ՄԻՖ ՀՈՎՀԱՆՆԵՍ 1:1 ՀԱՄԱՐԻ ՄԱՍԻՆ
<Բանն Աստված էր> իրականում այստեղ քերականական սխալ կա...բնագրում է գրած է.<<THEOS EN hO LOGOS>>: Այս դեպքում ճիշտ թարգմանություն է <Բանն աստված էր>>…ինչու՞ փոքրատառով, քանի որ` THEOS գոյականը անորոշ է և հետևաբար անձնավորություն չի ներկայացնում, այլ ցույց է տալիս անձի հատկություն, այսինքն անորոշ գոյականը հանդես է գալիս որպես ածական: հետևաբար ածականը մեծատառով գրելը քերականական սխալ է: Որպեսզի թարգմանվի` <<Բանն Աստված էր>> այդ դեպքում բնագրում պետք է գրված լիներ`<< hO THEOS EN hO LOGOS>>, բայց բնագրում այդպես չի գրված, այլ գրված է առանց <<hO>>-ի, հունարեն լեզվի մասնագետ Ֆիլլիպ Բ. Հարները բացատրում է` <<Անվանաբանական ստորոգյալի անվանական բաղադրիչ` արտահայտված առանց հոդի գոյականով հիմնականում հատկանիշ ցույց տվող իմաստ են կրում: Դրանք ցույց են տալիս, որ Լոգոս բառն իր էությամբ նման է Թեոս բառին: Հիմքեր չկան ընդունելու, որ անվանաբայական ստորոգյալի անվանական բաղադրիչը` Թեոս բառը որոշյալ է…Իմ կարծիքով` այն, որ Հովհաննես 1:1-ում անվանաբայական ստորոգյալի անվանական բաղադրիչը հատկանիշ է ցույց տալիս, այնքան ակնհայտ է, որ այդ գոյականը չի կարող որոշյալ լինել>> Philip B. Harner Journal of biblical literature 92 (1973) p. 75-85
ճիշտ թարգմանության օրինակներ խնդրեմ` Joh 1:1 <<and a god was the Word>>.
(The Emphatic Diaglott (Interlinear Text) 1865 by Benjamin Wilson)
http://www.heraldmag.org/olb/bsl/Lib...t/Diaglott.pdf
<< and the Word was a god>>
(The New Testament: in an improved version, upon the basis of Archbishop Newcomes’s New Translation; With a Corrected Texst, London 1808)
http://books.google.com/books?id=y4p...tml_text#c_top
Էջանիշներ