User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1008 հատից

Թեմա: Եհովայի վկաներ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ ես էլ ցավում եմ, որ արդեն համարյա թե 3 տարվա շփումը և աչքովդ տեսածիդ փաստերի ուժը ավելի թույլ է, քան հասարակ ստերեոտիպը։ Դու 3 տարում պետք է որ նկատած լինեիր իմ ապազգային լինելը և պետականությունը թուլացնելուս փորձերը։ Բայց դա «իմացար», որ ես այդպիսին եմ միայն այն բանից հետո, երբ ճշտեցիր կրոնական պատկանելիությունս։
    Այո, այժմ քո մոտիվացիոն համակարգը լրիվ ինձ համար պարզվեց:

    Թեև մենք իրար հետ ակումբային մակարդակում երբեք շատ մտերիմ չենք եղել, բայց քանի որ խոսք գնաց անձնական վերաբերմունքից, ապա նպատակահարմար եմ գտնում ասել, որ անկախ մեր անհամաձայնություններից և տարակարծությունների աստիճանից դու ինձ համար շարունակում ես մնալ նույն սիրված և հարգված Lion-ը, որն ինձ համար կար միշտ։ Սա ասում եմ քաջ գիտակցելով, որ ասածս գտնվում է պոտենցիալ տրյուկ որակվելու վտանգի տակ։
    Եթե դու անկեղծ ես, ապա սա նշանակում է, որ դու դեռ լրիվ չես վարակվել եհովականների ախտով ու, պահպանելով ուղեղիդ պայծառությունը, դեռ հետդարձի ճանապարհ ունես: Իսկ եթե անկեղծ չես, ապա "քրիստոնեական գառնուկ"-ի նման մեկը ներկայանալու ու դրան համապատասխանող դիվիդենտներ շահելու նպատակ ես հետապնդում, այսքան բան:

    Ես սեփական կյանքիս գնով էլ լինի իմ լավագույնը կանեմ պաշտպանելու համար, թե՛ ընտանիքիս և թե՛ մնացած մարդկանց՝ այդ թվում նաև քո հարազատների կյանքը, ցանկացած վտանգի դեպքում։ Բայց իմ համար կա տարբերություն ինքնապաշտպանության և ռազմական գործողությունների մասնակցելու միջև։
    Ահա, այ ստեղ արի ավելի մանրամասն

    1. Դու կասկածում ես, որ զենք վերցրած և հենց հիմա Մատաղիսում պոստ պահող տղան չի զբաղվում իր, իր ընտանիքի, իմ, քո ու մեր ազգի ինքնապաշտպանությամբ?
    2. Դու գիտես, ծանոթ ես, ինչ է "ինքնապաշտպանություն" երևույթը?
    3. Ինչ տարբերություն նրա մեջ, որ դու AK-76-ը կհանես պահարանից ու կգնդակահարես քո դուռը ջարդած ու ներս խուժող թուրքական բանդային և նրա մեջ, որ դու կկանգնես Մատաղիսի պոստում և նույն AK-76-ով կգնդակահարես քո դիրքերն անցնել փորձող թուրքական բանդային?

    Հարցերին ակնկալում եմ սպառիչ պատասխաններ, քանի որ այս կետը եհովականների ուսմունքում ինձ շատ է հետաքրքրում:

    Նաև տեղին եմ համարում նշել, որ այսօր իմ և քո մայրերը, քույրերը, եղբայրները և հայրերը նույն արարքների վտանգի տակ են, միայն թե հայի կողմից։ Այնպես որ պետք չէ սպասել թուրքերին կամ ադրբեջանցիներին՝ հիմիկվանից է հարկավոր զգոն լինել։
    Դե, դա արդեն այլ հարթության հարց է և մեր թեմայի հետ ընդհանրապես կապ չունի: Եթե նույնիսկ մի պահ ընդունենք էլ, որ դա այդպես է, ապա ինչով դա կարող է նշանակել, որ դուք լան եք?

    Բայց չգիտես ինչու, այն մարդիկ ովքեր անձամբ գործ են ունենում Եհովայի վկաների հետ տպավորվում են նրանց հարգալից, քաղաքավրի և իրենց գործին և ընտանիքներին նվիրված լինելուց։ Այստեղ Ակումբում էլ կան նման մարդիկ և նրանցից ոմանք նույնիսկ արտահայտվել են հենց այս թեմայում՝ հակառակ ստեղծված մթնոլորտին։ Չգիտես ինչու որոշ գործատերեր, ովքեր շփվել են նրանց հետ ձգտում են հենց Եհովայի վկա աշխատող ունենալ։
    Руководящим советом свидетелей Иеговы на всех членов религиозной организации налагается целый ряд запретов и ограничений... важная роль отводится поддержанию позитивного имиджа организации

    Եհովայի վկաների խորհրդի ղեկավարի կողմից կրոնական կազմակերպության բոլոր անդամների վրա մի շարք արգելքներ և սահմանափակումներ են դրվում...կարևոր դեր է հատկացվում կազմակերպության դրական իմիջի պահպանմանը:

    http://ru.wikipedia.org/wiki/Свидетели_Иеговы



    Դրական կերպար եք ստեղծում հետագայում ավելի ամրապնդվելու համար... ևս հայտնի տրյուկ է:
    Վերջին խմբագրող՝ Moonwalker: 09.08.2011, 11:27: Պատճառ: հեղինակի խնդրանքով թարգմանության ավելացում
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •