User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1008 հատից

Թեմա: Եհովայի վկաներ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Hurricane-ի խոսքերից Նայել գրառումը
    նախ մի խեղաթյուրի վկաները չեն թարգմանում <<Աստված աթոռ քո>> , այլ <<Աստված քո գահն է>
    Ես գրել էի կոնցեպտ, այլ ոչ թարգմանություն: Ու ըստ էության ճիշտ էի. Վկաներն ասում են, որ Աստված Հիսուսի աթոռն է (??!): Ո՞ւրիշ:

    Մեջբերում Hurricane-ի խոսքերից Նայել գրառումը
    .և Աստվածաշնչյան կոնտեքստը համապատսախանում է վկաների թարգմանությանը
    Քեզ հույս տուր:

    Մեջբերում Hurricane-ի խոսքերից Նայել գրառումը
    1. կոչական հոլովի մասին` նախ Եբրաեցիօններ 1: 8 համարում է ասվում է <<Բայց Որդու մասին ասում է...>> միայն սա հերքում է, որ կարող էր օգտագործվել, որպես կոչական հոլով, քանի որ կոչական հոլովի դեպքում պետք է լիներ <<Բայց Որդուն ասում է...>>...այսինքն կոչական հոլովը ուղղված ոււղակի խոսք է ինչ-որ անհատի, այդ պատճառով պետք է <<Որդուն ասի>> այլ ոչ թե <<Որդու Մասին>> և քանի որ կիրառվում է <<Որդու մասին>> արտահայտությունը, ապա ho theos-ը չի կարող հանդես գալ, որպես կոչական...
    Մասին է ասվում, որովհետև նույն բաի մասին արդեն ասվել էր Սաղմոս 45:6 (44:7)-ում: Սիրուն կերպով ու մեջբերած է Եբրայացիներին ուղղված թղթի գրվելուց հազար տարի առաջ Դավթի կողմից գրի առնվածը: Որը ձեր մոտ կրկին այլափոխված է: Հետո էլ փարիսեցու նման (հա, ի դեպ տենց հոդված կար, համեմատում էին Վկաներին ու փարիսեցիներին, ահագին ուրախ էր. գտնեմ հղումը կտամ կարդաս) հայտարարում եք՝

    «Բառացիությունը պահանջում է, որ թարգմանությունը… հնարավորինս հարգի բառերի կարգը եբրայերեն և հունարեն տեքստերում, պահպանի բնագրի ոճը: Գրական ճիշտ թարգմանությունը բնագրին հաղորդում է ռիթմ, գույն և հմայք» («Ամբողջ Գիրքն Աստվածաշունչ է և օգտակար», 1987թ., էջ 318)

    Բա իրականություն չլիներ

    Մեջբերում Hurricane-ի խոսքերից Նայել գրառումը
    դե հիմա տեսնենք եբրաեցիններ 1: 8 համարի իրական թարգմանությունը`

    <<πρὸς δὲ τὸν υἱόν, θρόνος σου, θεός, εἰς τὸν αἰῶνα τοῦ αἰῶνος·>>
    <<pros de ton huion ho thronos sou ho theos eis ton aiwna tou aiwnos
    TOWARD BUT THE SON THE THRONE OF YOU THE GOD INTO THE AGE OF THE AGE>>,
    Ոնց տեսնենք, եթե դու քո սովորության համաձայն ալարել ես հայերեն տարբերակն էլ գրել: Միայն հայերեն իմացող շարքային մարդուն այս երեք տողը ոչինչ չի ասում:

    Մեջբերում Hurricane-ի խոսքերից Նայել գրառումը
    Այստեղ պարզապես օգտագործվում է ho theos , որը որոշյալ գոյական է և միշտ գրվում է ` Աստված` THE GOD
    Բացարձակապես սուտ միտք: Մի քանի գրառում վերև բերել էի օրինակներ, երբ «Թեոս»-ը հոդով կարող է վերաբերվել և սատանային, կուռքերն ևն ու հետևաբար չի կարող գրվել Աստված:

    Մեջբերում Hurricane-ի խոսքերից Նայել գրառումը
    Այժմ կոնտեքստային իմաստի մասին`

    <
    <Տէրն (եհովան) ինձ բազում որդիներ տուեց, բայց իմ բոլոր որդիներից ընտրեց իմ Սողոմոն որդուն, որ նա Իսրայէլում նստի Տիրոջ (եհովայի) թագաւորութեան գահին>>։ Ա Մնացորդաց 28:5

    <<Այն օրը ուրախութեամբ կերան ու խմեցին Տիրոջ (եհովայի) առջեւ, երկրորդ անգամ գահ բարձրացրին Դաւթի որդի Սողոմոնին, Տիրոջ (Եհովայի) առջեւ նրան թագաւոր օծեցին, իսկ Սադոկին՝ քահանայ։ Սողոմոնը նստեց իր հօր՝ Դաւթի գահին>>։ Ա մնացորդաց 29:22-23

    <<Սողոմոն արքան երդուեց Տիրոջ (եհովայի) անունով՝ ասելով. «Թող Աստուած ինձ այսպէս անի եւ աւելին էլ անի. Ադոնիայի խնդրածը իր իսկ կեանքի դէմ է։ Արդ, կենդանի է Տէրը (եհովան), որ ինձ հաստատեց ու նստեցրեց իմ հայր Դաւթի գահին, ինձ համար տուն շինեց, ինչպէս խոստացել էր Տէրը (եհովան)>>։ Գ Թագավորաց 2:24


    Այս երեք համարներից պարզ է, որ Դավթի թագավորական գահը այլաբանորեն համարվում է Աստծու` եհովայի թագավորության գահ, որի վրա նստել է Սողոմոն թագավորը...`

    <<Եւ Տէր Աստուած նրան կը տայ նրա հօր՝ Դաւթի աթոռը, եւ նա յաւիտեան կը թագաւորի Յակոբի տան վրայ, ու նրա թագաւորու֊ թիւնը վախճան չի ունենայ»։ ղուկաս 1:32

    իսկ ղուկաս 1: 32-ից պարզ է դառնում, որ Հիսուսը նույնպես նստել է կամ Աստված Հիսուսին տվել է Դավթի աթոռը կամ թագավորական գահը, այսինքն Հիսուսը նստել է Աստծու` եհովայի թագավորական գահին

    հետևաբար եբրաեցիններ 1: 8 թարգմանությունը <<Աստված քո գահն է>> համապատասխանում է ողջ Աստվածաշնչյան կոնտեքստին

    Գիտես հիմա արդեն ստիպված եք Գիրքը դոգմատին համապատասխանեցնել, դրա համար էլ հինգ տարին մեկ վերափոխված հրատարակություններ եք թողարկում՝ ընդ որում 20 տարվա տարբերությամբ տպագրությունների միջև հաճախ սարեր-ձորեր են:
    Այ որ Ռասսելն ու իր թիմը մի կես ժամ պակաս մտածեր սեփական գրպանի մասին ու մի կես ժամ ավել մտածեր նոր ստեղծվելիք աղանդի դավանաբանության վրա, հիմա երևի էս օրին չէիք լինի:


    Մեջբերում Hurricane-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ կորընթացիններ 15: 24-28 հստակ ասվում է, որ գալու է ժամանակ երբ այդ թագավորական իշխանությունը Հիսուսը նորից հանձնելու է Հորը, որից և ստացել էր <<եւ ապա գալու է վախճանը, երբ որ նա տայ թագաւորութիւնը Աստծու եւ Հօր ձեռքը, երբ որ կործանած լինի բոլոր իշխանութիւնները եւ ամէն պետութիւն եւ զօրութիւն. որովհետեւ նա պէտք է թագաւորի, մինչեւ որ բոլոր թշնամիներին դնի իր ոտքերի տակ։ Վերջին թշնամին, որ պիտի կործանուի, մահն է. եւ Աստուած «ամէն ինչ հնազանդեցրեց՝ դնելով նրա ոտքերի տակ»։ Բայց երբ ասում է, թէ՝ ամէն ինչ նրան հնազանդուել է, յայտնի է, թէ բացի նրանից, ով ամէն ինչ հնազանդեցրեց նրան։ Իսկ երբ ամէն ինչ նրան հնազանդ լինի, այն ժամանակ եւ ինքը՝ Որդին կը հնազանդուի նրան, ով ամէն ինչ հնազանդեցրեց նրան, որպէսզի Աստուած ամէն ինչ լինի ամենքի մէջ>> Ա կորընթացիններ 15:24-28


    Այսպիսով Ա կորընթացիններ 15_24-28 համարը ցույց է տալիս, որ Աստծո և Հիսուսի գահ մեկ չեն, այլ պարզապես ժամանակավոր կերպով հիսուսը նստել է Աստծո գահին, որը հետ է վերադարձնելու Հորը և հնազանդվի նրան

    Դու ընդհանրապես Երրորդության սկզբունքներին ծանոթ ես, թե քո երևակայության ու ուրիշների պատմածների (որն, ըստ էության իրանց երևակայությունն ա) խառնուրդով ես առաջնորդվում:

    Հ.Գ. Էս երկու օրը ահագին Դիտարանի բրոշյուրներից աչքի անցկացրի ու ևս մի անգամ համոզվեցի հայտնի ճշմարտության մեջ՝ «Կա միայն երկու բան, որ անսահման է՝ տիեզերքը և մարդկային հիմարությունը, ընդ որում տիեզերքի մասին ես վստահ չեմ» կարծեմ © Այնշթայն:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (09.08.2011)

  3. #2
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
    Բացարձակապես սուտ միտք: Մի քանի գրառում վերև բերել էի օրինակներ, երբ «Թեոս»-ը հոդով կարող է վերաբերվել և սատանային, կուռքերն ևն ու հետևաբար չի կարող գրվել Աստված:[B]
    Ժողովուրդ ջան, եկեք չմոռանանք, որ հույների մոտ "թեոս" բառը սկզբնականից վերաբերվում է մի հասկացողության-էակի, որը միակը չէ՝ հունական աստված-ները շատ էին՝ "թեոս" էին կոչվում դրանք բոլորը:
    Նույնը նաև շատ և շատ լեզուներում, նաև հայերենում: Ուստի Աստվածաշնչի թարգմանության ժամանակ ցանկացած գերբնական էակ կարող էր թարգմանվել որպես "թեոս"՝ բնավ չնվազեցնելով կամ նսեմացնելով միակ -շմարիտ Աստծուն: Այսինքն ինքնին "աստված" բառը ենթադրում է անորոշություն ու այն մեծատառով գրելը հենց կոնկրետացում է՝ այն էակը, որը միակն է և միակ ճշմարիտը, քանի որ միայն նա է Աստված:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (09.08.2011), Moonwalker (09.08.2011)

  5. #3
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ ջան, եկեք չմոռանանք, որ հույների մոտ "թեոս" բառը սկզբնականից վերաբերվում է մի հասկացողության-էակի, որը միակը չէ՝ հունական աստված-ները շատ էին՝ "թեոս" էին կոչվում դրանք բոլորը:
    Նույնը նաև շատ և շատ լեզուներում, նաև հայերենում: Ուստի Աստվածաշնչի թարգմանության ժամանակ ցանկացած գերբնական էակ կարող էր թարգմանվել որպես "թեոս"՝ բնավ չնվազեցնելով կամ նսեմացնելով միակ -շմարիտ Աստծուն: Այսինքն ինքնին "աստված" բառը ենթադրում է անորոշություն ու այն մեծատառով գրելը հենց կոնկրետացում է՝ այն էակը, որը միակն է և միակ ճշմարիտը, քանի որ միայն նա է Աստված:
    Վառզոր, հույների մոտ եզակի և հոգնակի դեմքը գոյություն ունի - Աստված =Θεό, Θεός, Θεέ , աստվածներ = θεοί., οί վերջավորությունը ցույց է տալիս հոգնակի դեմքը;
    Դա Եբրայերեն կամ արամերեն է հոգնակի դեմքով« Էլոհիմ», կներես:
    Վերջին խմբագրող՝ հովարս: 09.08.2011, 19:12:

  6. #4
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    Վառզոր, հույների մոտ եզակի և հոգնակի դեմքը գոյություն ունի - Աստված =Θεό, Θεός, Θεέ , աստվածներ = θεοί., οί վերջավորությունը ցույց է տալիս հոգնակի դեմքը;
    Դա Եբրայերեն կամ արամերեն է հոգնակի դեմքով« Էլոհիմ», կներես:
    Ախպերս, ինձ ճիշտ չես հասկացել, ես ոչ թե եզակի ու հոգնակիի մասին եմ խոսել, այլ միանշանակ անվանվան…
    Օրինակ, երբ ասում ենք տիեզերք, ապա գիտենք, որ տիեզերքը միակն է, իսկ երբ ասում ենք երկիր, ապա չենք հասկանում հենց Երկիր մոլորակը: Ուստի տարբերվում է, երբ գրում ենք "Երկիր" ու "երկիր":
    Ասածիս միաստ այն է, որ "աստված" բառը հնոից չի գործածվոլ կոնկրետ էակի համար, այլ կախված կոնտեքստից ու երևույթից վերաբերվել է տաբեր էակների: Դրա համար էլ մեծատառով էր գրում, որ հասկանալի լինի, թե խոսքը ում մասին է:

    Հ.Գ.
    Եբրայերենում "էլոհիմը" ունի նաև իր եզակին՝ "էլլահ", որը համարժեք է արաբերեն "Ալլահ" բառին: Ընդ որում, եթե չեմ սխալվում երկուսն էլ ոչ թե անվանում են, այլ բնութագրում՝ "ալ-էլ-իլ"` աստված ու ավելանում է "օահ-ահ" (իմաստը չգիտեմ): Ի դեպ նույն աստվածաշնչում Էլոհիմ բառը օգտագործվում է նաև "աստվածներ" իմաստով (եբրայերեն տարբերակներում) (Ելք 20:3) , նույնիսկ ոչ աստվածային էակների (հրեշտակներ, մարդիք) հանդեպ (Ելք 4:16), (Սաղմ. 8:6): Հունարեն և Հայերեն տարբերակներում "էլոհիմ"-ը թարգմանվել է` կոնտեքստից և մտքից ելնելով, թե չէ ստացվում է անիմաստ ու անհասկանալի:

  7. #5
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Գրառումներ
    215
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես գրել էի կոնցեպտ, այլ ոչ թարգմանություն: Ու ըստ էության ճիշտ էի. Վկաներն ասում են, որ Աստված Հիսուսի աթոռն է (??!): Ո՞ւրիշ:



    Քեզ հույս տուր:



    Մասին է ասվում, որովհետև նույն բաի մասին արդեն ասվել էր Սաղմոս 45:6 (44:7)-ում: Սիրուն կերպով ու մեջբերած է Եբրայացիներին ուղղված թղթի գրվելուց հազար տարի առաջ Դավթի կողմից գրի առնվածը: Որը ձեր մոտ կրկին այլափոխված է: Հետո էլ փարիսեցու նման (հա, ի դեպ տենց հոդված կար, համեմատում էին Վկաներին ու փարիսեցիներին, ահագին ուրախ էր. գտնեմ հղումը կտամ կարդաս) հայտարարում եք՝

    «Բառացիությունը պահանջում է, որ թարգմանությունը… հնարավորինս հարգի բառերի կարգը եբրայերեն և հունարեն տեքստերում, պահպանի բնագրի ոճը: Գրական ճիշտ թարգմանությունը բնագրին հաղորդում է ռիթմ, գույն և հմայք» («Ամբողջ Գիրքն Աստվածաշունչ է և օգտակար», 1987թ., էջ 318)

    Բա իրականություն չլիներ



    Ոնց տեսնենք, եթե դու քո սովորության համաձայն ալարել ես հայերեն տարբերակն էլ գրել: Միայն հայերեն իմացող շարքային մարդուն այս երեք տողը ոչինչ չի ասում:


    Բացարձակապես սուտ միտք: Մի քանի գրառում վերև բերել էի օրինակներ, երբ «Թեոս»-ը հոդով կարող է վերաբերվել և սատանային, կուռքերն ևն ու հետևաբար չի կարող գրվել Աստված:




    Գիտես հիմա արդեն ստիպված եք Գիրքը դոգմատին համապատասխանեցնել, դրա համար էլ հինգ տարին մեկ վերափոխված հրատարակություններ եք թողարկում՝ ընդ որում 20 տարվա տարբերությամբ տպագրությունների միջև հաճախ սարեր-ձորեր են:
    Այ որ Ռասսելն ու իր թիմը մի կես ժամ պակաս մտածեր սեփական գրպանի մասին ու մի կես ժամ ավել մտածեր նոր ստեղծվելիք աղանդի դավանաբանության վրա, հիմա երևի էս օրին չէիք լինի:





    Դու ընդհանրապես Երրորդության սկզբունքներին ծանոթ ես, թե քո երևակայության ու ուրիշների պատմածների (որն, ըստ էության իրանց երևակայությունն ա) խառնուրդով ես առաջնորդվում:

    Հ.Գ. Էս երկու օրը ահագին Դիտարանի բրոշյուրներից աչքի անցկացրի ու ևս մի անգամ համոզվեցի հայտնի ճշմարտության մեջ՝ «Կա միայն երկու բան, որ անսահման է՝ տիեզերքը և մարդկային հիմարությունը, ընդ որում տիեզերքի մասին ես վստահ չեմ» կարծեմ © Այնշթայն:

    իմ գրած կոնտեքստային իմաստին չկարողացար պատասխանել, այսինքն իմ գրածին չկարողացար հակադարել քանի որ <Աստված քո գահն է>> թարգմանությունը ես շատ պարզ կերպով ներկայացրի թե ինչպես է համապատասխանում ողջ Աստվածաշնչյան կոնտեքստին...ի դեպ ազնիվ լինելու համար ասեմ թարգմանությունների երկու տարբերակններն էլ ըստ հունարեն քերականության ճիշտ են և հնարավոր, սակայն <<Աստված քո գահն է>> թարգմանությունը առավելագույնս է համապատասխանում Աստվածաշնչյան կոնտեքստին, նաև այն որ օգտագործվում է <<Որդու Մասին ասում է..>> այլ ոչ թե <<Որդուն ասում է..>>...

    ho theos-ը շատ հազվադեմ կարող է հանդես գալ որպես կոչական, սակայն ինչ հիմքով ենք եզրակացնում, որ սա այդ դեպքն է? եթե մինչ այդ գրված է <<Որդու մասին ասում է >> միայն այս արտահայտությունը ցույց է տալիս, որ սա այն հազվադեպ դեպքերից չէ, որ ho theos-ը պետք է կոչական հանդես գա..



    Հունարեն լեզվի մասնագետ Պրոֆեսոր Ջեյսոն Բեդունը (Jason David BeDuhn) խոսելով «Քու աթոռդ, ո'վ Աստված>> և << Աստված քո գահն է>> տարբերակնների մասին գրում է. <<Այսպիսով մենք պետք է եզրակացնենք, որ թարգմանության ամենայն հավանական տարբերակն <<Աստված քո գահն է>>: Նոր կտակարանի ժամանակակից գիտնականներից երեքը` Westcott, Moffatt , և Goodspeed եկել են նույն եզրակացության ինքնուրույն: Բանն այն է, որ եթե այս հատվածը Նոր կտակարանում ներկայացվեր մեկ ուրիշի նկատմամբ, ապա թարգմանիչները չէին տատանվի այդ հատվածը թարգմանել`<<Աստված քո գահն է>>; Ամենայն հավանականությամբ դա միայն նրա համար, որ թարգմանությունների մեծամասնությունը կատարվել են մարդկանց կողմից, որոնք արդեն հավատում էին, որ Հիսուսը Աստված է, որը թարգմանության քիչ հավանական տարբերակն է: Թարգմանիչի խնդիրը չի կայանում արդյո՞ք Հիսուսը Աստված է թե՞ ոչ և ոչ էլ արդյո՞ք այս համարում Հիսուսը <<Աստված է>> անվանավել: Թույլ տվեք նորից կրկնել, որ թարգմանության երկու տարբերակններն էլ ըստ հունարեն քերականության ճիշտ են; Քիչ հիմքեր կան պնդելու թե թարգմանությունների երկու տարբերակներից որևէ մեկը սխալ է; Այն ինչ կարելի է քննարկել թե որ թարգմանություն է ավելի հավանական>> Truth in Translation: Accuracy and Bias in English Translation of the New Testament p.101
    Վերջին խմբագրող՝ Hurricane: 09.08.2011, 19:01:

  8. #6
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Hurricane-ի խոսքերից Նայել գրառումը
    իմ գրած կոնտեքստային իմաստին չկարողացար պատասխանել, այսինքն իմ գրածին չկարողացար հակադարել քանի որ <<Աստված քո գահն է>> թարգմանությունը ես շատ պարզ կերպով ներկայացրի թե ինչպես է համապատասխանում ողջ Աստվածաշնչյան կոնտեքստին...
    Գրածդ պատասխանի չէր ձգում: Նույն հատվածները հանգիստ տեղավորում են նաև ընդհանրապես ՀԱԵ դավանաբանության և էդ հատվածի մեր հանրորեն ընդունված թարգմանության շրջանակներում: Ուղղակի պահանջվում է Երրորդության գաղափարի էության իմացություն, ինչը թթու թան չի, ամեն վկայի բան չի: Նորից եմ ասում, ոչ թե պետք է Գիրքը հարմարացնել, այլ Գրքին հարմարվել:

    Մեջբերում Hurricane-ի խոսքերից Նայել գրառումը
    ի դեպ ազնիվ լինելու համար ասեմ թարգմանությունների երկու տարբերակններն էլ ըստ հունարեն քերականության ճիշտ են և հնարավոր, սակայն <<Աստված քո գահն է>> թարգմանությունը առավելագույնս է համապատասխանում Աստվածաշնչյան կոնտեքստին, նաև այն որ օգտագործվում է <<Որդու Մասին ասում է..>> այլ ոչ թե <<Որդուն ասում է..>>...
    Պիտի հասկացվի՝ «ի դեպ ազնիվ լինելու համար ասեմ թարգմանությունների երկու տարբերակններն էլ ըստ հունարեն քերականության ճիշտ են և հնարավոր, սակայն <<Աստված քո գահն է>> թարգմանությունը առավելագույնս է համապատասխանում Վկաների դավանաբանությանը»:
    Սելի անիվը կրկին ջարդվեց իր սիրած փոսում:


    Մեջբերում Hurricane-ի խոսքերից Նայել գրառումը
    Հունարեն լեզվի մասնագետ Պրոֆեսոր Ջեյսոն Բեդունը (Jason David BeDuhn) խոսելով «Քու աթոռդ, ո'վ Աստված>> և << Աստված քո գահն է>> տարբերակնների մասին գրում է. <<Այսպիսով մենք պետք է եզրակացնենք, որ թարգմանության ամենայն հավանական տարբերակն <<Աստված քո գահն է>>: Նոր կտակարանի ժամանակակից գիտնականներից երեքը` Westcott, Moffatt , և Goodspeed եկել են նույն եզրակացության ինքնուրույն: Բանն այն է, որ եթե այս հատվածը Նոր կտակարանում ներկայացվեր մեկ ուրիշի նկատմամբ, ապա թարգմանիչները չէին տատանվի այդ հատվածը թարգմանել`<<Աստված քո գահն է>>; Ամենայն հավանականությամբ դա միայն նրա համար, որ թարգմանությունների մեծամասնությունը կատարվել են մարդկանց կողմից, որոնք արդեն հավատում էին, որ Հիսուսը Աստված է, որը թարգմանության քիչ հավանական տարբերակն է: Թարգմանիչի խնդիրը չի կայանում արդյո՞ք Հիսուսը Աստված է թե՞ ոչ և ոչ էլ արդյո՞ք այս համարում Հիսուսը <<Աստված է>> անվանավել: Թույլ տվեք նորից կրկնել, որ թարգմանության երկու տարբերակններն էլ ըստ հունարեն քերականության ճիշտ են; Քիչ հիմքեր կան պնդելու թե թարգմանությունների երկու տարբերակներից որևէ մեկը սխալ է; Այն ինչ կարելի է քննարկել թե որ թարգմանություն է ավելի հավանական>> Truth in Translation: Accuracy and Bias in English Translation of the New Testament p.101
    Նո՞րից:
    Որ Բեդունից մի 300 հատ էլ մեջբերում անես կշահես ավտոմեքենա, միևնույն է գիտակից/մտածող/ մարդու կարծիքի վրա էդ չի ազդի:

  9. #7
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Գրառումներ
    215
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
    Գրածդ պատասխանի չէր ձգում: Նույն հատվածները հանգիստ տեղավորում են նաև ընդհանրապես ՀԱԵ դավանաբանության և էդ հատվածի մեր հանրորեն ընդունված թարգմանության շրջանակներում: Ուղղակի պահանջվում է Երրորդության գաղափարի էության իմացություն, ինչը թթու թան չի, ամեն վկայի բան չի: Նորից եմ ասում, ոչ թե պետք է Գիրքը հարմարացնել, այլ Գրքին հարմարվել:



    Պիտի հասկացվի՝ «ի դեպ ազնիվ լինելու համար ասեմ թարգմանությունների երկու տարբերակններն էլ ըստ հունարեն քերականության ճիշտ են և հնարավոր, սակայն <<Աստված քո գահն է>> թարգմանությունը առավելագույնս է համապատասխանում Վկաների դավանաբանությանը»:
    Սելի անիվը կրկին ջարդվեց իր սիրած փոսում:




    Նո՞րից:
    Որ Բեդունից մի 300 հատ էլ մեջբերում անես կշահես ավտոմեքենա, միևնույն է գիտակից/մտածող/ մարդու կարծիքի վրա էդ չի ազդի:



    եզրակացություն` եբրաեցիններ 1: 8 համարը չի կարող օգտագործվել Հիսուսին Աստված սարքելու համար, քանի որ քերականությունը միանշանակ չէ և երկու հակադիր տարբերակններն էլ ըստ քերականորեն հնարավոր են..այսպիսով այս համարը չի կարող վճռորոշ արգումենտ հադիսանալ....Ֆիասկո

  10. #8
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Hurricane-ի խոսքերից Նայել գրառումը
    եզրակացություն` եբրաեցիններ 1: 8 համարը չի կարող օգտագործվել Հիսուսին Աստված սարքելու համար, քանի որ քերականությունը միանշանակ չէ և երկու հակադիր տարբերակններն էլ ըստ քերականորեն հնարավոր են..այսպիսով այս համարը չի կարող վճռորոշ արգումենտ հադիսանալ....Ֆիասկո
    Եզրակացություն. այնուամենայնիվ ավելի լավ է յուրաքանչյուրը գործածի սեփական գանգատուփում գտնվող գորշագույն զանգվածն (եթե, իհարկե, այն կա) ու անձամբ որևէ եզրակացության գա, այլ ոչ թե կարծիք կազմի տեղի-անտեղի մեջբերված «մասնագետների» խոսքերով:

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (09.08.2011), Շինարար (09.08.2011)

  12. #9
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Գրառումներ
    215
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
    Եզրակացություն. այնուամենայնիվ ավելի լավ է յուրաքանչյուրը գործածի սեփական գանգատուփում գտնվող գորշագույն զանգվածն (եթե իհարկե այն կա) ու անձամբ որևէ եզրակացության գա, այլ ոչ թե կարծիք կազմի տեղի-անտեղի մեջբերված «մասնագետների» խոսքերով:

    մինչ ես այս ֆորումում չկայի դուք` այսինքն Առաքելական եկեղցու պաշտպաններնդ էիք սիրում մեջբերել տարբեր մասնագտների կարծիքներ, ավելի ճիշտ Հովարսը հղում էր տալիս իբր Վկաների թարգմանության փոփխության մասին հղում, որը այդպես էլ չաշխատեց այդ հղումը, հղումը տալուց գոնե մի հատ նաեր տեսներ բացում է թե չե նոր տար, ինչևէ խիստ կասկածում եմ, որ տված հղման` գրքի` հեղինակնները մասնագետներ են եղել, քանի որ ես նկատել եմ, որ ճիշտ է շատ քննադատություններ են լսվում վկաների թարգմանության մասին, սակայն ես մի փորձ կատարեցի` հավաքել բոլոր քննադատական կարծիքները, 90 տոկոսը այդ կարծիքներից մասնագետներ չեն հայտնել , այլ հոգևորականներ և Աստվածաշբանության ֆակուլտետի դասախոսներ, որոնք հունարեն և եբերայերեն լեզվին չեն տիրապետում, ընդամենը մասնագետների կողմից վկաների թարգմանության հետ կապված 3 հոգի են, որ դժգոհություն են հայտնել, որոնցից մեկը հայտնել է 1950թ-ին նոր լույս տեսած նոր աշխար թարգմանության ծննդոց գլխի մի քանի համարի հետ կապված, որը շտկվել է հետագա վերատպությունների ժամանակ, իսկ ընդհանուր առամաբ մասնագետների կարծիքը շատ դրական է վկաների թարգմանության հետ կապված

  13. #10
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Hurricane-ի խոսքերից Նայել գրառումը
    մինչ ես այս ֆորումում չկայի դուք` այսինքն Առաքելական եկեղցու պաշտպաններնդ էիք սիրում մեջբերել տարբեր մասնագտների կարծիքներ, ավելի ճիշտ Հովարսը հղում էր տալիս իբր Վկաների թարգմանության փոփխության մասին հղում, որը այդպես էլ չաշխատեց այդ հղումը, հղումը տալուց գոնե մի հատ նաեր տեսներ բացում է թե չե նոր տար, ինչևէ խիստ կասկածում եմ, որ տված հղման` գրքի` հեղինակնները մասնագետներ են եղել, քանի որ ես նկատել եմ, որ ճիշտ է շատ քննադատություններ են լսվում վկաների թարգմանության մասին, սակայն ես մի փորձ կատարեցի` հավաքել բոլոր քննադատական կարծիքները, 90 տոկոսը այդ կարծիքներից մասնագետներ չեն հայտնել , այլ հոգևորականներ և Աստվածաշբանության ֆակուլտետի դասախոսներ, որոնք հունարեն և եբերայերեն լեզվին չեն տիրապետում, ընդամենը մասնագետների կողմից վկաների թարգմանության հետ կապված 3 հոգի են, որ դժգոհություն են հայտնել, որոնցից մեկը հայտնել է 1950թ-ին նոր լույս տեսած նոր աշխար թարգմանության ծննդոց գլխի մի քանի համարի հետ կապված, որը շտկվել է հետագա վերատպությունների ժամանակ, իսկ ընդհանուր առամաբ մասնագետների կարծիքը շատ դրական է վկաների թարգմանության հետ կապված
    Ես միայն իմ համար եմ պատասխանատու ու ասեմ, որ ես նման բաներով չեմ զբաղվել/չեմ զբաղվում (իհարկե արտաքին հղումներ եղած կլինեն, բայց լրիվ այլ կոնտեքստում ու այլ թեմաներով): Հետո էլ իմ համար Աստվածաշունչը ապրանք չի, որ վաճառողի խորհրդով ընտրություն կատարեմ: Իմ հայրը, իմ պապը, պապիս պապը և այդպես շարունակ Մաշտոցյան ոսկեղենիկ թարգմանությունն են կարդացել ու հիմա էլ ես եմ կարդում: Ու իմ համար վկաների ու իրենց մասնագետների «փաստերը» համոզիչ չեն, իրենց թարգմանությունն իմ համար միտումնավոր խեղաթյուրված է (անկախ նրանից, թե քանի «մասնագետ» է հակառակի մասին նստատեղը պատռում), իսկ իրենց դավանաբանությունը բացարձակ աղանդավորական է: Հուսով եմ ասելիքս հստակ շարադրեցի:

  14. #11
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Hurricane-ի խոսքերից Նայել գրառումը
    մինչ ես այս ֆորումում չկայի դուք` այսինքն Առաքելական եկեղցու պաշտպաններնդ էիք սիրում մեջբերել տարբեր մասնագտների կարծիքներ, ավելի ճիշտ Հովարսը հղում էր տալիս իբր Վկաների թարգմանության փոփխության մասին հղում, որը այդպես էլ չաշխատեց այդ հղումը, հղումը տալուց գոնե մի հատ նաեր տեսներ բացում է թե չե նոր տար,
    Շնորհակալ եմ, հազիվ մի լավ բան ասացիր , դրածս հղումը ինձ մոտ շատ լավ ցույց է տալիս, չգիտեմ, թե ինչի համար հակառակ կողմում չի ցույց տալիս: Կփորձեմ ուրի կերպ տեղադրել : Դու քո արշինով մի չափի դիմացինին և մի ասա իբր, ստախոս համարելով նրան:

    ինչևէ խիստ կասկածում եմ, որ տված հղման` գրքի` հեղինակնները մասնագետներ են եղել,
    Պետք է քեզ տխրեցնեմ, այս աշխատության մասնագետները ''վկաների'' կոմից ''կաշառված'' չեն, և ոչ էլ նրանց համախոհներն են:
    Վերջին խմբագրող՝ հովարս: 09.08.2011, 22:31:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •