Մեջբերում Hurricane-ի խոսքերից Նայել գրառումը
նորից կրկնեմ ես վկա չեմ և պարտավոր չեմ վկաների հետ առնչվող հարցերին պատասխանել, եթե ուշադիր լինես ես հիմնականում գրում եմ թարգմանությունների և մասնագետների կարծիքների մասին... քանի որ մենք խոսում ենք Աստվածաշնչից և մի մարդ, որը չի ընդունում դրա Աստծուց ներշնչյալ լինելը անիմաստ է խոսել, այնպես եթե մենք զրույց վարեինք Ղուրանի մասին և դու ասիր ղուրանը այստեղից անյտեղից արտագրված է, ապա անիմաստ կլիներ ղուրանի մասին խոսալ թե ինչ է ճիշտ թարգմանված, թեև իրոք ղուրանը այստըեղից այնտեղից արտագրված է...խնդիրը այն է որ մեր բուն թեման Աստծո ներշչյալ խոսքով գրված Աստվածաշնչի մասին է, այլ ոչ թե Այստեղից այնտեղից արտագրված Աստվածաշնչի մասին
1. Քեզ ուղղված հարցերս Վկաների մասին չէին, այլ հենց քո գրած նյութերի տրամաբանության մասին:
2. Ղուրանը կարդացել ես, որ տենց եզրակացություներ ես անում? Եթե այո, ապա ասա, թե թեմատիկ առումով ինչով է տարբերվում Աստվածաշնչից: Եթե ոչ` ապա ...
3. Աստծո ներշնչյալ ոգով Աստվածաշնչի ու մնացածի միջև համեմատություն անելու համար նախ պետք է ունենալ բնագիր, որի բնագիր լինելու մեջ 100%-ով վստահ լինեն բոլոր համեմատողները: Իսկ այդպիսի ոչ մեկը չունի Ուստի համեմատել երկու այնպիսի տեքստեր, որոնք բնագիր չեն կոչվում ու ասել "սա ճիշտ է, իսկ սա` սխալ" անտրամաբանական է և անիմաստ, քանի որ հնարավոր է, որ երկուսն էլ սխալ են:
4. Պարտադիր չի հավատալ ինչ-որ գրքի ծագմանը, որպեսզի այն կարողանաս զուտ թեմատիկ և տեքստային-մտքային առումով համեմատես նույն գրքի այլ հրատարակությունների հետ: Ըստ ինձ Մաշտոցյան
թարգմանությունը բավականին լուրջ աշխատություն է և դրա դեմ խոսելու համար բավարար չէ միայն հունական օրինակների դիտարկումը, որովհետև հստակ փաստեր կան, որ Մաշտոցը օգտվել է ոչ միայն հունական օրինակներից: Ուստի ավելի ժանրակշիռ ու հիմնավոր փաստեր են պետք Մաշտոցյան թարգամանությունը կեղծ կամ վատորակ ճանաչելու համար: