Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
Վառզոր, հույների մոտ եզակի և հոգնակի դեմքը գոյություն ունի - Աստված =Θεό, Θεός, Θεέ , աստվածներ = θεοί., οί վերջավորությունը ցույց է տալիս հոգնակի դեմքը;
Դա Եբրայերեն կամ արամերեն է հոգնակի դեմքով« Էլոհիմ», կներես:
Ախպերս, ինձ ճիշտ չես հասկացել, ես ոչ թե եզակի ու հոգնակիի մասին եմ խոսել, այլ միանշանակ անվանվան…
Օրինակ, երբ ասում ենք տիեզերք, ապա գիտենք, որ տիեզերքը միակն է, իսկ երբ ասում ենք երկիր, ապա չենք հասկանում հենց Երկիր մոլորակը: Ուստի տարբերվում է, երբ գրում ենք "Երկիր" ու "երկիր":
Ասածիս միաստ այն է, որ "աստված" բառը հնոից չի գործածվոլ կոնկրետ էակի համար, այլ կախված կոնտեքստից ու երևույթից վերաբերվել է տաբեր էակների: Դրա համար էլ մեծատառով էր գրում, որ հասկանալի լինի, թե խոսքը ում մասին է:

Հ.Գ.
Եբրայերենում "էլոհիմը" ունի նաև իր եզակին՝ "էլլահ", որը համարժեք է արաբերեն "Ալլահ" բառին: Ընդ որում, եթե չեմ սխալվում երկուսն էլ ոչ թե անվանում են, այլ բնութագրում՝ "ալ-էլ-իլ"` աստված ու ավելանում է "օահ-ահ" (իմաստը չգիտեմ): Ի դեպ նույն աստվածաշնչում Էլոհիմ բառը օգտագործվում է նաև "աստվածներ" իմաստով (եբրայերեն տարբերակներում) (Ելք 20:3) , նույնիսկ ոչ աստվածային էակների (հրեշտակներ, մարդիք) հանդեպ (Ելք 4:16), (Սաղմ. 8:6): Հունարեն և Հայերեն տարբերակներում "էլոհիմ"-ը թարգմանվել է` կոնտեքստից և մտքից ելնելով, թե չէ ստացվում է անիմաստ ու անհասկանալի: