User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1008 հատից

Թեմա: Եհովայի վկաներ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Lion ջան ես ոչ մի քարոզչական հնարք, տրյուկ և պրյոմ չեմ կիրառել։
    Թույլ տուր չհավատալ

    Իսկ եթե հոգեբանական վերլուծություն ես կատարում, ապա քեզ պետք է թե՛ կյանքից և թե՛ հոգեբանությունից հայտնի լինի, որ յուրաքանչյուր փոխհարաբերությունների նպատակն է զրուցակցի ռեակցիան։ Մարդ նույնիսկ կարող է լուռ մնալով հաղորդակցվել և ազդել դիմացինի վրա՝ ակնկալելով որոշակի ռեկացիա, ունենալով նպատակ, որ դիմացինը իր լռության մեջ կտեսնի ինչ որ մեսիջ և նրա մոտ կստեղծվի համապատասխան տրամադրություն կամ նա այդ լռության ակտից կհասկանա և կտեսնի այնքան շատ տեղեկություններ և վերաբերմունք, որ ոչ մի խոսք ի վիճակի չէր այդքան կարճ ժամանակում այդքան շատ միտք փոխանցել։

    Եթե այս կտրվածքով նայենք, ապա ցանկացած զրույց, այդ թվում և քո գրառումները կատարյալ տրյուկներ և պրյոմներ են։
    Չէ, Jarre, այդ երկար գրածովդ դու ուղղակի փորձում ես չեզոքացնել այն բացասական տպավորությունը, որն առաջացավ այն բանից հետո, երբ ես հետևողականորեն մերկացրեցի քո քարոզչական հնարքները: Սենց ասենք, դա տրյուկը փրկելու տրյուկ էր, բայց դա էլ ինձ մոտ չի անցնի: Տես իրոք, որ. "յուրաքանչյուր փոխհարաբերությունների նպատակն է զրուցակցի ռեակցիան։ Մարդ նույնիսկ կարող է լուռ մնալով հաղորդակցվել և ազդել դիմացինի վրա՝ ակնկալելով որոշակի ռեկացիա, ունենալով նպատակ, որ դիմացինը իր լռության մեջ կտեսնի ինչ որ մեսիջ և նրա մոտ կստեղծվի համապատասխան տրամադրություն կամ նա այդ լռության ակտից կհասկանա և կտեսնի այնքան շատ տեղեկություններ և վերաբերմունք, որ ոչ մի խոսք ի վիճակի չէր այդքան կարճ ժամանակում այդքան շատ միտք փոխանցել", սակայն դա ոչ մի կապ չունի այն բանի հետ, որ զրուցակիցը խոսակցության մեջ տրամաբանական գիտակցական կամ անգիտակցական սխալներ ու խեղաթյուրումներ է թույլ տալիս և ստանում իրեն ձեռնտու արդյունքը: Օրինակներն արդեն բերեցի վերևում, հուսով եմ պարզ է:

    Ես ընդամենը թվարկել եմ ազգային մտածողություն ցուցաբերող և պետությունը ամրացնող ոլորտներում Եհովայի վկաների վարքը և խնդրել, որ դու ասես, թե այդ անելով ինչպե՞ս են Եհովայի վկաները դրսևորում «ապազգային մտածողություն» և ինչպես են «թուլացնում մեր պետականությունը»։
    Ես էլ չեմ հոգնում կրկնելուց` անելով մեկ լավ քայլ, Եհովայի վկաները դրանով "կուտ են տալիս" և բավարար հիմքեր են ստեղծում հետագայում նույն այդ պետությանը ավելի մեծ վնաս հասցնելու համար: Մոտավորապես նույն կերպ է վարվում այն ոչ բարեխիղճ մեծահասակը, որը շոյում է երեխայի գլուխը` վերջում վերցնելով նրա ձեռքի կոնֆետը: Հիմա նույն եհովակաները` կարծես թե մանրուքներում լավ քաղաքացիներ են, ինչը նրանց անհրաժեշտ է լավ ռեպուտացիայի համար, բայց իրականում վնասում են իրենց պետությանը կոնկրետ քայլերով (բանակում չծառայել) և պոտենցիալ գործիք են ավելի մեծ վնաս հասցնելու համար (ունեն ապազգային մտածողություն ու եթե, Աստված ոչ անի, ամերիկյան իրենց կենտրոնում հանկարծ եթե հռչակեցին, որ օրինակ ոչ հայ եհովականները "սատանաներ" են ու նրանց պետք է որևէ կերպ վնասել, հաստատ դա կանեն), զրկված են հոգևոր և ինտելեկտուալ ինքնուրույնությունից, ինչը կարևորագույն պայման է առոջղ քաղաքացիական հասարակություն կառուցելու համար:

    Lion ջան, արի չբարդացնենք պարզ հարցը։ Իմ հարցն է. Հայաստանի Հանրապետության ազնիվ քաղաքացին դրսևորո՞ւմ է ապազգային մտածելակերպ և թուլացնո՞ւմ է պետությունը։
    Չէ, Jarre, քեզ չի հաջողվի ինձ քո հետքերով տանել: Հերթական տրյուկն է, որի մասին վերևում արդեն խոսեցի` դրականի քողի տակ խառնել բացասականը: Ոչ մի ազնիվ ու բարեխիղճ քաղաքացի չի կարող վնաս տալ Հայաստանի Հանրապետությանը, բայց հարցը ուրիշ հարության վրա է` Եհովայի վկաները ազնիվ ու բարեխիղճ քաղաքացիներ են, թե ոչ: Պատասխանը միանշանակ է` ՈՉ: Նրանք հրաժարվում են ծառայել բանակում, հրաժարվում են կատարել քաղաքացու բարոյական պարտականությունը հանդիսացող պարտականություններ, չեն ընդունում Հայոց պետականության կարևորագույն ատրիբուտը հանդիսացող ՀԱԵ-ն, ինչի մասին կարող է խոսք լինել?

    Որ փիլիսոփայությունից վերադառնանք իրականություն առաջարկում եմ կոնկրետ փաստով խոսենք. ես Եհովայի վկա եմ և ազնիվ եմ վարվում պետության և համաքաղաքացիներիս հետ՝ չեմ մասնակցում քցման արարողությունների, չեմ խաբում գործատիրոջս, չեմ կեղծում փաստաթղթեր և այլ նմանատիպ բաներ։

    Հարցս հետևյալն էր. այս արածս, որը համապատասխան մտածելակերպի արդյունք է, ինչո՞վ է ապազգային և ինչո՞վ է թուլացնում պետությանը։
    Հարցին վերևում արդեն պատասխանեցի, ավելացնեմ նաև, որ ես էլ չլինելով Եհովայի վկա, ազնիվ եմ վարվում պետության և համաքաղաքացիներիս հետ՝ չեմ մասնակցում քցման արարողությունների, չեմ խաբում գործատիրոջս, չեմ կեղծում փաստաթղթեր և այլ նմանատիպ բաներ։ ԻՆՉ?

    Lion, իսկ դու տեղյա՞կ ես բոլոր մանրամասներին և գիտե՞ս, որ պատճառը Եհովայի վկա լինելն է եղել։
    Այո

    Եթե խոսեմ կոնկրետ դեպքի մասին, ապա ունեմ մի ծանոթ, ով հենց ամուսնության սկզբից ուներ խնդիրներ կնոջ հետ, սակայն կինը հղի էր, հետո էլ երեխան ծնվեց և ամուսինը նպատակահարմար չէր գտնում ամուսնալուծվել։ Ամուսինը այդ ընթացքում իր համար հանգիստ պահում էր սիրուհի և միշտ ուներ խնդիր կնոջ հետ։

    Երբ երեխան արդեն 3-4 տարեկան էր և հենց այդ ժամանակ կինը դարձավ Եհովայի վկա, խելացի ամուսինը դիմեց դատարան և պահանջեց ամուսնալուծություն՝ երեխայի խնամքի իրավունքով պատճառաբանելով, որ կինը վկա է դարձել քանդել է իր ընտանիքը, երեխային ուզում է բալկոնից դուրս շպրտի և այլն.... Ես ինքս ճանաչել եմ այդ ընտանիքը և պարզից էլ պարզ տեսել եմ, թե ինչ իրավիճակում են իրենք եղել։ Բայց երբ կարդացի ԶԼՄ-ների տրամադրած տեղեկությունները աչքերս ճակատիս թռավ։ Փաստորեն կատարյալ հոր կերպարը փրկեց իր մանկիկին աղանդավոր և երեխային սպանել ցանկացող մոլեռանդ մոր ձեռքերից։

    Տարիներ հետո, սակայն մինչև վճռաբերկ հասնելով, կինը վերջապես կարողացավ ապացուցել ամուսնու ներկայացրած տեղեկությունների կեղծ և սխալ լինելը և ստացավ երեխայի խնամքի իրավունքը։

    Սա դասական օրինակ է, թե ինչպես ես վկաները ընտանիք քանդում։
    Հիմի ուզում ես հակառակ օրինակները շարադրեմ, թե ոնց եք իրապես ընտանիքներ քանդում?

    Իսկ ես հիմա կրկին խոսեմ իմ օրինակից։ Եթե ես դաստիարակված լինելով Աստվածաշնչով սիրում եմ կնոջս և նվիրված եմ նրան և նույնիսկ ամենագայթակղիչ իրավիճակներում կարող եմ ինքս ինձ ղեկավարել և տարիների ընթացքում փորձում եմ ավելի խորացնել մեր մտերմությունը և ընկերությունը և նույնը անում է նա։ Դա ապազգայի՞ն է, թուլացնո՞ւմ է պետականությունը։
    Վերևում արդեն ասվեց այդ ամենի մասին, կրկնողության իմաստ չեմ տեսնում:

    Եթե ընկերս, ով նույնպես Եհովայի վկա է, իր երեխային դաստիարակում է, որպես բարեխիղճ քաղաքացի, փոքրիկ տարիքից սովորեցնելով, որ հարկավոր է հարգել դիմացի մարդուն, հարկավոր է հարգալից լինել տարիքով մեծերի հետ, հարկավոր է հարգել պետության ներկայացուցիչներին և հնազանդվել օրենքներին, հարկավոր է լավ ուսում ստանալ, որ հետագայում ունենա լավ աշխատանք և ապահովի իրեն և իր ընտանիքին, որ հարկավոր է հեռու մնալ վատ շրջապատից, արդյո՞ք սա ապազգային է և թուլացնում է պետականությունը։
    Շատ եք հարգում ու հատկապես հնազանդվում օրենքներին, չծառայելով բանակում...

    Ես խոսել եմ այն մասին, որ Եհովայի վկա դառնալով հանցագործը դադարում է հանցագործ լինել։ Իսկ ոչ հանցագործ մարդն էլ սովորում է, որ նույնիսկ ծայրահեղ վիճակում գտնվելով չպետք է կատարի հանցագործություն, իսկ դու իմ այդ գրառմանը ի պատասխան գրել ես «աննկատ որդի» մասին, և ի՞նչ հնարք եմ ես գործածել։

    Ու նկատիր, որ դու կրկիին չես պատասխանել այդ նշածս ապազգայի՞ն է, թուլացնո՞ւմ է պետականությունը։
    Հարցիդ պատասխան արդեն հնչել է ու այս պոստում ևս հնչեց` մանր հարցերում ստեղծելով դրական կերպար` խոշոր հարցում մահացու հարված եք հասցնում պետությանը, նու, մոտավորապես ինչպես այն դիվերսանտը, որը լավ ծառայության բարձր պաշտոնի է հասնում բերդի կայազորում, աշխատանքներ կատարում նրա պարսպի վրա, որ իր կողմնակիցների վճռական հարձակման ժամանակ պայթեցնի նույն այդ պարիսպները - սա ևս հայտնի պրիյոմ է:

    Իսկ ստեղծելով այնպիսի պայմաններ, որ Եհովայի վկաները հեռանան Հայաստանից արդյո՞ք դա պետությունն ամրացնող և ազգային քայլ է։
    Այո, թող գնան ուրիշ պետությունները թուլացնեն:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Malxas (09.08.2011), Varzor (09.08.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •