Hurricane-ի խոսքերից
<<Ես եհովան` (יהוה) եմ: Սա է իմ անունը: Ես իմ փառքը ոչ ոքի չեմ տա, ոչ էլ ինձ պատկանող գովքը` կուռքերին>>: եսայիա 42: 8
<<Դուք եք իմ վկաները-ասում է Եհովան` (יהוה),-իմ ծառան, որին ես ընտրել եմ, որպեսզի իմանաք ու հավատաք ինձ և հասկանաք, որ ես նույն եմ: Ինձանից առաջ ոչ մի Աստված գոյություն չի ունեցել և ինձանից հետո էլ չի եղել: ես, ես Եհովան` (יהוה) եմ, և ինձանից բացի ուրիշ փրկիչ չկա>> եսայիա 43:10-11
<<Այսպես է ասում եհովան` (יהוה) Իսրայելի Թագավորը` նրան փրկագնողը` Զորքերի Տեր Եհովան` (יהוה). <<ես առաջինն եմ ու վերջինը, և ինձանից բացի, ուրիշ Աստված չկա: Ո՞վ է ինձ նման; Թող ձայն տա, որ ասի և իր ապացույցները ներկայացնի ինձ: Թող նրանք պատմեն գալիք բաների մասին, այն մասին, թե ինչ է տեղի ունենալու, ինչպես որ ես եմ արել վաղեմի ժողովրդին հաստատելուց ի վեր: Մի սարսափեք ու ապշահար մի եղեք: Մի՞թե ես այն ժամանակվանից յուրքանչյուրիդ լսել չեմ տվել: Մի՞թե չեմ պատմել այդ մասին: Դուք իմ վկաներն եք: Ինձանից բացի, կա՞ Աստված: Ո՛չ, ուրիշ Վեմ չկա: Ես ոչ մեկին էլ չգիտեմ>> եսայիա 44:6-8
<<ես Եհովան` (יהוה) եմ, ուրիշը չկա: ինձանից բացի Աստված չկա: ես կզորացնեմ քեզ, թեև դու ինձ չես ճանաչում, որպեսզի արևելքից արևմուտք մարդիկ իմանան, որ ինձանից բացի մեկն էլ չկա: ես եհովան եմ , և ուրիշը չկա: ես ստեղծում եմ լույսը և արարում եմ խավարը, խաղաղություն եմ հաստատում և աղետ եմ բերում: ես եհովան եմ անում այդ ամենը>> եսայիա 45:5-6
<<Նրանք, ովքեր փայտե փորագրված պատկեր են տանում, գիտելիք չունեն, ինչպես նաև նրանք, ովքեր աղոթում են մի աստծու, որը չի կարող փրկել: Խոսեք ու ներկայացրեք ձեր փաստերը: Թող նրանք իրար հետ խորհրդակցեն: Ո՞վ է լսել տվել այդ մասին վաղեմի ժամանակներից: Մի՞թե ոչ ես` եհովաս` (יהוה): Ինձանից բացի ուրիշ Աստված չկա: Ես արդար Աստված եմ ու փրկիչ եմ, և ինձանից բացի ուրիշը չկա: Ինձ մոտ դարձեք ու փրկվեք, դուք բոլորդ, որ երկրի ծայրերում եք, որովհետև ես եմ Աստված, և ուրիշը չկա>> եսայիա 45:21-22
<<Երջանիկ է այն ազգը, որի Աստվածը եհովան` (יהוה) է>> Սաղմոս 33:12
<<Ես կսրբացնեմ իմ մեծ անունը, որը պղծվում էր ազգերի մեջ, որը դուք պղծեցիք նրանց մեջ: Եվ ազգերը պիտի իմանան, որ ես Եհովան` (יהוה) եմ,-ասում է գերիշխան տեր եհովան>> եզեկիել 36:23
<<Ահա նա` լեռների կազմավորողը, քամու Արարիչը, Նա ով հայտնում է մարդուն իր մտքերը, նա ով լուսաբացը խավարի է վերածում, Նա ով քայլում է երկրի բարձրունքներով, նրա անունը եհովա` (יהוה) է` Զորքերի Աստվածը>> Ամոս 4:13
<<Բայց եհովան` (יהוה) իր սուրբ տաճարում է: Լռի՛ր նրա առաջ, ո՛ղջ Երկիր>> Ամբակում 2:20
Էջանիշներ