User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1008 հատից

Թեմա: Եհովայի վկաներ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասում ես, թե. "Եթե Եհովայի վկան իր հանցագործ և վատ շրջապատ ընկած հայրենակցին օգնում է դուրս գալ, թողնել վատ և վնասակար սովորությունները, դա ապազգայի՞ն մտածողություն է։ Դա թուլացնո՞ւմ է պետականությունը" - կասեմ` դա հաճախ արվում է շահադիտական, հոգեորսկան նպատակներով,
    Դե ամեն երևույթի մեզանից յուրաքանչյուրը տալիս է այս կամ այն իմաստը։ Շատերը նույնիսկ ծնողական հոգատարությունը համարում են էգոիզմի դրսևորում։ Կոնկրետ շահադիտական նկատառումների փաստե՞ր ունես, թե՞ սովորական «վառե՛լ վկաներին» շարքի հերթական տեղեկությունների վրա է հիմնված։
    Հիմա կոնկրետ օրինակ։ Կոմիտասում ապրող մի հանցագործ տարր (իրական մարդու մասին եմ խոսում), որը 16 տարեկանից գտնվել է կալանավայրում, իսկ ազատվելուց հետո վարել է հանցագործ գործունեություն և երկար տարիներ գտնվում էր օրինապահների ուշադրության կենտրոնում այսօր Եհովայի վկա է և իր ընտանիքի հետ միասին ձգտում է ապրել աստվածաշնչյան չափանիշներով և այլևս չի ահաբեկում մարդկանց։ Այս երևույթը ապազգայի՞ն է։ Թուլացնո՞ւմ է պետականությունը։

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասում ես, թե. "Եթե Եհովայի վկան նպաստելով իր պետության ամրությանը չի լքում իր երկիրը, դա ապազգայի՞ն մտածողություն է։ Դա թուլացնո՞ւմ է պետականությունը" - կասեմ` Եհովայի վկան մնալով այս երկրում իր ներկայությամբ իսկ ավելի թուլացնում ու քայքայում է այն ու ավելի լավ կլինի, որ նա գնա, այլ ոչ թե մնա, էլ չասած դեռ, որ Եհովայի վկաների թիկունքում կանգնած հատուկ ծառայություններին հենց դա էլ պետք է, որ գլխացավանք վկաները ոչ թե իրենց երկրներ գան, այլ թուլացնեն ուրիշ երկրները,
    Փաստորեն կարծում ես, որ բոլոր այլախոհները պետք է լքեն Հայաստանը, այսինքն արտագաղթեն և այդ դեպքում ինչ որ մեկին կահջողվի՞ առանց այդ էլ դատարկված Հայաստանում կերտել հզոր պետություն։

    Ես պատմությունից ուժեղ չեմ, շատ չեմ ուսումնասիրել, բայց մի օրինակ բերեմ ոչ վաղ անցյալից։ Իհարկե գուցե հակադարձես, թե իմ բերած օրինակը անհամասեռ է Հայաստանյան վիճակի հետ, բայց փորձեմ։ Նացիստական Գերմանիան նույն ձև էր մտածում հրեաների, այլազգիների և Եհովայի վկաների մասին։

    Ու ի տարբերություն Հայաստանում այսպիսի մտածելակերպ ունեցողների, Lion ջան, իրենք իրենց նպատակը «խիզախորեն» իրագործեցին։
    Իհարկե կարող ես բերել փաստարկներ, թե իմ բերած համեմատությունը անհամասեռ է Հայաստանյան վիճակի հետ, բայց այնուամենայնիվ փորձեմ։

    Կասե՞ս ինչ եղավ նացիստական Գերմանիայի վերջը։

    Եվ կասե՞ս թե ինչ եղավ այն Գերմանիայի վերջը, որը հարգեց մարդկային իրավունքը և ընդունեց իր քաղաքացիների կրոնական և ազգային անխտրականությունը։

    Ես ինձ ոչ մի բարոյական իրավունք չեմ վերապահում հայապահպանությունից խոսել, պարզապես հարց եմ տալիս. փաստորեն քո կարծիքով հայաթափումը հզոր պետության նախապայմա՞ն է։

    Իսկ ինձ թվում էր, որ Հայաստանի կործանման դավադրությանը մասնակցող հատուկ ծառայությունների և գաղտնի կազմակերպությունների քայլերից մեկն էլ Հայաստանը հայաթափելն է։ Այսինքն դա քայլերից մեկն է։ Բայց փաստորեն պարզվում է, որ նրանք այդպիսով իրականում կամրացնեն մեր երկիրը։ Բա այդ դեպքում ինչո՞ւ ենք ահազանգում, թե Ռուսաստանը անօրինական միգրացիոն կենտրոններ է բացում Հայաստանում։


    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասում ես, թե. "Եթե Եհովայի վկան պահպանում է իր լեզուն, որը ազգի ամենակարևոր բնորոշիչներից մեկն է, եթե ոչ ամենակարևորը, դա ապազգայի՞ն մտածողություն է։ Դա թուլացնո՞ւմ է պետականությունը" - կասեմ` չեմ հավատում, ես չեմ հանդիպել որևէ Եհովայի վկայի, որը սկզբում հայ լինի, հետո նոր` Եհովայի վկա,
    Եվ այնուամենայնիվ, այն որ իրենք իրենց գրականությամբ պահպանում և տարածում են հայերենը, դա ապազգայի՞ն մտածողություն է։ Թուլացնո՞ւմ է պետականությունը։

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասում ես, թե. "Եթե Եհովայի վկան տարածում է իր ազգի արվեստը արտասահմանում բարձր պահելով պետության անունը, դա ապազգայի՞ն մտածողություն է։ Դա թուլացնո՞ւմ է պետականությունը" - կասեմ` սուտ է, չեմ հավատում, եթե Եհովայի վկան չի ընդունում իր ազգը, ոնց նա կարող է նման կերպ վարվել, եթե նա չի պայքարում իր ազգի անվտանգության երաշխիքը հանդիսացող բանակի շարքերում գաղափարապես, ոնց կարող է նա հայ լինել ու հայկական արժեքներ տարածել,
    Lion, կարո՞ղ ես ասել, թե հայի նման սահմանումը ինչի վրա է հիմնված։
    Ո՞վ է որոշել թե ով է հայը։
    Ե՞րբ է որոշել։

    Իսկ այն որ Եհովայի վկան չի ընդունում ազգը, դա շատ ընդհանուր ու լղոզված միտք է։ Կմանրամասնե՞ս։ Ինչպե՞ս չի ընդունում։ Ինչո՞վ է դա արտահայտվում։

    Ոչ մի սուտ բան չկա, Lion ջան։ Կան հայ արվեստագետներ և երաժիշտներ, ովքեր աշխարհի տարբեր երկրներում ներկայացնում են հայկական արվեստը և իրենք Եհովայի վկաներ են։ Հիմա այդ արվեստագետ Եհովայի վկան իր ազգային երաժշտությունը և կտավները ներկայացնելով ապազագային մտածողությո՞ւն է դրսևորում։ Թուլացնո՞ւմ է պետականությունը։

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասում ես, թե. "Եթե Եհովայի վկան ի տարբերություն օրենքի վրա թքած ունեցող հայերի, որոնք եվրոպաներում ու ամերիկաներում բոլորս էլ գիտենք թե ինչ աստիճանի են գցել թե՛ պետության և թե՛ հայի կերպարը, նրանք իրենց օրինակելի վարքով այդ ամենը բարձր պահելով ցուցաբերո՞ւմ են ապազգային մտածողություն և թուլացնո՞ւմ են պետականություն" - կասեմ` դեմագոգիա է, բազում ոչ եհովական հայեր հիանալի հեղինակություն են ստեղծել հայերի համար ողջ աշխարհում, իսկ Եհովայի վկաները նույնիսկ հայ էլ չեն, որ մի հատ էլ հեղինակություն բարրացնեն կամ իջեցնեն,
    Իսկ մենք խոսում էինք Եհովայի վկաների մասին։ Քո նշած բազում «ոչ եհովական» հայերի մեջ կան թվով շատ Եհովայի վկաներ հայեր։ Կրկին հարցն անպատասխան է՝ նրանք իրենց այդ մտածողությամբ ապազգայի՞ն են, նրանք թուլացնո՞ւմ են պետությունը։


    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասում ես, թե. "Ու հաշվի առ, որ այս բոլոր թվարկածս և չթվարկած հարցերում իրենք այդպիսի վարք դրսևորում են որպես Եհովայի վկաներ" - կասեմ` ազնիվ են նաև կրոնական այլ շատ ուղղությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև աթեիստներ:
    Շատ ճիշտ ես։ Այդ կրոնական ուղղությունների ներկայացուցիչներից մեկն էլ Եհովայի վկաներն են։ Հիմա իրենք իրենց այդ մտածողությամբ և վարքագծով ապազգայի՞ն են, թուլացնո՞ւմ են պետությունը։

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարևորը ընդգծածս մասն էր` մնացաը բլյա-բլյա-բլյա-ի մակարդակի էր: Փաստ էր, որ մենք եթե բանակ չունենանք, չենք ապրի` փաստ է: Փաստ է, որ Եհովայի վկաները թուլացնում են բանակը` փաստ է: Դնենք այս փաստերն իրար կողքի ու հետևություն անենք` Եհովայի վկաները բարիք են հայ ազգի համար, թե չարիք: Կարծիքս միանշանակ է` եթե բոլոր Հայաստանցի հայերը Եհովայի վկա դառնան, մեզ այլ բան չի մնա, քան վերանալ` հնազանդ ոչխարների պես կոտորվելով թուրքերի կողմից: Սա է, ուրիշ բան չկա...
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Եվ կրկին` տրամաբանական, գիտակցված կամ չգիտակցված սխալ ես թույլ տալիս: Զենք բարձրացնելը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է ազգի հարատևությանը նպաստելու համար: Այսինքն` մարդը կարող է զենք բարձրացնել իր ազգի պայքարի համար, բայց հետագայում դառնալ չարիք, բայց այ զենք չբարձրացնողը իր ազգի համար չարիք է ի սկզբանե:
    Lion ջան, այնուամենայնիվ խնդրում եմ այդ բլյա-բլյաի մակարդակի անտրամաբանական գրառմանս պատասխանես։
    Փա՞ստ է, որ ի հակառակ քո բերած միանշանակ պնդմանը այնուամենայնիվ բոլոր զենք բարձրացնողները չեն, որ հայրենասեր են։ Փաստ է։
    Փա՞ստ է, որ ինքդ համաձայնվեցիր, որ հայրենասիրության համար բացի զենք վերցնելու կան նաև այլ գործոններ։ Փաստ է։
    Փա՞ստ է, որ Եհովայի վկաները այդ այլ գործոնները ապահովում են։ Փաստ է։

    Ես չեմ սիրում բառախաղով զբաղվել։ Ասածիս իմաստն այն է, Lion ջան, որ պիտակավորելը շատ հեշտ գործ է։ Բայց կան բազմաթիվ դեպքեր, երբ Եհովայի վկաները իրենց դրսևորում են, որպես օրինակելի և օրինապաշտ քաղաքացիներ։ Իսկ քո և շատ ուրիշների կողմից գործածված բազմաթիվ պիտակները բացառում են նմանատիպ երևույթների հնարավորությունը։

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Նման կերպ, որպես ուսուցիչ, ոչ եհովականներն էլ կարող են գնալ: Իսկ հիմա հարցիս պատասխանի - եթե բոլորն այդպես վարվեն, վերջը ինչ կլինի?
    Իսկ այդ բոլորի մեջ դու և քո մերձավորները մտնո՞ւմ են։ Դուք պատրաստվո՞ւմ եք վկա դառնալ։ Խնդրում եմ կարդա այս թեմայի գրառումները։ Քանի՞ հոգու ես գտնում, որ ուզում են։ Կարդա մյուս ֆորումները և Ֆեյսբուքյան շարժումները։ Քանի՞ հոգի ես գտնում, որ ուզում են կամ այդ ճանապարհին են։

    Իսկ եթե ենթադրում ենք, թե կդառնան, ապա արի ենթադրենք, որ բոլոր աշխարհի մարդիկ վկա են դառնում և այս հարցում նույն կերպ են մտածում, ի՞նչ կլինի այդ ժամանակ։


    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Եվ կրկին` զուտ եհովականների ոճի դեմագոգիա: Չարիք է և նա, և նա ու պետք չէ մի չարիքը ցույց տալով մյուսն արդարացնել: Այս անգամ ևս դու գիտակցական կամ անգիտակցական տրամաբանական սխալ կատարեցիր` համեմատելով չհամեմատելին: Կրկնում եմ, չարիք են երկու տարբերակներն էլ: Իսկ հիմա իմ հարցին պատասխանի ու տես, թե ոնց են համեմատում ոչ թե անհամեմատելին, այլ համեմատելին - Հիմա ո՞վ է ապազգային մտածողությամբ և պետականությունը թուլացնող՝ Եհովայի վկա՞ն, որ պարտավորվում է իր լավագույնը անել պետության համար, թե՞ պարտաճանաչ կերպով երկու տարի սահման պահող քաղաքացին?
    Lion, ներողություն եմ խնդրում ավելի հանգամանալից չգրելու համար։ Արածս համեմատություն չէր։ Այլ պարզապես ուզեցել եմ ցույց տալ, որ այսօր մարդիկ դա բերում են որպես փաստարկ Եհովայի վկաների դեմ, բայց ոչ մի հասարակական ակտիվություն չեն ցուցաբերում այդ երևույթների դեմ պայքարում։ Ես չեմ հետևել և չգիտեմ, թե դու ինչպես ես մասնակցում նման հարցերի քննարկմանը, բայց փաստերը բավական շատ են, որ նրանք ովքեր Եհովայի վկաներին այդ հարցում մեղադրում են, մյուս նույնատիպ դրսևորումների հանդեպ բավական զուսպ են և անակտիվ։ Սա շատ բան է ասում մարդու կանխակալ և ծայրահեղական մտածելակերպի մասին։ Ես դա եմ ուզեցել ասել։


    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Jarre դուք Եհովայի վկա եք?
    Այո, Lion ջան, ես Եհովայի վկա եմ։
    Մի հարց էլ ես ունեմ։ Դա ինչ որ ձև ազդո՞ւմ է ներկայացված տեղեկության և այդ տեղեկության բովանդակության վրա։ Քեզ համար կարևորը զրույցի բովանդակությո՞ւնն է, թե զրուցակցիդ կրոնական պատկանելիությունը։
    Վերջին խմբագրող՝ Jarre: 08.08.2011, 03:45: Պատճառ: բաց թողնված բառի ավելացում

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    վրեժ62 (09.08.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •