Varzor (09.08.2011)
Այս թեմայից դուրս է, դրա համար չեմ երկարացնում:
Բայց այն, որ քրիստոնեությունը ազգապաշտպան չի կարող լինել, դա փաստ է, քանի որ քրիստոնեության մեջ գոյություն չունի առանձին ազգ, կա քրիստոնյա, որի ազգությունը բացարձակ նշանակություն չունի: Ի դեպ չկա և մի համաշխարհային կրոն, որը ազգություն ճանաչի՝ բացի հուդայականությունից:
Այն, որ հենց քրիստոնեությունը ինքն իրենով ոչ մի կերպ չի նպաստել ազգի պահպանմանը՝ դա նույնպես փաստ է: Խնդրեմ բեր պատմական մի դրվագ-փաստ: էս այդպիսի փաստեր չգիտեմ, բայց այն որ ՀԱԵ գործիչները, այն էլ բարձրաստիճան, շատ են վնսա հասցրել այ ժողովրդին՝ դա փաստ է: Առաջինը հենց Գրիգորիսն էր, ՀԱԵ հիմնադիրը
Իսկ հիմա ՀԱԵ-ն մեղադրում է Եհովայի վկաներին այն բաներում, ինչով որ ինքն է զբաղվել ժամանակին՝ հոգեորսությամբ, մշակույթի վերացմամբ, պետության պառակտմամբ:
Ուղղակի ժամանակի ընթացքում եկեղեցին նույնպես քաղաքակրթվել է, հղկվել է զարգացել է և վերջապես ԸՆԴՈՒՆՎԵԼ է հայ ազգի կողմից: Ու վատ, թե լավ ՀԱԵ-ն ՄԵՐՆ Է, օտար հիմքի վրա ձևավոված, բայց ազգայինը ուրույնը և անշուշտ հանդիսանում է հայ ժողովրդի պատմական, hogevor և մշակությանին արժեք:
Ես գրել էի կոնցեպտ, այլ ոչ թարգմանություն: Ու ըստ էության ճիշտ էի. Վկաներն ասում են, որ Աստված Հիսուսի աթոռն է (??!): Ո՞ւրիշ:
Քեզ հույս տուր:
Մասին է ասվում, որովհետև նույն բաի մասին արդեն ասվել էր Սաղմոս 45:6 (44:7)-ում: Սիրուն կերպով ու մեջբերած է Եբրայացիներին ուղղված թղթի գրվելուց հազար տարի առաջ Դավթի կողմից գրի առնվածը: Որը ձեր մոտ կրկին այլափոխված է: Հետո էլ փարիսեցու նման (հա, ի դեպ տենց հոդված կար, համեմատում էին Վկաներին ու փարիսեցիներին, ահագին ուրախ էր. գտնեմ հղումը կտամ կարդաս) հայտարարում եք՝
«Բառացիությունը պահանջում է, որ թարգմանությունը… հնարավորինս հարգի բառերի կարգը եբրայերեն և հունարեն տեքստերում, պահպանի բնագրի ոճը: Գրական ճիշտ թարգմանությունը բնագրին հաղորդում է ռիթմ, գույն և հմայք» («Ամբողջ Գիրքն Աստվածաշունչ է և օգտակար», 1987թ., էջ 318)
Բա իրականություն չլիներ
Ոնց տեսնենք, եթե դու քո սովորության համաձայն ալարել ես հայերեն տարբերակն էլ գրել: Միայն հայերեն իմացող շարքային մարդուն այս երեք տողը ոչինչ չի ասում:
Բացարձակապես սուտ միտք: Մի քանի գրառում վերև բերել էի օրինակներ, երբ «Թեոս»-ը հոդով կարող է վերաբերվել և սատանային, կուռքերն ևն ու հետևաբար չի կարող գրվել Աստված:
Գիտես հիմա արդեն ստիպված եք Գիրքը դոգմատին համապատասխանեցնել, դրա համար էլ հինգ տարին մեկ վերափոխված հրատարակություններ եք թողարկում՝ ընդ որում 20 տարվա տարբերությամբ տպագրությունների միջև հաճախ սարեր-ձորեր են:
Այ որ Ռասսելն ու իր թիմը մի կես ժամ պակաս մտածեր սեփական գրպանի մասին ու մի կես ժամ ավել մտածեր նոր ստեղծվելիք աղանդի դավանաբանության վրա, հիմա երևի էս օրին չէիք լինի:
Դու ընդհանրապես Երրորդության սկզբունքներին ծանոթ ես, թե քո երևակայության ու ուրիշների պատմածների (որն, ըստ էության իրանց երևակայությունն ա) խառնուրդով ես առաջնորդվում:
Հ.Գ. Էս երկու օրը ահագին Դիտարանի բրոշյուրներից աչքի անցկացրի ու ևս մի անգամ համոզվեցի հայտնի ճշմարտության մեջ՝ «Կա միայն երկու բան, որ անսահման է՝ տիեզերքը և մարդկային հիմարությունը, ընդ որում տիեզերքի մասին ես վստահ չեմ» կարծեմ © Այնշթայն:
Varzor (09.08.2011)
Ժողովուրդ ջան, եկեք չմոռանանք, որ հույների մոտ "թեոս" բառը սկզբնականից վերաբերվում է մի հասկացողության-էակի, որը միակը չէ՝ հունական աստված-ները շատ էին՝ "թեոս" էին կոչվում դրանք բոլորը:
Նույնը նաև շատ և շատ լեզուներում, նաև հայերենում: Ուստի Աստվածաշնչի թարգմանության ժամանակ ցանկացած գերբնական էակ կարող էր թարգմանվել որպես "թեոս"՝ բնավ չնվազեցնելով կամ նսեմացնելով միակ -շմարիտ Աստծուն: Այսինքն ինքնին "աստված" բառը ենթադրում է անորոշություն ու այն մեծատառով գրելը հենց կոնկրետացում է՝ այն էակը, որը միակն է և միակ ճշմարիտը, քանի որ միայն նա է Աստված:
Lion (09.08.2011), Moonwalker (09.08.2011)
իմ գրած կոնտեքստային իմաստին չկարողացար պատասխանել, այսինքն իմ գրածին չկարողացար հակադարել քանի որ <Աստված քո գահն է>> թարգմանությունը ես շատ պարզ կերպով ներկայացրի թե ինչպես է համապատասխանում ողջ Աստվածաշնչյան կոնտեքստին...ի դեպ ազնիվ լինելու համար ասեմ թարգմանությունների երկու տարբերակններն էլ ըստ հունարեն քերականության ճիշտ են և հնարավոր, սակայն <<Աստված քո գահն է>> թարգմանությունը առավելագույնս է համապատասխանում Աստվածաշնչյան կոնտեքստին, նաև այն որ օգտագործվում է <<Որդու Մասին ասում է..>> այլ ոչ թե <<Որդուն ասում է..>>...
ho theos-ը շատ հազվադեմ կարող է հանդես գալ որպես կոչական, սակայն ինչ հիմքով ենք եզրակացնում, որ սա այդ դեպքն է? եթե մինչ այդ գրված է <<Որդու մասին ասում է >> միայն այս արտահայտությունը ցույց է տալիս, որ սա այն հազվադեպ դեպքերից չէ, որ ho theos-ը պետք է կոչական հանդես գա..
Հունարեն լեզվի մասնագետ Պրոֆեսոր Ջեյսոն Բեդունը (Jason David BeDuhn) խոսելով «Քու աթոռդ, ո'վ Աստված>> և << Աստված քո գահն է>> տարբերակնների մասին գրում է. <<Այսպիսով մենք պետք է եզրակացնենք, որ թարգմանության ամենայն հավանական տարբերակն <<Աստված քո գահն է>>: Նոր կտակարանի ժամանակակից գիտնականներից երեքը` Westcott, Moffatt , և Goodspeed եկել են նույն եզրակացության ինքնուրույն: Բանն այն է, որ եթե այս հատվածը Նոր կտակարանում ներկայացվեր մեկ ուրիշի նկատմամբ, ապա թարգմանիչները չէին տատանվի այդ հատվածը թարգմանել`<<Աստված քո գահն է>>; Ամենայն հավանականությամբ դա միայն նրա համար, որ թարգմանությունների մեծամասնությունը կատարվել են մարդկանց կողմից, որոնք արդեն հավատում էին, որ Հիսուսը Աստված է, որը թարգմանության քիչ հավանական տարբերակն է: Թարգմանիչի խնդիրը չի կայանում արդյո՞ք Հիսուսը Աստված է թե՞ ոչ և ոչ էլ արդյո՞ք այս համարում Հիսուսը <<Աստված է>> անվանավել: Թույլ տվեք նորից կրկնել, որ թարգմանության երկու տարբերակններն էլ ըստ հունարեն քերականության ճիշտ են; Քիչ հիմքեր կան պնդելու թե թարգմանությունների երկու տարբերակներից որևէ մեկը սխալ է; Այն ինչ կարելի է քննարկել թե որ թարգմանություն է ավելի հավանական>> Truth in Translation: Accuracy and Bias in English Translation of the New Testament p.101
Վերջին խմբագրող՝ Hurricane: 09.08.2011, 19:01:
Դա ձե՛ր գործն է ....
Իսկ սա արդեն ձեր կարծիքն է.
Աշխարհիս երեսին միակ կազմակերպությունը , որ նենգափոխել է Աստվածաշունչը , դա ''Եհովայի վկաներն'' են:
Շատ լավ եմ պատկերացնում, բայց ոչ թե ճիշտ եզրակացությանը, այլ մոլորությանը: Նյուտոն չէ , ով ուզում է լինել, եթե մոլորված է՞...
ես մինչ այս ներկայացրի մասնագետների կարծիքներ, որոնք <<նոր Աշխարհ թարգմանույունը>> համարում են եղած թարգմանությունների մեջ լավագույնը, կույր պետք լինել դա չտեսնելու, խնդրեմ` http://onlytruegod.org/defense/beduh...ation.book.htm
ի դեպ Պրոֆեսոր Ջեյսոն Բեդունի գիրքը կարող եք բեռնել և անձամբ կարդալ` https://rs282cg.rapidshare.com/#!dow...441147475457DD
Jason David BeDuhn, "Truth in Translation: Accuracy and Bias in English Translations of the New Testament"
Վերջին խմբագրող՝ Hurricane: 09.08.2011, 19:14:
Գրածդ պատասխանի չէր ձգում: Նույն հատվածները հանգիստ տեղավորում են նաև ընդհանրապես ՀԱԵ դավանաբանության և էդ հատվածի մեր հանրորեն ընդունված թարգմանության շրջանակներում: Ուղղակի պահանջվում է Երրորդության գաղափարի էության իմացություն, ինչը թթու թան չի, ամեն վկայի բան չի: Նորից եմ ասում, ոչ թե պետք է Գիրքը հարմարացնել, այլ Գրքին հարմարվել:
Պիտի հասկացվի՝ «ի դեպ ազնիվ լինելու համար ասեմ թարգմանությունների երկու տարբերակններն էլ ըստ հունարեն քերականության ճիշտ են և հնարավոր, սակայն <<Աստված քո գահն է>> թարգմանությունը առավելագույնս է համապատասխանում Վկաների դավանաբանությանը»:
Սելի անիվը կրկին ջարդվեց իր սիրած փոսում:
Նո՞րից:
Որ Բեդունից մի 300 հատ էլ մեջբերում անեսկշահես ավտոմեքենա, միևնույն է գիտակից/մտածող/ մարդու կարծիքի վրա էդ չի ազդի:
Վերջին խմբագրող՝ Moonwalker: 09.08.2011, 19:11:
Varzor (09.08.2011)
Վերջին խմբագրող՝ Moonwalker: 09.08.2011, 19:51:
մինչ ես այս ֆորումում չկայի դուք` այսինքն Առաքելական եկեղցու պաշտպաններնդ էիք սիրում մեջբերել տարբեր մասնագտների կարծիքներ, ավելի ճիշտ Հովարսը հղում էր տալիս իբր Վկաների թարգմանության փոփխության մասին հղում, որը այդպես էլ չաշխատեց այդ հղումը, հղումը տալուց գոնե մի հատ նաեր տեսներ բացում է թե չե նոր տար, ինչևէ խիստ կասկածում եմ, որ տված հղման` գրքի` հեղինակնները մասնագետներ են եղել, քանի որ ես նկատել եմ, որ ճիշտ է շատ քննադատություններ են լսվում վկաների թարգմանության մասին, սակայն ես մի փորձ կատարեցի` հավաքել բոլոր քննադատական կարծիքները, 90 տոկոսը այդ կարծիքներից մասնագետներ չեն հայտնել , այլ հոգևորականներ և Աստվածաշբանության ֆակուլտետի դասախոսներ, որոնք հունարեն և եբերայերեն լեզվին չեն տիրապետում, ընդամենը մասնագետների կողմից վկաների թարգմանության հետ կապված 3 հոգի են, որ դժգոհություն են հայտնել, որոնցից մեկը հայտնել է 1950թ-ին նոր լույս տեսած նոր աշխար թարգմանության ծննդոց գլխի մի քանի համարի հետ կապված, որը շտկվել է հետագա վերատպությունների ժամանակ, իսկ ընդհանուր առամաբ մասնագետների կարծիքը շատ դրական է վկաների թարգմանության հետ կապված
Ախպերս, ինձ ճիշտ չես հասկացել, ես ոչ թե եզակի ու հոգնակիի մասին եմ խոսել, այլ միանշանակ անվանվան…
Օրինակ, երբ ասում ենք տիեզերք, ապա գիտենք, որ տիեզերքը միակն է, իսկ երբ ասում ենք երկիր, ապա չենք հասկանում հենց Երկիր մոլորակը: Ուստի տարբերվում է, երբ գրում ենք "Երկիր" ու "երկիր":
Ասածիս միաստ այն է, որ "աստված" բառը հնոից չի գործածվոլ կոնկրետ էակի համար, այլ կախված կոնտեքստից ու երևույթից վերաբերվել է տաբեր էակների: Դրա համար էլ մեծատառով էր գրում, որ հասկանալի լինի, թե խոսքը ում մասին է:
Հ.Գ.
Եբրայերենում "էլոհիմը" ունի նաև իր եզակին՝ "էլլահ", որը համարժեք է արաբերեն "Ալլահ" բառին: Ընդ որում, եթե չեմ սխալվում երկուսն էլ ոչ թե անվանում են, այլ բնութագրում՝ "ալ-էլ-իլ"` աստված ու ավելանում է "օահ-ահ" (իմաստը չգիտեմ): Ի դեպ նույն աստվածաշնչում Էլոհիմ բառը օգտագործվում է նաև "աստվածներ" իմաստով (եբրայերեն տարբերակներում) (Ելք 20:3) , նույնիսկ ոչ աստվածային էակների (հրեշտակներ, մարդիք) հանդեպ (Ելք 4:16), (Սաղմ. 8:6): Հունարեն և Հայերեն տարբերակներում "էլոհիմ"-ը թարգմանվել է` կոնտեքստից և մտքից ելնելով, թե չէ ստացվում է անիմաստ ու անհասկանալի:
Ես միայն իմ համար եմ պատասխանատու ու ասեմ, որ ես նման բաներով չեմ զբաղվել/չեմ զբաղվում (իհարկե արտաքին հղումներ եղած կլինեն, բայց լրիվ այլ կոնտեքստում ու այլ թեմաներով): Հետո էլ իմ համար Աստվածաշունչը ապրանք չի, որ վաճառողի խորհրդով ընտրություն կատարեմ: Իմ հայրը, իմ պապը, պապիս պապը և այդպես շարունակ Մաշտոցյան ոսկեղենիկ թարգմանությունն են կարդացել ու հիմա էլ ես եմ կարդում: Ու իմ համար վկաների ու իրենց մասնագետների «փաստերը» համոզիչ չեն, իրենց թարգմանությունն իմ համար միտումնավոր խեղաթյուրված է (անկախ նրանից, թե քանի «մասնագետ» է հակառակի մասին նստատեղը պատռում), իսկ իրենց դավանաբանությունը բացարձակ աղանդավորական է: Հուսով եմ ասելիքս հստակ շարադրեցի:![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ