդունել Սուրբ Երրորդությունը, եթե այս բոլոր հարցերի պատասխանը ունես ուրեմն կարող ես դա անել իսկ եթե զուտ մարդկային գիտելիքներով, գաղափարներով և ֆանտազիաներով պետք է նրանց ուղղուն վերջ դնեդ ասեմ որ դա հնարավոր չէ և չի էլ լինի: Եհովայի վկաներից շատ շատերը մոլորված գառներ են իսկ մնացածը չափից շատ տեղեկացված իրենց սուտ առաքելությանը և ինչու չէ նրանց մեջ կան նաև շատերը որ դրամական մեծ օգնություն են ստանում, իհարկե այդ վկաները հիմնականում ապրում են ԱՄՆ ում իսկ Հայաստանի Եհովայի վկաները հիմնականում խաբված են և չքավորության մատնված: Ինչև է խոսքս եզրափակեմ նրանով որ նրանց մի միայն Հիսուս Քրիստոսի ճշմարիտ խոսքով պետք է ապաշխարհության բերես քանի որ Քրիստոս նույնպես մեռավ և հարություն առավ նրանց նման մեղավորների ու մոլորյալների համար, ինչպես և մեզանից յուրաքանչյուրի համար:
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ