Իսկ ես էլ ցավում եմ, որ արդեն համարյա թե 3 տարվա շփումը և աչքովդ տեսածիդ փաստերի ուժը ավելի թույլ է, քան հասարակ ստերեոտիպը։ Դու 3 տարում պետք է որ նկատած լինեիր իմ ապազգային լինելը և պետականությունը թուլացնելուս փորձերը։ Բայց դա «իմացար», որ ես այդպիսին եմ միայն այն բանից հետո, երբ ճշտեցիր կրոնական պատկանելիությունս։
Թեև մենք իրար հետ ակումբային մակարդակում երբեք շատ մտերիմ չենք եղել, բայց քանի որ խոսք գնաց անձնական վերաբերմունքից, ապա նպատակահարմար եմ գտնում ասել, որ անկախ մեր անհամաձայնություններից և տարակարծությունների աստիճանից դու ինձ համար շարունակում ես մնալ նույն սիրված և հարգված Lion-ը, որն ինձ համար կար միշտ։ Սա ասում եմ քաջ գիտակցելով, որ ասածս գտնվում է պոտենցիալ տրյուկ որակվելու վտանգի տակ։
Անչափ ուրախ եմ։ Դա շատ բան է ասում քո անձի մասին։
Ես սեփական կյանքիս գնով էլ լինի իմ լավագույնը կանեմ պաշտպանելու համար, թե՛ ընտանիքիս և թե՛ մնացած մարդկանց՝ այդ թվում նաև քո հարազատների կյանքը, ցանկացած վտանգի դեպքում։ Բայց իմ համար կա տարբերություն ինքնապաշտպանության և ռազմական գործողությունների մասնակցելու միջև։
Նաև տեղին եմ համարում նշել, որ այսօր իմ և քո մայրերը, քույրերը, եղբայրները և հայրերը նույն արարքների վտանգի տակ են, միայն թե հայի կողմից։ Այնպես որ պետք չէ սպասել թուրքերին կամ ադրբեջանցիներին՝ հիմիկվանից է հարկավոր զգոն լինել։
------------------
ԱՄՆ-ում Եհովայի վկաներին ձերբակալում և ազատազրկում էին, որպես կոմունիստների։ Գերմանիայում նույնպես, սակայն գերմանացիք ձերբակալելուց բացի նաև մահապատժի էին ենթարկում Եհովայի վկաներին, որպես կոմունիստների և ամերիկյան ու հրեական գաղտնի գործակալությունների անդամների։ ԽՍՀՄ-ում նրանց աքսորում և մահապատժի էին ենթարկում, որպես ամերիկյան շպիոններ։
Պատմության անիվը շարունակվում է պտտվել։ Ադրբեջանը Եհովայի վկաներին ընդունում է դավաճան հայեր, որոնց միսիան է քանդել Ադրբեջանը, իսկ Հայաստանում նրանք անվանվում են դավաճան թուրքեր, որոնց նպատակն է քանդել Հայաստանը։
Բայց չգիտես ինչու, այն մարդիկ ովքեր անձամբ գործ են ունենում Եհովայի վկաների հետ տպավորվում են նրանց հարգալից, քաղաքավրի և իրենց գործին և ընտանիքներին նվիրված լինելուց։ Այստեղ Ակումբում էլ կան նման մարդիկ և նրանցից ոմանք նույնիսկ արտահայտվել են հենց այս թեմայում՝ հակառակ ստեղծված մթնոլորտին։ Չգիտես ինչու որոշ գործատերեր, ովքեր շփվել են նրանց հետ ձգտում են հենց Եհովայի վկա աշխատող ունենալ։
Այնպես որ նույնիսկ մեր չսիրած երևույթները ճիշտ կլինի, որ բազմակողմանի քննության ենթարկենք ու հասկանանք, թե ինչու և որ ավելի կարևոր է՝ ինչը չենք սիրում և փորձենք տանք ռեալ գնահատական, ոչ թե պիտակավորենք։ Սովորաբար պիտակավորումը երբեք չի բերում ողջամիտ արդյունքների կամ գործողություններ։ (Խոսքս կոնկրետ քեզ ուղղված չէ, Lion, այլ ընդհանուր բոլոր նրանց ովքեր կարդում են)։
Էջանիշներ